Նախագծային ուսուցման ստուգատես

20-21 մարտի -Թարգմանական ուսումնական աշխատանք
ОРХАН ВЕЛИ
Откуда она?
Мы о солнце многое знаем,
и сколько пятен на каждой планете,
почему расцветают гвоздики в мае,
и как появились люди на свете,
зачем приобрел себе иглы еж.
откуда глаголы и имена,
и как засияла на небе луна...

Но кто знает, откуда ложь!
Откуда она?


Որտե՞ղից է նա
 Մենք շատ բան գիտենք արևի մասին,
Ու ինչքն կետեր՝ մոլորակներում,
Ինչու են մեխակները մայիսին ծաղկում,
և ինչպես են մարդիկ հայտնվել աշխարհում,
ինչու է ոզնին ձեռք բերել ասեղներ։
որտեղից բայեր, անուններ,
և ինչպես է երկնքում լուսինը փայլել․․․

Բայց ով գիտի, որտեղից է սուտը
և որտե՞ղից է նա։

Нет средства
Нету средства от выпаденья волос,
от старости нету средства,
нет от морщин, от смертей и от слез...
Это понятно.
Это мы знаем с детства.
Но от голода тоже нет?
От безработицы тоже нет?
Это нам непонятно

Но нету средства.


Չկա միջոց
Մազերի կորստի համար չկա միջոց,
Ծերության դեմ միջոց չկա,
Չկա կնճիռների դեմ, մահի դեմ, արցունքների դեմ․․․
Սա հասկանալի է։
Մենք դա գիտենք մանկությունից։
Բայց քաղցից նույնպե՞ս չկա,
 Գործազրկությունից նույնպե՞ս չկա,
Սա մեզ համար անհասկանալի է

Բայց չկա միջոց։


МЕЛИХ ДЖЕВДЕТ АНДАЙ
Ложь
Я поэт.
Я люблю и закат и зарю.
Людям
только хорошее я говорю.
Девушкам я говорю о приданом,
веткам засохшим –
о ярких листьях,
о будущем говорю мальчуганам,
узникам – об амнистии.
Я мог бы еще о многом сказать.
но трудное это дело –
лгать.


Սուտը
Ես բանաստեղծ եմ։
Ես սիրում եմ և արևածագը և մայրամուտը։
Մարդկանց
Միայն լավն եմ ես ասում։
Աղջիկներին ես կասեմ
Չորացող ճյուղի –
Վառ տերևների բուրմունքի մասին,
Ապագայում կասեմ բանտարկյալներին՝ պատանյակ
Համաներման մասին։
Ես կարող եմ էլի շատ բաներ պատմել
Բայց դժվար գործ է՝ ստելը։

Ձայնագրությունը տե՛ս այստեղ
 
Գալակտիոն Տաբիձե
Գալակտիոն Տաբիձե Վասիլին ծվնել է նոյեմբերի 5-ին 1891 թվականի ({{padleft:1959|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:17|2|0}})ն, վրացի խորհրդային գրող է։ Վրաստանի ժողովրդական բանաստեղծ, Վրացական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս։ Սովորել է Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում 1908 թվականից։ «Բանաստեղծություններ»-ի առաջին ժողովածուն լույս է տեսել 1914 թվականին։ 1916 թվականին եղել է «Երկնագույն եղջյուրներ» սիմվոլիստական խմբակի անդամ, բայց շուտով հեռացել է։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության ազդեցությամբ գրել է «Դրոշնե՜ր շուտով» բանաստեղծությունը։ Պետրոգրադում ականատես է եղել Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակին։ «Դալանդ նավը» բանաստեղծության մեջ առաջին անգամ վրաց պոեզիայում հնչել է Վլադիմիր Իլյիչ Լենինի անունը։ 1919 թվականին հրատարակվել է Տաբիձեի «Արտիստական բանաստեղծություններ» ժողովածուն, որտեղ նկատելի է դեկադենտական պոեզիայի ազդեցությունը։ Տաբիձեն ողջունել է սովետական կարգերի հաստատումը Վրաստանում, պայքարել վրացական գրականության մեջ ֆորմալիստական և հակառեալիստական դրսևորումների դեմ։ 1922 թվականին հիմնադրել է «Գալակտիոն Տաբիձե» գրական ամսագիրը։ 1928 թվականին Կոմինտերնի 6-րդ կոնգրեսի պատգամավորների հետ շրջագայել է Սովետական Միությունում, որի արդյունքն է «Դարաշրջան» պոեմը։ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատման 10-ամյակի առթիվ գրել է իր լավագույն պոեմներից մեկը՝ «Հեղափոխական Վրաստան» ։ 1935 թվականին մասնակցել է Մշակույթի պաշտպանության հակաֆաշիստ, առաջին կոնգրեսին, այդ ուղևորության տպավորությամբ ստեղծել է «Եվրոպայի ճանապարհներով» շարքը։ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է հայրենասիրական բազմաթիվ բանաստեղծություններ ու ռազմակոչեր, ետպատերազմյան տարիներին՝ հիմնականում քնարական երգեր։ Նրա գործերը թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան շատ ժողովուրդների լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Տաբիձեն մահացել է 1959 թվականի մարտի 17-ին։

  •  իրանական, թուրքական, վրացական մշակույթը
  • գրականությունը
  • կինոարվեստը
  • երաժշտությունը, պարերգերը 
Վրաստանը հնագույն և ինքնատիպ մշակույթ ունեցող երկիր է։ Վրաստանի մշակույթը հիմնականում բաղկացած է քարթլիական էթնոխմբի վրացիների, ինչպես նաև կախեթական, իմերեթական, մեգրելական, գուրիական, ջավախական վրացիների մշակույթից։ Այն նաև ներառում է փոքր ժողովուրդների ենթաէթնոսային մշակույթներ, ինչպիսիք են` մոխևական, խևսուրական, փշավական, թուշինական, մթիուլական, գուդամակարական, տորիյական, ռաճայական, լեչխումական, սվանական, մեսխեթական։ Վրացական մշակույթը ազդել է բազմաթիվ այլ հարևան երկրների երաժշտության, պարի, գրականության, ազգային տարազների վրա։ Վրաստանի արվեստն առանձնանում է իր գունեղությամբ և գեղեցկությամբ։ Հայտնի վրացական պարերից են «Քարթուլի» հարսանեկան պարը, «Աչարուլի» պարը, «Կինտոուրի», «Ռաչուլի», «Մտիուլուրի», «Կազբեգուրի» և բազմաթիվ այլ պարեր, որոնք ծնունդ են առել մարզերում։ Բնորոշ են համարվում այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են խինկալի, խաչապուրի, սացիվի, խոմի, լոբիանի, աջիկա, չուրչխելա։ Վրաստանի մշակույթի զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել Ռուսական կայսրության շրջանը, 19-րդ դարի վերջը, հետագայում 20-րդ դարի կեսերը` խորհրդային ժամանակաշրջանը։

 Վրացական, վրացահայ գրականություն և մշակույթ
Վիկտոր Հովսեփյան
Վիկտոր Հակոբի Հովսեփյանը ծնվել է սեպտեմբերի 4-ին, 1947 թվականին, գյուղ Հեշտիա, Վրաստանի Բոգդանովկայի շրջանում։ Նա հայ բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ է։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ, Վրաստանի Գրողների միությունների անդամ: Վիկտոր Հովսեփյանը ծնվել է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում Հակոբի Հովսեփյանի և Մարիամ Գրաբսկայի ընտանիքում: Ավարտել է Հեշտիայի միջնակարգ դպրոցը, 1973 թվականին՝ Վանաձորի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1973-1996 թվականներին դասավանդել է հայրենի գյուղում։ Հեղինակ է 13 չափածո և արձակ ժողովածուների: Ստեղծագործությունները թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, գերմաներեն, ուզբեկերեն: Հովսեփյանը վրացերենից թարգմանել է Տերենտի Գրանելուն, գերմաներենից՝ Ռայներ Մարիա Ռիլկեին, ռուսերենից Իննոկենտի Անենսկուն և ուրիշների:

Լույս են տեսել Հովսեփյանի «Թափառող աստղեր» (1978), «Արևածաղկի գիշեր» (1979), «Լուսապսակ» (1985), «Արևադարձ» (1986), «Հոգետուն» (1990), «Ձևաթովում» (1993), «Մելանխոլիկ օր» (ռուսերեն, 1993), «Ձուկն ու երիցուկը» (1996), «Ութ իմաստուններ» (1997) բանաստեղծությունների ժողովածուները։