Նոյեմբերի 26



Խուլիո Կորտասար

Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է:
Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

Ստեղծագործությունը մի երկրի մասին է, որտեղ ղեկավարում էր Գեներալ Օրանգուն։ Ստեղծագործության գաղափարներից մեկը կարծում եմ երկրի բնակիչներին երջանկացնելն էր՝ <<Բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները>>։ Յուրաքանչյուրն էլ ունի իր խնդիրները, իր տխրությունը, սակայն Գեներալ Օրանգուն գտել էր երջանկացնելու բանաձևը։ Երկրում կար մի օրենք, որով 18-ը լրացած բոլոր պատանիներին ոսկեգույն ձկնիկներ էին ներարկում։ Հենց դա էլ ապահովում էր իրենց երջանկությունը։ Այս օրենքով Օրանգուն, նաև կարողանում էր շահ ստանալ՝ մարդիկ հավատալով այդ անհեթեթությանը մեծ գումարներ էին վատնում` <<Իշխանությունը սրվակի արժեքը սահմանել է քսան դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերում>>։ Սակայն կարծում եմ, որ ոչ միշտ կարող ես երջանկությունը գնել։

Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դրախտ»: Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:
Ստեղծագործությունը կոչվում է «Փոքրիկ դրախտ», քանի որ իշխանությունը գտել էր բնակիչներին երջականցնելու բանաձևը։ Իսկ դրախտում կարծում եմ բոլորն էլ երջանիկ են։

Խուլիո Կորտասարը ծնվել է՝ 1914 թվականի օգոստոսի 26-ին Իքսելում, նա  արգենտինացի գրող է։ 1951 թվականից ապրել է Փարիզում։ 1949 թվականին հրատարակել է «Թագավորներ» դրաման։ Նրա գրած «Գազանանոց», «Խաղի վերջը», «Գաղտնի զենք»  պատմվածքների ժողովածուներում և «Շահումներ»  վեպում կան ֆանտաստիկայի տարրեր։ «Դասակարգ խաղալ»  վեպը մի փորձ էր 60-ական թվականների լատինաամերիկյան գրականության մեջ մտցնելու նեոավանգարդիզմը, որի սկզբունքները զարգացվեցին «Մեկ օրվա շուրջը 80 աշխարհներում» գեղարվեստական-հրապարակախոսական ժողովածուում։ Կորտասարը մահացել է 1984 թվականի փետրվարի 12-ին, 69 տարեկանում, Ֆրանսիայում։

Ներքաղաքային ճամփորդություն


Կրթահամալիրի տոնի նախօրեին Ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների մի փոքր խումբ՝ ընկեր Ջուլիի հետ, ուղևորվեց դեպի Զանգվի կիրճ։

Հետաքրքիր ու զարմանալի է, հայտնաբերել վայրեր քո իսկ քաղաքում, որտեղ դու ապրում ես, մեծանում, բայց չես էլ պատկերացնում, որ դեռ շատ բաներ ունես տեսնելու: Այդ վայրերից մեկն էր Հրազդանի կիրճը, որը ես նորովի բացահայտեցի ինձ համար, թեպետ այդտեղ բազմիցս եղել էի։ Խմբի ուղեկցող նշանակեցինք մեր ընկերներից Սարոյին։ Սարոն հետաքրքիր երիտասարդ է, ապրում է իր անձնական առօրյայով, շատ է սիրում ճամփորդել ու լավ գիտի երևանյան այսպես ասած՝ ծակուծուկերը: Միասին երկար քայլեցինք, նկարեցինք, նկարվեցինք, փորձեցինք ձուկ բռնել, իրար ինչ-որ պատմություններ պատմեցինք ու ծիծաղեցինք ․․․․ Մտանք մի արգելված գոտի, որը մեր կարծիքով նախկինում եղել էր ռեստորան և/կամ հանգստի վայր։

Սիրուն աշուն էր, բազմերանգ ու բազմատեսակ ծառեր ու ծաղիկներ: Ինձ համար նորություն էր, որ Երևանի կենտրոնում կա այդպիսի բնական և անտառային տարածք։

Ճամփորդության նկարաշարը կարող եք տեսնել՝ Ավագ դպրոցի ենթակայքում։


Установка привода оптических дисков - DVD Սկավառակի տեղադրումը


Оптические приводы устанавливаются в 5,25-дюймовые отсеки (шириной 13,34 см), к которым есть доступ с передней панели корпуса. Такие отсеки обеспечивают доступ к носителям данных без открытия корпуса.
Ниже представлен порядок установки оптического привода.

Шаг 1. Разместите привод оптических дисков так, чтобы он был на одном уровне с проемом 5,25-дюймового отсека на лицевой стороне корпуса, как показано на рисунке.

Шаг 2. Вставьте привод оптических дисков в отсек таким образом, чтобы отверстия для винтов в приводе совпадали с отверстиями в корпусе.

Шаг 3. Зафиксируйте привод оптических дисков в корпусе, используя подходящие винты.
Совет по установке. Сначала закрутите винты от руки, прежде чем затягивать их отверткой. Это позволит более плотно затянуть два последних винта.

DVD սկավառակակիրները դրվում են 13,34 սանտիմետրանոց խցիկների մեջ, որոնք ելք ունեն դեպի պատյանի դիմացի կողմը: Այդպիսի խցիկները հնարավորություն են տալիս սկավառակները տեղադրել առանց պատյանը բացելու:
Ներքևում ներկայացված է  DVD սկավառակակիրի տեղադրման քայլերի հերթականությունը:

Քայլ 1: DVD սկավառակակիրը տեղադրեք այնպես, որ այն լինի պատյանի դիմացի կողմի վրա 13,34 սանտիմետրանոց խցիկի հետ նույն մակարդակի վրա, ինչպես ցույց է տրված նկարում:

Քայլ 2: DVD սկավառակակիրը տեղադրեք այն ձևով, որ պտուտակների անցքերը համընկնեն պատյանի անցքերի հետ:

Քայլ 3: DVD սկավառակակիրն ամրացրեք պատյանում, օգտագործելով համապատասխան պտուտակները:
Խորհուրդ տեղադրելու համար: Սկզբում, պտուտակահանով ամրացնելուց առաջ, ձեռքով պտտեք պտուտակները: Դա կօգնի վերջին երկու պտուտակներն ավելի պինդ ամրացնել:

Սինյիտիրո Նակամուրա

Սինյիտիրո Նակամուրան ծնվել է 1918 թվականի Մարտի 5-ին, նա ճապոնացի գրող է, գրական քննադատ, ֆրանսիական և դասական ճապոնական գրականության հետազոտող։ Իր վաղ մանկության ժամանակ նա կորցրեց իր մորը։ Տոկիոյում նա ընդունվել է միջնակարգ դպրոց։ Ուսման ընթացքում նա հանդիպեց ապագա գրող Թեքեքիկո Ֆուկունագայի հետ, նրա նման գրական մտածող ընկեր, ում հետ անցավ իր ամբողջ կյանքը։ Իսկ հոր մահից հետո նա մնաց որբ։ Բարեգործական ընկերություններից ստացավ օգնություն։ Ավագ դպրոցում սովորելու տարիներին ընկերացավ Սյուիտ Կատոյի հետ։ Ավարտել է Տոկիոյի համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Համալսարանական տարիներին սկսեց սերտորեն շփվել գրող Տացուո Խորիի հետ։ Այս սկբունքով գրական ձևավորման ժամանակահատվածում բացահայտեց իր համար Պրուստի աշխատանքը և <<Գենգիի հեքիաթը>> իր գեղագիտության երկու անկյունաքարերը։
Նակամուրան բանաստեղծության մեջ իրեն փորձելու համար, դեռ շատ վաղ է սկսել՝, համալսարանական տարիներին նա փորձարկել է դրամա ժանրի մեջ։ 1942 թվականին Ֆուկունագայի և Կաթոյի հետ միասին ստեղծեցին <<Պոետիկ առավոտ>> գրական խումբը, փորձարկելով կայուն պոեզիայի ձևերը և դրանց ասածը։  Չնայած նրան, որ հետպատերազմյան տարիներին <<Պոետիկ առավոտյան>> խմբի փորձերը առաջին անգամ տպագրվեցին, այդ ժամանակի բանաստեղծների կողմից հանդիպեցին թերհավատության՝ որպես ներողություն, արվեստի փախստականության համար։ Նակամուրան շարունակեց գրական խմբի տպագրությունը մինչև իր կյանքի վերջին տարիները։ Պատերազմի տարիներին նա սկսեց թարգմանել Ներվալի ճապոնական ստեղծագործությունները, որոնք հանրահայտ դարձնելու համար նա շարունակում էր մնալ զբաղված <<Ճապոնիայի հայրենասերների գրական>> խմբակի մեջ։
Պատերազմի ընթացքում սկսում է գրել արձակ։ Առաջին անգամ հրապարակել է հետպատերազմյան տարիներին, պատերազմն ասնցած ինտիլիգենտի կենսագրությունը, որը հիմք դրեց <<Մահվան ստվերի տակ>> վեպի համար, նա դարձավ ժամանակակից ճապոնական գրականության առաջատար գործիչներից մեկը: 1946 թվականին կրկին Ֆուկունգայի և Կաթոյի ետ միասին հրատարակեցին <<Գրականության մասին մեդիտացիան>> գիրքը, որտեղ հեղինակները ցույց տվեցին ժամանակակից Եվրոպական գրականության խորը գիտելիքները։ Նակամուրան նաև կագնած էր <<Գրադարան ապուրեգերու>> շարքի ծագման ժամանակ, որտեղ հրատարակվել են նոր հեղինակների ստեղծագործությունները։ <<Ապուրե>> բառը հենց այդ ժամանակաշրջանում հաստատվել է։ 

Աղբյուրը՝ տես այստեղ