Վերածննդի դարաշրջանը կամ Ռենեսանսը եվրոպական պատմության մեջ ժամանակաշրջան է, որը հայտնի է մշակութային բազմապիսի վերափոխումներով:
Ռենեսանսի սկզբի և ավարտի տարեթվերն անհնար է հստակորեն նշել՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ եվրոպական տարբեր երկրների համար այդ տարեթվերը տարբերվում են: Սակայն ընդունված է համարել, որ Վերածննդի դարաշրջանը սկսվել է XIV դարում և վերջացել է XVII դարում: Ռենեսանսի հիմնական ֆենոմենն այն էր, որ Բյուզանդական կայսրության անկումից հետո եվրոպական տարբեր պետություններ փախած բյուզանդացիները սկսեցին տարածել իրենց գրադարանները: Դրանցում կային բազմաթիվ անտիկ սկզբնաղբյուրներ, որոնք այն ժամանակ Եվրոպայում հայտնի չէին: Քաղաքներում սկսեցին հայտնվել ու թափ
հավաքել տարբեր գիտական և մշակութային կենտրոններ, որոնք գործում էին եկեղեցուց
անկախ: Այս շարժումը սկսվեց Իտալիայում: Վերածննդի դարաշրջանը կարելի է բաժանել 4 ժամանակաշրջանի՝
2. Վաղ վերածնունդ (XV դ. Սկիզբ – XV դ. վերջ)
Վաղ Վերածննդի արվեստը ծաղկում է ապրել 15-րդ դարում նախ և առաջ Ֆլորենցիայում։ Իտալացի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է վառ արտահայտված անհատական գծերով մարդը։ Դիմանկարը և բնանկարը հաստատվեցին որպես ինքնուրույն ժանրեր։ Մեծ դեր խաղաց Ֆլորենտացի գիտնական և ճարտարապետ Ֆիլլիպո Բրունելեսկիի գծային Հեռանկարի հայտնագործությունը։ Դա թույլատրեց նկարիչներին կտավի հարթության վրա ստանալ եռաչափ տարածական կատարյալ պատկերներ։
3. Բարձր վերածնունդ (XV վերջ – XVI դ. առաջին 20-ամյակ)
Վերածննդի շրջանի բարձրակետը համընկնում է 16- րդ դարի առաջին քառորդին, այդ շրջանն էլ ստացել է Բարձր Վերածնունդ անվանումը։ Այդ շրջանը հանդես է գալիս Լեոնարդո դա Վինչիի արտահայտիչ գործերով, Ռաֆայել Սանտիի պայծառ ներդաշնակությամբ հագեցած կտավներով, Միքելանջելոյի պայքարի պաթոսով ներթափանցված քանդակներով և որմնանկարներով, Ջորջոնեի, Տիցիանի և այլոց կոլորիտով կենսահարուստ նկարներով։ 16- րդ դարի երկրորդ կեսից սկսած Իտալիայի արվեստը սուր ճգնաժամ է ապրել։ Ի հայտ է եկել մաներիզմի սուբյեկտիվորեն նրբացրած արվեստը, որը արտահայտել է Վերածննդի իդեալների նկատմամբ հիասթափություն։ Բախումների ողբերգականությունը հերոսի պայքարն ու անխուսափելի կործանումը դարձել են Միքելանջելոյի Տիցիանի ստեղծագործությունների ուշ շրջանի գլխավոր թեմաները։
4. Ուշ վերածնունդ (XVI դ. – 1590-ականներ)
1527 թ.–ին կայսերական զորքերի կողմից Հռոմը կողոպտվելուց հետո իտալական Վերածնունդը հայտնվում է ճգնաժամի մեջ։ Ռաֆայելի ուշ արվեստում արդեն իսկ նկատվում է գեղարվեստական նոր գիծ՝ մաներիզմ: Այս շրջանին հատուկ են գծերի պրկվածությունը և կոտրատվածությունը, արտաքինի, հաճախ՝ մերկ, ձգվածությունը, անգամ ձևախախտությունը, դիրքերի լարվածությունը և անբնականությունը, անսովոր կամ արտասովոր տպավորությունները՝ կապված չափսերի, լուսավորության կամ հեռանկարի հետ, գունային խայթող գամմայի կիրառումը, հորինվածքի ծանրաբեռնվածությունը և այլն։ Մաներիզմի առաջին վարպետները՝ Պարմիջանինոն, Պոնտորմոն, Բրոնզինոն, ապրում և աշխատում էին Ֆլորենցիայում՝ Մեդիչի տան դուքսերի արքունիքում։ Ավելի ուշ մաներիստային նորաձևությունը տարածվեց ամբողջ Իտալիայով և դրա սահմաններից դուրս։ 1590-ականներին մաներիզմին փոխարինելու եկավ բարոկկոյի արվեստը անցումային փուլի Տինտորետտո և Էլ Գրեկո ներկայացուցիչների հետ մեկտեղ։
Վստահությամբ կարելի է ասել, որ Եվրոպայի բոլոր երկրներում Վերածնունդն ունեցել է հսկայական ազդեցություն: Անհավանական տեմպերով զարգացավ գիտությունը և գրատպագրությունը: Աշխարհագրական հայտնագործությունները և բնագիտության առաջացումը մարդկության գիտակցության մեջ հեղափոխում արեցին: Հիմք դրվեց հետագա գիտական տեսությունների և բացահայտումների համար:
Վերածննդի ժամանակշրջանի մարդը կտրականապես տարբերվում է միջնադարյան մարդուց: Նրան բնորոշ են ուժի հանդեպ հավատն ու մտքի ուժը, երկրպագությունը անբացատրելի պարգև հանդիսացող արվեստի նկատմամբ: Վերածննդի դարաշրջանի մարդն ամեն կերպ փորձում էր զարգանալ և բարելավել իր մշակութային և գիտական գործունեությունը:
Վերածննդի գրականության հիմքը դրել է հանճարեղ Դանթե Ալիգիերին (1265-1321): Գրելով «Աստվածային կատակերգությունը»՝ նա, ըստ էության, բացահայտեց բոլոր ժամանակների մարդու էությունը:
Դանթեի ստեղծագործությունները հայերեն առաջինը թարգմանել են Վենետիկի Մխիթարյան միաբանները: Պոեմի առաջին հայերեն (գրաբար) թարգմանությունը կատարել է Արսեն Բագրատունին, 1866 թ-ին: XIX դարի վերջերին Արսեն Ղազիկյանը ձեռնարկել է պոեմի աշխարհաբար թարգմանությունը, որը տևել է շուրջ 30 տարի (1899–1930 թթ.): Արևելահայերենով առաջին լիակատար թարգմանությունը կատարել է Արբուն Տայանը: Պոեմը լույս է տեսել 1947–59 թթ-ին։ «Աստվածային կատակերգությունը» մեծ ազդեցություն է ունեցել հայ գրականության վրա: Միքայել Նալբանդյանը, Գաբրիել Սունդուկյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ դիմել են դանտեական թեմաներին:
1. Պրոտոռենեսանս (XIII դ. 2-րդ
կես – XIV դ.)
Նախավերածնունդ (Պրոտոռենեսանս), վերածննդին նախորդող շրջան
է իտալական արվեստում։ Կյանքը նորովի ընկալելու առաջին նշանները առկա են 13-րդ
դարի երկրորդ կեսի- 14-րդ դարի արվեստագետների ստեղծագործությունների մեջ։
Պրոտոռենեսանս անվանումը առաջին անգամ շրջանառվել է շվեյցարացի պատմաբան Յակոբ
Բուրկհարտի կողմից։2. Վաղ վերածնունդ (XV դ. Սկիզբ – XV դ. վերջ)
Վաղ Վերածննդի արվեստը ծաղկում է ապրել 15-րդ դարում նախ և առաջ Ֆլորենցիայում։ Իտալացի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է վառ արտահայտված անհատական գծերով մարդը։ Դիմանկարը և բնանկարը հաստատվեցին որպես ինքնուրույն ժանրեր։ Մեծ դեր խաղաց Ֆլորենտացի գիտնական և ճարտարապետ Ֆիլլիպո Բրունելեսկիի գծային Հեռանկարի հայտնագործությունը։ Դա թույլատրեց նկարիչներին կտավի հարթության վրա ստանալ եռաչափ տարածական կատարյալ պատկերներ։
3. Բարձր վերածնունդ (XV վերջ – XVI դ. առաջին 20-ամյակ)
Վերածննդի շրջանի բարձրակետը համընկնում է 16- րդ դարի առաջին քառորդին, այդ շրջանն էլ ստացել է Բարձր Վերածնունդ անվանումը։ Այդ շրջանը հանդես է գալիս Լեոնարդո դա Վինչիի արտահայտիչ գործերով, Ռաֆայել Սանտիի պայծառ ներդաշնակությամբ հագեցած կտավներով, Միքելանջելոյի պայքարի պաթոսով ներթափանցված քանդակներով և որմնանկարներով, Ջորջոնեի, Տիցիանի և այլոց կոլորիտով կենսահարուստ նկարներով։ 16- րդ դարի երկրորդ կեսից սկսած Իտալիայի արվեստը սուր ճգնաժամ է ապրել։ Ի հայտ է եկել մաներիզմի սուբյեկտիվորեն նրբացրած արվեստը, որը արտահայտել է Վերածննդի իդեալների նկատմամբ հիասթափություն։ Բախումների ողբերգականությունը հերոսի պայքարն ու անխուսափելի կործանումը դարձել են Միքելանջելոյի Տիցիանի ստեղծագործությունների ուշ շրջանի գլխավոր թեմաները։
4. Ուշ վերածնունդ (XVI դ. – 1590-ականներ)
1527 թ.–ին կայսերական զորքերի կողմից Հռոմը կողոպտվելուց հետո իտալական Վերածնունդը հայտնվում է ճգնաժամի մեջ։ Ռաֆայելի ուշ արվեստում արդեն իսկ նկատվում է գեղարվեստական նոր գիծ՝ մաներիզմ: Այս շրջանին հատուկ են գծերի պրկվածությունը և կոտրատվածությունը, արտաքինի, հաճախ՝ մերկ, ձգվածությունը, անգամ ձևախախտությունը, դիրքերի լարվածությունը և անբնականությունը, անսովոր կամ արտասովոր տպավորությունները՝ կապված չափսերի, լուսավորության կամ հեռանկարի հետ, գունային խայթող գամմայի կիրառումը, հորինվածքի ծանրաբեռնվածությունը և այլն։ Մաներիզմի առաջին վարպետները՝ Պարմիջանինոն, Պոնտորմոն, Բրոնզինոն, ապրում և աշխատում էին Ֆլորենցիայում՝ Մեդիչի տան դուքսերի արքունիքում։ Ավելի ուշ մաներիստային նորաձևությունը տարածվեց ամբողջ Իտալիայով և դրա սահմաններից դուրս։ 1590-ականներին մաներիզմին փոխարինելու եկավ բարոկկոյի արվեստը անցումային փուլի Տինտորետտո և Էլ Գրեկո ներկայացուցիչների հետ մեկտեղ։
Վստահությամբ կարելի է ասել, որ Եվրոպայի բոլոր երկրներում Վերածնունդն ունեցել է հսկայական ազդեցություն: Անհավանական տեմպերով զարգացավ գիտությունը և գրատպագրությունը: Աշխարհագրական հայտնագործությունները և բնագիտության առաջացումը մարդկության գիտակցության մեջ հեղափոխում արեցին: Հիմք դրվեց հետագա գիտական տեսությունների և բացահայտումների համար:
Վերածննդի ժամանակշրջանի մարդը կտրականապես տարբերվում է միջնադարյան մարդուց: Նրան բնորոշ են ուժի հանդեպ հավատն ու մտքի ուժը, երկրպագությունը անբացատրելի պարգև հանդիսացող արվեստի նկատմամբ: Վերածննդի դարաշրջանի մարդն ամեն կերպ փորձում էր զարգանալ և բարելավել իր մշակութային և գիտական գործունեությունը:
Վերածննդի գրականության հիմքը դրել է հանճարեղ Դանթե Ալիգիերին (1265-1321): Գրելով «Աստվածային կատակերգությունը»՝ նա, ըստ էության, բացահայտեց բոլոր ժամանակների մարդու էությունը:
Ալիգիերի Դանթեն ստեղծագործել է 1280-ական թվականների սկզբից: Պատանեկան տարիների բանաստեղծություններում գովերգել է երիտասարդ մի կնոջ՝ Բեատրիչեին, որի անժամանակ մահը երկար տարիներ սգացել է: Այդ շրջանի սոնետներում և արձակ գործերում Դանթեն մեծ տեղ է հատկացրել երկրային սիրուն և մարդ -անհատի հոգևոր աշխարհին: Դանթեն ակտիվորեն մասնակցել է Ֆլորենցիայի քաղաքական կյանքին: 1304–09
թթ-ին իտալերեն գրել է «Խնջույք» փիլիսոփայական երկը, լատիներեն՝
«Ժողովրդական խոսքի մասին» մենագրությունը: Դանթեի ստեղծագործության
գլուխգործոցը «Կատակերգություն» պոեմն է, որը հետագայում անվանել են «Աստվածային
կատակերգություն»: Այն մտածված է որպես տեսիլք-ճանապարհորդություն հանդերձյալ
աշխարհ. բաղկացած է 3 մասից՝ «Դժոխք», «Քավարան», «Դրախտ»: Պոեմի հերոս Դանթեն
մարմնավորում է մեղքերի մեջ կորած մարդկությանը: Դանթեն հռոմեացի բանաստեղծ
Վերգիլիոսի (երկրային բանականության խորհրդանիշը) առաջնորդությամբ իջնում է Դժոխք,
անցնում մեղքերի 9 շրջանների միջով, ապա բարձրանում է Քավարանի լեռը, մաքըրվում
մեղքերից և Բեատրիչեի (աստվածային բանականության խորհրդանիշը) ուղեկցությամբ
մտնում է Դրախտ:
Պոեմի բազմաթիվ հերոսներից առանձնանում են իմաստուն ու ներողամիտ Վերգիլիոսը,
քնքուշ ու գեղեցիկ Բեատրիչեն, հպարտ, կրքոտ, անհաշտ, միաժամանակ մարդկային տառապանքների
հանդեպ զգայուն Դանթեն: Պոեմում բանաստեղծը շոշափել է գիտական-փիլիսոփայական
հարցեր, արտացոլել նոր գաղափարներ ու պատմության դրվագներ, ներկայացրել պատմական
դեմքերին: Գեղարվեստական ձևի ու բովանդակության տեսակետից պոեմը սահմանագիծ է
եվրոպական նոր գրականության պատմության մեջ:
Միջնադարյան գրականության մեջ առաջին անգամ մեծ տեղ է հատկացված բնության
նկարագրությանը: Դժոխքում բնությունը դաժան և խստաշունչ է՝ սև ու արնագույն
երանգներով, քավարանը նկարագրված է ծովի վրա գտնվող արևով ողողված լեռան պատկերով,
որի գագաթին էլ ծաղկած մարգագետինն է ու կեչու անտառը՝ երկրային դրախտը:
Դանթեն պոեմում այլաբանական պատկերներով նկարագրել է իր
ապրած ժամանակաշրջանն ու ժամանակակիցներին: Երկը գեղարվեստական տպավորիչ պատկերներով հաստատում է Աստծու գոյությունն ու մարդու կյանքում աստվածայինի առաջնայնությունը:
Դանտեի հումանիստական գաղափարների հիմքում հետաքրքրությունն է երկրային
կյանքի, անհատի ճակատագրի նկատմամբ:Դանթեի ստեղծագործությունները հայերեն առաջինը թարգմանել են Վենետիկի Մխիթարյան միաբանները: Պոեմի առաջին հայերեն (գրաբար) թարգմանությունը կատարել է Արսեն Բագրատունին, 1866 թ-ին: XIX դարի վերջերին Արսեն Ղազիկյանը ձեռնարկել է պոեմի աշխարհաբար թարգմանությունը, որը տևել է շուրջ 30 տարի (1899–1930 թթ.): Արևելահայերենով առաջին լիակատար թարգմանությունը կատարել է Արբուն Տայանը: Պոեմը լույս է տեսել 1947–59 թթ-ին։ «Աստվածային կատակերգությունը» մեծ ազդեցություն է ունեցել հայ գրականության վրա: Միքայել Նալբանդյանը, Գաբրիել Սունդուկյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ դիմել են դանտեական թեմաներին:
No comments:
Post a Comment