Ուսումնական հոկտեմբեր

Հոկտեմբերի 23-29
Առաջադրանքներ
Համացանցից ձեռք բերել տեղեկություններ։

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։

Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսայ,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ....

Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն։ Ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչների ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձեռագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։

Երբ են ստեղծվել Քուչակի վերագրված հայրենները, դրանց հեղինակների հարցը

Մեզ հայտնի 500 հայրենները ստեղծվել են 13-ից 14-րդ դարերից ի վեր, արևմտահայ
քաղաքային միջավայրում՝ Ակն, Վան, Խարբերդ։ Հայրենների հեղինակ է համարվել Վանի Խառակողիս գյուղում ծնված՝ Նահապետ Քուչակը։

Որոնք են սիրո հայրենների ներքին բովանդակային առանձնահատկությունները

Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ.

Երբ սերն ի աշխարհ եկավ,
եկավ իմ սիրտըս բնակեցավ,
Ապա իմ սրտես ի դուրս՝
երկըրե երկիր թափեցավ...

Ամեն մարդ չէ, որ ընդունակ է սիրելու, դիմանալու սիրո ուժին: Սիրում են տառապելու ունակ զորեղ հոգիները: Սիրո այդ տառապանքն այնքան հրապուրիչ ու ցանկալի է, որ մարդն ինքնակամ գնում է դեպի թակարդը:

Ինչ են արտահայտում պանդխտության հայրենները

Հայրենները ժողովուրդը սիրում է կապել նաև կորցրած հայրենիքի հետ, այդ պատճառով էլ ավելի շատ տարածված են պանդխտության ու սիրո, մանավանդ պանդուխտի սիրո տաղերը:

Հայրեններ
Հայ ազգային բանաստեղծության ամենատարածված ոտանավորի տեսակը եղել է հայրենի կարգը (չափը), որը ծագել է վաղ անցյալում։ Հայրենի կարգը 15 վանկանի բանաստեղծությունն էր 7/8-րդ բաժանումով։ Դեռևս 10-րդ դարում Գրիգոր Նարեկացին, այս չափը օգտագործել է իր Մատյան Ողբերգության պոեմի մի գլխում։ Միջնադարյան քննարերկության մեջ հայրենի կարգով ստեղծվել են հիմնականում քառատող երգեր, որոնք կոչվում են հայրեններ։


Հոկտեմբերի 9-20

Ավետիք Իսահակյան 

Ուսումնական մեդիափաթեթԱվ․ Իսահակյանի Վիրտուալ թանգարանից հատկապես որ ցուցանմուշը հավանեցիր, ինչու։

Տեսնելով Ավ․ Իսահակյանի Վիրտուալ թանգարանը շատ հավանեցի։ Սակայն հատկապես ինձ դուր եկավ թանգարանի բնական շարունակությունը՝ Իսահակյանի ծաղկաշատ այգին։ Այգում գտնվում է Ռաֆայել Իսրայելյանի  նախագծած նստարանը, որը շատ գեղեցիկ էր։ Նստարանը վարպետին նվիրել էին 80-ամյակի առթիվ։ Իսկ 100-ամյակի նախօրեին այգում տեղադրվեց Նիկողայոս Նիկողոսյանի կերտած` Իսահակյանի բրոնզաձույլ կիսանդրին և Նորայր Կարգանյանի նախագծած տուֆակերտ հուշապատը:

Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը։

Հորդ - առատ
Մրահոն - սև հոնքերով
Սեգ - հպարտ
Ապարանք - պալատ
Երկնասույզ - երկնքի մեջ սուզված
Բամբիշ - թագուհի
Հեզասահ - մեղմ
Նիրհ - քուն
Վաղանցիկ - հեռացող


Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել։

Ռավեննան իտալական քաղաք է Էմիլիա-Ռոմանյա նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվու է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից հետո եղել է Արևմտյան Հռոմեական կայսրության, օստգոթերի թագավորության, Հռավեննայի էկզարխատի և լանգոբարդների թագավորության մայրաքաղաքը։ Իտալական Ռավեննա քաղաքում է թաղված Դանթե Ալիգիերին։

Ռիալտոյի կամուրջը  Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։ Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի կողմից։ Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը  նախագծով։ Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ, որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։

Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:
Կարծում եմ բանաստեղծությունը կոչվել է Ռավեննայում, որովհետև Իսահակյանը գրում է այնտեղից և միգուցե նա Ռավեննան նմանեցրել է Արարատին։


Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար, ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:
Ծանոթացա Իսահակյանի վիրտուալ տուն-թանագրանի հետ, տեսա նրա ֆոտոալբոմը, լուսանկարները, կարդացի հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից։ Կադացի մի քանի նյութեր և բանաստեղծություններ։


Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:
Շատ հավանում եմ Իսահակյանի <<Մի մրահոն աղջիկ տեսա>> բանաստեղծությունը։ Կարծում եմ Իսահակյանը  տեսել է մի աղջկա ռեալտոյի կամուրջին կագնած, սիրահարվել, և գրել բանաստեղծություն նրա մասին, թե ինչպես է տեսել աղջկա գեղեցիկ մազերը, աչքերը։

No comments:

Post a Comment