Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Պատմվածքը երեք մայրիների մասին էր, նրանք երեքն էլ ունեյին երազանք՝ առաջինը ցանկանում էր դառնալ աշխարհի ամենահզոր թագավորը։ Երկրորդը՝ կարողանար չարը բարու հետ վերափոխել։ Իսկ երրորդի ցանկությունը, այն էր, որ նրան նայելիս աստծուն հիշեյին բոլորը։ Տարիներ և դարեր անցան, նրանք իրենց հույսը կտրել էին, որ կկատարվեր երազանքները։ Սակայն այդ երազանքները կատարվեցին այնպես, ինչպես նրանք երբեք չէին կարող պատկերացնել։ Այս հեքիաթի գաղափարը այն է, որ միշտ չէ, որ երազանքները կատարվում են այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում։ Մենք կարող ենք չզգալ երազանքի կատարվելը, կարևորը ցանկությունը, նպատակը մեծ լինի և այն ինչ-որ ձևով կկատարվի։

Հեքիաթը տե՛ս այստեղ

Նորաձևություն և տարազ

 Նորաձևությունը ժամանակավոր ոճ է, առօրյա կյանքի կամ մշակույթի բնագավառում։ Այն ժամանակի ընթացքում ենթարկվում է փոփոխությունների, որոշ ազդեցություններից՝ տնտեսական, սոցիալական և այլն։ Նորաձևության արդյունաբերությունը առաջինը զարգացել է Ամերիկայում և Եվրոպայում։ Սակայն այսօր այն արդեն համաշխարհային է։ հագուստի դիզայնը հաճախ հնարավոր է ստեղծվի մի երկրում, արտադրվի մեկ այլ երկրում և վաճառվի ամբողջ աշխարհում։ Նորաձևության աշխարհում կան հայտնի բրենդներ, որոնք ճաշակ են թելադրում ողջ աշխարհին։
Ամենալավագույն բրենդներից են՝  Versace-ին շքեղության վարպետը: Վերսաչեն մի քանի գիծ ունի, նա և կենտրոնացած է առօրյա հագուստի վրա, և գրավիչ զարդերի, հագուստի, աքսեսուարների դիզայնով։

Gucci -ն կաշվե իրերի վարպետն է: Չնայած Gucci-ն հայտնի է հագուստի իր շքեղ գծերով, սակայն լավագույններից լավագույնը կաշվե իրերն են` պայուսակները, դրամապանակները, որոնք միշտ ունեն հետաքրքիր դետալներ և յուրօրինակ տեսք:
Victoria's secret` ներքնազգեստի և ներքնաշորերի վարպետն է։ Այս բրենդը հայտնի է բարձրորակ, գլամուրային հավաքածուներով։ Victoria’s Secret-ի «հրեշտակները» ամենահայտնի մոդելներն են, որոնք ներկայացնում են ընկերության արտադրանքը։ Մոդելներին անվանում են «հրեշտակներ», քանի որ նրանք ամենամյա ցուցադրմանը բեմ են դուրս գալիս ուսերին դրված բազմազան թևերով, որոնք նման են թիթեռների, հրեշտակների, թռչունների և փերիների թևերին։


Ազգային տարազն օգնում է պահպանել պետության ժառանգությունը և պատմել մարդկանց նաև պատմությունը: Որքան ազգեր կան, այնքան էլ ազգային տարազներ կան. նրանք բոլորն էլ տարբեր են, անկրկնելի և յուրօրինակ:
Հայկական կանացի տարազը կարում էին սատինից, մետաքսից և թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով: Տղամարդկանց տարազը հայերը զադարում էին  շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը: Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից:

Ռուսական ազգային տարազ









Հանբոք՝ կորեական ազգային տարազ












Մեքսիկական տարազ Մարիաչի













Հունական բազմազան ազգային տարազներից մեկը















Կիմանո՝ ճապոնուհիների տարազը












Զուլուների ավանդական զգեստը