Ուսումնական ապրիլ

Նախագծերով ուսուցման ստուգատես (ապրլիլ 3-7)

Ապրիլի 9-14
Սահյանական օրեր
Մուշեղ Գալշոյան—ուսումնական փաթեթ
«Գինարբ ծաղիկ»«Կանչը»,  ԿՈՄԻՏԱՍԸ ԳԱԼՇՈՅԱՆԻ ԵՐԿԵՐՈՒՄՄուշեղ Գալշոյանի վերջին «նամակը»
Դիտե՛ք  «Մուշեղ Գալշոյան» ,  «Մեր մեծերը» ֆիլմերը, գրավոր վերապատմե՛ք:

  • Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը» ինչի՞ մասին է, ինչո՞ւ ես այդպես կարծում:

«Կանչը» ստեղծագործության մեջ Գալշոյանը պատմում էր մի հերոսի մասին, ով տասը-տասնմեկ տարեկանում սիրահարվել էր մի աղջկա և շարունակել էր նրան սիրել իր ամբողջ կյանքի ընթացքում։ Նա ոչ մի վայրկյան անգամ չէր մոռացել Ալեին իր կյանքի ընթացքում։ Թեկուզ և ամուսնացել էր, երեխաներ և թոռներ ուներ, բայց երբ նորից հանդիպեց Ալեին, հասկացավ, որ իր կյանքում բաց է թողել այն ժամանակաշրջանը, որը պետք է ապրեր իր սիրելիի հետ։ Զորոն և Ալեն Եղեռնի կոտորածների ժամանակ էին բաժանվել միմյանցից, բայց Զորոն չէր մոռացել Ալեին, նա սիրում էր Ալեին։ Գալշոյանի ստեղծած կերպարը խենթ և զգացմունքային անձնավորություն էր, ով համառությամբ ցանկանում էր թեկուզ ծերության շրջանում ապրել իր կյանքի բաց թողած ժամանակաշրջանը՝ անել այն, ինչ չէր արել ինչ-ինչ խոչընդոտների պատճառով, բայց պետք է աներ անպայման։ Գալշոյանը ստեղծել է մի այնպիսի համառ կերպար, ով անպայման պետք է հասնի իր նպատակակետին։ Եվ իրոք, այդ կերպարը ռեալ է, անգամ մեր իրականությունում էլ կան այնպիսի խենթ և համառ մարդիկ, ովքեր որոշում են լրացնել իրենց կյանքի «չապրած» ժամանակաշրջանը։ Այսպիսով՝ Գալշոյանի կերպարը այն խենթ և համառ կերպարն էր, ով միշտ երիտասարդ է ապրելու համար։ Ապրելու համար այն ժամանակահատվածը, որը չի ապրել, բայց շատ էր ցանկանում ապրել։ Գալշոյանը պատմվածքը կիսատ է թողնում, բայց ըստ նրա նկարագրած կերպարի և մեր իրականությունում առկա փաստերի՝  Զորոն պետք է անի այն, ինչ որոշել է։

  • Պատմվածքը, քո կարծիքով, ինչո՞ւ է «Կանչը» վերնագրված, խոսքը ի՞նչ կանչի մասին է:

Կարծում եմ պատմվածքի անունը Կանչ է, քանի որ հերոսը երբ մանուկ հասակում սիրահարվում է մի աղջկա, և ստացվում է այնպես, որ նրանք բաժանվում են, տարիներ անց արդեն ծեր հասակում, երբ հանդիպում են, իրենց սերը կանչում է։ Եվ չնայած այն բանի, որ ամեն մեկը ուներ իր երեխաները, թոռները։

  • Դո՛ւրս բեր պատմվածքի քեզ հատկապես դուր եկած հատվածները և բարձրաձայն կարդա՛ դասարանում:

Արևմարք չեղներ մեջ աշխարհքին,- երգահանք շշնջաց Զորոն,- կեսօր ու արևմարք ու իրիկուն ու գիշեր չեղներ, ամառ ու ձմեռ չեղներԿպիտեր՝ թաք գարունԹաք գարուն ու առավոտՈւ մեծնալ չեղներ, Ալե՛, էրեխան մնար էրեխա, ես՝ էն նախշուն քարի վրա, դու՝ շաղոտ կանաչների մեջ ու քո գլխին՝ ծաղկեպսակ ու քո գլխին՝ ծաղկեպսակ, Ալե՜… — Մա՛, քեզ հետ է:- Բոլորը սուս արած լսում էին ծերունու մենախոսությունը, և տանտիրոջ կրտսեր որդին հուզվել էր:- Քեռի Զորոն քեզ հետ է, մա՛Նստի՛ր քեռի Զորոյի մոտ: Իսկ մայրը դժվարանում էր ոտքի ելնել: Տղան օգնեց մորը, բերեց քեռի Զորոյի կողքին նստեցնելու: -Յա՜, Մարաթուկ:- Զորոն ոտքի կանգնեց ու պառավին գիրկն աոավ: Հետո պառավը դեմքը սեղմել էր ծերունու կրծքին, իսկ Զորոն խոնարհել էր գլուխը, այտը հպել Ալեի մազերին և շեղ ու կիսախուփ նայում էր պատուհանից դուրս ու երգեցիկ կանչում. -Ալեե՜եԱլե, իմ հոգին, Ալեեեե՜

  • Ծանոթացե՛ք  Մուշեղ Գալշոյան գրողին, ընտրե՛ք որևէ պատմվածք, կարդացե՛ք:

Մուշեղ Գալշոյանը ծնվել է 1980 թվականին ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։ Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։ Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ <<Ձորի Միրո>>, որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, որը կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ Եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ Փախստականի կերպարի այսպիսի մեկնաբանությունը նորություն էր մեր արձակում։ Դրանից առաջ Հրաչյա Քոչարը գրել էր իր «Նահապետ» հայտնի վիպակը. նրա գլխավոր հերոսի ճակատագիրը շատ բանով է նման Միրոյի ճակատագրին, բայց նրա կերպարի մեջ ուրիշ բան է ընդգծում՝ կյանքը շարունակելու կարողությունը նույնիսկ եղեռնից հետո։ Իսկ Գալշոյանի հերոսի մեջ անցյալը շարունակում էր մխալ և ծնել դառնագույն հարցեր։ Միրոյի խռովելը նշանակում էր չհաշտվել իր ճակատագրի հետ։ Առհասարակ, այս անհաշտությունը դարձավ Գալշոյանի հերոսների ամենաբնորոշ գիծը։ Նրա ստեղծած կերպարները իսկական Սասնա ծռեր են, որոնք չեն համակերպվում մարդկային պայմանականությունների հետ, միշտ ձգտում են դեպի ակունքները, դեպի բնականը, մարդկային անխաթար, բնական հարաբերությունները և միշտ մտածում են այն մասին, թե ինչու չկարողացան պահել իրենց հայրենիքը, իրենց դրախտային Սասունը։ Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, «կող ունեցող» գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին «հերսոտել» ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հետ անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։ Մեկ ուրիշը կարող էր գիշերվա կեսին, քեֆից հետո, հետ գնալ հրավիրողի տունը և իր կենացը, որ ասել էր գինովցած վիճակում, ետ առնել, որովհետև մարդը արժանի չէր այդ կենացին։ Եվ այլն։ Բոլորն իրենց մեջ պահել են սասունցիական այս գծերը, որոնք փոխված, բնականությունից հեռացած աշխարհում նաև ծիծաղելի ու անտեղի են թվում։ Բայց նրա հերոսներին այդ չի շփոթեցնում։ Նրանք երբեք ծնկի չեն գալիս։ Իրենց կյանքի ցանկացած պահին նրաք կարող են ընդվզել կյանքի ու նրա այն օրենքների դեմ, որոնք աղավաղում են մարդու կյանքն ու կերպարը։ Նրա հերոսներից մեկը, արդեն ծերության հասած մարդ, բոլորովին պատահաբար գտնում է մանկական տարիների իր ընկերուհուն, որը ևս մեծ ընտանիքի, որդիների ու թոռների տեր է։ Երկրում Ավեն սիրահարված է եղել իր ընկերուհուն։ Եվ հիմա նա ուզում է ի կատար ածել իր մանկական երազանքը, որ ավերվեց ջարդով ու գաղթով, և... ծեր կնոջը առաջարկում է բաժանվել ամուսնուց ու ամուսնանալ իր հետ։ Այսպիսի արարքները կարող էին անբնական ու ծիծաղելի թվալ, բայց Գալշոյանը շատ լավ գիտի իր հերոսների հոգեբանությունը, նրանց խոսքն ու կենցաղը, և նրա պատմվածքներում նման արարքները ձեռք են բերում իմաստ և գեղեցկություն, երբեմն և էպիկական վեհություն։ Այն կրակը, որ վառվում էր Գալշոյանի հերոսների մեջ, վառվում էր իր՝ Գալշոյանի մեջ, և այս ներքին հոգեհարազատությունը շատ էր օգնում նրան իր կերպարներն ստեղծելիս։

Հիշատակված պատմվածքները մտնում են «Մարութա սարի ամպերը» շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, «Դավոն» պատմվածքն է։ Դավոն ևս սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ Ու մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ Ու մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճը աշխարհի ու մարդկանց հետ։ Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։ Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980-ին, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։


  • Կարդացած պատմվածքը բանավոր ներկայացրե՛ք դասարանում:

Մուշեղ Գալշոյան – Ծեր Մամփրեն

  • Փորձե՛ք վերլուծել պատմվածքը: Դժվարանալու դեպքում՝ գրավո՛ր վերապատմեք:

Ծեր Մամփրեն հետևում է, թե ինչպես իր թոռնուհին, որը սովորում է երրորդ դասարանում, իր կրտսեր եղբորը ծանոթացնում է հայոց այբուբենին: Մամփրեն ունի իր հիշողությունը: Թե ինչպես է իր գյուղում փոքր ժամանակ այբուբեն սովորել: Բայց նա հայոց տառերը միայն անգիր գիտի: Գրքով կարդալ չի կարողանում: Թոռնուհին սկսում է տառերը սովորեցնել նաև պապին։ Մամփրեն այբուբեն է սովորել Արևմտյան Հայաստանում ապրելու տարիներին: Դա վարժապետ Հարությունի դպրոցում էր։ Նա հիշում է, որ վարժապետը կարմիր տառեր էր ասեղնագործում սպիտակ պաստառի վրա։ Տառերը կարմիր էին, որովհետև Մաշտոցը տառերն իր սրտից է հանել, դրանք թրծվել են արևով ու մասնակցել են սրբազան պատերազմների։ Վարժապետ Հարությունն ասեղնագործում էր, աշակերտները բարձրաձայն կրկնում էին այբուբենը։ Սակայն տառերը գրել սովորել չհասցրին։ Պատերազմ սկսվեց, հայերը բռնեցին գաղթի ճամփան։ Միայն տարիներ անց գյուղում անգրագիտության վերացման համար լիկկայան բացեցին, սակայն Մամփրեն թողեց ուսումը աննշան պատճառով։ Իսկ հիմա ահա որոշում է սովորել: «Եվ գյուղը դրնգաց. Մամփրեն որոշել է տառաճանաչ դառնալ։ Մամփրեն՝ ութսունին մոտ, ութսուն տարի առանց գրի յոլա է գնացել, իսկ ահա որոշել է գրել-կարդալ սովորել»։ Թոռնոհու հետ սկսում է գրել սովորել. «ջուխտակ առվակ կողք-կողքի սարից կիջվարեն-կթափվեն պստիկ առվակի մեջ, ու առվակներն ավելի կլցվեն ու ավելի կբարձրանան ու աջակողմյան առվակից պստիկ մեկ առվակ ճոթ կտա դեպ աջ ու քչիկ կերթա ու էլի կդառնա իջվար։ Էս քեզ մեծտառ Ա»։ Գարնանը Մամփրեն արդեն գիտի բոլոր տառերը, որոնց կոչում է հայոց զինվորներ։ Մամփրեն չի սիրում միայն «Ք» և «Թ» տառերը, որոնք կապում է քրդերի ու թուրքերի հետ: Հատուկ վերաբերմունք ունի «Ֆ» տառի նկատմամբ: Ասում է, թե այս տառի ուղիղ գիծը մի առու է, որի վրա եկել ու փաթաթվել է վիշապը: Բոլոր տառերի մեջ տեսնում է առուներ: Որքան և որքան ճշմարտություններ ունի ասելու Մամփրեն։ Ափսոս, հազար ափսոս, որ գրերի հետ ուշ ծանոթացավ — օր ծերություն։

 Գործնական քերականություն


1.Դուրս գրի´ր  ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրու անուղղակի:
Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան,զգաց, որ սիրահարված մեկն է,ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում  է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից  դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման  այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան ,  ոչ մի պատշգամբ  ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից  էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:

Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց,թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց,որ տեսել է,շատ գեղեցիկ փողոցներ է տեսել,բայց իր տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում:Դա Նայիբի Քուչեն է: 
Բանաստեղծը պարզաբանեց,որՆայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իր սիրած աղջիկը:
2.Փակագծում նախադասություն գրի՝ր, որ՝
ա) լրացուցիչ տեղեկություն հայտնի,
բ) վերաբերմունք արտահայտի:

«Շունն ու կատուն» (այդպես է կոչվում բոլոր ժամանակների ամենահայտնի բալլադներից մեկը) Հ. Թումանյանն է գրել:
Ընկերս (դու պետք է,որ տեսած լինես նրան) դռան ճեղքից երբեմն ներս էր մտցնում գլուխը:
Ժպտալով հեռացավ պատուհանից (այն գետնից մոտավորապես տասը ոտնաչափ էր բարձր) ու նորից ձեռքն առավ գիրքը:
Պարտավոր ես արքայադստերը զվարճացնել (այդ օրը նա տխուր էր), որ գլուխդ չթռչի, ու վերջ։
 
3.Սկզբից 7-10 նախասություն ավելցրո՛ւ ,որ ամբողջական տեքստ դառնա:
Ամռանը մենք մի քանի հոգով որոշել էինք ճանապարհորդել, ու շատ հեռու՝ անտառներով, ձորերով, նույնիսկ գետերի միջով։ Վերջապես հավաքվեցին, վերցրեցինք մեզ անհրաժեշտ իրերը և ճամփա ընկանք։ Մտանք մի գորշ, շատ խորը և խոնավ անտառ։ Այն իրոք մի քիչ վախենալու, սակայն գեղեցիկ անտառ էր։ Հենց սկզբից էլ այդ անտառից մենք արտասովոր ձայներ էինք լսում։ Ավելի շատ խորանալուց անտառի մեջ, ավելի շատ էին ձայները գալիս։ Սկսեցինք փնտրել, մեզ թվում էր թե ինչճոր հրեշ կա, շատ վտանգավոր։ Սակայն մի քիչ էլ փնտրելուց հետո հանկարծակի տեսանք մի գեղեցիկ և սպիտակ ձի, որը որ մեզ թվացել էր թե հրեշ է։ Նա մեզ չէր նկատել, իսկ երբ նկատեց, սկսեց արագորեն փախչել։ Ընկերներիցսս մեկը շատ բարձր սուլեց։ Եվ ահա վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կան գառավ: Փրկված ենք:
4.Պատասխանի՛ր հարցերին, գրի՛ր փոքրիկ պատմություն՝ պատասխաններդ ընդգրկելով այդ պատմության մեջ:
  • Ինչպե՞ս ես պատկերացնում աշակերտների և ուսուցիչների լավագույն հարաբերությունները:
Կարծում եմ ուսուցիչների և աշակերտների հարաբերություններում ամենակարևորը ընկերական շփումն է, միմյանց հասկանալը, և վստաելը։
  • Ինչպե՞ս ես պատկերացնում աշակերտների լավագույն հարաբերությունները:
Աշակերտների լավագույն հարաբերությունները, դա միմյանց հասկանալն է, միմյանց վստահելը, օգնելը և միասնականությունը։
  • Ո՞ւմ ես մեղադրում հնարավոր (կամ երբևէ եղած) լարված իրադրության դեպքում:
Լարված իրադրության մեջ, եթե մտածում եմ, որ ոչ ոք մեղավոր չէ, չեմ մեղադրում ոչ մեկին։ Սակայն լինում են դեպքեր, որ մտածում եմ հենց ինքս եմ մեղավորը, և մեղադրում եմ ինձ։ Կարծում եմ պետք չէ փնտրել մեղավորներ, ուղակի պետք է հարդել իրավիճակը։
  • Ի՞նչ կարծիք ունես աշակերտի իրավունքների և պարտականությունների մասին:
Աշակերտները նույնպես ունեն հավասար իրավունքներ։ Իսկ պարտականություններից ամենակարևորը լսել ուսուցչին և հարգալից վերաբերվել։
  • Ի՞նչ կարծիք ունես ուսուցչի իրավունքների և պարտականությունների մասին:
Ուսուցչի իրավունքներիը շատ են։ Նա կարող է բարկանա ցանկացած աշակերտի վրա, եթե հարկվոր է։ Իսկ պարտականությունների մեջ կարծում եմ մտնում է ուշադիր լինել աշակերտներին, սվորեցնել ճիշտ, խորհուրդներ տալ և ամենակարևորը կրթել։
5.Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով:
Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի   լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:-Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի   լեռնաշղթային:
Հեռու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից  ձյուն էր հալում և լանջը  մերկացնում, ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը-Հեռու գարունքին  ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը:  Հանավանքից մի շինական, պապերը  յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա-Հանավանքից մի շինական աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա:
Տատի այդ տարօրինակ  պատմությունը,որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու
նպատակ ուներ,վատ ազդեց երեխայի վրա-Տատի այդ տարօրինակ  պատմությունը վատ ազդեց երեխայի վրա:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ,երբ շները շոգից տա ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել  Լառ-Մարգարին՝ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին-Ամռան շոգին առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել  Լառ-Մարգարին:
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր-Լուսնյակ գիշերներին Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր:
6.Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինիր, որոնցից մեկում դա ուղղակի  հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:
Ինչքան գետնի երեսին է, յոթը էնքան՝ գետնի տակ:
7.Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր:
Օրինակ՝ Այն փաստը, որ նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը   շատ հարցերում միանման է, հայտնի է վաղուցվանից:
-Վաղուցվանից հայտնի է մի փաստ:  Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Կամ՝ Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Դա վաղուցվանից հայտնի փաստ Է :
   Հնագիտական տեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
  
Գիտնականները   փորձերով ապացուցել են , որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:
  
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է,որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից:
   Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:
8. Ընդգծված նախադասությունները դարձրու բառակապակցություն և ստացված բառակապակցություններց որը պետք է՝ տրոհի՛ր:
Օրինակ՝ 1. Ով որ ձուկ է բռնում, ջրից չպիտի վախենա: 
Ձուկ բռնողը ջրից չպիտի վախենա:
2.Մի քանի քարափոր մարագներ կան,որոնց մեծ մասի դռները կանաչել են:- Մի քանի  քարափոր մարագներ կան՝ մեծ մասի դռները կանաչած:
3.Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:-Քարանձավով անցնելիս շունչը պահում էր:
Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:-Գյուղ չհասած՝բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:-Ձիերը՝վախեցած անգղների կռնչոցից,խլշեցին ականջները ու իրար մոտեցան:
Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը: – Օտարությունից վերադարձող ընկերոջը դիամվորելու համար եկել էր Երևան:
9.Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:-Արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու որոշակիորեն հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:-Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:-Նա աղմկոտ էր շնչում,բայց ոտքերը անաղմուկ էր դնում փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:-Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:-Թավուտի միջով տեսանք հիսուն ֆունտ բարձրությամբ գրանիտե ժայռ:
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:-Խոտերը շատ լավ քողարկում էին բույնը:
10. Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:
Ա. 
 Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:
Հպարտանալ ծնողներով,ընկերներով,հողով,քրոջով,ջրով
Կարոտել-հողը,ծնողներին,ջուրը,ընկերներին,քրոջը,հայրենիքը,արևը
Սիրել-հողը,ծնողներին,ջուրը,ընկերներին,քրոջը,հայրենիքը,արևը
11. Նախադասությունն ընդաձակի՛ր նախադասության յուրաքանչյուր անդամին մի լրացում ավելացնելով:
Գիտնականը փորձում էր հասկանալ:-
Ավտոբուսը լիքն էր ուղևորներով:-Մի կողմի վրա թեքված ավտոբուսը լիքն էր շտապող ուղևորներով:
Քարանձավի մուտքը փակ էր:- Ապառաժներից կերտված մեծ քարանձավի մուտքը կողպեքով փակ էր:
12.Սխալ գործածված պատճառական ձևերը գտի՛ր և ուղղի՛ր:
  Առավոտից  իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատեցնել է տալիս(աշխատեցնում է), մինչև որ մաշկն էլ չի դիմանում:
Մեզ այսքան սպասեցնել տվեց(սպասեցրեց), ինքն իր համար ման է գալիս:
—  Հասկացնել կտամ(Կհասկացնեմ), թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց(լռեցրեց) ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:
13.Տեքստը 4-5 նախադասությամբ փոխադրի՛ր:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե իրենցից ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց, մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իս կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է. երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե իրենցից ո՛վ է ավելի արագ վազում: Որոշեցին մրցել: Նապաստակը,կարծելով,որ արագավազ է, ճամփեզրին պառկեց,քնեց,մինչև հանգստանա:Կրիան,իմանալով,որ ինքը դանդաղաշարժ է,վազում էր ու վազում:Այդպես նա նապաստակից առաջ անցավ ու հաղթող ճանաչվեց:Այդպես է. երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:
14. Բարդ նախադասությունները կետադրի՛ր (փակագծում նշվում է, թե քանի՛ նշան է պետք ):
Երբ քարը կայծ տվեց, և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: (2)
Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ: (1)
Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: (1)
Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: (1)
Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: (2)
Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: (1)
Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: (1)
Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: (1)
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: (1)
Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց: (2)
Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: (1)
Այնքան հզոր է մոծակը, որ նույնսիկ փիղն է վախենում նրանից: (1)
Մոլորված մարդը հանկարծ լսեց`
հեռվում մի կկու է կանչում, ու գլխի ընկավ՝
 ուր պիտի գնա: (3)
Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր: (1):

15.Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշներով:
  Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները Հսկայական (ահռելի,մեծ)գումար հատկացրին և կրիաների համար հարմար, հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որ ճանապարհն անցնելիս այդ դանդաղաշարժ ճամփորդները ավտոմեքնեայի զոհ չդառնան:

16Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղի՛ր:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:-Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:-Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:-Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:-Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:Առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:-Գառնուկները հոտոտում էին հողը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:-Գործը նրանում է,որ բոլորը մոռանում են ուխտի մասին:
Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էին քարերը, նրանք պառկում էին քարերին:
17. Նախադասությունները կետադրի՛ր:
Ադամը շնչասպառ վազում էր՝ շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել, կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով խավարի մեջ:
Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբյական բարձունքներից վար սահելով՝ իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտքերի տակ հևիհև ընկավ:
Նա ճամփա ընկավ՝ մի ուրիշ մի լավ աշխարհ գտնելու:

Ապրիլի 16-21

Վիլյամ Սարոյան «Հայ մուկը»


  • Քո կարծիքով, ո՞ րն է հեղինակի ասելիքը:

Պատմվածքի մեջ հեղինակը կենդանիներին նմանեցնում է մարդկանց հետ։ Պատմվածքի գլխավոր հերոսը մուկ էր, փոքր, շատերին վախկոտ թվացող մի կենդանի։ Նա բոլորի նման չէի նա ուժեղ էր և չէր ցանկանում կյանքը այդպես հանգիստ ավարտվեր, նա շատ անելիքներ ուներ և ուզում էր հասներ նպատակին։ Մուկը թույլ չտվեց որպեսզի օձը կուլ տա նրան։ Օձը նրա ամենամեծ թշնամին էր։ Հեղինակի ասելիքը այն է, որ մենք բոլորս տարբեր ենք, ինչ-որ հատկությամբ, բնավորությամբ տարբերվում ենք մեկս մյուսից և պետք չէ դատել արտաքինից։ Նա նաև բնութագրելով այդ հայ մկանը ցանկանում էր ներկայացնել հայերին։ Որ մենք հայերս ուժեղ ենք և կարող ենք հաղթել մեր թշնամիներին։

  • Դո՛ւրս բեր պատմվածքի քեզ հատկապես դուր եկած հատվածը և բարձրաձայն կարդա՛ դասարանում:

Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց: Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները: Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում: Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում: Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել: Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է: Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից: Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:

No comments:

Post a Comment