Հովհաննես Թումանյան - ստուգատես

Картинки по запросу հովհաննես թումանյան ստուգատեսԹումանյանը՝ ընկեր

Քառյակներից կազմում ենք փաթեթ, որը որպես ընկերոջն ուղղված խորհուրդ՝ վերցնում ենք Հ.Թումանյանից:

***
Ո՛նց է ժըպտում իմ հոգին
Չարին, բարուն, — ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:

Այս քառյակում Թումանյանը ուզում է ասել, որ երբ ժպտաս բոլորին, նույնիսկ այն նախանձ և չար մարդկանց, կյանքդ ավելի գունեղ կդառնա: Ես համաձայն եմ այս խորհրդի հետ, և միշտ կփորձեմ այն օգտագործել:

***
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ.
Ես եղել եմ, կա՛մ, կըլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կա որ:

Այս խորհուրդը նույնպես ընդունում եմ, որ միշտ լինեմ տիեզերքի մեծ հոգու հետ, ինչու չէ նաև, որպես առաջնորդ, բայց դժվար թե կարողանամ փոխել իմ հոգին: Համաձայն եմ այն մտքի հետ, որ արտաքինը, մեր ձևը մանկուց ի վեր փոփոխվում է: Բայց այդքան էլ համաձայն չեմ, որ հոգին չի փոխվում, եթե մարդու հոգին լցված է, չարությամբ նախանձությամբ, իմ կարծիքով մարդ հնարավորություն ունի այն փոխել:

* * *
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:

Այս քառյակով հեղինակը պատմում է, որ ունեցել է տխուր կյանք, շատ ցավ է տեսել, բայց դրա հետ միասին ներել է, սիրել է: Համաձայն եմ այս խորհրդի հետ և ես նույնպես փորձում եմ այն կատարել, գուցե մի քիչ ցավով, բայց փորձում եմ ներել ու սիրել:

* * *
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:

Այս քառյակը կարոտի մասին է, հեղինակը պատմում է իր հայրենի, անտեսված երգիչների մասին և կարոտում է: Իմ կարծիքով այս քառյակի խորհուրդը այն էր, որ պետք չէ մոռանալ, հայրենի և երգիչներին, և մեր բարեկամներին:


Թումանյանը՝ ընտանիքում
Ընտանիքում ընթերցում ենք, ընտանիքով բեմադրում ենք, ընտանիքով հիշում-պտմում ենք՝ Մանկությունս Թումանյանի հետ թեմայով (ձայագրություն, տեսանյութ)

Մայրիկս պատմում է, որ փոքրիկ ժամանակ ինձ Հովհաննես Թումանյանի շատ հեքիաթներից է պատմել, որոնցից իմ ամենասիրելի հեքիաթն է եղել՝ <<Ծիտը>>: Պատմել է <<Բարեկենդանը>>, <<Անհաղթ աքլորը>>, <<խելոքն ու հիմարը>>, <<քաջ նազարը>>, <<Կիկոսի մահ>>: Նույնիսկ անգիր եմ սովորել Հովհաննես Թումանյանի <<Շունն ու կատուն>>:

Թումանյանը՝ հեքիաթագիր

Ընթերցել Թումանյանի հեքիաթներից առնվազն հինգը, դուրս բերել այնտեղից բանալիներ՝ ուղղված մարդուն: Դրանցից մեկը ներկայացնել ռադիոթատրոնի ձևով:

Խոսող ձուկը
Հովհաննես ԹումանյանիԽոսող ձուկը հեքիաթի ասածը սա էր` &lt;&lt;Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ&gt;&gt;, այս հեքիաթում ծերուկը ձկնորսությամբ էր զբաղվումորպեսզի պահի իր ընտանիքըՄի օր ձուկ բռնելիս նրա մեղքը տվեց և ձկանը ետ գցեց ծովըԻսկերբ այդ ձուկը կենդանացավօգնեց ծերուկինԻմ կարծիքով այս հեքիաթի գաղտնիքը այն էրոր եթե լավություն անեսայդ լավությունը երբեք անպատասխան չի մնաԻմ տեսանկյունից նայելովես համաձայն եմ հեղինակի հետԱյս խորհուրդը ես ոչ այդքան շատ եմ օգտագործումբայց քիչ թե շատ օգտագործում եմև իմ կարծիքով կարևոր չէ ետ պատասխան կստանամ թե չէ:
Անբան Հուռին
Իմ կարծիքով &lt;&lt;Անբան Հուռի&gt;&gt;  հեքիաթումհեղինակը ուզում է ասելոր պետք չէ լինել այդքան անգործչսովորողսակայն դրա հետ միասին պետք է մի քիչ էլ լինել բախտովԵթե մարդու բախտը բերինա կարող է նույնիսկ չաշխատելՀամաձայն եմ և ընդունում եմ այս խորհուրդըեթե լավ սովորես կամ լինես աշխատասեր դա այդքան էլ հերիք չէպետք է գոնե մի քիչ լինես բախտով: 
Սուտասանը
&lt;&lt;Սուտասանը&gt;&gt; հեքիաթում թագավորը այքնան անխելք էրոր սուտ ասելու դիմաց իր հարստության կեսը կտար ուրիշինԱմեն օր տարբեր մարդիկ էին գալիս թագավորի մոտ և ասում այնպիսի սուտոր նա չէր հավատումԻսկ  մի խելոք գյուղացին այնպիսի բան ասացոր նույնիսկեթե թագավորը չհավատար մեկ է նրան մի կտոր ոսկի կհասներԱյս հեքիաթը քարոզում էոր պետք է լինես մի քիչ խորամանկ և խելացիՀամաձայն եմես իմ կյանքում նույնպես փորձում եմ լինել գոնե մի քիչ խորամանկ: 

Անխելք մարդը
<<Անխելք մարդը>> հեքիաթում այդ մարդը այնքան հիմար էրոր չհանեց ծառի տակի ոսկինորպեսզի հարուստ լինիչամուսնացավ հարուստ աղջկա հետորպեսզի լինի բախտավորբայց գնաց և ասաց գայլինոր կգտնես մի անխելք մարդու կուտես և կկշտանասիսկ գայլը մտածեցոր նրանից ավելի անխելք մարդ չի լինի և կերավ նրանԱյս հեքիաթի ասելիքը այն էրոր պետք չէ լինել այդքան անխելքմիամիտ և հիմար պետք է լինել մի քիչ խորամանկ և խելքով: 
Անհաղթ աքլորը
<<Անհաղթ աքլորը>>հեքիաթում հեղինակը ուզում է սովորեցնելոր պետք է միշտ փորձես հաղթելմիշտ լինես առջևումչփորձես պարտվելորպեսզի հասնես քո ուզածին:  Ես նույնպես  փորձում եմ միշտ լինեմ առջևումհաղթեմ և հասնեմ իմ ուզածին:

Ձևն ու հոգին — Հոդվածից դուրս բերել Գեղեցիկի, Կատարյալի ծթումանյանական բանաձևը. ի՞նչ է պատահում, երբ այդ բանաձևի բաղադրիչներից մեկը չի գործում (բացակայում է): Նայիր շուրջդ. խոսիր այն երևույթների մասին, որտեղ չի գործում այդ բանաձևը, և այն երևույթների մասին, որոնք Գեղեցիկ են, որովհետև այդ բանաձևով են արված

Այս հոդվածի մեջ Թումանյանը նշել է, որ ամեն երևույթ ունի իր կերպարանքը ձևը, իմաստը, հոգին և ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն են, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժվար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին: Այո համաձայն եմ Հ. Թումանյանի այս հոդվածից գրեթե հարյուր տարի է անցել, բայց իմ կարծիքով ոչինչ չի փոխվել: Մարդիկ հիմա էլ են այդպես, բոլորն էլ, երբ ունենում են դժվարություններ, խնդիրներ միանգամից վազում են հեշտին, իսկ Թումանյանի ասելով հեշտը դա ձևն է: Եվ կարող եմ ասել, որ հիմա նույնպես բոլորի համար կարևորը շենք հասկացությունն է, միայն պատեր, այլ ոչ թե այդ շենքի խորհուրդը, ուսուցումը: Այդպիսի երևույթ իմ կարծիքով նաև հայոց լեզուն է, գրականությունը, հիմա գրեթե բոլորս մոռանում և կորցնում ենք մեր խոսքը և գիրը, և չենք պահպանում մեր հայոց լեզուն: Իսկ եթե յուրաքանչյուրս փորձենք պահպանել այն և չվազենք հեշտին, գուցե կարողանանք լուծել մեր խնդիրները:


Դառնացած ժողովուրդ — Կարդալ հոդվածը և գրել վերլուծական աշխատանք. ինչ հարց է մտահոգում Թումանյանին՝ որպես հասարակական գործիչ, ինչո՞վ է վնասում հասարակական կյանքին այդ խնդիրը, արդյո՞ք հարյուր տարի հետո՝ մեր ժամանակներում, որևէ փոփոխություն կա: Գրել սեփական դիտարկումներն այսօրվա մասին:
Այս հոդվածը կարդալով, ես կարող եմ ասել, որ հարյուր տարի անց  ժողովուրդը գրեթե չի փոխվել: Համաձայն եմ, որ ժողովրդի մեջ դառնություն, նախանձ և չարություն կա:  Հոդվածում Թումանյանը նշում է, որ լինի քաղաքացի թե գյուղացի, մեկ է նրանք միշտ ունեն մի վեճ: Հոգևորական է, մեկ է նա բողոքում է, դժգոհում է: Վաճառականները թեկուզ և մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը տեսնելով, կորցնում է իրեն: Ամեն մարդ մտածում է իր շահի և կողքինի դժբախտության մասին: Հենց դա է մտահոգում Թումանյանին, դա է ժողովրդի խնդիրը, որ միմյանց հանդեպ չեն կարողանում լինել հոգատար, լցված լինեն սիրով, այլ ոչ թե մեկ մյուսի դժբախտության վրա ծիծաղի, կամ հակառակը: Իմ կարծիքով մարդիկ, հենց իրենք են դասավորում իրենց կյանքը և եթե յուրաքանչյուրս  չմտածենք միայն մեր շահի մասին, այս խնդիրը` նախանձությունը չի լինի:


Անկեղծ չենք — Կարդալ հոդվածը և գրել վերլուծական աշխատանքինչ հարց է մտահոգում Թումանյանին՝ որպես հասարակական գործիչինչո՞վ է վնասում հասարակական կյանքին այդ խնդիրըարդյո՞ք հարյուր տարի հետո՝ մեր ժամանակներումորևէ փոփոխություն կաԳրել սեփական դիտարկումներն այսօրվա մասին:

Այս հոդվածով Թումանյանը ուզում էր ասել, որ մարդիկ՝ բոլորը կեղծավոր են: Թումանյանի այս խոսքի հետ համաձայն եմ, որ դերասանությունը գեղեցիկ է միայն բեմում, այլ ոչ թե իրական կյանքում: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները՝ շնորքով մարդիկ են, իսկ կյանքում ապրողները՝ կեղծավորներ են: Հազար տարի է անցել այս հոդվածից, սակայն իմ կարծիքով ոչինչ չի փոխվել, մարդիկ նույն կեղծավորներն են: Հիմա նույնպես մարդիկ խաբում են, գողություններ են անում, բանբասում են մեկը մյուսից և իմ կարծիքով, եթե յուրաքանչյուրս այդպիսի վատ արարքներ անենք, աշխարհը չի փոխվի կլինի միշտ կեղծավոր և սուտասան: Մեր խնդիրը մեկն է, մենք ինքներս չենք կարողանում ուղղել մեզ, չենք կարողանում չլինել դերասան այսինքն՝ սուտասան և խաբլան: 


No comments:

Post a Comment