Թումանյան-Աղայան

Картинки по запросу թումանյան-աղայանԵս հասկացա, որ Հ. Թումանյանը և Ղ.Աղայանը շատ մտերիմ ընկերներ են եղել, շատ կապված են եղել իրար հետ: Նրանք հաջողությունները և դժվարություններ միասին են անցել, օգնել են միմյանց: Թումանյանի կինը և Աղայանի կինը նույնպես եղել են շատ մտերիմներ: Ինձ ամենաշատը դուր եկավ վերջին հատվածը, երբ  մի անգամ Աղայանը զգում է, որ Հ. Թումանյանը հիվանդ է, և ուշ գիշերին գալիս է նրա բնակարանի առաջ կանգնում և կանչում է: Թումանյանի կինը դուրս է գալիս և հայտնում նրան, որ դրությունը լավացել է: Իսկ ամենանշանակալից դեպքը Թումանյանի հեռազգացողության դեպքն է, երբ իր առանձնասենյակում պարապելիս գրիչը վայր է ձգում և բացականչում է. «Ղազարն ընկա՛վ»... Արտավազդը ներս է գալիս և հայտնում, թե՝ «Պապեն վախճանվել է»...     Ինձ դու եկավ նաև, որ Թումանյանն ու Աղայանը միմյանց հետ խոսում էին ժողովրդական բարբառով, Ղազարոսը՝ արարատյան, Հովհաննեսը նաև լոռվա:  
 Մտերմությունը և սերը կար երկու բանաստեղծների ընտանքիների և զավակների միջև: Աղայանի և Թումանյանի տունը մեկ էր, նրանք մի ընտանիք էին: 
Ղազարոս Աղայանը  իր երեխաներին կրթության չտվեց ասելով. «Ինքնակրթությամբ առաջ գնացեք»: Իսկ Հովհաննես Թումանյանն, ընդհակառակը, իր բոլոր զավակներին կրթության տվեց՝ ուղարկելով մինչև բարձրագույն դպրոցներ, մեծ ուշադրություն դարձնելով մասնագիտականի վրա: Խրախուսում էր իր երեխաներին, երբ տեսնում էր նրանց մեջ տաղանդի նշաններ: Աղայանը նման դեպքերում անուշադիր էր զավակների նկատմամբ: Հովհաննես Թումանյանը չափազանց հյուրասեր էր, ինչպես և Աղայանը: Հյուր եկած ժամանակ Ղազարոսը նշանով կհեռացներ զավակներին. եթե տղամարդ էր գալիս, աղջիկներին չէր թողնի ներս մտնել և կկանչեր այն ժամանակ, երբ հարկավոր էր սպասարկել նրանց: Թումանյանը հյուր եկած ժամանակ ստիպում էր երեխաներին զբաղեցնել հյուրերին, հավաքում էր բոլորին և պատվիրում ներկա լինել, լսել նրանց ասքն ու զրույցը, հյուրերի հետ միասին նստել, երգել, պարել, հանելուկներ ասել, զանազան խաղեր խաղալ, նվագել: 

No comments:

Post a Comment