Ալբեր Քամյու՝ Առասպել Սիզիփոսի մասին

Սիզիփոսի մասին առասպելում աստվածները դատապարտել էին նրան՝ լեռան գագաթը բարձրացնել մի քար, որը ամեն անգամ սեփական ծանրությունից ետ էր գլորվում։ Ըստ Ալբեր Քամյուի Սիզիփոսը աբսուրդ հերոս է։ Նա արհամարում էր աստվածներին, մահվանը ատելությամբ էր մոտենում և հենց այդ պատճառով էլ արժանացավ պատժի։ Սիզիփոսը գիակցում էր, որ դա է նրա ճակատագիրը՝ քարը բարձրացնում էր, մի պահ կագնում և նայում, թե ինչպես է այն նորից ետ գլորվում։ Սակայն նաև գիտակցում էր, որ աբսուրդի դեմ պայքարելու միակ միջոցը պայքարն էր։ Սկզբում հուսահատությամբ,  սակայն հետո երջանկությամբ էր նա դա անում։ Գագաթները նվաճելու պայքարը ինքնըստինքյան բավական է մարդու էությունը լցնելու համար։ Ուրեմն, Սիզիփոսին պետք է պատկերացնել երջանիկ։