Ճամբարային առօրյա

Սովորականի նման օրն սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, ավելի ճիշտ՝ պարով: Հսկայական մարզադաշտ, ու լիքը-լիքը պարող ճամբարականներ: Լավ է, երբ օրդ լավ ես սկսում, այս դեպքում՝ պարով: Հետո սկսվեցին ջոկատային աշխատանքները: Այսօրվա համար նախատեսել էինք մի հետաքրքիր աշխատանք. «Կարդում ենք իրանական ժամանակակից պոեզիա»: Փոքրիկ, խորիմաստ, հետաքրքիր ստեղծագործություններ կարդացինք, որոնք իրենց կառուցվածքով շատ նման են ճապոնական հոքուներին:
Հետո մարզական խաղեր, մրցույթներ ջոկատների միջև: Ամենահետաքրքիրը ճամբարային օրվա ավարտն է, երբ սկսում ենք ամփոփել կատարված աշխատանքները, քննարկել հաջորդ օրվա անելիքները: