Աշնանային ստեղծագործական 10-րդ հավաք

Ես մասնակից եմ...
Լրացուցիչ կրթություն ասելով ես հասկանում եմ, որ երբ երեխան  ցանկանում է իր գիտելիքը ավելացնել, շատացնել: Երբ երեխան խորանում է իր սիրած առարկայի մեջ, սովորում և ուսումնասիրում է տարբեր գրքեր, տեղեկություններ հավաքում: Նաև ուսուցիչը տալիս է երեխային լրացուցիչ առաջադրանքներ: Լրացուցիչ կրթություն ստանում եմ դպրոցից դուրս: Սիրում եմ պարել և հաճախում եմ պարի դասընթացների, շաբաթական երկու անգամ: Ընտրել եմ այս կրթությունը, քանի որ շատ եմ սիրում պարել և պարելուց հաճույք եմ ստանում: Ինձ համար ընթերցանությունը լրացուցիչ կրթություն է,  ես սիրում եմ կարդալ, ուսումնասիրել տարբեր ոճի գրքեր: Դպրոցում, երբ ուսուցչուհիս հանձնարարում է ինձ գիրք կարդալ, ես պարտադիր այն կարդում եմ: Սիրում եմ կարդալ արկածային գրքեր: Գրքերը ինձ շատ գիտելիք են տալիս: Բայց եթե ես կարդում եմ գիրքը և ինձ  դուր չի գալիս, այլևս չեմ շարունակում կարդալ: Ռադիոնյութը նույնպես կրթության ձև է: Ես այդքան էլ լավ եմ կարողանում պատրաստել ռադիոնյութ, բայց գիտեմ, որ ռադիոնյութ պատրաստելով սովորողը կրթվում է: Ստանում է հմտություններ համակարգչով աշխատելու: Ծանոթանում է տարբեր ծրագրերին: Վերլուծությունը երեխային սովորեցնում է ավելի լավ հասկանալ իր կարդացածը: Ինձ թվում է տնային աշխատանքը պարտադիր լրացուցիչ կրթություն է յուրաքանչյուր սովորողի համար, քանի որ այն կատարելով, սովորողը անեն առարկայից վերհիշում է իր անցած դասը: Երբ ես դպրոցից տուն եմ վերադառնում , սկսում եմ կատարել տնային աշխատանքներս: Օտար լեզվի ուսուցումը անհատական աշխատանք է: Իմ կարծիքով հնարավոր է, եթե երեխան ցանկանում է սովորել օտար լեզու, ապա նա պետք է այդ լեզվով ֆիլմեր նայի, առցանց դասընթացների մասնակցի: Նաև պետք է   անհատական առաջադրանքներ կատարի: Իմ կարծիքով առցանց շփումները լեզվական հմտությունների զարգացման միջոց չէ, քանի որ սոց ցանցերում շփվելիս երեխան ավելի շատ գրում է քան խոսում: Իսկ  երեխան գրելով չի կարող զարգացնել իր լեզուն և խոսքը: Ուսումնական ճանփորդություններն երեխային ծանոթացնում է իր հայրենիքի հետ, ծանոթացնում է աշխարհի հետ: Ես շատ ուսումնական ճանփորդությունների եմ մասնակցել, և ավելի մոտիկից տեսել և ճանաչել եմ իմ հայրենիքը: Եղել եմ տարբեր մարզերում, տեսել եմ տեսարժան վայրեր: Բարձրունքներ հաղթահարելով ծանոթացել և ուսումնասիրել եմ տարբեր լեռներ:

No comments:

Post a Comment