Հասարակագիտություն















Ջորջ Օրուել՝ Անասնաֆերմա (վերլուծություն)

Ստեղծագործությունը հետաքրքիր էր, կար այնպիսի հատվածներ, որոնց մասին ես երբեք չէի մտածել։ «Մենք ծնվում ենք, մեզ մի բուռ լափ են տալիս՝ ինչ է, թե շունչներս չփչենք, նրանց, ովքեր ընդունակ են, անխնա բանեցնում են, քամելով ուժերի վերջին կաթիլը, եւ այն նույն պահին, երբ մեր պիտանիությունը սպառվում է, մեզ հրեշավոր անգթությամբ մորթում են։» Այս տողերը կարդալիս փշաքաղվում ես, երբեք չմտածելով, որ կենդանին նույնպես արարած է, ով շարժվում է, ապրում է, և կարող է այդպես զգալ։ Ստեղծագործությունը նմանեցնում եմ նաև մարդկանց այն տեսակներին, որոնք հավատում են այն խոսքերին, ինչը որ լսում են ամեն մի հանդիպածից, չիմանալով դա իրոք ճիշտ է, թե ոչ։ Եվ նրանք շեղում են մյուսների ուշադրությունը, առաջացնելով սխալ պատկերացումներ։ Այո՝, կենդանիները հասան իրենց ուզածին, աբսատմբություն արեցին, դուրս եկան լծի տակից, ազատվեցին թշնամուց, ով իրենց կարծիքով մարդն էր։ Նրանք ունեին իրենց սկզբունքները, որ չպետք է նմանվեն մարդուն, չպետք  է անեն այն գործողությունները, ինչ անում է մարդը, քանի որ դա հանցանք է։ Սակայն որքա՞ն ժամանակ տևեց դա։ Կարծում էին թե հավասար են, բայց նրանց առաջնորդը որոշ ժամանակ անց չդիմացավ, համագործակցեց մարդկանց հետ, մի սեղանի շուրջ նստեց, սկսեց մյուսներին, ով իր հետ ժամանակին հավասար էր, մտրակել և մորթել։ Եվ ահա ի՞նչն է մարդկանց և կենդանիների տարբերությունը, չէ որ կենդանիներն էլ սկսեցին նմանվել մարդկանց։ Եվ էլ ինչ տարբերության մասին կարող է խոսք լինել։ 


Երաժշտություն: Երաժշտական ուղղության առաջացումը, հիմնական պատամությունը, իմ սիրելի երաժշտությունը:
Երաժշտությունը արվեստի տեսակ է, որի հիմքում ընկած են ձայնը և լռությունը։ Երաժշտության ընդհանուր տարրերն են ձայնի բարձրությունը, ռիթմը, դինամիկան և տեմբրի և կառուցվածքի երաժշտական հատկանիշները։ Երաժշտության ստեղծումը, կատարումը, նշանակությունը և նույնիսկ սահմանումը փոփոխվում է՝ կախված մշակույթից և սոցիալական կոնտեքստից։ Երաժշտությունը ունի մի շարք ձևեր՝ իմպրովիզացիոն երաժշտությունից մինչև ալեատորիկ ձևեր։ Երաժշտությունը բաժանվում է ժանրերի և ենթաժանրերի: Երաժշտությունը համարվում է կատարողական, գեղարվեստական և լսողական արվեստ: Կարելի է նաև առանձնացնել արտ երաժշտություն և ֆոլկ երաժշտություն։

Երաժշտությունը սկզբնավորվել է նախամարդու հուզական խոսքի ելևէջների, աշխատանքային ռիթմերի, ձայնային ազդանշանների, թռչունների երգի ու կենդանիների զանազան կանչերի, հմայանքի հնչյունային տարրերի  հիման վրա:
Երաժշտության հիմնական տարրերն ու արտահայտչամիջոցներն են`
  • լադը (ձայնակարգը, հնչյունների բարձրությունների և նրանց որակապես տարբերակված հարաբերությունների վերացարկված համակարգը),
  • ռիթմը (հնչյունների տևողությունների կազմակերպված հաջորդականությունը),
  • չափը (ռիթմի կազմակերպման համակարգը),
  • տեմպը (ստեղծագործության կատարման արագության աստիճանը),
  • ներդաշնակությունը,
  • բազմաձայնությունը,
  • գործիքավորումը,
























































Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր երաժշտական լեզուն. օգտագործելով երաժշտական լեզուների որոշակի տարրերն ու ընդհանուր կանոնները, ձևափոխելով դրանք՝ կոմպոզիտորը ստեղծում է իր անհատական լեզուն: Համաշխարհային երաժշտությունը հարուստ է բազմաթիվ տարատեսակներով, որոնք տարբերվում են ոճով, բովանդակությամբ, կատարման միջոցներով, ժանրային խմբերով և այլն: Երաժշտության հնագույն տեսակները (հմայական ծեսի, աշխատանքի, որսորդության) առաջացել են դեռևս նախնադարյան հասարակարգում և միախառնված էին արվեստի այլ տեսակների տարրերին: Կիրառելով հնչյունների տրամաբանական կազմակերպման հնարավորությունը`   աստիճանաբար ձևավորել են պարզագույն լադերն ու ձայնաչափը: Սկզբնավորվել է երաժշտական ֆոլկլորը, որը հետագայում դարձել է պրոֆեսիոնալ արվեստի հիմքը: Երաժշտական երկի գոյությունը պայմանավորված է տարբեր աստիճանների ստեղծագործական 3 փուլով՝ հորինում, կատարում և ընկալում:   
Հին աշխարհում՝ Եգիպտոսում, Հնդկաստանում, Հունաստանում, Չինաստանում և այլուր, գործել են մասնագետ երաժիշտներ, տաճարներում ու պալատներում հնչել է երգը, նվագել են տավիղ, քնար: Միջնադարում երաժշտական մշակույթը միավորել է ժողովրդական, կիսապրոֆեսիոնալ և պրոֆեսիոնալ երաժշտությունը: Ծաղկել է վիպասանների, գուսանների, թափառաշրջիկ երգիչների, աշուղների ու ակինների արվեստը: Ընդունված է երաժշտությունը բաժանել հոգևորի (եկեղեցական) և աշխարհիկի: XVII դարում և XVIII դարի 1-ին կեսին վերջնականապես գերիշխել է աշխարհիկ երաժշտությունը: Կազմակերպվել են մշտական օպերային թատրոններ, երաժշտական ընկերություններ, ժամանակակից ձևերն են ստացել լարային աղեղնավոր գործիքները, ստեղծվել է առաջին դաշնամուրը, կարևորվել է երաժշտական կրթությունըԴասական նկարագիր է ձեռք բերել սիմֆոնիկ նվագախումբը: Ազգային կոմպոզիտորական դպրոցներ են հիմնադրվել Ռուսաստանում, Լեհաստանում, Հունգարիայում, Չեխիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և այլուր

Ես ավելի շատ լսում եմ եվրո փոփ,  հիփ-հոփ երաժշտությունները:
Եվրո փոփ  - փոփ երաժշտության ոճ, որը ստեղծվել է Եվրոպայում 1970-ական թվականներին։ Եվրո փոփ ժանրը հիթ շարքերն է գլխավորել 1980-ական և 1990-ական թվականներին։ Այդ ժանրի աստղերը Ֆրանսիայից են, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, ինչպես նաև Շվեդիայից: 1970-ական թվականներին նրանք շատ հայտնի են եղել եվրոպական երկրներում։ 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին Roxette և Army of Lovers խմբերը հանդես են եկել հիմնականում եվրո փոփ ժանրում ամերիկյան և անգլիական ունկնդիրների համար։ 1990-ական թվականների սկզբին փոփ խմբերը, որոնցից են Spice Girls և Backstreet Boys, այդ ժանրում մեծ հաջողություններ են ունեցել։
Հիփ-Հոփ - Ծնունդ է առել 1969 թվականին Նյու Յորքի Հարավային Բրոնքս թաղամասում։ Այն իր մեջ է ներառում մի քանի ուղղվածություններ՝ դիջեյ, MC (Master of ceremonies), բրեյք դանս և գրաֆիտի։ Հիփ (Hip) բառը օգտագործվում էր աֆրոամերիկյան բարբառում դեռ 1898 թվականին և նշանակում էր մարդու մարմնի շարժունակ մասերը, իսկ Հոփ (Hop) բառը՝ սեփական շարժումը։ «hip hop!» արտահայտությունը նաև նշանակում է խելացի շարժում։ Հիփ հոփ անվանումը առաջին անգամ գործածության մեջ է մտել միայն ուղղվածության ստեղծումից հինգ տարի հետո։ Անվանման հեղինակն է դիջեյ Աֆրիկան (DJ Afrika)։ Մինչև հիփ հոփ անվանումը ստանալը, դիջեյ Քուլ Հերքը (DJ Kool Herc) այն անվանել էր Բի-բոյ, որը վերցված էր Break boys տերմինից։
Հիփ հոփ մշակույթը, որպես այդպիսին, հասարակության կողմից ընդունվեց 1972 թվականից։ Այս ժանրի միջոցով մի յուրօրինակ կապ ստեղծվեց սևամորթ և սպիտակամորթ հասարակական խմբերի միջև, որում մեծ դեր խաղաց հիփ հոփի գլխավոր ճյուղերից մեկը՝ ռեփ երաժշտությունը։
Հիփ հոփ ժանրը իր ստեղծման օրվանից բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել՝ ինչպես կառուցվածքային, այնպես էլ գաղափարական։
Հայկական ազգային երաժշտություն
Հայկական երաժշտությունը սկիզբ է առել մ.թ.ա. II հազարամյակում։ Պատմական տվյալները մեզ են հասել հնադարյան հայ պատմիչներ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի աշխատությունների շնորհիվ: Մովսես Խորենացին հիշատակում է` «փանդիռ», «փող»,  «փմբուկ» երաժշտական գործիքները։ Փավստոս Բյուզանդը հիշատակում է` թմբուկըսրինգըքնարը և շեփորը։ Պահպանվել են մինչքրիստոնեական Հայաստանի երգերի տեքստերի հատվածներ, օրինակ՝ Գողթան երգերը։ Հեթանոսական ժամանակների ասքերը կոչվում են «Գողթան երգեր»՝ Մեծ Հայքի Գողթն գավառի անունով: Հին հայկական երաժշտական ժանրերը` գուսանական երաժշտություն, շարական, տաղ, աշուղական երաժշտություն, ժողովրդական և դասական երաժշտություն, ռոք և ջազ:

Գուսանական երաժշտություն - Գուսանները հայ ժողովրդական երգիչներն են։ Նրանց ստեղծագործությունները բացարձակապես հասարակական բնույթ են կրում։ Նախաքրիստոնեական Հայաստանում հելլենիզմի դարաշրջանում գուսանները ծառայում էին Գիսանե աստվածուհու տաճարում, մասնակցում էին ֆարսերի և երգիծական ներկայացումներին։ Գուսանական երաժշտությունը սերում է ստրկատիրական ժամանակաշրջանի Հայաստանի «վիպասանների» ստեղծագործություններից։ Ֆեոդալիզմի ժամանակաշրջանում նոր զարգացում ապրեց «գուսանների» արվեստը, ինչպես նաև ի հայտ եկան «վարձակները»։ Գուսանական երգերի մասին վկայում են 5-րդ դարի  հայ պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բյուզանդը, Մովսես Խորենացին, Եղիշեն և այլք։ Ժողովրդական երգիչներ գուսանները երգերը կատարում էին հիմնականում խնջույքներին, հարսանիքներին և այլն։ 301 թվականից հետո հայկական եկեղեցին հետապնդում էր գուսաններին։ Սակայն, նույնիսկ եկեղեցական բարձր, անգամ բարձրագույն դասի մեջ կային մարդիկ, այդ թվում Հայոց կաթողիկոսի թոռները, որոնք կերուխում էին անում՝ իրենց սեղանակից դարձնելով գուսաններին, ինչպես նաև երգչուհիներին, պարուհիներին։ Քրիստոնյա պատմիչ Փավստոս Բյուզանդը, ով ապրել է IV - V դարերում, նկարագրելով IV դարի իրադարձությունները, քամահրանքով գրել է
«Մի անգամ նրանք Տարոնում էին՝ Աշտիշատ եկեղեցական ավանում, որտեղ առաջին անգամ եկեղեցի էր կառուցվել իրենց նախապապ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Երկու եղբայրները՝  Պապը և  Աթանագինեսը, ժամանեցին այդ գյուղ։ Խիստ հարբած՝ նրանք սկսեցին ծաղրել աստծո տաճարը երկու եղբայրները մտան եպիսկոպոսական հանգստավայր և սկսեցին այնտեղ գինի խմել երգչուհիների, պարուհիների, գուսանների հետ»։ 
Հին գուսանական արվեստը գոյատևեց մինչև XI-XVI դարերը։ Այդ ժամանակաշրջանի հայտնի պոետ-գուսաններն էին Գրիգոր Խլաթեցին և Նահապետ Քուչակը`հայրենների հեղինակները։


Ուշադրություն և հիշողություն։ Ուշադրության նկարագիր
















































Շրջապատող բոլոր առարկաներից և երևույթներից մարդը առանձնացնում է միայն նրանք, որոնք որոշակի հետաքրքրություն են ներկայացնում կամ համապատասխանում են նրա պահանջմունքներին, կյանքի պլաններին։ Մարդկային ցանկացած գործունեություն պահանջում է օբյեկտի առանձնացում և նրա վրա կենտրոնացում։ Հոգեկան երևույթների մեջ ուշադրությունը հատուկ տեղ է գրվում, դա ինքնուրույն հոգեկան գործընթաց չէ և անհատի ցանկությունների թվին չի պատկանում։ Միաժամանակ ուշադրությունը միշտ ներառվում է մարդու գործունեության ու իմացական գործընթացների մեջ
արտահայտում է անձի հետաքրքրություններն ու ուղղվածությունը։ Ուշադրության առաջացման համար անհրաժեշտ է առանձնացնել օբյեկտը, կենտրոնանալ նրա վրա և վերանալ այլ գրգռիչներից։ Ուշադրության օբյեկտ կարող է լինել ինչպես արտաքին աշխարհի առարկան, որին ուղղված է մարդու իմացական գործունեությունը, այնպես էլ ներաշխարհը, երբ մարդը խորասուզված է իր մտքերի, ապրումների մեջ կամ վերլուծում է ինչպես իր, այնպես էլ ուրիշների վարքն ու գործունեությունը։

Ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն և կենտրոնացվածությունն է դեպի որոշակի առարկաները, երևույթները, որոնք անձի համար ունեն նշանակություն։

Ուշադրության առանձնահատկությունները՝
1. Կենտրոնացում։ Արտահայտում է ուշադրության կենտրոնացվածության աստիճանը տվյալ առարկայի վրա։ Այն վառ դրսևորվում է, երբ վիրաբույժը վիրահատում է, սովորողը դաս է լսում։
2. Ծավալ։ Արտահայտում է առարկաների, օբյեկտների այն քանակը, որոնք միաժամանակ կարող են ընդգրկված լինել ուշադրության ոլորտում և ընկալվել։ Հետաքրքիր է, որ աղջիկների ուշադրության ծավալն ավելի մեծ է, քան պատանիներինը։
3. Տեղափոխելիություն։ Մարդը գիտակցաբար իր ուշադրությունը մի օբյեկտից տեղափոխում է մեկ այլ օբյեկտի վրա։ Օրինակ, երբ սովորողը դաս է կարդում և համառոտագրում։
4. Բաշխում։ Միաժամանակ մի քանի օբյեկտներ ուշադրության ոլորտում պահելու և մի քանի գործ կատարելու հնարավորությունն է։ Օրինակ, երբ վարորդը միաժամանակ վարում է մեքենան, հետևում է երթևեկության կանոններին, զրուցում։ Դա հնարավոր է իրականացնել, եթե որոշ գործողություններ ավտոմատացված են։
5. Կայունություն։ Արտահայտում է օբյեկտի վրա ուշադրության կենտրոնացվածության տևականությունը։
6. Ցրվածություն։ Ուշադրությունը տևականորեն որևէ օբյեկտի վրա կենտրոնացնելու անկարողությունն է։ Անհետաքրքիր դասի արդյունքում ձեր մեջ նույնպես կարող է ցրվածություն առաջանալ։

Ուշադրության տեսակները՝
1. Արտաքին; Մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհի առարկաները։ Օրինակ, երբ հանդիսատեսը համակ ուշադրությամբ հետևում է դերասանի խաղին։
2. Ներքին։ Մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի սեփական ներաշխարհի բովանդակությունը։ Օրինակ, երբ քնելուց առաջ մարդը խորհում է իր ապագայի մասին։
3. Ոչ կամածին։ Մարդն ինքնաբերաբար, իր կամքից անկախ ուշադրություն է դարձնում որևէ երևույթի վրա։ Օրինակ, երբ դասարանում բոլորը լարված ունկնդրում են դասը, հանկարծ միջանցքից լսվում են վեճի բարձր ձայներ, սովորողներն իրենց ուշադրությունն ուղղում են ձայնի կողմը։
4. Կամածին։ Մարդը, ունենալով կոնկրետ նպատակ, կամքի լարումով հոգեկան գործունեությունն ուղղում է որևէ առարկայի կամ երևույթի վրա։ Օրինակ, երբ վարորդը մեքենան վարելիս հետևում է երթևեկության կանոններին։
5. Հետկամածին։ Ծնվում է որպես կամածին ուշադրություն, ապա հետաքրքրության առաջացման շնորհիվ դառնում ոչ կամածին։ Օրինակ, երբ ձեր ծննդյան տարեդարձն է, և դուք շատ ցանկանլի հյուրեր ունեք։ Միևնույն ժամանակ վաղը դուք քննության եք, և ձեր սենյակում պարապում եք։ Սկզբում ձեր ուշադրությունն անընդհատ շեղվում է, մեկ ուշադրություն եք դարձնում մյուս սենյակից լսվող ուրախ ձայներին ու խոսակցությանը, մեկ այն թեմային, որը դուք ուսումնասիրում եք, բայց չեք կարողանում կենտրոնանալ և մտապահել նյութը։ Սակայն, կիրառելով կամային ճիգեր և դնելով հստակ նպատակ, թեմայում գտնում եք հետաքրքրություն և անկախ ձեզանից տարվում նրանով՝ մոռանալով հյուրերին։ Տվյալ դեպքում ուշադրությունը կամածինից դարձավ հետկամածին։

Հիշողություն 
Հիշողությունը մարդու փորձի մտապահումը, պահպանումը և հետագա վերարտադրումն է: Մարդու հիշողությունն իրենից բարդ երևույթ է ներկայացնում: Այն ունի մի շարք գործընթացներ, հոգեբանական առանձնահատկություններ: Հիշողությունն ընկած է մյուս հոգեկան գործընթացների հիմքում: Ըստ հոգեկանում ընկալված ինֆորմացիայի պահպանման տևողության առանձնացվում են՝

Կարճատև հիշողություն- ինֆորմացիան մեկ անգամ ընկալելուց հետո մտքում պահելու և վերարտադրելու երևույթն է: Ընկալումից մինչև վերրտադրության ավարտը տևում է մի քանի վայրկյան:

Երկարատև, տևական, երկարաժամկետ հիշողության դեպքում ընկալված ինֆորմացիան պահվում  շատ երկար՝ կրկնելոը և վերարտադրելու շնորհիվ:

Օպերատիվ հիշողություն, որն ընկած է կարճատև և երկարատև մակարդակների միջև: Դրանց օգնությամբ ապահովվում է մարդու ընթացիկ գործունեությունը, այդ գործության մեջ մտնող գործողությունների և գործառնությունների կատարումը:

Ըստ մտապահվող նյութի բնույթի լինում է՝
Շարժողական հիշողությունը, որն անհատի կողմից իր իսկ կատարած շարժումներն ու դրանց համակարգերը մտապահելու, պահպանելու և վերարտադրելու երևույթն է:

Պատկերավոր հիշողություն դեպքում ինֆորմացիան մտապահվում և վորարտադրվում է մտապատկերների միջոցով- տեսողական, հոտառական, լսողական…:

Հուզական հիշողությունը հույզերի ու հուզական վիճակների մտապահումն ու վերարտադրումն է:


Խոսքային տրամաբանական կամ սիմվոլիկ հիշողությունը բառերի, հասկացությունների ձևով արտահայտված ինֆորմացիայի մտապահումն ու վերարտադրումն է:




Կոնֆլիկտներ։ Կոնֆլիկտների հոգեբանական բնութագիրը: Մարդկային փոխհարաբերությունների հոգեբանություն:
«Կոնֆլիկտ» հասկացությունը ծագել է լատիներեն «conflictus» բառից, որը բառացիորեն նշանակում է «բախում, լուրջ տարաձայնություն, վեճ»: Կոնֆիլկտը մարդու և մարդկանց միջև եղած հակասությունների արդյունքում  ձևավորված, վարքի դրսևորման ձև է:  Կոնֆլիկտները կարող են կատարել ինչպես դրական, այնպես էլ բացասական գործառույթներ: Գոյություն ունեն կոնֆլիկտի երկու տեսակ՝ ներքին կոնֆլիկտ և արտաքին կոնֆլիկտ։ Ներքին կոնֆլիկտը՝ մարդու հոգեկան աշխարհում առաջացած հակասություններն են, որոնք խորանալով մարդուն հանգեցնում են հոգեկան ցնցումների: Արտաքին կոնֆլիկտը, դա մարդու, կամ մարդկանց միջև առաջացած անհամաձայնությունն է՝ կարծիքների, հայացքների, դիրքորոշումների, ուղղվածության, հետաքրքրությունների, գաղափարների, որոնք ժամանակի ընթացքում վերաճում են դառնալով կոնֆլիկտ:

ա) կոնֆլիկտների նախնական և հաղթահարման ուղիները
1. Կոնֆլիկտի նախատեսում - Օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանների, մարդկանց փոխգործակցության, ինչպես նաև անհատական հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրում:

2. Կոնֆլիկտի կախարգելում - Սա սուբյեկտի կառավարման գործունեության տեսակ է, որն ուղղված է կոնֆլիկտի ծագմանը խոչնդոտելուն:

3. Կոնֆլիկտի կարգավորում - Սա սուբյեկտի այնպիսի գործունեություն է, որն ուղղված է կոնֆլիկտի թուլացմանը, սահմանափակմանը, մարմանը:

4. Կոնֆլիկտի լուծում - Սա ուղղված է կոնֆլիկտի ավարտին:

1. կոնֆլիկտի կանխատեսում
2. Կոնֆլիկտի կանխարգելում, կոնֆլիկտի կարգավորում, կոնֆլիկտի լուծում
Կոնֆլիկտի կանխարգելում. Այս միջամտությունը նպատակ ունի կանխարգելելու բռնի կոնֆլիկտի առաջացումը, թույլ չտալ կոնֆլիկտային գործընթացի սրացմանը: Կոնֆլիկտների կանխարգելումը հիմնականում կիրառվում է թաքնված, դեռևս չբացահայտված կոնֆլիկտների դեպքում: 

Կոնֆլիկտների կարգավորում. Նպատակ ունի դադարեցնելու բռնությունը, կողմերին բերելու որոշակի համաձայնության, որը մասամբ կբավարարի նրանց շահերն ու պահանջմունքները և հնարավորություն կընձեռի ժամանակավորապես վերացնել կոնֆլիկտային վարքագծի առավել դեստրուկտիվ դրսևորումները: Կոնֆլիկտի կարգավորումը հիմնականում կիրառվում է այն ժամանակ, երբ կոնֆլիկտը դրսևորված է մակերեսային կամ բացահայտ ձևով: 

Կոնֆլիկտի լուծում. Սա ենթադրում է կողմերի միջեւ այնպիսի համաձայնություն, որը լիովին կբավարարի նրանց շահերին եւ նպատակներին եւ այդպիսով կապահովի կոնֆլիկտի ավարտը երկարաժամկետ հեռանկարով: Կոնֆլիկտների լուծման միջոցառումները հատկապես դժվար հասանելի եւ խիստ կարեւոր են խորը արմատավորված կոնֆլիկտներում, որոնցում առկա է մարդկային հիմնարար պահանջմունքների ճնշվածություն կամ արժեքների անհամապատասխանություն: 


                                                      Ընտանքի տեսակները և գործառույթները
Ընտանիքն ամուսնության, ազգակցության կամ որդեգրման վրա հիմնված մարդկանց փոքր խումբ է, որն ապրում է մի հարկի տակ և վարում  ընդհանուր տնտեսություն: Ընտանիքի անդամները սովորաբար միմյանց հետ կապված են զգացմունքային կապերով, միմյանց նկատմամբ զգում են փոխադարձ պատասխանատվություն:

Առավել տարածված տիպը նուկլեար ընտանքին է, որը բաղկացած է ամուսինների մեկ զույգից` երեխաներով կամ առանց երեխաների: Նուկլեար ընտանքիը կարող է լինել լրիվ կամ ոչ լրիվ` բաղկացած մեկ ծնողից և երեխաներից: Ընտանքիը դառնում է ոչ լրիվ ամուսնալուծության, այրիանալու, միայնակ մայրության հետևանքով: Եթե  ընտանքում ամուսնական զույգից և նրանց երեխաներից բացի կան այլ ազգականներ, ապա այն կոչվում է ընդլայնված ընտանիք կամ գերդաստան: Ընտանիքի տեսակներն են` նորմալ, բարենպաստ, անբարենպաստ և այն ընտանիքները, երբ ամուսինները ամուսնական կյանքով բավարարված են կամ որևէ մեկը բավարարված չէ:

Ընտանիքը բաց համակարգ է և այն անընդհատ ենթարկվում է շրջապատին, փոփխվող ազդեցություններին: Իր ներքին ներդաշնակությունը ապահովելու համար նա պետք է ապահովի 3 կարևոր գործնթացների ներդաշնակությունը`
1. Ասիմիլացիայի - այն ապահովում է ընտանիքի ներքին կայունությունը:
2. Ակոմոդացիայի - այն ապահովումէ  նորի մուտքը ընտանիք առանց հնին վնասելու:
3. Ադապտացիայի - արդյունքում ապահովում է ադապտացիայի գործընթացը:


ա․ ամուսնություն և ընտանիք
Ամուսնություն է համարվում տղամարդու և կնոջ ազատ, կամավոր և իրավահավասար, որպես կանոն ցմահ դաշինքը, որը կնքվելով պետության կողմից սահմանված կարգով, ամուսնոցողների համար առաջացնում է փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ և ստեղծում է ընտանիք` երեխաներ ունենալու և դաստիարակելու վեհ նպատակով: Ամուսնության հիմքում ընկած են փոխադարձ սերը, իսկական բարեկամությունը և հարգանքը` որպես ընտանեկան հարաբերությունների կառուցման բարոյական սկզբունքներ: Երեխաներ ունենալն ու նրանց դաստիարակությունը կազմակերպելը ընտանիքը դարձնում են բովանդակալից, դրանով իսկ ամուսնաընտանեկան հարաբերություններին տալիս են սոցիալական նշանակություն: Ամուսնանալու, այսինքն իր ընտանիքն ստեղծելու իրավունքը տղամարդու և կնոջ թերևս էական և կենսական նշանակության իրավունքն է: Ցանկացած հասարակության մեջ, որպես կանոն, ընտանիքը ձևավորվում է ամուսնության միջոցով: Ամուսնանալուց հետո ծնված երեխաները համարվում են օրինական: Ամուսնությունից դուրս ծնված երեխաները համարվում են անօրինական:

բ․ ժամանակակից ընտանիքի տեսակները
Ժամանակակից ընտանիքը՝ որպես սոցիալական ինստիտուտ, ենթարկվում է որոշակի սոցիալական նորմերի, վարքի կանոնների, ունի իրավունքների ու պարտականությունների մի շրջանակ, որոնցով կարգավորվում են  հարաբերություններն ամուսինների, ծնողների ու երեխաների միջև: Ընտանիքը միավորում է ընդհանուր բյուջետային ծախսերով կապված մարդկանց, որոնք բնակվում են նույն տարածքում՝ նույն տանիքի տակ։ Ընտանիքի տեսակները հետևյալն են ՝

1. միջուկային ընտանիք
Ընտանիքի այս տեսակը կազմված է միայն հիմնական անդամներից՝ ամուսնական զույգից և նրանց զավակներից: Այստեղ գործում են առաջնային՝ սերտ ու անմիջական հարաբերությունները: Չնայած այս տիպի ընտանիքը ազգակացական կապեր է պահպանում կնոջ կամ ամուսնու հարազատների հետ, բայց այն մնում է անկախ, ինքնակարգավորվող միավոր:

2. ընդլայնված ընտանիք
Ընտանիքի այս տեսակի կազմում, բացի ամուսիններից և նրանց երեխաներից, մտնում են նաև պապը, տատը, որդեգրված կամ էլ խնամքի տակ գտնվող երեխա և այլ հարազատներ: Ընդլայնված ընտանիքի տեսակ կարող է լինել նաև, երբ երկու միջուկային ընտանիքներ միասին են ապրում:

գ․ ժամանակակից ընտանիքի գործառույթները
Ժամանակակից ընտանիքի առաջնային ձևը և հիմքը նահապետական ընտանիքն է, որին բնորոշ է տղամարդու գերիշխանությունը ընտանիքում: Հասարակության զարգացմանը զուգընթաց ավանդական նահապետական ընտանիքը փոփոխվում է և ընտանիքում կանանց դերակատարումը մեծանում է: Ժամանակակից ընտանիքի գործառույթները՝
1. Վերարտադրողական - երբ ընտանիքում ծնվում են նոր մարդիկ՝ ապահովելով սերնդի վերարտադրությունը և մարդկության գոյությունը:
2. Տնտեսական - երբ ընտանիքը՝ որպես տնտեսական միավոր, վաստակում է կենսական միջոցներ և ծախսում՝ ապահովելով իր նյութական բարեկեցությունը: Նախկինում տնտեսական գործառույթը հիմնականում ապահովում էր տղամարդը, իսկ ներկայումս այն բաշխվում է ընտանիքի տարբեր անդամների միջև:
3. Սոցիալականացման, դաստիարակչական - դրա շնորհիվ երեխան ընկալում է նախորդ սերունդների փորձը, հասարակության մեջ վարքի նորմերն ու կանոնները: Ընտանիքն այն միջավայրն է, որտեղ աճում ու զարգանում է երեխան, ուստի նաև այստեղ են առաջին դպրոցն ու ուսուցիչները, որտեղ և ում օգությամբ նա սովորում է ապրել:
4. Հաղորդակցական- երբ ընտանիքի անդամները շփվում են միմյանց հետ, զգացմունքներ, մտքեր և տեղեկություններ են փոխանակում, փոխազդում են՝ նպաստելով միմյանց զարգացմանը, անձնային, հոգեբանական վերափոխումներին:

Ամերիկացի հոգեբան Հարլիի կողմից առաջ քաշված հինգ պահանջմունքները, որոնք ակնկալում են կանայք և տղամարդիկ։
Ամերիկացի հոգեբան Ու․ Ֆ․ Հարլին առանձնացնում է տղամարդկանց և կանանց հինգական հիմնական պահանջմունքներ, որոնց բավարարումն ապահովում է ամուսնության կայունությունը, իսկ անբավարարվածությունը հանգեցնում է կոնֆլիկտի՝ ընդհուպ ամուսնալուծության։ Տղամարդկանց հինգ հիմնական պահանջմունքներն ամուսնության ոլորտում՝
1. սեռական բավարարվածություն
2. հանգստի ուղեկից
3. հմայիչ կին
4. տնային տնտեսության վարում
5. հիացմունք

Կանանց հինգ հիմնական պահանջմունքներն ամուսնության ոլորտում՝
1. քնքշություն
2. խոսելու, զրուցելու հնարավորություն
3. ազնվություն և անկեղծություն
4. ֆինանսական աջակցություն
5. ընտանիքին նվիրվածություն


 Հոգեբանական խառնվածք
Հոգեբանական խառնվածքի չորս տիպերը՝ ֆլեգմատիկ, սանգվինիկ, խոլերիկ, մելանխոլիկ։

Ֆլեգմատիկները բնավորությամբ հանգիստ են, չունեն արտահայտված դիմախաղի շարժումներ, աչքի են ընկնում իրենց անտարբերությամբ, դանդաղ են վերափոխվում աշխատանքային մի գործունեությունից մյուսը։ Արյան մեջ գերակշռում է լորձը։ Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար, զուսպ և քիչ հաղորդակցվող։
Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Ֆլեգմատիկի
զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ։ Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել։ Ֆլեգմատիկը դանդաղաշարժ է, հավասարակշռված, համբերատար և զուսպ։ Ցանկացած գործունեության մեջ դրսևորում է համառություն և հաստատակամություն։ Նա, որպես կանոն, գործը միշտ հասցնում է մինչև վերջ։ Նրա դեմքի արտահայտությունները, շարժուձևն ու խոսքն արտահայտիչ չեն։ Մարդկանց հետ հարաբերություններում ֆլեգմատիկը միշտ հանգիստ է, հավասարակշռված, չափի մեջ շփվող, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն է։ Նա ճարպիկ չէ, դանդաղ է հարմարվում նոր միջավայրին և դժվարությամբ փոխում իր սովորույթները։ Դրա հետ մեկտեղ նա աշխատասեր է և եռանդուն։ Տարբերվում է համբերատարությամբ, դիմացկունությամբ, բարձր ինքնատիրապետմամբ։ Եթե ֆլեգմատիկին ներքաշում են որևէ վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից խուսափելու համար։

Սանգվինիկ տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են։ Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով։ Նա շատ եռանդուն է, աշխատասեր և ընդառաջ է գնում ցանկացած նոր գործի, չի կորցնում հավասարակշռությունը դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել հույզերը, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն։ Չի ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ, միշտ գերադասում է ինքնուրույնություն ցուցաբերել։ Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, միաժամանակ շատ շուտ է նվիրվում, և շատ շուտ հիասթափվում է։ Սովորաբար, այնպիսի մարդկանց վստահում են։ Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները անպայմանորեն բարձր են։ Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում։ Սանգվինիկները բանակում կարող են լինել գերազանց հրամանատարներ։

Խոլերիկները սանգվինիկի պես նույնպես առանձնանում է սակավ զգացմունքայնությամբ ու աշխուժությամբ, սակայն խոլերիկի մոտ ռեակտիվությունը գերազանցում է ակտիվությանը, այդ իսկ պատճառով էլ նա անզուսպ է, անհամբեր, բռնկուն, անհավասարակշռված և կտրուկ։ Տարբերվում է արագ շարժումներով, ընդհանուր շարժունակությամբ, եռանդունությամբ ու ակտիվորեն գործելու ձգտումով։ Եթե խոլերիկը որևէ գործ է ձեռնարկում, ապա այն մինչև վերջ է հասցնում։ Նրան բնորոշ են նաև հաճախակի բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում։ Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները։


Մելանխոլիկ ունի բարձր զգացմունքայնություն և ցածր ռեակտիվություն։ Բարձր զգացմունքայնությունը ցածր իներտության դեպքում կարող է հանգեցնել նրան, որ ամենաաննշան առիթից առաջանան արցունքներ։ Մելանխոլիկը չափազանց շուտ վիրավորվող է և զգացմունքային։ Նրա ձայնը ցածր է, դեմքի շարժումներն էլ՝ ոչ արտահայտիչ։ Սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ, եռանդուն չէ և արագ է հոգնում։ Կյանքի բարենպաստ պայմաններում մելանխոլիկը բովանդակալից ու խորը մարդ է. կարող է լինել լավ աշխատող և կյանքի դժվարությունները հաջողությամբ հաղթահարել, իսկ անբարենպաստ պայմաններում կարող է վերափոխվել՝ դառնալով ինքնամփոփ, անհանգիստ և խոցելի, ով անհանգստանում է ու մտահոգվում աննշան ու չնչին երևույթներից։ Ցանկացած մարդ պետք է մշտապես հաշվի առնի այն մարդկանց խառնվածքի առանձնահատկությունները, որոնց հետ նա շփվում կամ աշխատում է։ Դա անհրաժեշտ է արդյունավետ համագործակցության, կոնֆլիկտային իրավիճակների նվազեցման, ինչպես նաև հնարավոր սթրեսներից խուսափելու համար։ Չկա ավելի լավ կամ ավելի վատ խառնվածք։ Ուստի մարդկանց հետ շփման ժամանակ ջանքերը պետք է գործադրել ոչ թե դրանք շտկելու, այլ խառնվածքի առավելությունները խելամիտ ձևով օգտագործելու համար։

Դոնան սանգվինիկ և խոլերիկ խառնվածքի տեր է։ Շատ ակտիվ է, եռանդուն, աշխատասեր, չի ընկնում ուրիշների կարծիքների ազդեցության տակ, հեշտ է շփման մեջ մտնում անծանոթների հետ։ Դոնան շատ զգացմունքային է, արագաշարժ, անհամբեր և ինչ-որ գործ ձեռնարկելուց, այն մինչև վերջ ավարտին է հասցնում։





                                                      Գեղեցկության չափանիշները
Յուրաքանչյուր մարդ գեղեցիկը ընկալում է յուրովի։ Շատերը գեղեցկություն ասելով հասկանում են արտաքին գեղեցկություն, սակայն ոչ միշտ է, որ ճաշակները համընկնում են։ Եթե քննարկենք արտաքին գեղեցկության թեման, ապա այստեղ էլ կան չափորոշիչներ, որոնցով ուղորդվում է աշխարհը, ավելի ճիշտ նորաձևությունը, որը ինձ համար այդքան էլ ընդունելի չէ։   Կարծում եմ գեղեցիկ է այն մարդը, ով բացի արտաքին գեղեցկությունից ունի նաև ներքին գեղեցկություն։ Ունի գեղեցիկ և բարի հոգի, դիմացինին կարողանում է երջանկացնել և իր բնավորության շնորհիվ դառնալ ամենագեղեցիկը շրջապատի և մտերիմների համար։


Միաստվածական կրոններ և գաղափարախոսություններ
Բահայի հավատը համաշխարհային միաստվածական կրոն է, որը ծագել է Իրանում 1844 թվականին։ Բահայի հավատի հետևորդների թիվը հասնում է գրեթե 5 միլլիոն, նրանք ունեն տարբեր ծագում, ապրում են աշխարհի բոլոր երկրներում: Բահայիները հավատում են, որ մարդկությանն այժմ ծայրահեղորեն անհրաժեշտ է գտնել հասարակության ապագայի և կյանքի էության ու առաքելության վերաբերյալ միասնական տեսունակություն։ Նման տեսունակությունն նկարագրված է Բահաուլլայի Գրվածքներում։ Բահայիները հավատում են Աստծո և կրոնի միասնությանը։ Մարդկության միասնությանը և բոլոր տեսակի նախապաշարմունքներից ազատությանը։ Մարդու ի ծնե ազնիվ էակ լինելուն։ Կրոնական ճշմարտությունների պրոգրեսիվ հայտնությանը։ Հոգևոր հատկությունների զարգացմանը։ Կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը։ Կրոնի և գիտության ներդաշնակությանը։ Մարդկային բոլոր ձգտումներում արդարության անհրաժեշտությանը և կրթության կարևորությանը։ Բահայիները փորձում են կազմակերպել իրենց կյանքը համաձայն Բահաուլլայի ուսմունքների։ Նրանք պատկանում են մի համայնքի, որը հիմված է սովորելու և գործելու սկզբունքի վրա։ Բահայի համայնքներն ազատ են գերազանցության զգացումից և չեն կարծում, որ միայն իրենք են տիրապետում ճշմարտությանը։ Բահայիներին միավորում է մարդկությանը ծառայելու ընդհանուր նպատակը։ Սա այն համայնքն է, որը ձգտում է զարգացնել մարդկության ապագայի հանդեպ հավատը, գործադրում է նպատակաուղղված ջանքեր և նշում է աշխարհի բոլոր մարդկանց աշխատանքը, ովքեր պայքարում են միասնության առաջխաղացման համար։ Հայաստանում Բահայի համայնքը ծագել է դեռ Բահաուլլայի օրոք, երբ Հայաստանը մտնում էր Ռուսական Կայսրության մեջ: Վերջինս Բահայի հավատի պատմական զարգացման մեջ նշանավոր դեր խաղացած երկրներից մեկն է: 1889 թ-ին ռուսաստանյան դատարանը պատմության մեջ առաջին անգամ ճանաչեց Բահայի հավատի անկախ բնույթը՝ որպես ինքնուրույն կրոն և հանդես եկավ որպես դրա հետևորդների պաշտպան:
Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհի Բահայի համայնքները տոնում են 2 հատուկ իրադարձություններ՝ Բահաուլլայի և Բաբի Աստծո երկու Հայտնիչների ծնունդները։ Այս տարի առանձնանում է նրանով, որ լրանում է Բահաուլլայի ծննդյան 200-ամյակը։ Բահայիների Համաշխարհային Համայնքի հոգևոր և վարչական կենտրոնը գտնվում է Աքքա և Հայֆա քաղաքներում, Իսրայելի հյուսիսում: Պատմական հանգամանքները կապում են Բահայի հավատը և Իսրայելը: Բահայի հավատի հիմնադիրը՝ Բահաուլլան, աքսորվեց այստեղ 1868թ-ին և մնաց Սուրբ Երկրում մինչ կյանքից հեռանալը 1892թ-ին: Հայաստանի և այլ երկրների բահայիները գալիս են Բահայիների համաշխարհային կենտրոն ուխտագնացության Սուրբ Դամբարաններ, ինչպես նաև որպես կամավոր ծառայելու համար:





Հին աշխարհի համակարգերը 
Տոտեմիզմ՝  հնդկացիների լեզվում օտ-օտեմ՝ նրա տոհմը, բառից։ Տոտեմիզմի հիմքում ընկած է հավատն այն մասին, որ մարդկանց տվյալ խումբը ծագում է որևէ կենդանուց, բույսից, կամ բնական երևույթից, որը գիտության մեջ ընդունված է կոչել Տոհմ։ Հիմնական տեսակը տոհմային է։ Տոտեմը իր անունը կրող խմբի պաշտամունքի առարկան է։ Հիմնավոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Տոտեմիզմը համընդհանուր երևույթ է, նախնադարյան հասարակությունում հարաբերությունները արտացոլող առավել հին կրոն։ Տոտեմիզմը առավել ամբողջությամբ պահպանվել է Ավստրալիայի բնիկների մեջ։ Տոտեմիզմի վերապրուկներ նկատվում են աշխարհի բոլոր կրոններում։



Ֆետիշիզմը գերբնական հատկություններ վերագրվող անշունչ առարկաների երկրպագությունն է։ Ֆետիշիզմի բոլոր վաղ կրոնական ձևերի ու զարգացած կրոնական համակարգերի բաղադրամասը կազմող կրոնական աշխարհընկալման տարրերից է։ Ֆետիշներ կարող են լինել քարերը, փայտերը, ծառերը, բնական կամ ձեռակերտ ցանկացած առարկան։ Ֆետիշների պաշտամունքի ձևերը նույնպես բազմազան են։ Ֆետիշիզմը լայնորեն տարածված է նաև արդի կրոններում, օրինակ՝ «սև քարի» պաշտամունքը մուսուլմանների մեջ, մեռած հոգևորականների աճյուններով պաշտամունքային շինություններինը՝ բուդդայականության մեջ, բազմաթիվ «հրաշագործ» սրբապատկերների ու մասունքների երկրպագությունը՝ քրիստոնեության մեջ։


Անիմիզմ (լատ.՝ anima - ոգի) –  այդ տերմինը գիտական շրջանառության մեջ է մտցրել անգլիացի գիտնական Է. Թայլորը, ով անիմիզմը համարում է կրոնի նախնական ձև: Անիմիզմը հավատքն է բազմաթիվ ոգեղեն էակների գոյության նկատմամբ, որոնք իրենց մասնակցությունն են ունենում մարդկանց ամենօրյա գործունեության մեջ ու կարող են օգնել կամ խանգարել մարդուն իր նպատակներին հասնելու գործում: Նախամարդը բոլոր ոգիներին պատկերացնում էր մարմնավոր կերպարանքով, քանի որ նրա բանականությունը դեռևս հնարավորություն չուներ վերարցարկման միջոցով հասնելու անմարմին ոգիների գոյության գաղափարին: Ոգեպաշտական հավատալիքները ուղղակիորեն կապված են անդրշիրիմյան կյանքի պատկերացումների հետ, որտեղ, համաձայն վաղնջական հավատալիքների, հայտնվում են բոլոր մարդկանց ոգիները կամ հոգիները մահվանից հետո:


Մոգություն
կամ կախարդություն ժեստերի այն կիրառումն է, որը իրենից ներկայացնում է գերբնական ուժերի օգտագործումը։ Այն մարդու հավատքն է իր գերբնական ընդունակությունների նկատմամբ, որոնցով նա սիմվոլիկ գործողությունների շնորհիվ կարողանում է ազդել իրականության տարբեր երևույթների վրա ու փոխել դրանց ընթացքը: Ժամանակակից արևմտյան մոգերը հիմնականում հաղորդում են, որ կախարդության հիմնական նպատակն է՝ անհատական հոգևոր աճը։ Կախարդության մեջ հավատն ու օգտագործումը ներկայացվել են մարդկության վաղ մշակույթի ձևերում և ներկայումս շարունակում են ունենալ կարևոր հոգևոր, կրոնական և բժշկական դեր շատ ազգերի մշակույթների մեջ։ Մոգությունը երբեմն գործի է դրվում մեկուսացման և գաղտնիության մեջ, և լայն հասարակության կողմից հաճախ կասկածելի է դիտարկվում։ Ոչ գիտական տեսանկյունից կախարդության հարձակումը երբեմն օգտագործվում է անձնական կամ հասարակական անհաջողության բացատրություն համար։ Մոգություն հասկացությունը, որպես կրոնից առանձին մի դաս, առաջին անգամ լայն ճանաչում ստացավ Հուդաիզմի օրոք։


Ենթամշակույթեր 

Էմո
Էմո, անգլերեն՝ emo, առաջացել է <<Էմոցիոնալ>> բառի կրճատումից, այն հարդքոր-երաժշտության հատուկ ոճ է։ Էմո երաժշտությունը բնութագրվում է ձայնի միջոցով ուժեղ էմոցիոնալ ապրումների փոխանցմամբ, որն ուղեկցվում է քաոտիկ կամ ընդհանրապես բացակայող երաժշտական բաղադրիչով։ Վոկալը երբեմն իր մեջ է ներառում ճչոցներ, հառաչանքներ, շշունջ, մռնչոց։
Ներկայումս երաժշտության այս ոճի տարատեսակներն են՝ էմո, էմոկոր, սան-դիեգո հարդկոր՝ հարդկոր էմո, էմո վայոլենս, սկրիմո, ֆրենչ սկրիմո։ Էմո երաժշտության երկրպագության հիմքի վրա առաջացել է Էմո ենթամշակույթը։


Հիփսթերներ
Հիփսթերներ համաշխարհային տարածում ունեցող ժամանակակից ենթամշակույթներից մեկը։ Հիփսթերները առանձնանում են ալտերնատիվ նորաձևությանը հետևելով, ինդի և ալտերնատիվ երաժշտություն լսելով, վինտաժային և ռետրո ատրիբուտներով, ալտերնատիվ կենսակերպով։ Հիփսթերները բնութագրվում են որպես սոցիալական միջին խավի ներկայացուցիչներ, ովքեր վարում են բոհեմականին մոտ կենսակերպ։ Huffington Post-ի մի հոդված, որն անդրադառնում է հիփսթերեների հարցին, նշում է, որ հիփսթերը ավելի շուտ ոչ թե գաղափարական կամ ոճային առանձնահատկություն ունեցող մարդ է, այլ որոշակի նեղ խմբի ներկայացուցիչ։ Ռոբ Հորնինգը իր «Հիփսթերի մահը» հոդվածում նշում է, որ հիփսթերը պոստմոդերնիզմի մարմնավորումն է։ Հիփսթերները իրենց հիփսթեր չեն անվանում և հիփսթեր բառը արհեստականորեն կիրառվում է հիփսթերներին մատնանշելու համար։ Սա որոշ մարդկանց մոտ կասկած է առաջացնում․ արդյո՞ք հիփսթերները գոյություն ունեն ընդհանրապես՝ որպես հավաքական երևույթ։


Քաղաքակրթություն հասկացությունը և դրա սահմանումները:Քաղաքակրթությունը հոգևոր, նյութական ու քաղաքական մակարդակի բարձր աստիճանն է: Այն իր մեջ ներառում է մշակութային տարբեր ոլորտներ: Այսինքն քաղաքակրթությունը բնորոշում է հասարակության զարգացման մակարդակը: Քաղաքակրթությունը բնութագրվում է սոցիալական համակարգով, պետության ձևավորմամբ, դասակարգերի և մասնավոր սեփականության առաջացմամբ:

Քաղաքակրթության տարրերն են.
պետությունը՝ որպես հասարակական ինստիտուտ,
գիտությունը, գիտատեխնիկական առաջընթացը՝ որպես մարդու և հանրության կենսապայմանների նորարարական փոփոխությունների հզոր միջոց,
արվեստը՝ որպես հանրության պատմական հիշողության պահպանման և փոխանցման ձև,էլիտան՝ որպես կենսակերպ և վարվելակերպ սահմանող ու դրանց վերիմաստավորող,եկեղեցին՝ որպես կենսական ուղենիշների, աշխարհի հոգևոր անաղարտ նկարագրի և բարոյականության չափանիշների ժառանգականությունն ապահովող սոցիալական ինստիտուտ:


Ես

Ես Գայանե Օհանյանն եմ։ Ծնվել եմ 2002 թվականի Հոկտեբերի 15-ին, 15 տարեկան եմ։ Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի՝ 10-րդ դասարանում։ Սիրում եմ իմ դպրոցը և չեմ փոխի ուրիշ դպրոցների հետ, որովհետև այն տարբերվում է ամեն ինչով։ Սիրածս զբաղմունքը պարն է, սակայն ազատ ժամանակ ավելի շատ սիրում եմ ֆիլմեր դիտել։ Բնավորության ունեմ և լավ, և վատ կողմեր։ Ես կարողանում եմ հեշտությամբ մտնել նոր շրջապատ։ Սիրում եմ նոր ընկերներ ձեռք բերել։ Ունեմ նպատակներ, որոնք դպրոցը ավարտելուց հետո ցանկանում եմ իրականացնել։ Սիրում եմ ընտանիքիս յուրաքանչյուր անդամին, և առանց նրանց չեմ կարող ապրել։ Կարծում եմ ավելի լավ ինձ ճանաչելու համար պետք է շփվեք ինձ հետ։

No comments:

Post a Comment