Պատմություն

     Անհատական առաջադրանք
     Խաչակրաց արշավանքները
     Նախաբան
1095
թ. նոյեմբերի 27-ին, Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում, դիմելով բացօթյա լսարանում հավաքված բազմահազար ունկնդիրներին, Հռոմի պապ Ուրբանոս II-ը կոչ արեց օգնության գնալ մահմեդականների լծի տակ հեծող արևելյան քրիստոնյաներին, դրանով փաստորեն սկզբնավորելով մի զանգվածային շարժում, որը հետագայում հայտնի պիտի դառնար խաչակրություն անունով: Խաչակրություն բառը «խաչակրաց արշավանք» նշանակությամբ եվրոպական լեզուներում սկսել է գործածվել XVIII դարից: Ուրբանոսի կոչը, Կլերմոնի ժողովից հետո ծավալված եռանդուն քարոզչության շնորհիվ, լայն արձագանք գտավ արևմտյան հասարակության բոլոր շերտերում, և բազմահազար կամավորներ պատրաստակամություն հայտնեցին զինվորագրվելու ազդարարված սրբազան պատերազմին: Ոգևորությունն այնքան համատարած էր և ցանկացողների թիվն այնքան մեծ, որ Ուրբանոսն ստիպված էր նույնիսկ որոշ սահմանափակումներ մտցնել հավաքագրվողների կազմում, մասնավորապես չխրախուսելով ծերերի, կանանց և երեխաների մասնակցությունը: Եվ ահա, 1096թ. գարնանից ի վեր՝ խոշոր բարոններից, ասպետներից, եկեղեցականներից, հողազուրկ գյուղացիներից ու թափառաշրջիկներից կազմված խաչակրաց խայտաբղետ բազմությունը, տարբեր ժամկետներում ու տարբեր ճանապարհներով, շարժվեց դեպի Արևելք, այդպիսով ծնունդ տալով մի փոթորկալից գործընթացի, որը պիտի տևեր շուրջ 200 տարի և ունենար հետևյալ գլխավոր հանգրվանները։
    Առաջին արշավանքը

Խաչակրաց առաջին արշավանք (1096–1099), Սուրբ Երկիրն ազատագրելու նպատակով Հռոմի Պապի կողմից կանչված մի շարք արշավանքներից առաջինը։ Այս ունեցավ ահռելի հաջողություն, քանի որ արշավանքի նպատակ հանդիսացող Երուսաղեմ քաղաքը գրավեց 1099 թվականին։
1095 թ. Մարտին տեղի ունեցած ժողովում քննարկվեց բյուզանդական կայսրի օգնության խնդրանքներն ընդդեմ սելջուկ-թուրքերի։ Նույն տարում՝ հարավային Ֆրանսիայի Կլերմոնտ քաղաքում Ուրբանոս Բ պապը կոչ արեց բոլոր քրիստոնյաներին արշավել և ազատագրել Սուրբ Երկիրը։ Ահա հատված նրա ճառից.
Երկիրը, որտեղ բնակվում եք դուք, բոլոր կողմերից սեղմված է ծովով ու լեռնաշղթաներով, և դրա համար էլ այժմ նեղ է դարձել ձեր բազմամարդության պատճառով, հարստություններով այն առատ չէ և հազիվ է հաց հասցնում իր մշակողներին։ Դրանից էլ տեղի է ունենում այն, որ դուք կրծում ու խժռում եք միմյանց, պատերազմներ մղում ու մահացու վերքեր հասցնում։ իսկ այժմ կարող է դադար առնել ձեր ատելությունը, կհանդարտվեն կռիվները, և կնիրհի երկպառակությունը։ Ճամփա ընկեք դեպի Սուրբ Գերեզմանը, խլեք այդ երկիրը անհավատներից և ձերը դարձրեք։ Այդ հողում մեղր ու կարագ է հոսում։ Երուսաղեմը երկրիս ամենաբարեբեր մարգարիտն է։

1096
թվականի սկզբներին սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը։ Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները։ Երբ նրանք հասան Կոստանդնուպոլիս, 50.000-ից կենդանի էր մնացել 20.000-ը։ Չսպասելով ասպետների ժամանմանը՝ նրանք անցան Բոսֆորի նեղուցը և շարժվեցին դեպի Նիկեա քաղաք, որտեղ էլ և ջախջախվեցին սելջուկ-թուքերի կողմից։ Փրկվեց միայն երեք հազարը։
Պաշտոնական խաչակիրները օրհնված Հռոմի Պապից, Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա ընկան Կոստանդնուպոլիս 1096 թ. օգոստոսի 15-ին։ 1096 թ. դեկտեմբերին հասան Կոստանդնուպոլիս։ Խաչակիրները, ստանալով մեծաքանակ աջակցություն Բյուզանդական կայսրություննից, ափ իջան Փոքր Ասիա և պաշարեցին Նիկեա քաղաքը։ Քաղաքը գրավեց 1097 թվականի հունիսի 19-ին։ Խաչակիրները շարունակեցին իրենց երկարատև արշավը Փոքր Ասիայով շոգ ամառվա պայմաններում։ Դրան հետևեց երկարատև Անտիոքի պաշարումը, որ սկսեց 1097 թվականի հոկտեմբերին և տևեց մինչև 1098 թվականի հունիսը։ Պաշարումն ավարտվեց միայն այն բանից հետո, երբ դարպասները բացեց ծագումով մի հայ զինվոր։ Մտնելով քաղաք խաչակիրները սկսեցին մուսուլման բնակիչների ջարդն ու մզկիթների ոչնչացումը։ Չնայած մուսուլմանների մի մեծ բանակ շարժվեց դեպի Անտիոք, սակայն հունիսի 28-ին խաչակիրները ջախջախեցին նրանց։ Իսկ մինչ այդ խաչակիրները, օգտվելով այն փաստից, որ Եդեսիայի հայ կառավարիչը, հույն ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ էր, որն էլ դժգոհություն էր առաջացրել տեղի հայ բնակչության մոտ, սպանեցին նրան և ստեղծեցին իրենց առաջին պետությունը։ Անտիոքից հետո, հյուծված խաչակիրները, շարժվելով ծովափնյա քաղաքներից մեկը մյուսը, 1099 թվականի հունիսի 7-ին հասան Երուսաղեմ, իրենց սկզբնական ուժերի միայն մի մասով։
Երկրորդ Արշավանքը
Խաչակրաց երկրորդ արշավանք, ռազմական հակամարտություն Մերձավոր Արևելքում խաչակրաց պետությունների և Զանգիների ամիրայության միջև՝ 1147-1149 թվականներին։ Պատերազմի կոչով հանդես էր եկել Հռոմի Եվգենեոս Ш (1145-1153) պապը։ Արշավանքի նպատակն էր մուսուլմաններից հետ գրավել Եդեսիան ու վերականգնել տեղի խաչակրաց կոմսություն:
Խաչակիրների զորքերը ղեկավարել են Բալդուին Ш (Երուսաղեմ), Լուի VII (Ֆրանսիա), Ալֆոնսո VII (Կաստիլիա), Կոնրադ Ш (Գերմանիա), Ստեֆեն (Անգլիա) արքաները և իրենց հպատակ ազնվականները։ 1148 թվականին արշավանքին միացան դանիական, ֆլանդրիական, իտալական, չեխական ու լեհական ջոկատները։
Անցնելով Բյուզանդիայի տարածքով դեպի Փոքր Ասիա` ֆրանսիական ու գերմանական բանակները պարտություն կրեցին սելջուկներից: Համաձայն հիմնական արևմտյան քրիստոնեական աղբյուրի` Օդո Դեյլացու և Սիրիակ Կրիստիանսի, Բյուզանդիայի կայսր Մանուիլ I Կոմնենոսը գաղտնի խոչընդոտել է խաչակիրների առաջխաղացմանը հատկապես Անատոլիայում և հրամայել է սելջուկներին գրոհել նրանց վրա։ Լուիի և Կոնրադի մնացած բանակները մեկնում են Երուսաղեմ և նախապատրաստվում են 1148 թվականին չկազմակերպված գրոհին Դամասկոսի վրա։ Արևելքում խաչակիրները ջախջախիչ պարտություն կրեցին մուսուլմաններից։ 13.000-անոց միացյալ խաչակրաց բանակը, որը պետք է Անգլիայից նավերով ուղևորվեր Սրբազան երկիր, կանգնեցվեց՝ 7.000-անոց պորտուգալական բանակին Լիսբոնը գրավելու և մուսուլմաններին վտարելու համար։
Խաչակրաց երկրորդ արշավանքը չկարողացավ իրականացնել եվրոպացի միապետների նպատակը՝ ազատագրել Եդեսիան անհավատներից։ Խաչակիր ասպետներն ու միապետները դրա փոխարեն միացան Երուսաղեմի թագավորի զորքերին՝ Դամասկոսի անհաջող գրոհի ժամանակ։
Եդեսիայի անկում
Խաչակրաց առաջին արշավանքից և փոքր Խաչակրաց արշավանքից հետո արևելքում հիմնադրվեցին երեք Խաչակրաց պետություններ` Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը և Եդեսիայի կոմսությունը: Չորրորդը` Տրիպոլիի կոմսությունը հիմնադրվեց 1109 թվականին։ Եդեսիան գտնվում էր բոլորից հյուսիս և ամենաթույլն էր ու ամենաքիչ բնակեցվածը և դառնում էր հաճախակի հարձակումների թիրախ մուսուլմանական ժողովուրդների կողմից, այդ թվում Արտուքիների, Դանեշմանդների և Սելջուկների: Կոմս Բալդվին II-ը և ապագա կոմս Ժոսլեն I-ը գերի ընկան Հառանի ճակատամարտից հետո՝ 1104 թվականին։ Բալդուինը և Ժոսլենը երկրոդ անգամ գերի ընկան 1122 թվականին, և չնայած Եդեսիան քիչ վերականգնվեց 1125 թվականի Ազազի ճակատամարտից հետո, Ժոսլենը սպանվեց մարտի դաշտում 1131 թվականին։ Նրան փոխարինած Ժոսլեն II -ը դաշինք կնքեց Բյուզանդական կայսրության հետ, սակայն 1143 թվականին Բյուզանդիայի կայսր Հովհաննես II Կոմնենոսը և Երուսաղեմի թագավոր Ֆուլկը մահացան։ Ժոսլենը նաև հարաբերությունները խզեց Անտիոքի արքայազնի և Տրիպոլիի կոմսի հետ՝ թողնելով Եդեսիան առանց ուժեղ դաշնակցի:
Մինչդեռ սելջուկ Իմադ ալ-Դին Զանգին, ով Մոսուլից Աթաբեկ էր, իր տիրապետությունը հաստատեց Հալեպում 1128 թվականին՝ իր ձեռքը վերցնելով Սիրիայի հիմնական իշխանությունը։ Զանգին և Բալդվին II-ը ցանկանում էին տիրանալ Դամասկոսին։ Բալդվինը պարտվեց Դամասկոսի մոտակայքում 1129 թվականին: Դամասկոսը պատկանում էր Բուրիների տոհմին, ավելի ուշ դաշնություն կնքեց Ֆուլկ արքայի հետ, երբ Զանգին պաշարեց քաղաքը 1139 և 1140 թվականներին:
1144 թվականի վերջին Ժոսլեն II-ը դաշնությունկնքեց արտոքիդների հետ և շարժվեց դեպի հարավ, որպեսզի օգնի արտքիդներին ընդդեմ Հալեպի։ Զանգին Ֆուլկի մահվանից հետո 1143, օգտվելով առավելությունից շարժվեց դեպի հյուսիս և պաշարեց Եդեսիան, որը ընկավ մեկ ամիս անց 1144 թվականի դեկտեմբերի 24-ին։ Երուսաղեմից օգնության ուղարկվեց զորք օգնության, սակայն արդեն ուշ էր։ Ժոսլեն II-ը շարունակեց կառավեարել երկիրը Տուրբեսելից, սակայն կամաց կամաց մնացած տարածքները անցան մուսուլմաններին կամ վաճառվեցին Բյուզանդիային։ Զանգին իրեն հռչակեց «կրոնի պաշտպան» և ալ-Մալիք ալ-Մանսուր, «հաղթանակող արքա»: Նա չշարունակեց գրոհը Եդեսիայի մնացած տարածքների կամ Անտիոքի դքսության վրա, քանի որ վախեցած էր։ Մոսուլում տեղի ունեցած իրադարձությունները ստիպեցին նրան վերադառնալ տուն և նա ցանկանում էր ևս մեկ անգամ փորձել նվաճել Դամասկոսը։ Սակայն նա սպանվեց ստրուկի կողմից 1146 թվականին և նրան փոխարինեց իր որդին՝ Նուր ալ-Դինը:
Արշավանքի որոշում
Եդեսիայի անկման վերաբերյալ առաջին հրովարտակը լուրը բերեց Եվրոպա 1145 թվականին Անտիոքից, Երուսաղեմից և Հայաստանից։ Հռոմի պապ Եվգենեոս Ш-ը գումարեց պապական ժողով նույն տարվա դեկտեմբերի 1-ին և կոչ արեց երկրորդ խաչակրաց արշավանքի: Եվգենեոսը չէր վերահսկում Հռոմը և ապրում էր Վիտերբոյում, սակայն չնայած դրան, նա որոշեց, որ Խաչակրաց երկրորդ արշավանքը պետք է լինի ավելի կազմակերպված և բանակները պետք է գլխավորեն Եվրոպայի ուժեղագույն արքաները, իսկ ուղղությունը պետք է նախապես ծրագրավորված լինի։
Նոր խաչակրաց արշավանքի կոչի վերաբերյալ արձագանքը թույլ էր, չնայած մինչ այդ պարզ էր, որ Լուի VII Երիտասարդը պետք է իր վրա վերցնի արշավանքի մի մասը։ Լուի VII-ը հայտարարվել էր նոր արշավանքի մասնակից Պապից անկախ իր Բուրգոսի կոմսի կողմից 1145 թվականին։ Դեռևս քննարկելի է այն հանգամանքը, էե Լուին ինքնուրույն է որոշել գնալ արշավանքի, թե նա կատարել է իր եղբոր՝ Ֆիլիպի խոստումը արշավել Սրբազան երկիր։ Հնարավոր է՝ Լուին որոշումը ընդունել է ինքնուրույն՝ իմանալով Պապի կոչի մասին։ Ամեն դեպքում Ֆրանսիայի ազնվականներից շատերը չէին ողջունում Լուիի որոշումը, քանի որ նա թողնում է թագավորությունը մի քանի տարով։ Իմանալով Լուիի ցանկության մասին՝ Եվգենը խանդավառությամբ աջակցեց նրա որոշմանը։
Սլավոնական խաչակրաց արշավանք
Երբ Խաչակրաց երկրորդ արշավանքի կոչը եղավ, բազմաթիվ հարավգերմանացիներ կամավորագրվեցին արշավանքին դեպի Սրբազան երկիր։ Հյուսիսգերամանացի սաքսոնները չցանկացան միանալ արշավանքին։ Նրանք Բեռնարին հայտնեցին իրենց մտադրությունների մասին արշավել սլավոնների դեմ և հանդիպեցին Ֆրանկֆուրտում 1147 թվականի մարտի 13-ին։ Հռոմի պապ Եվգենեոսը հավանություն տվեց սաքսոնների նախագծին ապրիլի 13-ին։ Պապի հայտարարության մեջ ասվեց, որ խաչակրաց արշավանքների մեջ ոչ մի հոգևոր տարբերություն չի կարող լինել։ Սլավոնների դեմ խաչակրաց արշավանքներին կամավորագվեցին դաները, սաքսոնները և լեհերը, ինչպես նաև շատ բոհեմիացիներ: Պապական լեգատ Անսլամ Հավելբերգցին նշանակվեց գլխավոր հրամանատար։ Արշավանքը ղեկավարեցին այնպիսի սաքսոնական ընտանիքներ, ինչպիսիք էին ասկանիացիները, Վեթինները և Շաունբերգերները։:
Զայրանալով գերմանացիների կողմից խաչակրաց արշավանքներին մասնակցությունից՝ օբոդրիտները ներխուժեցին Հոլշտայնի Վագրիա քաղաք 1147 թվականի հունիսին, ստիպելով խաչակիրներին սկսել արշավանքը 1147 թվականի ամռան վերջին։ Դուրս քշելով օբոդրիտներին քրիստոնեական տարածքներից, խաչակիրները նշանառության տակ առան նրանց նավահանգիստ Դոբինը և Լյուտիչիական նավահանգիստ Դեմմինը: Դոբինի վրա հարձակվող զորքերի մեջ էին դանիացի Կնուդ V-ը և Սվեն III-ը, Բրեմենի արքեպիսկոպոս Աբելբերտ II-ը և դուքս Հենրի Լիոնեացին։ Երբ շատ խաչակիրներ ավերում էին երկիրը, մյուսները իրենց հարց էին տալիս,-«Արդյոք այն հողերը, որ մենք ավերում ենք, մեր հողերը չեն, իսկ ժողովրդին, որ կոտորում ենք, մեր ժողովուրդը չէ»: Հենրիի գլխավորությամբ սաքսոնական բանակը նահանջեց, երբ հեթանոսների առաջնորդ Նիկլոտը համաձայնվեց, որ Դոբինի կայազորը կդառնա քրիստոնյա։
Դեմմինի անհաջող պաշարումից հետո խաչակիրները որոշեցին հարձակվել Պոմերանիայի ուղղությամբ։ Նրանք արդեն հասել էին քրիստոնեական Ցեցին քաղաքը, մտափոխվեցին՝ հանդիպելով Եպիսկոպոս Աբալբերտ Պոմերանացունև արքայազն Ռատիբոր I-ին։ Ըստ Բեռնարի խաչակրաց արշավանքի նպատակն էր կամ կրոնափոխել սլավոններին կամ ոչնչացնել նրանց:
Խաչակրաց արշավանքների արդյունքում չհաջողվեց կրոնափոխել սլավոնների մեծ մասին։ Սաքսոնները կարողացան կրոնափոխել հիմնականում Դոբինի ժողովուրդներին, սլավոնները վերադառնում էին իրենց կրոնին երբ խաչակիրները նահանջում էին։ Ալբերտ Պոմերանացին բացատրեց, որ քրիստոնեությունը չպետք է տարածվի բռնի ուժով:
Արշավանքի վերջում Մեկլենբուրգի և Պոմերանիայի տարածքները թալանվեցին և ավերվեցին, խաղաղ բնակչությունը կոտորվեց հիմնականում Հենրի Լիոնեցու զինվորների կողմից: Սա օգնեց քրիստոնյաներին նոր հաղթանակներ տանել ապագայում, քանի որ սլավոնական բնակչությունը կորցրեց իր մարդկային և նյութական ռեսուրսների մեծ մասը և դժվարությամբ կարողացան այն վերականգնել:
Երրորդ արշավանք
Արևելքում խաչակիրների հաջողությունները ժամանակավոր էին։ XII դ սկզբին մուսուլմանական իշխանությունները սկսեցին համախմբվել ընդդեմ խաչակիրների։ Մոսուլի կառավարիչ Զանգին կոչ արեց մահմեդականներին դուրս գալու սրբազան պատերազմի։ 1144 թվականի նա գրավեց Եդեսիա քաղաքը։ Այս առիթով կազմակերպվեց երկրորդ խաչակրաց արշավանքը, որը գլխավորում էին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VII-ը և Գերմանիայի կայսր Կոնրադ III-ը։ Արշավանքը հաջողություն չունեցավ։ Խաչակիրների դրությունը հատկապես ծանրացավ XII դ երկրորդ կեսին, երբ սկսեց հզորանալ Եգիպտոսը։ Քուրդ զորավար Սալահ ադ Դինը դարձավ Եգիպտոսի սուլթան և գրավեց Ասորիքի ու Միջագետքի մի մասը։ 1187 թ նա պարտության մատնեց խաչակիրներին։ Այնուհետև Սալադինը գրավեց Ակրան, Բեյրութը և Երուսաղեմը։ Խաչակրաց երրորդ արշավանքի մասնակցում էին ասպետական երեք բանակներ, որոնց ղեկավարում էին Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը, Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը և Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսը։ Գերմանացի խաչակիրները գրավեցին Իկոնիա քաղաքը, սակայն Պաղեստին չհասան։ Նրանք հետ դարձան այն բանից հետո, երբ կայսրը խեղդվեց Կիլիկիայի գետերից մեկում։ Անգլիացիները և Ֆրանսիացիները արշավանքի դուրս եկան գերմանացիներից մեկ տարի հետո։ Նրանք Միջերկրական ծովով շարժվեցին Ասորիք։ Ճանապարհին Ռիչարդ I-ը գրավեց Կիպրոս կղզին և այստեղ ստեղծեց Կիպրոսի թագավորությունը։ Ափ իջնելով Ասորիքում՝ խաչակիրները գրավեցին Ակրա քաղաքը, որը դարձավ Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը։ Շուտով Ֆրանսիացիները հետ դարձան, քանի որ սրվել էին անգլա-ֆրանսիական հարաբերությունները։ Ռիչարդ I-ը ստիպված եղավ Սալադինի հետ հաշտության պայմանագիր կնքել։ Վաճառականներին և ուխտավորներին թույլատրվեց երեք տարի այցելել Երուսաղեմ։
Չորրորդ արշավանք
Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ Սկզբնապես նախատեսված էր հարձակվել Եգիպտոսի վրա, ազատագրել մուսուլմանների կողմից վերագրաված Երուսաղեմը։ Սակայն այն բանից հետո, երբ բյուզանդական թագաժառանգ Ալեքսեյը օգնություն խնդրեց խաչակիրներից, իշխանությունը վերականգնելուց հետո հրաժարվեց վճարել իր խոստացած գումարը։ Ինչից հետո խաչակիրները գրավեցին ողջ Բյուզանդիան և հաստատեցին իրենց Լատինական կայսրությունը։ Հակառակ դրան խաչակիրները նվաճեցին Բյուզանդական կայսրության մայրաքաղաք՝ Կոստանդնուպոլիսը։ Սա համարվում է այն քայլը, որով վերջնականապես տարանջատվեցին Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները։
Խաչակիրները բյուզանդացիներից նվաճված տարածքի մի մասի վրա հիմնեցին Լատինական կայսրությունը, իսկ մնացած հատվածում ձևավորվեցին Էպիրոսի բռնակալությունը, Նիկեայի կայսրությունը և Տրապիզոնի կայսրությունը։
Հինգերորդ արշավանք
Խաչակրաց հինգերորդ արշավանք, ռազմական հակամարտություն Մերձավոր Արևելքում խաչակրաց պետությունների և Այյուբյան սուլթանության միջև՝ 1217-1221 թվականներին։ Պատերազմի կոչով հանդես էին եկել Հռոմի Ինոկենտիոս III (1198-1216) և Հոնորիոս III (1216-1227) պապերը։ Արշավանքի նպատակն էր մուսուլմաններից գրավել Երուսաղեմն ու Սուրբ Երկիրը և այնտեղ վերահաստատել խաչակիրների գերիշխանությունը։
Խաչակիրների զորքերը ղեկավարել են Լատինական կայսր և Երուսաղեմի արքա Ժան I-ը, Սրբազան Հռոմեական կայսր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը, Ֆրանսիայի արքա Ֆիլիպ II Օգոստոսը, Կիպրոսի արքա Հուգո I-ը, Հունգարիայի արքա ԱՆդրաշ II-ը և իրենց հպատակ ազնվականները։ 1218 թվականին արշավանքին միացան գերմանական զորքերը և հոլանդական, ֆլանդրիական ու ֆրիզական ջոկատները։
Ծրագրելով գրավել Եգիպտոսը՝ խաչակիրները Փոքր Ասիայում դաշինք կնքեցին Իկոնիայի սուլթան Քեյքավուս I-ի հետ։ Դամիետայի գրավումից հետո խաչակիրները 1221 թվականի հուլիսին շարժվեցին հարավ՝ դեպի Կահիրե, բայց պաշարների կրճատման և ջրի պակասի պատճառով ստիպված էին վերադառնալ։
Խաչակրաց հինգերորդ արշավանքը չկարողացավ իրականացնել եվրոպացի միապետների նպատակը՝ ազատագրել Երուսաղեմն անհավատներից։ Խաչակրաց պետությունները շարունակում էին նեղ շերտով ձգված մնալ Միջերկրական ծովի արևելյան ափով։ Արշավանքի ավարտին Այյուբյան սուլթան ալ-Քամիլը եվրոպացիների հետ 8 տարով խաղաղության պայմանագիր է կնքում։
Ինոկենտիոս III պապը դեռ 1208 թվականից ծրագրել էր նոր խաչակրաց արշավանք կազմակերպել՝ Այյուբյան սուլթանությունը կործանելու և Երուսաղեմը գրավելու նպատակով։ 1213 թվականի ապրիլին նա հրատարակեց «Quia maior» կոնդակը՝ կոչ անելով բոլոր քրիստոնյաներին միանալ նոր խաչակրաց արշավանքին։ 1215 թվականին կոչը կրկնվեց «Ad Liberandam» կոնդակում:
Ալ-Քամիլը համաձայնեց եվրոպացիների հետ ստորագրել ութամյա պայմանագիր և խոստացավ սուրբ Խաչից մի կտոր վերադարձնել, սակայն խոստումը չկատարեց: Խաչակրաց արշավանքի ձախողումն իր հակապապական արտահայտումն ստացավ օքսիտանցի պոետ Գիլեմ Ֆիգեյրի պարսավագրում: Նրանց պատասխանը դարձավ Հորմոնդա դե Մոնպեսեի «Greu m’es a durar» պոեմը, որտեղ արշավանքի ձախողման մեղքը դրվեց ոչ թե Պայո Գալվաուի կամ Պապի, այլ «անօրենների» հիմարությունների վրա։ Մինչդեռ Ֆրիդրիխ II-ը ամուսնացավ Մարիա Մոնֆերացու և Ժան դը Բրիենի դստեր՝ Իոլանտայի հետ և պապի առաջ պարտավորվեց նոր խաչակրաց արշավանք սկսել։
Վեցերորդ արշավանք
Խաչակրաց վեցերորդ արշավանք, ռազմական հակամարտություն Մերձավոր Արևելքում խաչակրաց պետություններ և Այյուբյան սուլթանության միջև՝ 1228-1229 թվականներին։ Պատերազմի կոչով հանդես էին եկել Հռոմի Հոնորիոս III (1216-1227) և Գրիգորիոս IX (1227-1241) պապերը։ Արշավանքի նպատակն էր մուսուլմաններից գրավել Երուսաղեմն ու Սուրբ Երկիրը և այնտեղ վերահաստատել խաչակիրների գերիշխանությունը։
Խաչակիրների զորքերը ղեկավարել են Սրազան Հռոմեական կայսր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը, Կիպրրոսի արքա Հենրիխ I-ը, Տևտոնական առաջնորդ Հերման ֆոն Զալցան և իրենց հպատակ ազնվականները։
Արշավանքի ընթացքում ոչ մի ճակատամարտ չի եղել։ Խաչակրաց հինգերորդ արշավանքից յոթ տարի անց Ֆրիդրիխ II-ը իր դիվանագիտության շնորհիվ կարողանում է վերականգնել քրիստոնյաների վերահսկողությունը Երուսաղեմի և նրա շրջակա տարածքների վրա տասնհինգ տարի։
Այն բանի հետ մեկտեղ, որպեսզի անմիջապես ուղևորվի Սուրբ հող, կայսրը սկզբում այցելում է Կիպրոս, որը եղել էր նրա կալվածքը երրորդ խաչառկրաց արշավանքի ժամանակ` կղզին Ռիչարդ Առյուծասրտի կողմից զավթվելուց հետո։ Ֆրիդրիխ II-ը ժամանում է Կիպրոսի թագավորություն իր պահանջագրով, բայց հանդիպում է դիմադրության տեղային է բարոնների կողմից, որոնց աջակցում էր խնամակալ Ժաննա I Իբելինը։ Ֆրիդրիխ II-ը պնդում է, որ խնամակալությունը ապօրինի է։ Կոնֆլիկտը չի ավարտվում ոչնչով, միայն արդյունքում վեճը կայսրին զրկում է Իբելինի նման համախոհից։ Ակրան միանշանակ հանդիպում է Ֆրիդրիխին։ Նրան աջակցում էին սեփական բանակը և տևտոնական ասպետները, բայց տեղական պատրիարք Ջերալդ Լոզանցին և հոգևորականությունը պապի կողմից էին։ Հենց որ քաղաքում տարածվում է կայսրի՝ եկեղեցուց հեռացման լուրը, խաչակիրներին համընդհանուր աջակցությունը նշանակալիորեն թուլանում է։ Հիվանդախնամների և տաճարականների դրությունը ավելի բարդ էր։ Չնայած նրանք հրաժարվել էին կայսրի բանակին անմիջական միավորվելուց, բայց ընդունում էին խաչակիրների արշավանքը։ Տեղական բարոնները սկզբում ողջունում են Ֆրիդրիխ II-ին, բայց հետո վախենում են նրա ձգտումներից, որը տանում էր դեպի կայսերական իշխանության կենտրոնացում։
Ֆրիդրիխ II-ի հավաքած զորքը իր թվով արշավանքի սկզբում հավաքած զորքի միայն ստվերն էր։ Նա հասկանում է, Սուրբ Երկրում հաջողության հասնելու միակ հույսը դա Երուսաղեմի կապիտուլյացիայի համար բանակցությունն էր, քանի որ այուբյանների դեմ պայքարելու ուժ չուներ։ Ֆրիդրիխ II-ը իր բանակը ցուցադրաբար տեղաշարժում է դեպի հարավ ափի երկայնքով։ Դա բավական է լինում, որպեսզի համոզի սուլթան ալ-Քամիլին մտնելու բանակցությունների մեջ։ Եգիպտացիները զբաղված էին Սիրիայում ապստամբության ճնշմամբ, դրա համար համաձայնվում են խաչակիրներին զիջել Երուսաղեմը և մի նեղ միջանցք ափի երկայնքով։ Բացի դրանից, Ֆրիդրիխ II-ը ստանում է Նազարեթը, Սիդոնը, Յաֆֆան ու Բեթղեհեմը։ Մյուս տարածքների մասին պատմաբանները լռում են։ Փոխարենը մուսուլմանները պահպանում են վերահսկողությունը Երուսաղեմում Տաճարային լեռան և մզկիթներ ալ-Ակսայի և Գմբեթավոր Ժայռերի վրա։ Արաբական աղբյուրները ավելացնում են, որ Ֆրիդրիխ II-ին պայմանագրով արգելվում էր ամրություններ վերականգնել Երուսաղեմում։ Պայմանագիրը կնքվել է 1229 թվականի փետրվարի 18-ին՝ սահմանելով 10 տարվա հաշտություն։
Ֆրիդրիխ II-ը մտնում է Երուսաղեմ 1229 թվականի մարտին և հաջորդ օրը մասնակցում թագադրման արարողությանը։ Հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով է նա թագադրվել. պատրիարքը անտեսել է արարողությունը, և այդ պատճառով Ֆրիդրիխ II-ը իրեն Երուսաղեմի թագավոր կոչել չէր կարող[1]։ Ամենից առաջ նա իրականում միայն իր որդու խնամակալն էր, միակ որդին Իոլանտ Երուսաղեմցու, որը ծնվել էր արշավանքից ոչ շատ առաջ։
Այն ժամանակ, երբ Ֆրիդրիխը տեղեկություններ է ստանում երկրում եղած դժվարությունների մասին, թողնում է Երուսաղեմը։ Դրանից հետո ֆրանսիական ասպետները դեմ են դուրս գալիս նրան փոխարինողներին։ Մոտ 15 տարի Երուսաղեմում կռիվ է լինում և թալան։ Վերջապես 1244 թվականին թուրքական հեծելազորը գրավում է Երուսաղեմը։ Հաջորդ խաչակրաց արշավանքները կազմակերպվելու էին առանձին-առանձին, ինչպես Լյուդովիկոս IX-ի և Էդվարդ I-ի արշավանքները։ Դա ցույց էր տալիս պապական իշխանության թուլացումը։
Յոթերորդ արշավանք
Խաչակրաց յոթերորդ արշավանքը նախաձեռնել է Ֆրանսիայի թագավոր Լուի IX Սուրբը 1248 թվականին:
Հասնելով Նեղոսի դելտա, այստեղ հաստատված մամլուքները կարողանում են ջախջախել խաչակրաց բանակներին, որոնք հաստատվել էին Սիրիայում[2]:
Ճակատամարտերից մեկի ընթացքում թագավորը գերեվարվում է և ազատ է արձակվում հսկայական տույժեր վճարելուց հետո։
1243 թվականին հակամարտություն սկսվեց Տաճարականների միաբանության և մուսուլմանների միջև։
Գազայում տեղի ունեցած ճակատամարտի հետևանքով, 48 ժամվա ընթացքում խաչակիրների բանակի մեծ մասը կործանված էր։ Շատ պատմաբաններ նշում են այս իրադարձությունը որպես Սուրբ Երկրում խաչակիրների դարաշրջանի ավարտի սկիզբը։
Ֆրանսիայի թագավոր Լուի Սուրբը խաչակրաց արշավանք կազմակերպեց, որ տևեց 1248-1254 թվականներին և ավարտվեց անհաջողությամբ։ Նա անցկացրեց կյանքի մնացած մասը Ակրայի արքայական պալատում։
Ութերորդ արշավանք
Խաչակրաց ութերորդ արշավանք սկսվել է 1270 թվականին Ֆրանսիայի թագավոր Լուիս IX-ի կողմից՝ ընդդեմ Թունիս քաղաքի։ Անգլիական խաչակրաց արշավանքը միաժամանակ համարվում է որպես յոթերորդ, եթե Ֆրեդերիկ II-ի հինգերորդ և վեցերորդ արշավանքները համարվում են որպես առանձին խաչակրաց արշավանքներ։
Ասվում է, որ Լուիս IX-ը ափսոսացել է այն բանի համար, որ արշավանքը նրան գցել է մամլուքների ձեռքը։ 20 տարի անց՝ իր գահակալության վերջում՝ 56 տարեկան հասակում, հորինում է ծրագրեր փորձելու եվրոպական կարգավիճակը պարտադրել Սուրբ Երկրում։
Լուիսը անհանգստացած էր Սիրիայում տիրող իրավիճակից, որտեղ սուլթան) Բեյբարսը հարձակումներ էր գործում խաչակիրների տարածքների մնացորդների վրա։ Բեյբարսը Սենթ Սաբաթի պատերազմից հետո օգտագործում է առիթը իրար դեմ հանելու Վենեցիա և Ջենովա քաղաքները 1256-1270 թվականներին, դա ուժասպառ էր անում մարդկային և նյութական ռեսուրսները սիրիական նավահանգիստներում, որոնք վերահսկվում էին երկու քաղաքների կողմից։ 1265 թվականին Բեյբարսը տիրում է Նազարեթին, Հայֆային, Տորոնին և Արսուֆին։ Կիպրոսի Հուգո III-ը՝ Երուսաղեմ թագավորության անվանական թագավորը, իջնում է Ակրայում` քաղաքը պաշտպանելու համար, այդ ընթացքում Բեյբարսը շարժվում է Հայաստանի հյուսիսային շրջանով, որն այդ ժամանակ գտնվում էր Մոնղոլի վերահսկողության ներքո։ 1268 թվականին հնամյա քաղաք Անտիոքը ընկնում է Բեյբարսի տիրապետության տակ, բնակիչները սրի են քաշվում։
Այս Իրադարձություններով առաջնորդվելով` Լուիսը նոր Խաչակրաց արշավանքի կոչ է անում 1267 թվականին և ավելի ուշ, չնայած ուներ փոքր աջակցություն։ Ջին դը Ջուինվիլլը՝ ժամանակագիրը, որը ուղեկցում էր Լուիսին Յոթերորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, հրաժարվում է նրա հետ գնալ։ Սկզբում, ինչպես բոլոր խաչակրաց արշավանքների ժամանակ, նրանք որպես թիրախ ունեին ծովափնյա շրջանները՝ Երուսաղեմը գրավելու վերջնական նպատակով։ Սակայն եղբայրը՝ Չարլ Անժուացին, շուտով Լուիսին համոզում է առաջինն արշավել Թունիս, որը նրանց մեծ հնարավորություն կտար Եգիպտոս արշավելու համար։ Լուիսի կենտրոնանալը նախորդ խաչակրաց արշավանքի վրա նույնպես բարենպաստ էր, որքան դրանից առաջ եղած հինգերորդ խաչակրաց արշավանքը։ Երկուսում էլ հաղթել էին։ Չարլը, որպես Սիցիլիայի թագավոր, ուներ սեփական հետաքրքրությունները Միջերկրածովյան տարածաշրջանում։ Թունիսի խալիֆը` Մուամմադ ալ-Մուստանսիրը, նույնպես կապեր ուներ Իսպանիայի քրիստոնյաների հետ։ Նա երկմտում էր, որ Չարլի հետաքրքրությունն ավելի շատ տնտեսական բնույթ ունի, քան կրոնական։ 1268 թվականին Չարլը կարողացավ ապահովել իր տիրապետությունը Սիցիլիայի վրա։ Հոհենշտաուֆեններից Կոնրադին հաղթելուց հետո Լուիսը հսկայական նավատորմով հեռացավ Հարավային Ֆրանսիայից։ Նա ափ իջավ Աֆրիկյան կղզում 1270 թվականի հունիսին. եղանակը շատ անբարենպաստ էր ափ իջնելու համար։ Բանակի մեծ մասը հիվանդացավ խմելու ջրի պակասից։ Լուիսը մահացավ 1270 թվականի օգոստոսի 25-ին` Չարլի ժամանումից մեկ օր առաջ։ Նրա վերջին բառն էր՝ Երուսաղեմ։ Չարլը Լուիսի որդուն Ֆիլիպ III-ին, հռչակեց նոր թագավոր։
Հիվանդությունների պատճառով Թունիսի պաշարումը հետագայում՝ հոկտեմբերի 30-ին վերացվում է՝ սուլթանի հետ համաձայնության գալով։ Այդ համաձայնագրով քրիստոնյաներին տրվում է Թունիսի հետ ազատ առևտրի իրավունք։ Լուիսի մահվան մասին լսելուց և Թունիսից խաչակիրներին հեռացնելուց հետո Եգիպտոսի սուլթան Բեյբարսը չեղյալ է հայտարարում իր պլանը, որով նախատեսվում էր եգիպտական զորքերը ուղարկել Թունիս Լուիսի դեմ կռվելու համար։ Չարլզն այժմ դաշնակցում էր Հենրի III Անգլիացու որդի Էդվարդի հետ, որը ժամանում է այդ ժամանակ։ Երբ որ Էդվարդը Թունիսի վրա արշավանքի կոչ էր անում, Էդվարդը շարունակում էր արշավանքը Ակրայի վրա՝ առաջապահ ջոկատներն ուղարկելով դեպի Սիրիա։ Դա Խաչակրաց իններորդ արշավանքն էր։
Իններորդ արշավանք
Խաչակրաց իններորդ արշավանքը որոշ պատմաբաններ համարում են Ութերորդ Խաչակրաց արշավանքի մաս, եղել է վերջին խոշոր Խաչակրաց արշավանքը դեպի Սուրբ երկիր։ Տեղի է ունեցել 1271-1272 թվականներին։ Լյուդովիկոս IX-ի՝ Խաչակրաց ութերորդ արշավանքի ժամանակ Թունիսը վերցնելու անկարողությունը ստիպեց Անգլիական թագավոր Հենրիխ III-ի որդի Էդվարդ I-ին շարժվել Ակրա։ Հետագա իրադարձությունները պատմության մեջ են մտել Իններորդ Խաչակրաց արշավանք անվամբ։ Արշավանքի ժամանակ Էդվարդին հաջողվեց ձեռք բերել մի շարք հաղթանակներ Բեյբարս I-ի դեմ։ Միայն թե վերջում Էդվարդը ստիպված էր շարժվել դեպի տուն անհետաձգելի գործերի պատճառով, գահակալության հարցով, իսկ Ուտրեմերում նրան չի հաջողվում լուծել կոնֆլիկտները լորդերի միջև։ Կարելի է ասել, որ այդ ժամանակ խաչակրաց արշավանքների ոգին արդեն մարել էր:Խաչակիրներըի ամրոցները՝ Միջերկրական ծովի ափերին տեղակայված, ոչնչացման վտանգի տակ էին։
Մոնղոլների դեմ մամլուքների տարած հաղթանակից հետո՝ 1260 թվականին, սուլթանը սպանվում է իր հրամանատար Բեյբարսի կողմից, որը հետո ինքն է դառնում սուլթան։ 1268 թվականին Բեյբարսը զավթում է Անտիոքը` դրանով ոչնչացնելով Անտիոքի թագավորությունը և անվտանգ դարձնելով իր դիրքերը հյուսիսում։ Տրիպոլիի ոչ մեծ կոմսության վրա լուրջ վտանգ է կախվում։ Լյուդովիկոս IX-ը, որը կազմակերպել էր արդեն յոթերորդ խաչակրաց արշավանքը դեպի Եգիպտոս, այս անգամ շարժվում է դեպի Թունիս, որտեղ միայնակ մահանում է 1270 թվականին` պաշարման ժամանակ։ Արքայազն Էդուարդը ժամանում է Թունիս բավականաչափ ուշ, որպեսզի նշանակալի ավանդ ունենա պատերազմի իրականացման համար։ Դրա հետ մեկտեղ նա շարունակում է իր ճանապարհը դեպի Սուրբ երկիր, որպեսզի օգնի Բոհեմունդ VI-ին Անտիոքի իշխանին և Տրիպոլիի կոմսին մամլուքների դեմ պայքարում։ 1271 թվականի մայիսին Էդուարդը վերջապես ժամանում է Ակրա։ Իր հետ նա բերում է ռազմական պատրաստվածություն ունեցող մեծաքանակ ջոկատ, որը ներառում էր 1000 մարդ, այդ թվում՝ 225 ասպետ։
Էդուարդի տրամադրության տակ չկար այնքան մեծ զորաբանակ, որ կարողանար ջախջախել մամլուքներին դաշտում։ Նա նույնիսկ չէր կարող խանգարել նրանց, որպեսզի չգրավեին Մոնֆորի բերդը` տևտոնական ասպետներին պատկանող։ Արքայազնը այդ պատճառով որոշում է մի քանի արշավանքներ կազմակերպել թշնամու թիկունքում։ Գրոհով Նազարեթը վերցնելով` բնակչությանը սրի է մատնում և հետո կազմակերպում է արշավ դեպի Սեն-Ժորժ-դե-Լեբեն` չնայած դրանով ոչնչի չի հասնում։ Նրա զինվորները վառում են մի քանի տուն և բերքը` դրա համար կորցնելով մի քանի մարդ կրակում։ Հետո Անգլիայից գալիս են լրացուցիչ ուժեր, որոնց հրամանատարն էր Էդուարդի փոքր եղբայրը և Կիպրոսի թագավորի (Հուգո III-ի) զորքերը՝ այդ ամենով ոգեշնչելով Էդվարդին։ Աջակցելու համար Տաճարականներին, Հիվանդախնամներին և տևտոնականներին՝ նա կազմակերպում է արշավանք դեպի ոչ մեծ քաղաքի՝ Կակունի վրա։ Խաչակիրները անակնկալի են բերում թուրքմենների մեծ ջոկատին, որոնք հիմնականում քոչվորներ էին։ Որոշ տվյալների համաձայն՝ սպանում են 1500 մարդու և քշում 500 գլուխ անասուն։ Թուրքմենները Բեյբարսի մոտ ծառայության էին մտել վերջերս՝ մոնղոլների ներխուժումից հետո։ Նրանց ծառայության դիմաց տվել էին ձիեր, զենք, նվիրել հողեր։ Մուսուլման պատմիչները հայտնում են, որ այդ արշավանքի ժամանակ սպանվել է մեկ էմիր և մեկն էլ վիրավորվել է։ Դրանից բացի, ամրոցի կառավարիչը ստիպված հանձնում է բերդը։ Էդուարդը, սակայն, բերդը չի վերցնում և նահանջում է, քանի դեռ Բեյբարսը չէր հասցրել ի մի բերել ուժերը հակադարձ հարվածի համար։ 1271 թվականին Էդուարդը իր զորքով կասեցնում է Բեյբարսի հարձակումը Ակրայի վրա։ Բեյբարսը հրաժարվում է շարունակել Տրիպոլիի պաշարումը։ Ժամանակակից պատմաբանները պնդում են, որ Բեյբարսը անհանգստանում է խաչակիրների արշավանքներից, որոնք սպառնում էին թիկունքից։ Ոմանք էլ ադ փաստարկները ժխտում էին` դրա հետ մեկտեղ կարծելով, որ նա չէր ուզում մեկ ուղղությամբ կենտրոնանալ, քանի դեռ չգիտեր խաչակիրների թվաքանակը։
Հենց որ Էդուարդը հասնում է Ակրա, անմիջապես դեսպանություն է ուղարկում Իրան` Մոնղոլական կայսրության ղեկավար Աբակ-խանի մոտ։ Դեսպանությունը ղեկավարում էին Ռեդջինալդ դե Ռասսելը, Գոդֆրուա դե Վոսը և Իոհան դե Պարկերը։ Նրանց առաքելությունը նրանում էր, որպեսզի մոնղոլների կողմից (որոնք նույնպես թշնամաբար էին տրամադրված մուսուլմանների հանդեպ) ռազմական օգնություն ստանային։, 1271 թվականի սեպտեմբերի 4-ին Աբակ-խանը պատասխանում է, որ համաձայն է համագործակցելու և հարցնում է, թե երբ են միասնաբար դուրս գալու մամլուքների դեմ։ 1271 թվականի հոկտեմբերի վերջին մոնղոլների բանակը հասնում է Սիրիա։ Խանը ինքը, սակայն, Թուրքմենստանում կոնֆլիկտների մեջ էր և այդ պատճառով կարող էր միայն ուղարկել 10 հազարանոց հեծելազոր Սամագարի ղեկավարությամբ։ Այս զորքի կազմում կային զինվորներ` բերված Փոքր Ասիայից և սելջուկների օգնական ջոկատներ։ Չնայած մոնղոլների համեմատաբար փոքր ուժերին՝ նրանց երևալը հանգեցնում է մուսուլմանական բնակչության հեռացմանը, որոնք փախչում են մինչև Կիպրոս, իսկ մոնղոլները ջախջախում են թուրքմենների ուժերը, որոնք պահպանում էին Ալեպպոն, և շարունակում են ներխուժումները դեպի հարավ։ Բայց մոնղոլները չեն մնում Սիրիայում։ Իսկ Բեյբարսը զորքերով դուրս է գալիս Եգիպտոսից 1271 թվականի նոյեմբերի 12-ին, մոնղոլներն արդեն վերցված ավարով անցնում են Եփրատը։
Բեյբարսը, գալով այն եզրակացության որ շուտով խաչակիրները կհարձակվեն Եգիպտոսի վրա միաժամանակ ծովից և ցամաքից, գիտակցելով իր դրության վտանգավորությունը՝ զբաղվում է նավատորմի ստեղծմամբ։ Նավատորմի կառուցումից հետո նա փորձում է խաչակիրների բանակի վրա ուղղակիորեն հարձակվելու փոխարեն՝ 1271 թվականին ափ իջնել Կիպրոսում՝ հույս ունենալով շեղել Հուգո III-ին և նրա՝ Ակրայի նավատորմը, նվաճել կղզին, մեկուսացնել խաչակիրների բանակը Սուրբ Երկրում։ Սակայն արդյունքում ծովամարտում Բեյբարսի բանակը պարտություն է կրում, և նրա զորքը ստիպված է լինում նահանջել։
Այս հաղթանակից հետո Էդուարդը հասկանում է, որ ուժերի ստեղծման, Երուսաղեմի ազատագրման համար, անհրաժեշտ է վերացնել ներքին անկարգությունները քրիստոնեական տիրույթներում։ Արքայազն Էդուարդը և արքա Հուգոն սկսում են բանակցություններ վարել՝ սուլթան Բեյբարսի հետ հաշտություն կնքելու համար։ Կեսարիայում 1272 թվականին կնքվում է հաշտություն 10 տարի, 10 ամիս և 10 օրով։ Արքայազն Էդմունդը համարյա անմիջապես հասնում է Անգլիա, այդ ժամանակ Էդուարդը մնում է, որպեսզի տեսնի, թե Բեյբարսը կպաշտպանի՞ համաձայնությունը։ Հաջորդ ամիս Էդուարդի վրա մահափորձ են կատարում։ Մի քանի տարբերակ կա, թե ով է ուղարկել մարդասպանին։ Համաձայն առաջին տարբերակի՝ մարդասպանը ուղարկվել է էմիր Ռամլայի կամ Բեյբարսի կողմից։ Նաև որոշ լեգենդներ ասում են, որ մարդասպանը ուղարկվել է Ռաշիդ ադ-ԴինՍինանի կողմից, թեև նա մահացել էր 1192 թվականին՝ Իններորդ Խաչակրաց արշավանքի սկսվելուց առաջ։ Էդուարդը սպանում է վարձու մարդասպանին, բայց մնում է փտեցնող վերքով (որի պատճառը դաշույնի հարվածն էր) և ստիպված է լինում հետաձգել մեկնումը։ 1272 թվականին Էդուարդը թողնում է Ակրան և նավարկում Սիցիլիա։ Եվ մինչ նա ապաքինվում էր կղզում, սկզբում ստանում է որդու՝ Հովհանի մահվան լուրը, իսկ հետո հոր՝ Հենրիխ III (Անգլիայի հավաքականի թագավոր)-ի մահվան լուրը։ 1273 թվականին Էդուարդը սկում է իր ճանապարհը դեպի տուն՝ անցնելով Իտալիայով, Գասկոնով և Փարիզով։ Նա վերջապես 1274 թվականի կեսերին հասնում է Անգլիա։
Խաչակրաց արշավանքների արդյունքները.վերջաբան
Հետազոտողների մեծամասնության կարծիքով՝ խաչակրությունն եղել է թերևս մարդկության պատմության ամենաանպտուղ, ամենաիռացիոնալ և ամենաարկածախնդրական ձեռնարկը: Արդի պատմագիտության հիմնադիր Էդուարդ Գիբոնի (1737-1794թթ.) գնահատմամբ՝ խաչակրաց արշավանքները «ավելի շուտ կաշկանդել, քան թե խթանել են Եվրոպայի հասունացումը. Արևելքում թաղված միլիոնավոր մարդկանց կյանքն ու վաստակը կարող էին շատ ավելի արդյունավետ օգտագործվել իրենց հայրենի երկրում»: Իսկ XXդ. պատմաբան Ս. Ռանսիմենի բնորոշումներով՝ «պատմական հեռանկարի տեսակետից խաչակրաց ողջ շարժումը կատարյալ ձախողում էր», կամ՝ «ողբերգական ու ավերիչ դրվագ»: Ինչպես ցանկացած քաղաքական ծրագրի դեպքում, խաչակրության արդյունքների գնահատման չափանիշը պետք է լինի այն, թե որքանով իրականություն դարձան այդ ծրագրի հիմքում դրված խնդիրները: Խաչակրությունը ձեռնարկելիս Ուրբանոս պապի հայտնի և ծածուկ խնդիրներն էին՝ արևելյան քրիստոնյաների ազատագրումը սելջուկյան լծից, Երուսաղեմի և Սուրբ Գերեզմանի վերանվաճումը մահմեդականների ձեռքից, Եվրոպային սպառնացող թուրքական առաջխաղացման խափանումը և Արևմուտքում Հռոմեական եկեղեցու հեղինակության բարձրացումը: Արդ, նրանցից ոչ մեկն էլ, բացառությամբ թերևս վերջինի, ոչ միայն չհասավ իր հետապնդած նպատակին, այլև ունեցավ ճիշտ հակառակ արդյունքը: Ս. Ռանսիմենի պատկերավոր դիտարկմամբ՝ «Խաչակրաց արշավանքները ձեռնարկվեցին արևելյան քրիստոնեությունը փրկելու համար. – երբ նրանք ավարտեցին, ողջ արևելյան քրիստոնեությունը գտնվում էր մահմեդական տիրապետության տակ»:
Խաչակրաց արշավանքների գլխավոր զոհերը եղան արևելաքրիստոնեական ժողովուրդները: Բացի այդ, խաչակրաց արշավանքները մահացու հարված հասցրին նաև Բյուզանդական կայսրությանը, որից նա այլևս չկարողացավ ուշքի գալ: Վերլուծաբանների մոտ տարածված է նաև այն կարծիքը, թե խաչակրությունները նպաստեցին մասնատված մահմեդական պետությունների միավորման գործընթացին: Ի հակազդեցություն խաչակրության, մահմեդական աշխարհում վերածնվեց ջիհադի՝ իսլամական սրբազան պատերազմի գաղափարը, որը կարևոր քարոզչական դեր խաղաց ֆրանկների դեմ մղվող պայքարում: Բավականին ճանաչում է գտել նաև այն տեսակետը, որի համաձայն՝ խաչակրաց արշավանքները նպաստել են միջազգային առևտրի զարգացմանը:
Այնուամենայնիվ խաչակրաց արշավանքները անպտուղ են համարվում ոչ միայն քաղաքական տեսակետից, այլև մշակութային առումով: Որքան էլ զարմանալի է, Արևելքում հիմնված լատինական պետությունները չստեղծեցին մնայուն արժեք ներկայացնող մշակույթ: Քիչ թե շատ ծաղկում ապրեցին միայն ճարտարապետությունը՝ մասնավորապես բերդաշինությունը, պատմագրությունը և իրավագիտությունը: Հավանաբար թույլ էին զարգացած մանրանկարչությունը և գրչության արվեստը, քանի որ լատինական Արևելքից մեզ հասած ձեռագրերի թիվը չի անցնում երկու տասնյակից: Խաչակրությունը համարյա ոչինչ չտվեց նաև Արևելքի և Արևմուտքի մշակութային փոխազդեցությունների առումով: Շուրջ երկու հարյուր տարվա համակեցության ընթացքում ոչ մի գրավոր հուշարձան արաբերենից չթարգմանվեց լատիներենի, կամ հակառակը: Այս իմաստով լատինական Արևելքը էապես տարբերվում է Իսպանիայից և Սիցիլիայից, որոնցում ծավալված թարգմանական շարժումը կարևորագույն նշանակություն ունեցավ մահմեդական մտքի նվաճումները Եվրոպային փոխանցելու գործում:
Այսպիսով, խաչակրաց արշավանքները, հակառակ իրենց վրա հրավիրած հսկայական ուշադրությանը, պատմական հեռանկարի տեսակետից լուսանցային դեր խաղացին թե՛ Եվրոպայի, թե՛ Արևելքի ճակատագրում, չխախտելով և ոչնչով չկանխորոշելով նրանց մայրուղային զարգացման միտումները:
 
 
   Գնեոս Պոմպեոս  
 


Համաձայն առավել տարածված կարծիքի՝ Գնեոս Պոմպեոսը ծնվել է մ․թ․ա․ 106 թվականի սեպտեմբերի 29-ին։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը որոշվել է Վալլեյ Պատերկուլի ու Պլինի Ավագի՝ ծննդյան օրը մահվան ու երրորդ հաղթանակի մասին վկայության հիման վրա։ Նա հռոմեական զորավար է և քաղաքական գործիչ։  Հայտնի է Պոմպեոսների մի քանի տոհմեր։ Այն Պոմպեոսները, որոնց տոհմից սերում էր Գնեոսը, ոչ թե լատինական ծագում ունեին, այլ սերում էին պլեյբեյների տոհմից, ովքեր բնակվում էին Ապենինյան թերակղզում՝ Ադրիատիկ ծովի ափին գտնվող Պիցեն վայրում։ Պոմպեոս տոհմանունը ծագմամբ մոտ է համարվում Կամպանի տեղանվանը։ Հավանական է, որ անունը ծագում է օսկսյան լեզվի` «հինգ» նշանակող արմատից, իսկ -eius վերջավորությունը երբեմն դիտարկվում է որպես Էտրուսկյան լեզվի ազդեցություն։ Այս տոհմի, սակայն այլ ճյուղի առաջին հայտնի ներկայացուցիչը Կվինտ Պոմպեուսն է, ով կոնսուլ է եղել մինչ մ․թ․ա․ 141 թվականը։ Սեկստ Պոմպեուսը՝ Գնեուսի պապը, մ․թ․ա 118 թվականին Մակեդոնիայում մասնակցել է կելտերի դեմ մղված մարտերին (հավանաբար եղել է պրետոր) և սպանվել է մարտում։ Պոմպեուսի հայրը՝ Գնեուս Պոմպեուս Ստրաբոնը, եղել է հայնտի զորավար ու կոնսուլ մ․թ․ա․ 89 թվականը։ Մ.թ.ա.78-77 թթ.-ին Պոմպեուսը մասնակցել է ծերակույտի դեմ կոնսուլ Մարկոս Լեպիդոսի, մ.թ.ա.77-72 թթ.-ին՝ Սերտորիոսի խռովություններին, մ.թ.ա.71 թ.-ին՝ Սպարտակի ապստամբության ճնշմանը։ Մ.թ.ա.70 թ.-ի համար ընտրվել է կոնսուլ, վերացրել Սուլլայի մի շարք օրենքներ։ Մ.թ.ա.66 թ.-ին նշանակվել է արևելյան զորքերի գլխավոր հրամանատար, պարտության է մատնել Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորին։ Հաղթանակի հետևանքով կազմակերպել է հռոմեական երկու նոր պրովինցիա՝ Պոնտոս և Բութանիա, Ասորիք։ Երբ ծերակույտը մերժել է հաստատել Պոմպեոսի միջոցառումները արևելքում և հողաբաժիններ հատկացնել նրա զինվորներին, Պոմպեոսը դաշնակցել է Հուլիոս Կեսարի և Մարկոս Կրասոսի հետ։ Մ.թ.ա.55 թ.-ի համար կրկին ընտրվել է կոնսուլ, այնուհետև եղել Իսպանիայի կառավարիչ։ Մ.թ.ա.53 թ.-ին եռապետության կազմալուծումից հետո մերձեցրել է օպտիմատներին։ Մ.թ.ա.52 թ.-ին ընտրվել է միանձնյա կոնսուլ։ Մ.թ.ա.50 թ.-ին նշանակվել է զորահրամանատար՝ Հուլիոս Կեսարի դեմ պայքարելու համար։ Մ.թ.ա. 48 թ.-ին Դիռաքիոնի մոտ պարտության է մատնել Կեսարին, սակայն Փարսալոսում ջախջախվել է և փախել Եգիպտոս, ուր Պտղոմեոս XIII Դիոնիսոսը, Պոմպեոսը պատանության շրջանում ունեցել է բավականին գրավիչ արտաքին։ Հաճելի արտաքինը միանում էր վեհության ու մարդասիրության հետ։ Փափուկ, հետ տված մազերը և աշխույժ արտաքինը և աշխույժ, փայլփլուն աչքերը նրան տալիս էին Ալեքսանդր արքայի պատկերների նմանությունը։ Սկզբում, երբ Պոմպեոսին տալիս էր այդ հերոսի անունը, նա չէր հրաժարվում դրանից։ Պոմպեոսը, ոչ ոքի կողմից նշանակված չլինելով, սեփական նախաձեռնությամբ իրեն օժտեց զորավարի լիազորություններով։ Կարճ ժամանակահատվածում նա հավաքեց երեք լրիվ լեգեուն և շարժվեց դեպի Սուլլան։ Պոմպեոսի դեմ հանդես եկան զորավարներ Կարինասը, Ցերխոսը և Բրուտոսը։ Պոմպեոսը հավաքելով իր ուժը մի կետում, հեծելազորի գլուխն անցած հարձակվեց Բրուտոսի վրա։ Քաղաքները սկսեցին օգնել Պոմպեոսին, նրա վրա հարձակվեց կոնսուլ Սկիպիոնը, բայց նրա զորքը վերջինիս Պոմպեոսի կողմը։ Կարբոնի զինվորները ևս անձնատուր եղան Պոմպեոսին։ Մի շարք ճակատամարտերից հետո նա ներխուժեց Գալլիա և սխրագործություններ կատարեց։ Սակայն ըստ Մովսես Խորենացու, Պոմպեոսը Հայաստան չի ներխուժել, այլ Տիգրանի դեմ ուղարկել է իր զորավարին, որը չի համարձակվել ընդհարվել Հայոց թագավորի հետ։ Գնեուսը պոետ-սատիրիկ Գայ Լուցիլիի աղգականն էր. վերջինիս քույրը եղել է Գնեուսի տատը կամ մայրը։ Չնայած տոհմի երեք սերունդների ներկայացուցիչների քաղաքական հաջողություններին՝ Հռոմի պատմության մեջ ունեցած դերով Պոմպեոսների ընտանիքն ավելի մոտ էր հեծյաներին, քան ազնվականական ընտանիքներին, որոնք ունեին բազմադարյա պատմություն։ 

    Փորձեք դիտարկել և ներկայացնել գլոբալիզացիա հասկացությունը։ 
    Գլոբալիզացիան դա համաշխարհային համահարթեցում է, որը սկսվել է 20-րդ դարի 2-րդ կեսերում՝ 1980 թվականին։ Գլոբալիզացիաի շնորհիվ տարբեր երկրների մշակույթերը խառնվում են և դառնում մեկ մշակույթ։
     Գլոբալիզացիան կարող է ընկալվել որպես միֆ, երևույթ, գաղափարախոսություն ռացիոնալություն: Այն տնտեսական, գաղափարախոսական, տոխնոլոգիական և մշակութային փոխկապակցված փոփոխությունների արտաքին ընդհանրական ձևակերպումն է: Գլոբալիզացիայի տնտեսական արտացոլումը ներառում է նաև արտադրության զգալի ծավալների հասնող վերակազմակերպում և տեղաբաշխում երկրի սահմաններից դուրս, ֆինանսական շուկաների ծավալում, նույնական սպառողական ապրանքների վաճառք երկրագնդի տարբեր ծայրերում և բնակչության լայնածավալ տողափոխություններ: Գաղափարախոսական փոփոխությունները ենթադրում են ներդրումների և առևտրի ազատականացում, սեփականաշնորհում և քաղաքական ժողովրդավարության ինստիտուցիոնալիզացիա: Տեխնոլոգիական փոփոխությունները ընդգրկում են տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների տարածում ամբողջ աշխարհով մեկ և անցում ապրանքներից դեպի ծառայություններ և վերջապես մշակութային փոփոխությունները միտում ունեն համահարթեցնելու մարդկանց ճաշակը և ընդունված ստանդարտները մեկ համաշխարհային մշակույթի շրջանակներում:

Հելենիզիմի տարածումը Մակեդոնացու կողմից դիտարկել որպես գլոբալիզացիայի առաջին համընդհանուր փորձ։

     Ալեքսանդր Մակեդոնացին թողել է հարուստ ժառանգություն։ Իր իշխանությունն ամրապնդելու համար հիմնել է մոտ 70 քաղաք–գաղութներ, որոնց մեծ մասը կրում էր «ալեքսանդրիա» անունը։ Նրա ռազմական ու տնտեսական նվաճումների շնորհիվ ստեղծվել է նոր տիպի համաշխարհային կայսրություն, որտեղ արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունները միաձուլվեցին հելլենիստական մշակույթի  ներքո։ Չնայած նրա կայսրության կարճատև գոյատևմանը՝ Ալեքսանդր Մակեդոնացու ջանքերի շնորհիվ հելլենիստական մշակույթի տարածումը դարձավ անդառնալի, և այն հետագայում Եվրոպայի ու Առաջավոր Ասիայի քաղաքակրթությունների հիմքը հանդիսացավ։ Ալեքսանդր Մակեդոնացու ներդրումը համաշխարհային ռազմագիտության մեջ համարվում է անգերազանցելի և մինչ այժմ կիրառական նշանակություն ունի։

    9-րդ դասարան
      05.09.16 
   1) Հիմնավորել, որ Հայաստանի առաջին հանրապետությունը հիմնադրվել է 1918 թվականի Մայիսի 28-ին: 
    Երբ հայ ժողովուրդը թուրքական զավթիչների դեմ կյանքի ու մահվան կռիվներ էր մղում 1918թ. մայիսյան հերոսամարտերում, սուր հակասություններ էին առաջացել երկրամասի երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմիններում։ Այդ իսկ պատճառով Անդրկովկասյան Դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի։ 1918թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը` պառլամենտը,  և դրանով իսկ կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը։ Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը` Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց կենտրոնական ազգային խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Ընդունված հայտարարագրում մասնավորապես ասվում էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»։

2) Ներկայացնել Հայաստանի առաջին հանրապետության իշխանության մարմինները և անցկացնել զուգահեռներ Հայաստանի երրորդ հանրապետության իշխանության մարմինների հետ: 
      ՀԱՀ
    (1918թ. մայիս – 1920թ. դեկտեմբեր)
   1. Անկախացել է Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարման, և ազատագրական պայքարների հետևանքով:
   2. Կազմավորվեց առաջին կառավարությունը՝ Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ, Ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, ինչպես նաև դատաիրավական համակարգը՝ եռաստիճան դատական ատյանով, այնուհետ՝ երդվյալ ատենակալների դատարանը:
   3. Ստեղծվեցին պետական խորհրդանշանները՝ եռագույն դրոշը, զինանշանը և պետական օրհներգը (1919թ.):

    ՀՀ
   (1991թ. Սեպտեմբեր - XXXX)
    1. Անկախացել է 1991թ. սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով հանրապետության տարածքում անցկացված հանրաքվեի արդյունքում:

   2. Ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը (1995թ. Հուլիսի 5-ին), որը նախատեսում էր նախագահական հանրապետության համակարգը (գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատումով)։ Ձևավորվեցին պետաիրավական նոր կառույցներ, Ձեռնարկվեց նոր դատական համակարգի կազմավորումը, բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը վերանվանվեց Ազգային Ժողով:

    3. Հաստատվեցին առաջին հանրապետության պետական դրոշը (1990թ. օգոստոսի 24), զինանշանը (1991թ. դեկտեմբերի 27) և օրհներգը:
      Բանակ, խորհրդարան, դատարաններ

    4) Սահմանել Հանրապետությունը հասկացությունը: 

    Հանրապետությունը կառավարման համակարգ է, որն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ: Առանձնացվում են հանրապետական կառավարման համակարգի 3 տեսակներ`
    Նախագահական
    Պառլամենտական 
    Խառը  կամ Կիսանախագահական

    8-րդ դասարան
    Առցանց ուսուցում պատմությունից
   Բնութագրել նիդերլանդական հեղափոխության որևէ գործչի;
    Վիլհելմ I Օրանացի կամ Վիլհելմ Լռակյաց: Նա Օրանի թագաժառանգ է, նասաուի կոմս, Նիդերլանդական բուրժուական հեղափոխության 16-րդ դարի գործիչ։ Ընդարձակ տիրույթներ ուներ Նիդերլանդներում և Ֆրանսիայում:

     Համառոտ շարադրել /10-15 նախադասությամբ/ լեգենդը Թիլ Ուլենշպիգելի մասին;
Շառլ դը Կոստերի վեպը պատմական վեպի և լեգենդի հյուսվածք է։ Նրա հիմքում  16-րդ դարի Նիդերլանդական ժողովրդի անհաշտ պայքարն է իսպանական բռնակալության դեմ։ Գյոզերի, չքավոր դասի և գյուղացիության կռիվն է ազատվելու մոլեռանդ, մարդատյաց Ֆիլիպ II-ի լծից և պապակաինկվիզիցիայի զարհուրանքներից։ Վեպի գործողությունները սկսվում են 1527թվականի մայիսի 21-ին՝ երկու տղաների ծնունդով։ Մեկը Ֆիլիպն է Իսպանիայի արքայազնը, հետագայում արյունարբու թագավորը, մյուսը՝ ածխագործի որդի Թիլ Ուլենշպիգելը։
Վեպի հերոսը՝ Թիլ Ուլենշպիգելը, կենսուրախ, ազատաբաղձ անձնավորություն տեսնելով իր ժողովրդի տառապանքները, անասելի կեղեքումներն ու ինկվիզիցիայի անիրավությունները դառնում է անձնվեր ազգային գործիչ, միանում գյոզերի ազատարար կռվին։ Թիլը հեղափոխության գործին ծառայում է անձնուրաց արիությամբ, դառնում նրա հռետորը, մունետիկը, լրտեսում թշնամուն, ապստամբների հետ կապեր ստեղծում, դրամ հավաքում նրանց համար, զենք հայթայթում, ժողովրդի մեջ միություն և տոկունություն քարոզում։
Թիլը հոր աճյունի մի մասը քսակի մեջ դրած կրում է կրծքի վրա, որը նրան միշտ մղում է վրեժի ու կռվի։ Թիլը մենակ չէ իր գործերի մեջ, նրա հետ է իր սիրած աղջիկը՝ հեզ ու բարի Նելեն և ուղեկից ընկեր՝ պարզամիտ ու դանդաղաշարժ Լամմե Գուդզակը։
Ժողովուրդը խորհրդանշող հերոսն ու իր ընկերուհին երբեք չեն ծերանում և անմահ են։ Նրանք ապրում են մի աշտարակում, որտեղից տեսնում են ողջ Ֆլանդրիան և հսկում նրա բախտը։ Եվ երբ թվում է թե Թիլը մեռավ առեղծվածային մահով և քահանաները գալիս են նրան թաղելու, նա վեր է կենում և բացականչում.

Միթե կարելի՞ է թաղել Ուլենշպիգելին, մայր Ֆլանդրիայի ոգուն, և Նելեյին նրա սիրտը։ Ֆլանդրիան կարող է քնել, բայց մեռնել՝ երբեք։

Տնային աշխատանք
ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ–ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` նոյեմբեր

1. Թվարկել խաչակրաց արշավանքների ձեռքբերումները և ողբերգությունները /պատասխանը հիմնավորել/;
Ձեռքբերումները- Խաչակրաց արշավանքները իրենց բնույթով կրոնական էին։ Սա կարելի է համարել արևելքի և արևմուտքի պայքարի գագաթնակետ. դեռևս սրանից առաջ անտիկ շրջանում սկսված հակասությունները ձեռք բերեցին ռազմական բնույթ։ Առաջին խաչակրաց արշավանքի ամենակարևոր հետևանքը Երուսաղեմի ազատագրումն էր և մի շարք խաչակրաց պետությունների ստեղծումը Լևանտում։ Մյուս կարևոր հետևանքը առևտրական կապերի աշխուժացումն էր Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ու Ասիայի միջև։
Բժշկության ճարտարագիտության, ֆիզիկայի աստղագիտության և մաթեմատիկայի  ոլորտներում գիտելիքները  բերվեցին Եվրոպա հենց խաչակիրների միջոցով։Խաչակիրները գրավելով արևելքի երկրները և Բյուզանդիան շատ մշակույթային արժեքներ բերեցին  եվրոպա։ Հյուսիսային խաչակրաց արշավանքները նաև քրիստոնեացրին հեթանոս սլավոնների մեծ մասին։ Խաչակրաց արշավանքների շնորհիվ քրիստոնյա Եվրոպան միավորվեց և կարողացավ որոշ չափով դիմագրավել մուսուլմաններին։ Եթե չլինեին խաչակիրները, գուցեև Եվրոպայի շատ հատվածներ, ինչպես օրինակ Պիրենինյան, Բալկանյան թերակղզիներն ու Իտալիան կլինեին իսլամացված:Եվրոպան ընդլայնեց իր առևտրական սահմանները։Խաչակրաց արշավանքների օգնությամբ եվրոպացիները վերհիշել են իրենց նախնիների ուսմունքները։

Ողբերգությունները- Սակայն Առաջին խաչակրաց արշավանքն ունեցավ նաև բացասական հետևանքներ։ Դրանցից էր օրինակ այն, որ Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքով Եվրոպայում սկսվեցին հալածվել հրեաները, իսկ Արևելյան Եվրոպայում սկսեցին նոր խաչակրաց արշավանքներ ընդդեմ Արևելյան Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների։
Եվրոպան խաչակրաց արշավանքի պատճառով կորցրեց մեծ թվով մարդկանց։Եվրոպան չկարողացավ հաստատել իր գերիշխանությունը արևելքում։ Եվրոպան կորցրեց մեծ քանակով զինվորական տեխնիկա։ Ամբողջ Բյուզանդիան չորորդ խաչակրաց արշավանքից հետո թուլացավ  և  դրանից հետո անցավ  Սելջուկների տիրապետության տակ։ Մեծացավ  մուսուլմանների ատելությունը,ճնշումը,խտրականությունը  քրիստոնյաների նկատմամբ։ Խաչակրաց արշավանքները պատճառ հանդիսացան,որ Հայերից բացի Արևելքում մնացել էին միայն փոքրաթիվ քրիստոնեական  համայնքներ

2. Ապացուցել, որ խաչակիրների և իսլամական Արևելքի քաղաքակրթական բախման հետևանքները վերացված չեն;
Խաչակիրների եւ իսլամական Արևելքի քաղաքակրթական բախման հետեւանքները վերացված չեն, քանի  մինչև հիմա վերացված չէ Մուսուլմանների թշնամությունը,ատելությունը քրիստոնյաների նկատմամբ։Ինչը որոշ դեպքերում բերում է,թշնամանքի, ինչն էլ  որոշ դեպքերում ահաբեկչությունների պատճառ է հանդիսանում։ Միչև հիմա կատարվում են ջիհադի(սրբազան պատերազմ <անհավատների> դեմ) կոչեր մուսուլման ծայրահեղականների կողմից  ընդդեմ քրիստոնյաների  ։


3. Կատարել հետազոտական աշխատանք «Միջնադարի լույսն ու ստվերը» կամ «Գրիգոր Տաթևացի»թեմայով;
Գրիգոր Տաթևացի
Գրիգոր Տաթևացին Հայ առաքելական եկեղեցու մեծահռչակ վարդապետ է: Գրիգոր Տաթևացուն դասել են սրբերի շարքը, հիշատակը տոնվում է Մեծ պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը: Նա աստվածաբան է, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, դասախոս: Գրիգոր Տաթևացին միջնադարի հայ աստվածաբանական մտքի խոշոր դեմքերից է: Նրա բազմաթիվ գրքերից պահպանվել են «Գիրք հարցմանցը», «Ոսկեփորիկը», «Ամառան» և «Ձմեռան» կոչվող քարոզագրքերը, մեկնություններ և այլ աշխատություններ, ինչպես նաև նրա նկարագրած երկու Ավետարանները։ 1388 թվականին, իր ուսուցչի մահից հետո Գրիգորը դառնում է Ապրակունյաց վանքի առաջնորդը։ Վարել փիլիսոփայության, աստվածաբանության, քերականության, երաժշտության տեսության և այլ դասընթացներ։ 1390 թվականին Տաթևացին հաստատվեով Տաթևում, իր շուրջը համախմբեց Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից այստեղ ուսանելու եկած բազմաթիվ աշակերտների և շարունակեց իր գիտամանկավարժական գործունեությունը։ Նրա րաբունապետության օրոք Տաթևի դպրոցը, որը վերածվել էր համալսարանի, հասել է իր ծաղկման գագաթնակետին՝ դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի կենտրոն: Տաթևացին գրել է մեկնություններ, լուծմունքներ, քարոզներ, աստվածաբանական, դավանաբանական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ։ Այդ երկերում արծարծվել են հեղինակի մանկավարժական հայացքները, ճանաչողության և իմացության խնդիրներ։Առավել կարևոր են «Գիրք հարցմանց» ու «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված ոչ միայն ժամանակի գիտության և կյանքի ամենաբազմազան խնդիրներին վերաբերող տեղեկություններ, այլև հայ դավանաբանական մտքի դարավոր ձեռքբերումները։ Երաժշտական, ծիսական, տեսական ու գեղագիտական մի շարք խնդիրներ արծարծվում են «Հարցմանց գրքում»։ Նրա ժառանգության մասն են կազմում Արիստոտելի և Դավիթ Անհաղթի գործերի մեկնությունները։ [1]

Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց Կ. Պոլիս, 1729։ Լուսատիպ վերահրատարակությունը՝ Երուսաղէմ, 1993
Ոսկեփորիկ (տպ. Կ. Պոլիս, 1746)
Իր տեսակի մեջ բացառիկ է նաև «Քարոզգիրքը»՝ «Ձմեռան» և «Ամառան» հատորներով։ Նա ստեղծել է քարոզախոսության, հռետորական արվեստի դասագիրք, որտեղ կարևորվել է քարոզը։ Տաթևացին փիլիսոփայության մեջ պաշտպանել է երկակի աստվածային էությունների և բնության ճանաչման ճշմարտության սկզբունքը, սահմանազատել հավատի ու գիտության, աստվածաբանության և փիլիսոփայության բնագավառները։


Ես կարողանում եմ 

Ես կարողանում եմ համացանցից օգտվել և հետաքրքիր տեղեկություններ դուրս գրել: Նաև կարողանում եմ տարբեր լեզուներից պատմվածքներ թարգմանել: Կարողանում եմ հերոսներին բնութագրել և նկարագրեմ: Կարողանում եմ սահմանել, բայց ապացուցել մի քիչ դժվարանում եմ:


Նախնադարյան մարդիկ և նրանց աշխատանքը

Նախնադարյան մարդը ժամանակի ընթացքում հանդիպեց իր համար այնպիսի մի սարսափելի բանի, որը կոչվում էր սով: Նա ժամանակի ընդացքում սկսեց սովորել կենդանիներից և տարվա ընթացքում պաշարներ հավաքել սև օրվա համար: Այն պահից, երբ նախնադարյան մարդը դարձավ տնտեսող և նրա մոտ առաջացավ հասարակ մտքեր, նա սկսեց ունենալ  դժվարություններ, կորուստներ և դժբախտություններ: Նա ստիպված էր պայքարել սննդի համար ամբողջ կենդանական աշխարհի հետ: Դժվար մենամարտը դրդում է մարդուն հավասարվել կենդանու մակարդակին, քանի որ աղքատությունը նրա գերիշխող վիճակն է, իսկ հարստությունը բնության պարգև չի, այն տրվում է դժվարությամբ, խելքի և կազմակերպվածությամբ շնորիվ: Նախնադարյան մարդը սկսեց հասկանալ միասնականության կարևորությունը: Միասնական դառնալով նրանք սկսեցին կիսել աշխատանքը, որի ընթացքում նրանք խնայում էին իրենց ժամանակը: Նախնադարյան մարդը չէր սիրում կատարել ծանր աշխատանք և եթե նրան լուրջ վտանգ չէր սպառնում, նա չէր շտապում, միայն ժամանակի ընթացքում պայքարելով ապրելու և գոյատևելու համար, կյանքը նրան սովորեցրեց սիրել աշխատանքը: Աշխատանքն է, որ մարդուն և կենդանիներին տարբերում է միմյանցից: 
Աշխատանքը բաժանվում էր հետևյալ կերպ: Կանանց աշխատանքը երեխաներին պահելն էր, քանի որ կանայք ավելի շատ էին սիրում զբազվել երեխաներով քան տղամարդիկ: Իսկ տղամարդիկ դարձան որսորդներ և զինվորներ, երբեմն տղամարդիկ եսասիրաբար ընտրում էին ամենահաճելի աշխատանքը, թողնելով կանանց առօրյա աշխատանքի դժվարությունների մեջ: 
Հիվանդները և տարեցները զբավում էին աշխատանքային գործիքներ և զենքեր պատրաստելո

No comments:

Post a Comment