Չարենցյան օրեր

Չարենցի զգացմունքների աշխարհը. — հերթականությամբ կարդում ենք և վերլուծում. 

Ռուբայաթներ - քառյակներ (պարսկերեն)
Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։

Այս տողերով Չարենցը բնութագրում է այն մարդկանց, ովքեր միշտ ուրախ են խանդավառ և միշտ յուրաքանչյուրիս տալիս են ջերմություն:

Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։

Այս տողերով Չարենցը ուզում է ասել, որ իր համար ամեն մի վայրկյանը շատ կարևոր է, թե ներկան, թե անցյալը և թե ապագան:

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

Այս տողերով ուզում է ասել, որ հոգում ինչ-որ խառնաշփոթ է տիրում, ամեն ինչ խառնվել է իրար և նա չի հասկանում թե ինչ է կատարվում իր ներսում, հոգում:

Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։

Իմ կարծիքով այս տողերով Չարենցը դիմում է մարդկությանը, օրինակ բերելով անտառին և ասելով, որ անտառը միշտ թափում է տերևները, վատնում է, բայց միշտ զվարթ և ուրախ է: Եվ ասում է, որ պետք է հետևել այդ խորհրդին, ինչքան էլ վատնում ես, կորցնում ես, ոչինչ եղիր միշտ երջանիկ:

Դու մի օր աչքերըդ կփակես, որ ուրիշը քո տեղ գոյանա.
Կգնաս, կանցնես աշխարքից, որ ուրիշը քո տեղ գոյանա։

Այս տողերով Չարենցը խոսում է ծերության և մահի մասին, որ մարդ ծերանում և մահանում է նրա փոխարեն ուրիշն է գոյանում, լույս աշխարհ գալիս:

<<Ողջակիզվող կրակ>> ժողովածու
Ես արդեն հնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՛ր եմ,
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Ես կարծես դեռ ջահել եմ,

Այս տողերով Չարենցը ուզում է ասել, որ նա արդեն ծեր է, բայց կյանքի վառ, ուրախ օրերի շնորհիվ կարծես թե նոր շունչ ստացած լինի և կարծես երիտասարդացած լինի:

Հուզվում ու ծփում են օրերը,
Ինչպես իմ երգերը բոլոր,
Երբ քաղցր կարոտդ վառել է
Սրտիս մեջ նոր սեր ու օրոր: 

Այս տողերը Չարենցը նկարագրում է կարոտի զգացումով, երբ կարոտով լցված սպասում է ինչ-որ մեկին և սրտի մեջ ուրախությունն է, սերն է:

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է` կրակ է ու բոց.

Իմ կարծիքով այս տողերով Եղիշե Չարենցը ուզում է ասել անհամբեր, մեծ, անդիմադրելի սիրո մասին, որ սրտում կրակ է վառվում:

Վառվում Է հեռու մի սեր
Սրտիս մեջ, դառնում մոխիր.

Այս տողերով ուզում է ասել, որ սերը վառվում, անհետանում և կորչում է իր սրտից: Սրտում ինչ-որ անհասկանալի բան է կատարվում:

Ամեն անցորդ ապրի,
Ամեն անցորդ զգա
Խենթությունը երգիս...

Չարենցը այս տողերում ասում է, որ ցանկանում է, որ բոլորը լսեն իր երգը և նույնիսկ ուրախանան, երջանկանան այդ երգով


<<Տաղարան>> ժողովածու
Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,

Իմ կարծիքով այս տողերով Չարենցը ուզում է արտահայտել իր սերը կնոջ հանդեպ: Նա գովում է իր կնոջը` թե ինչքան գեղեցիկ է և անհնդատ ցանկանում է տեսնել նրան:

Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան...

Այս տողերով նույնպես Չարենցը ուզում է ասել, որ երբ իր կինը տխուր է նրան անհանգստացնում է դա, նա սրտով, հոգով տխրում է:

Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,

Այս տողերում Եղիշե Չարենցը գովում է իր կնոջը, որ նա  գեղեցիկ, նախշուն բույրով կինն է:

Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,

Այս տողը ասում է, որ կնոջ սերը կրակ է և այդ կրակով նա այրում է սրտեր: Չարենցը ուզում է ասել, որ իր կնոջ սերը այրում էր իր սիրտը, նրանք սիրում էին միմյանց, շատ մեծ սիրով:

Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝ 
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...

Այս տողերով Չարենցը ասում է իր ամենամեծ զգացմունքի ` սիրո մասին: Այս տողերով նա ասում է, որ անհանգստանում է կնոջ համար, մտածում կնոջ մասին:

Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ,— երգս ուրախ պիտի ասեմ։

Իմ կարծիքով այս տողերով Չարենցը ուզում է ասել, որ ինչ էլ լինի նա հասնելու է, պայաքրելու է իր սիրած աղջկա համար:

No comments:

Post a Comment