Նախագիծ՝ Հովհաննես Թումանյան


Կենսագրություն
Հովհաննես Թադևոսի Թումանյանը ծնվել է՝ 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռու մարզի Դսեղ գյուղում։ Նա բանաստեղծ է, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ։ Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։ Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։

Ստուգատեսին  ներկայացվում են  սովորողների, նրանց ընտանիքների, դասավանդողների աշխատանքները:
Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին:
Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում

Նախագծային թեմատիկ ուղղություններ՝
Թումանյանը՝ մանկագիր
Թումանյանն ընտանիքում
Թումանյանը՝ թարգմանիչ
Իմ Թումանյանը
Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
Թումանյանը՝ ընկեր

Թումանյանը՝ հեքիաթագիր
Խոսող ձուկը
Հովհաննես Թումանյանի` Խոսող ձուկը հեքիաթի ասածը սա էր` <<Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ>>, այս հեքիաթում ծերուկը ձկնորսությամբ էր զբաղվում, որպեսզի պահի իր ընտանիքը: Մի օր ձուկ բռնելիս նրա մեղքը տվեց և ձկանը ետ գցեց ծովը: Իսկ, երբ այդ ձուկը կենդանացավ, օգնեց ծերուկին: Իմ կարծիքով այս հեքիաթի գաղտնիքը այն էր, որ եթե լավություն անես, այդ լավությունը երբեք անպատասխան չի մնա: Իմ տեսանկյունից նայելով, ես համաձայն եմ հեղինակի հետ: Այս խորհուրդը ես ոչ այդքան շատ եմ օգտագործում, բայց քիչ թե շատ օգտագործում եմ, և իմ կարծիքով կարևոր չէ ետ պատասխան կստանամ թե չէ:

Անբան Հուռին
Իմ կարծիքով <<Անբան Հուռի>>  հեքիաթում, հեղինակը ուզում է ասել, որ պետք չէ լինել այդքան անգործ, չսովորող, սակայն դրա հետ միասին պետք է մի քիչ էլ լինել բախտով: Եթե մարդու բախտը բերի, նա կարող է նույնիսկ չաշխատել: Համաձայն եմ և ընդունում եմ այս խորհուրդը, եթե լավ սովորես կամ լինես աշխատասեր դա այդքան էլ հերիք չէ, պետք է գոնե մի քիչ լինես բախտով: 

Սուտասանը
<<Սուտասանը>> հեքիաթում թագավորը այքնան անխելք էր, որ սուտ ասելու դիմաց իր հարստության կեսը կտար ուրիշին: Ամեն օր տարբեր մարդիկ էին գալիս թագավորի մոտ և ասում այնպիսի սուտ, որ նա չէր հավատում: Իսկ  մի խելոք գյուղացին այնպիսի բան ասաց, որ նույնիսկ, եթե թագավորը չհավատար մեկ է նրան մի կտոր ոսկի կհասներ: Այս հեքիաթը քարոզում է, որ պետք է լինես մի քիչ խորամանկ և խելացի: Համաձայն եմ, ես իմ կյանքում նույնպես փորձում եմ լինել գոնե մի քիչ խորամանկ: 

Անխելք մարդը
<<Անխելք մարդը>> հեքիաթում այդ մարդը այնքան հիմար էր, որ չհանեց ծառի տակի ոսկին, որպեսզի հարուստ լինի, չամուսնացավ հարուստ աղջկա հետ, որպեսզի լինի բախտավոր, բայց գնաց և ասաց գայլին, որ կգտնես մի անխելք մարդու կուտես և կկշտանաս, իսկ գայլը մտածեց, որ նրանից ավելի անխելք մարդ չի լինի և կերավ նրան: Այս հեքիաթի ասելիքը այն էր, որ պետք չէ լինել այդքան անխելք, միամիտ և հիմար պետք է լինել մի քիչ խորամանկ և խելքով: 

Անհաղթ աքլորը

<<Անհաղթ աքլորը>> հեքիաթում հեղինակը ուզում է սովորեցնել, որ պետք է միշտ փորձես հաղթել, միշտ լինես առջևում, չփորձես պարտվել, որպեսզի հասնես քո ուզածին:  Ես նույնպես  փորձում եմ միշտ լինեմ առջևում, հաղթեմ և հասնեմ իմ ուզածին:


Թումանյանը՝ հասարակական գործիչ
20-րդ դարի 80-ականների վերջերին Թումանյանը հայտնի է դառնում, որպես հասարակական գործիչ։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ սկիզբ էր առել հայ ժողովրդի ազատագրական շարժման վերելքը և առավել կազմակերպված բնույթ էին կրում ժողովրդի ազգային ինքնագիտակցության դրսևորումները: Թումանյանի առաջին ոտանավորներում աչքի է զարնում պատանի հեղինակի ազգային-հայրենասիրական ոգին, ինչպես նաև հայդուկային որոշ տրամադրություններ, որոնց շուտով բանաստեղծը  աշխատում է տալ գործնական բնույթ: Ընկերոջ` Անուշավան Աբովյանի վկայությամբ, դեռևս 1886-87թթ. բանաստեղծը հաճախում էր գաղտնի ժողովների: 1890թ. ամռանը Թումանյանը բանակցություններ է վարել առաջին ժողովածուն Մոսկվայում տպագրելու համար: Այդ մասին ճշգրիտ տեղեկություններ կան Մ. Բարխուդարյանի տպարանի աշխատակից Է. Ավետիսյանի` Թումանյանին ուղղած նամակներում ժողովածուն տպագրության ներկայացնելու հանգամանքների մասին, միաժամանակ վկայում, որ բանաստեղծն այդ միջոցին գաղտնի խմբակի անդամ է եղել: Թումանյանի հասարակական գործունեության մեջ աչքի ընկնողն ամենից առաջ սկզբունքայնությունն է, ինքնուրույնությունը, անկախ նրանից` գործը որևէ կուսակցությա՞ն մեջ է, թե՞ այս կամ այն հոսանքին պատկանող պարբերականի: Այս իմաստով շատ հետաքրքրական են Թումանյանի հետևյալ խոսքերը «…ուրիշին հարգելուց առաջ ես ինձ եմ հարգում-իմ կարծիքս և իմ հասկացողությունս, ինչ չափով էլ որ կան: Ես իմ «եսը» ուրիշի ազդեցության չեմ զոհելու երբեք, բայց կհարգեմ ու կպաշտեմ մինչև անգամ, եթե կար մի հանրօգուտ միտք…»: Ապա .«ոչ մեկի զինվորը չեմ /Աստված փրկի, ազատի/»: Թումանյանը լցված գործելու անսպառ եռանդով, միշտ ուղիներ է որոնել ծառայելու իր ժողովրդի ազատագրության գործին: Թումանյանի հասարակական գործուն կյանքը դեռ 1890-ականներից չէր վրիպել Թիֆլիսի պահնորդական բաժնի գործակալների ուշադրությունից: Առաջին փաստաթուղթը, որտեղ հիշատակվում է Թումանյանի ազգանունը, թվագրված է 1901, հունիսի 7: Այդ գրությամբ խնդրվում է ժանդարմական վարչություն ուղարկել Թիֆլիսի հայոց բարեգործական ընկերության  անդամների և վարչության կազմի ցուցակը, նշելով 1900թ. անվստահելի քաղաքացիների անունները: 1899թ. կառավարչապետ Գոլիցինի հրամանով Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը լուծարքի է ենթարկվում, դառնալով միայն Թիֆլիսի բարեգործական կազմակերպություն,  որոշակի սահմանափակումներով: 1899թ. սեպտեմբերի 19-ին տեղի է ունենում վերակազմված ընկերության ընդհանուր ժողովը և վարչության ընտրություն, երբ ընկերությանը կրկին անդամակցվում է Թումանյանը, բայց այս անգամ ընտրվում է նաև վարչության փոխանդամ։ 1912թ. ապրիլին Թումանյանի ղեկավարությամբ հիմնվում է «Հայ գրողների կովկասյան ընկերությունը», որի նախագահն է ընտրվում բանաստեղծը: Նա շատ ժամանակ ու եռանդ է տրամադրել «Ընկերությանը», զբաղվել գրական խնդիրներով և գրողների նյութական դրությունը բարելավելու հարցերով: 1914թ. հոկտեմբերին, նախքան ռուս-թուրքական պատերազմի սկսվելը, Թիֆլիսում ստեղծվում է «Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե», որը մշակութային և հոգևոր գործիչների մասնակցությամբ ծավալում է լայն գործունեություն: 1914-1915թթ. Թումանյանի հասարակական ողջ գործունեությունը կապվում է հիշյալ ընկերության կենտրոնական կոմիտեի հետ: 1917-1918թթ. բանաստեղծը գլխավորում է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Այդ տարիներին հայկական գրեթե բոլոր գավառներում գործում էին «Հայրենակցական միություններ», որոնց խնդիրն էր օգնել պատերազմից տուժածներին և գաղթականներին, հավաքել հանգանակություններ, վարել բանակցություններ տարբեր կազմակերպությունների հետ աջակցելու համար: Աշխատանքը կենտրոնացնելու և ճիշտ կազմակերպելու նպատակով 1918թ. մարտին Թիֆլիսում ստեղծվեց «Հայրենակցական միությունների միություն», որի խորհրդի անդամ ընտրվեց Թումանյանը 1921թ. Սովետական Հայաստանի նախագահ Ալ.Մյասնիկյանի հրավերով բանաստեղծը եկել էր Երևան` Հայաստանի օգնության կոմիտե հիմնադրելու համար: Թումանյանին առաջարկում են կոմիտեի նախագահի պաշտոնը: Նա խնդրում է իրեն ազատ թողնել գրականությամբ զբաղվելու համար, սակայն շրջելով Երևանի փողոցներով տեսնելով ծանր ու դաժան պատկերներ` բանաստեղծն այսպես է ասում. «Երբ մի ժողովուրդ սովամահ է լինում փողոցներում, պետք է թողնել ամեն ինչ, մոռանալ ամեն բան և գնալ նրան փրկելու»: Այսպես Թումանյանը դարձավ ՀՕԿ-ի նախագահ: Այս գործը վերջին էր, որ Թումանյանը հասցրեց անել հայրենիքի համար:

Ստուգատեսի ընթացքում նախատեսվում են՝ դասարանական, խմբային, ընտանեկան հետևյալ նախագծերը
Թումանյանի հոդվածները.  առցանց քննարկումներ. որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
Խնդիրները՝
Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)

Թումանյանական կերպարների վերլուծություն
«Չար»-ն ու «բարի»-ն, երգիծանքը, Թումանյանի հեքիաթներում
Հայրենիքի, ազատության, սիրո, երջանկության՝ թումանյանական մեկնաբանությունները
Թումանյանի ամենահերոսը
Թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)…
Իմ (մեր) Թումանյանը (հարցազրուցներ, գրավոր ու բանավոր վերլուծություններ)

Իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում
***
Ո՛նց է ժըպտում իմ հոգին
Չարին, բարուն, — ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:
Այս քառյակում Թումանյանը ուզում է ասել, որ երբ ժպտաս բոլորին, նույնիսկ այն նախանձ և չար մարդկանց, կյանքդ ավելի գունեղ կդառնա: Ես համաձայն եմ այս խորհրդի հետ, և միշտ կփորձեմ այն օգտագործել:

***
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ.
Ես եղել եմ, կա՛մ, կըլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կա որ:
Այս խորհուրդը նույնպես ընդունում եմ, որ միշտ լինեմ տիեզերքի մեծ հոգու հետ, ինչու չէ նաև, որպես առաջնորդ, բայց դժվար թե կարողանամ փոխել իմ հոգին: Համաձայն եմ այն մտքի հետ, որ արտաքինը, մեր ձևը մանկուց ի վեր փոփոխվում է: Բայց այդքան էլ համաձայն չեմ, որ հոգին չի փոխվում, եթե մարդու հոգին լցված է, չարությամբ նախանձությամբ, իմ կարծիքով մարդ հնարավորություն ունի այն փոխել:

* * *
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:
Այս քառյակով հեղինակը պատմում է, որ ունեցել է տխուր կյանք, շատ ցավ է տեսել, բայց դրա հետ միասին ներել է, սիրել է: Համաձայն եմ այս խորհրդի հետ և ես նույնպես փորձում եմ այն կատարել, գուցե մի քիչ ցավով, բայց փորձում եմ ներել ու սիրել:

* * *
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:

Այս քառյակը կարոտի մասին է, հեղինակը պատմում է իր հայրենի, անտեսված երգիչների մասին և կարոտում է: Իմ կարծիքով այս քառյակի խորհուրդը այն էր, որ պետք չէ մոռանալ, հայրենի և երգիչներին, և մեր բարեկամներին:

Թումանյանական ընթերցումներ
Առաջադրանքներ
1.Թումանյանի հոդվածները
Որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
Կարդացե՛ք Թումանյանի հոդվածներից, ընտրե՛ք մեկը և փորձե՛ք գրախոսել
Կա՞ն հարցադրումներ, որոնք Ձեզ նույնպես մտահոգում են կամ հարցադրումներ, որոնք հնացած և ժամանակավրեպ եք համարում:

Ձևն ու Հոգին
Այս հոդվածի մեջ Թումանյանը նշել է, որ ամեն երևույթ ունի իր կերպարանքը ձևը, իմաստը, հոգին և ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն են, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժվար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին: Այո համաձայն եմ Հ. Թումանյանի այս հոդվածից գրեթե հարյուր տարի է անցել, բայց իմ կարծիքով ոչինչ չի փոխվել: Մարդիկ հիմա էլ են այդպես, բոլորն էլ, երբ ունենում են դժվարություններ, խնդիրներ միանգամից վազում են հեշտին, իսկ Թումանյանի ասելով հեշտը դա ձևն է: Եվ կարող եմ ասել, որ հիմա նույնպես բոլորի համար կարևորը շենք հասկացությունն է, միայն պատեր, այլ ոչ թե այդ շենքի խորհուրդը, ուսուցումը: Այդպիսի երևույթ իմ կարծիքով նաև հայոց լեզուն է, գրականությունը, հիմա գրեթե բոլորս մոռանում և կորցնում ենք մեր խոսքը և գիրը, և չենք պահպանում մեր հայոց լեզուն: Իսկ եթե յուրաքանչյուրս փորձենք պահպանել այն և չվազենք հեշտին, գուցե կարողանանք լուծել մեր խնդիրները:

Դառնացած ժողովուրդ 
Այս հոդվածը կարդալով, ես կարող եմ ասել, որ հարյուր տարի անց  ժողովուրդը գրեթե չի փոխվել: Համաձայն եմ, որ ժողովրդի մեջ դառնություն, նախանձ և չարություն կա:  Հոդվածում Թումանյանը նշում է, որ լինի քաղաքացի թե գյուղացի, մեկ է նրանք միշտ ունեն մի վեճ: Հոգևորական է, մեկ է նա բողոքում է, դժգոհում է: Վաճառականները թեկուզ և մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը տեսնելով, կորցնում է իրեն: Ամեն մարդ մտածում է իր շահի և կողքինի դժբախտության մասին: Հենց դա է մտահոգում Թումանյանին, դա է ժողովրդի խնդիրը, որ միմյանց հանդեպ չեն կարողանում լինել հոգատար, լցված լինեն սիրով, այլ ոչ թե մեկ մյուսի դժբախտության վրա ծիծաղի, կամ հակառակը: Իմ կարծիքով մարդիկ, հենց իրենք են դասավորում իրենց կյանքը և եթե յուրաքանչյուրս  չմտածենք միայն մեր շահի մասին, այս խնդիրը` նախանձությունը չի լինի:

Անկեղծ չենք 
Այս հոդվածով Թումանյանը ուզում էր ասել, որ մարդիկ՝ բոլորը կեղծավոր են: Թումանյանի այս խոսքի հետ համաձայն եմ, որ դերասանությունը գեղեցիկ է միայն բեմում, այլ ոչ թե իրական կյանքում: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները՝ շնորքով մարդիկ են, իսկ կյանքում ապրողները՝ կեղծավորներ են: Հազար տարի է անցել այս հոդվածից, սակայն իմ կարծիքով ոչինչ չի փոխվել, մարդիկ նույն կեղծավորներն են: Հիմա նույնպես մարդիկ խաբում են, գողություններ են անում, բանբասում են մեկը մյուսից և իմ կարծիքով, եթե յուրաքանչյուրս այդպիսի վատ արարքներ անենք, աշխարհը չի փոխվի կլինի միշտ <<կեղծավոր և սուտասան>>: Մեր խնդիրը մեկն է, մենք ինքներս չենք կարողանում ուղղել մեզ, չենք կարողանում չլինել <<դերասան>>  այսինքն՝ սուտասան և խաբլան:

2. Վիրտուալ շրջայց Թումանյանի տուն-թանգարանում:


3. Կարդա «Փարվանա» ստեղծագործությունը:
Փարվանա արքան մի աղջիկ ուներ: Նա զարդարում էր ծերության օրերն իր հոր: Եկավ մի օր, երբ արքան հրավիրեց Կովկասի կտրիճներին, ստուգելու իրենց ուժը, տեսնի ով է առժանի իր աղջկան: Կտրիճները առաջարկում են՝ գանձ, ոսկի, արծաթ, սակայն աղջիկը չի ընդունում: Նա պահանջում է սիրո անշեջ հուրը: Պայմանը կատարելու համար կտրիճները թռչում են աշխարհով: Աղջիկը սպասում է, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել անշեջ հուրը։ Նա սկսում է լաց լինել և նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է Վրաստանի Ջավախեթիի շրջանում։ Իսկ անշեջ հուրը փնտրող կտրիճները վերածվում են թիթեռների և մինչ օրս հուր և կրակ տեսնելով՝ նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն Փարվանա գեղեցկուհու մոտ, բայց անմիջապես ոչնչանում են։

Գաղափար բալլադի մասին: Բալլադը (Իտալերեն նշանակում է պարել) չափածո ստեղծագործություն է: Միջնադարում բալլադ են կոչվել երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող բանաստեղծություննեը, իսկ հետագայիում նաև մեծ ծավալ ունեցող ստեղծագործությունները: Սրանց հիմքում դրված էր, որևէ ժողովրդական ստեղծագործություն անսովոր մի դեպք, որոնք ունենում են շատ արագ զարգացող ընթացք:

4. Կարդա «Թմկաբերդի առումը» պոեմը:
«Թմկաբերդի առումը» ընթերցել-քննարկելուց հետո
Ի՞նչ է քեզ համար դավաճանությունը:  Մի՞շտ է պետք ներել, թե՞ կան աններելի բաներ: Ինչպե՞ս պետք է վերաբերվել մեր թշնամիներին:
Դավաճանությունը ներկայիս ամենաարդի ու բնութագրող չարագործությունն է: Հարազատին թողնել, լքելն ու առանց պատճառի հեռանալն է դավաճանությունը, որը շատ մեծ ու անբուժելի վերք է թողնում ցանկացած, նույնիսկ ամենասառնասիրտ մարդու հոգու վրա: Ներել կարելի է մեկ,երկու,ամենասիրելի ու թանկ մարդուն միգուցե և երեք անգամ, բայց շարունակելի ներելը կհանգեցնի նոր մեղքերի ու դավաճանությունների: Խոսքս իհարկե փոքրիկ ու հեշտ ներելի հանցանքների մասին չէ: Կարծում եմ թշնամիններին վերաբերվել պետք չի, ուղղակի պետք է թշնամի չունենալ: Ապրել խաղաղ, հեռու տհաճ մարդկանցից:


5.Հետազոտական աշխատանք
Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված   Մամիկոնյան նախարարական մի ճյուղը` Համազասպյանները, 10-11-րդ դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Դսեղում և նրա շրջակայքում: 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյան — Մամիկոնյան» կնքադրոշմը:

Պատմի՛ր Թումանյանի ընտանիքի մասին, ներկայացրո՛ւ  տեսանյութի միջոցով, լուսանկարների շարքով:
Ասլան (1839-1898)- տոհմի շառավիղներից նշանավորը, բանաստեղծի հայրը: Սանահինի վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս: Ունեցել է հասարակական գործչի ջիղ. նա եղել է նախաձեռնողը կամ մասնակիցը Դսեղի կրթալուսավորական գործերի: Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգեբարձուների թվում: Իր աշխարհիկ հակումներով քահանան աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին:

Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի: Նրա հայրն ու եղբայրները փորձված հովիվներ ու որսորդներ են եղել: Սոնան բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում , համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով:
Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ:
Ռոստոմ – 1871-1915թթ.
Օսան – 1874-1926թթ.
Իսկուհի – 1878-1943թթ.
Վահան – 1881-1937թթ.
Աստղիկ – 1885-1953թթ.
Արշավիր – 1888-1921թթ.
Արտաշես – 1892-1916թթ.


1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ:

Թումանյանի զավակները՝




Մուշեղ Թումանյան 1889-1938 թթ.


Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի արական գիմնազիայից հետո, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժին: Ապա սովորել է նույն քաղաքի Սակրավորների ուսումնարանում: Զինվորական ծառայության է անցել Ալեքսանդրապոլում: 1916 թ. կամավորների կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, զբաղվել որբերի խնդիրներով: Այնուհետև Թիֆլիսում անցել է ուսուցչության և զբաղվել այգեգործության ու պտղաբուծության վերաբերյալ գիտական աշխատանքով: 1937 թ. Խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղ էլ զոհվել է: Մուշեղ Թումանյանն ունեցել է երեք երեխա` Անահիտ, Նադեժդա, Վիգեն:

Արտավազդ Թումանյան 1894-1918 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Լիսիցյան մասնավոր պանսիոնում, ապա Ներսիսյան հռչակավոր դպրոցում, այնուհետև նկարչության և քանդակագործության ուսումնարանում: Կերպարվեստի առաջին դասերն առել է մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանից: Արվեստի նկատմամբ մեծ սերը Արտավազդին հասցրեց Մոսկվա` Պ. Ի. Կելինի նկարչական ստուդիայում սովորելու: Մեզ են հասել Արտիկի գեղանկարչական մի քանի աշխատանքներ, չափածո, արձակ գործեր, արվեստաբանական վերլուծություններ և հոդվածներ, նաև պիեսներ կերպարվեստի հռչակավոր վարպետների մասին`«Վան Դեյք», «Տիցիան», «Ռուբենս» և այլն: Ի դեպ այդ պիեսներից մի քանիսն արդեն բեմադրվել են: Դսեղում բեմադրվել է նաև Արտավազդի կողմից պիեսի վերածված «Գիքորը» պատմվածքը, որին ներկա է եղել Հովհ. Թումանյանը: Արտավազդը նույնպես երբեմն հայտնվել է սիրողական բեմում, որպես դերասան: Իր ժողովրդի համար ամենածանր ժամանակ նա մեկնեց Արևմտյան Հայաստան: 1918 թ.-ին 24 տարեկան հասակում զոհվեց Վանում: Արտիկի նահատակությունը մեկընդմիշտ ընկճեց Թումանյանին և մեծապես արագացրեց նրա մահը:

Համլիկ Թումանյան 1896-1938 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Ներսիսյան դպրոցից հետո ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժին, ավարտել 1924-ին: Ֆրանսիայում մտել է կոմունիստական կուսակցության շարքերը: 1924-ին վերադառնալով Թիֆլիս, շարունակել է կուսակցական գործը: Շուտով անցել է աշխատանքի Վրաստանի գիտությունների ակադեմիայում, որպես ավագ գիտաշխատող: Համլիկ Թումանյանը բազմաթիվ թարգմանություններ է կատարել Ռ. Թագորից, (Մահիկը, Պարտիզպանը տպագրվել են Վիեննայում 1922-ին, Երևանում` 1955-ին և 1961-ին), նաև Պուշկինի ստեղծագործություններից: 1937 թ. Խորհրդային ռեժիմը ձերբակալեց նրան` հարազատների համար անհայտ թողնելով սպանության օրը և վայրը: Համլիկն ուներ մեկ աղջիկ Նեկտար անունով:

Արեգ Թումանյան 1900-1939 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիան ավարտելուց հետո, 1917-ին անցել է կոմունիստական կուսակցության շարքերը և կատարել տարբեր կուսակցական և պետական աշխատանքներ: 1933-ին ընդունվել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև դասավանդել նույն ինստիտուտում: 1937-ին խորհրդային ռեժիմն Արեգ Թումանյանին աքսորել է և 1939-ի օգոստոսի 30-ին գնդակահարել: Գնդակահարված իր մյուս եղբայրների նման Արեգի մասունքների վայրն անհայտ է: Ունեցել է մեկ դուստր` Սուրման:


Աշխեն Թումանյան 1891-1968 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի երրորդ իգական գիմնազիան ավարտելուց հետո Աշխենն ուսանել է կանանցբարձրագույն դասընթացներում: 1911-ին ամուսնացել է իրավաբան Գևորգ Խատիսյանի հետ: «Դաշնակցությանգործի» դատավարությանժամանակ, 1912-ին Գևորգ Խատիսյանը Հովհ. Թումանյանի դատապաշտպանն էր: 1922 թ. Աշխենը տեղափոխվել է Ստեփանավան` քաղաքի գործադիր կոմիտեում աշխատելու, ապա` Երևան: 1925-ին Աշխենը Հանրային գրադարանին կից ընթերցասրահի վարիչն էր: Իսկ 1926-1933թթ. նույն գրադարանի տնօրենը: Աշխատել է նաև Հայկական հանրագիտարանում: Բազմաթիվ թարգմանություններ է կատարել հայերենից ռուսերեն, այդ թվում և հոր «Գիքորը» պատմվածքը: Աշխեն Թումանյանը Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանի առաջին տնօրենն էր հիմնադրման օրից մինչև 1966 թ.: Ունեցել է մեկ որդի` Հովհաննես անունով:

Նվարդ Թումանյան 1892-1957 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Հովնանյան դպրոցն ավարտելուց հետո Նվարդն ընդունվել է Անդրկովկասյան համալսարանի պատմագիտության ֆակուլտետը: 1925-ին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Նյութական մշակույթի պատմության ինստիտուտում: 1943-ից մինչև մահ Նվարդը Գիտությունների Ակադեմիայի Մ. Աբեղյանի ինստիտուտի գիտաշխատող էր: Նա իր հոր կյանքի և հոգևոր ժառանգության լավագույն ուսումնասիրողներից է, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ: «Թումանյանի կապերը ռուս գրականության հետ» ատենախոսության համար Նվարդ Թումանյանն արժանացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի: Նվարդը Դսեղի տուն-թանգարանի հիմնադիրներից է և մեծ ներդրում ունի նաև երևանյան թանգարանի կազմակերպման գործում:

Արփենիկ Թումանյան 1899-1981 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Գայանյան օրիորդաց դպրոցից հետո Արփենիկն ընդունվել է Թիֆլիսի Պոլիտեխնիկական ինստիտուտ: Սակայն շատ շուտով տեղափոխվել է Մոսկվա և աշխատանքի անցել Նախարարական խորհրդի հայկական բաժնում: Որոշ ժամանակ անց նշանակվել է Լենինյան հանրային գրադարանի հայկական բաժնի գլխավոր գրադարանավար: Կյանքի վերջին շրջանում տեղափոխվել է Երևան: Գրադարանավարական գործի մեծ փորձն Արփենիկը ներդրեց իր հոր` Հովհաննես Թումանյանի անձնական բացառիկ գրադարանի մշակման գործում:


Անուշ Թումանյան 1898-1927 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Անուշը սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Սիրել է դաշնամուր նվագել և ընթերցանությամբ զբաղվել: Գրել է ոտանավորներ ու քառյակներ: Նաև երկու պատմվածք` նվիրված իր հռչակավոր հորը: Անուշը Հովհ. Թումանյանի տասը զավակներից ամենից ռոմանտիկն ու երազկոտն էր: Նա ապրեց մի կարճ և ներքին հակասություններով պայմանավորված կյանք:





Սեդա Թումանյան 1905-1988 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Ծննդյան վկայականում Սեդա անվան դիմաց գրված է նաև Հայկանուշ: Եվ դա մի պատմական հանդիպման արդյունք է, որ տեղի ունեցավ մինչև աղջկա ծնունդը Անդրանիկ զորավարի և Հովհ. Թումանյանի միջև: Իմանալով, որ Թումանյանների ընտանիքում համալրում է սպասվում, Անդրանիկ Զորավարն առաջարկեց Թումանյանին տղա ծնվելու դեպքում, ի նշան իրենց բարեկամության, երեխային կոչել Հայկ` իր քեռորդու անունով, ով ընկել էր հերոսի մահով, իսկ աղջկա դեպքում Հայկանուշ` ի հիշատակ իր քրոջ վաղամեռիկ դստեր: Թումանյանը չանտեսեց իր մեծ բարեկամի կամքը, բայց և կատարեց ի’ր ընտանիքի կամքը. նորածնին կոչեց Սեդա-Հայկանուշ: Գայանյան դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում և Եսենտուկիում մասնակցել ռենտգենոլոգիայի դասընթացներին: Թարգմանել է Պոլ դե Կրայֆի «Միկրոբներ որոնողները» գիրքը, որ պատմում է Կոխի, Պաստերի, Մեչնիկովի մասին: Սեդան մեծ մասնակցություն է ունեցել Թիֆլիսի իրենց բնակարանից իրերի Երևան փոխադրման և հուշասենյակների ձևավորման գործում: Ունեցել է մեկ դուստր` Իրմա անունով:շ

Թամար Թումանյան 1907-1989 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Թամարը նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Հետո սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1933-ին մտել է մեծանուն ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալ. Թամանյանի արվեստանոց: Թամարը ղեկավարել է թանգարանը 1966-1989 թթ.: Նա մտահղացավ և ի կատար ածեց թանգարանի մի անկյունում «Վերնատան» հուշասենյակը վերստեղծելու գաղափարը: Նրա ջանքերով է ստեղծվել նաև «Լոռվա ձոր» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի հնչյուններով: