Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Картинки по запросу խաչատուր աբովյան
Աբովյանը ներկայացնում է Լիդացվոց Կրեսոս թագավորին, ով իրեն աշխարհի ամենաբախտավոր մարդն էր համարում, սակայն ահա  հայտնվում է Կյուրոս զորականի առաջ: Արդեն ուր որ է՝ իր թուրն ուզում է իր սիրտը խրել, որ պարսիկն իրեն չսպանի, հանկարծ թագավորի միամոր որդին, որ քսան տարի չէր խոսել, ասում է Կյուրոսին՝ «Անօրե´ն, էդ ո՞ւմ ես սպանում, քաշիր թուրդ ետ, չե՞ս տեսնում, որ առաջիդ Կրեսոս ա, աշխարքի տե՞րն ա»: Զորականի ձեռքերը թուլանում են, և թագավորն իր գլուխն ազատում է: Քսան տարեկան լալ որդին հորը փրկում է: Այսպես որդիական սերը ջարդում ու փշրում է բնության դրած կապանքը: Հեղինակն ամեն օր մտածում է ազգի կորցրած փառքի ու մեծության, առաջին հիանալի թագավորների, իշխանների գործի ու կյանքի, ընտիր ազգի աննման բնության ու քաջությունների մասին: Հայկը, Տրդատը, Լուսավորիչը քնած տեղն իրեն ասում են, որ ինքն իրենց որդին է: Եվրոպա թե Ասիա՝ իրեն անդադար ձայն են տալիս, թե Հայկա զավակն է, Նոյան՝ թոռը, Էջմիածնա՝ որդին, դրախտի՝ բնակիչը: Սիրտը ցավում է, չգիտի ինչ անել. գանձ չունի, որ գործով ցույց տա իր ուզածը, անունն էլ մեծ չէ, որ ասածը տեղ հասնի: Գրքերը գրաբար են, նոր լեզուն՝ անպատիվ, սրտի եղածը չի կարող խոսքով ասել: Ինչ գիրք ասես որ չի սկսել թարգմանել ու կիսատ թողել, այնքան է գրաբար գլխից դուրս տվել, որ մի մեծ գիրք էլ դա կդառնա: Երեխաներ ունի: Բայց նրանք էլ հայերեն չեն հասկանում, թեև սիրում են կարդալ ռուսերեն, գերմաներեն ու ֆրանսերեն: Ցավ է զգում, որ նրանց օտար լեզուն ավելի է դուր գալիս, բայց մյուս կողմից դա բնական է, քանզի կարդում են այնպիսի երևելի մարդկանց գործերը, որոնք գրավում են մարդու սիրտը: Ցավ է զգում, որ եվրոպացիները մտածում են, թե հայը երևի սիրտ չունի, որ այդքան բաներ են գլխով անցել ու մի մարդ դուրս չի եկել, որ մի սրտի բան գրի, ինչ կա՝ եկեղեցու վրա է, աստծու ու սրբերի: Իսկ հեթանոս Հոմերի, Հորացի, Վիրգիլի և Սոֆոկլեսի գրքերը երեխաների գլխների տակ է, քանի որ դրանք բոլոր աշխարհի բաներ են: Զարմանում է, թե Նարեկին թողած, ինչպե՞ս են այլ գրքեր հավանում: Գիտի, որ այս ազգն այն չէ, ինչ ասում են, միայն թե ինչպե՞ս դա հասկացնել: Լավ գիտի, որ թե´ օսմանցվի, թե´ ղզլբաշի երկրի հունարեն իմացող խելոք մարդիկ, աշուղներն ու ոտանավոր գրողները հայ են եղել: Քեշիշ օղլին ու Քյոռ օղլին բավական են: Նաև Գիրգոր Թարխանովին, որի նմանը նույնիսկ Եվրոպայում չկա: Եթե գրի ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ անգամ գրաբար, տասը մարդ հազիվ հասկանա: Մտածում է մի կողմ թողնել քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն ու աշուղ դառնալ: Մտքին է գալիս ջիվան Աղասին, նրան է ընտրում իր վեպի հերոս: Հայոց լեզուն փախչում է, ինչպես Կրեսոսը. Աղասին բացում է նրա 30 տարվա փակ բերանը: Զրուցում է դոքտոր Աղաֆոն Սմբատյանի հետ: Կարդում է գրածը: Սմբատյանը հորդորում է շարունակել: Հայաստան հրեշտակի պես կանգնել է առաջը, իրեն թև է տալիս: Ողջ գիշերը նրան թվում է, թե նստած գրում է, երանի է տալիս, թե այդ մտքերը ցերեկն էլ միտը ընկնեին: Քանի դեռ բերանում լեզու կա, փորում՝ սիրտ, լեղապատառ ձայն կտա՝ «Էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»: Որոշում է իր թոթով նոր հայերենով գնալ իր վեպի հերոսի՝ Աղասու մոտ:

No comments:

Post a Comment