Ուսումնական նախագիծ Մայիսի 2-12

«Հայ ժամանակակից գրողներ»

Հրաչյա Սարիբեկյան «Երկվորյակների արևը» (վերլուծություն)

 Կարդացի Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը» վեպից մի փոքր հատված, և ինձ հետաքրքրեց ավելի շատ հետևյալ հատվածը՝

Աքաղաղը թափահարում է գլուխը, կարծես հասկացել է այդ անսովոր առարկայի թաքնված հնարավորությունը. մինչ այդ կոճղի կողքին դրված կացինը գուցե նրա համար անիմաստ ու անպետք առարկա էր եղել, որի մոտ կուտ ուտելն իր կորացած արտապատկերը տեսնելու առավելություն էր տալիս միայն: Եվ ի՞նչ կարող էր աքաղաղի բնազդը հասկանալ, որ այդ առարկան, փայլելու և արտապատկերելու հնարավորությունից բացի, գլխատելու հնարավորությունն է նաև թաքցնում, աքաղաղը չի կարող կռահել նույնիսկ, որ այդ փայլը որևէ կապ կարող է ունենալ արևի հետ, իսկ կացնի մեջ իր առջև կանգնած տձև աքաղաղն իր արտապատկերն է պարզապես կացնի նիկելապատ մետաղի մակերևույթին:

Այս հատվածով հեղինակը ուզում է ասել, որ կենդանիները գիտակցություն չունեն, և աքաղաղը չէր կարող պատկերացնել, որ կացինը փայլելուց և իր արտապատկերը ցույց տալուց բացի կարող է գլխատելու հատկություն ունենալ։ Իսկ եթե աքաղաղը այդքանը հասկանար, մի գուցե կարողանար նաև մարդու նման խոսել։ Այդ աքաղաղը արդեն շատ երկար ժամանակ էր ինչ կացնի դիմաց կուտ էր ուտում և չէր մտածում, որ մեկ օր այդ կացնով իր վերջը գալու է։ Նա չէր էլ մտածում, որ հաջորդ առավոտը էլ չի կարող իր կանչով մարդկանց արթնացնել։ Իսկ եթե նրան օժտված լիներ գիտակցությունը, որ հասկանար հնարավոր է այդ կացինը դրված է այդտեղ հատուկ նպատակի համար և մեկ օր նրանով այդ կացնով գլխատելու են, հնարավոր է նա փախչեր շատ հեռու, որպեսզի չլիներ այդպես կացին, և ապրելը վտանգավոր չլիներ։