Գրաբարի օլիմպիադա

I. Կարդա Հիսուսի երեք առակները, ընտրիր դրանցից մեկը և կատարիր առաջադրանքները:
Առաջադրանքներ.
Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:
տնկեաց, պատեաց, փորեաց, շինեաց, առաքեաց, դարձեալ - տնկյաց, պատյաց, փորյաց, շինյաց, առաքյաց, դարձյալ(գրաբարում եա-ն կարդացվում է ` յա)

Պտղոյ, արտաքոյպտղո, արտաքո (գրաբարում յ-ն չի կարդացվում)

իւր, զժառանգութիւուն- յուր, զժառագություն (գրաբարում իւ-ն կարդացվում է յու)

Յետոյ (գրաբարում բառասկզբում յ-ն կարդացվում է Հ, իսկ բառավերջում յ-ն չի կարադացվում:

Թերեւս, իբրեւ - թերևս, իբրև (գրաբարում եւ կարդացվում է և)


Փոխադրիր տեքստը աշխարհաբար:

Մի տանտեր կար, որ մի այգի տնկեց, ցանկապատեց այն, Հնձանի համար փոս փորեց և աշտարակ շինեց, ապա այն վարձու տվեց մշակների, իսկ ինքը մեկնեց ուրիշ աշխարհ: Երբ այգեկութի ժամանակը հասավ, իր ծառաներին ուղարկեց մշակների մոտ՝ բերքից իր բաժինն առնելու: Մշակները, նրա ծառաներին բռնելով, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, իսկ մյուսին էլ քարկոծեցին: Այգու տերը դարձյալ ծառաներ ուղարկեց՝ թվով ավելի, քան նախկինները, բայց սրանց էլ նույն բանն արեցին: Վերջին իր որդուն ուղարկեց նրանց մոտ՝ մտածելով <<Թերևս իմ որդուց քաշվեն>>: Բայց մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին. <<Սա է ժառանգը եկեք սպանենք սրան, որպեսզի տիրանանք նրա ժառանգությանը>>: Եվ բռնելով նրան՝ այգուց դուրս հանեցին ու սպանեցին: Ապա հիսուսը հարցրեց.
-Երբ այգու տերը գա, ի՞նչ կանի այդ մշակներին: Նրանք պատասխանեցին.
- Այդ չար մշակներին անկասկած կսպանի և այգին վարձու կտա ուրիշ մշակների, որոնք նրա բերքի բաժինը նրան կտան իր ժամանակին:

Մեկնաբանիր ընտրածդ առակը:
Այս առակը մի տարածքի մասին էր, որը տրված էր մշակներին, բայց վարձով: Բայց, երբ գալիս էր այգեկութի ժամանակը, մշակները բերքից մի բաժին չէին տալիս տիրոջը: Իմ կարծիքով այս առակը ցույց է տալիս, որ նույնիսկ, եթե տարածքը վարձով, բայց ամեն դեպքում քոնն է, պետք է այդ տարածքից գոնե մի մասը հանձնես տիրոջը, այլ ոչ թե ագահությամբ միայն քեզ պահես:

Փորձիր գեղեցիկ և անսխալ կարդալ առակը, ձայնագրիր:

ձայանգրությունը տե՛ս այստեղ  

II. Տրված են աղոթքների վերնագրերը և աղոթքներ: Վերնագրերից յուրաքանչյուրը դիր համապատասխան աղոթքից առաջ:
«Խնդրանք իմաստության»«Առավոտյան աղոթք», «Աղոթք ճաշից առաջ», «Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»

1. Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո:

2. Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն:

3. Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս:

4. Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:

III. Ընտրիր վերևի աղոթքներից մեկը և կատարիր առաջադրանքները.
4. Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:

Բացատրիր, թե ինչ նշանակություն ունի ընտրածդ աղոթքը, ինչքանով է այն կարևոր, որն է դրա անհրաժեշտությունը:
Այս աղոթքը ասում է` եկեք կերակուրը ճաշակենք խաղաղությամբ և շնորհակալ լինենք, որ տերն պարգևել է այն մեզ:

Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. հիմնավորիր:
Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր - իմ կարծիքով այս արտահայտությունն է կարևոր, քանի որ այս արտահայտությամբ օրհնում և շնորհակալություն են հայտնում տիրոջը, որ պարգևել է նրանց:

Ընթերցիր, ձայնագրիր աղոթքը:

ձայնագրությունը տե՛ս այստեղ

No comments:

Post a Comment