
- English
- Русский язык
- Գրականություն
- Հայոց լեզու
- Կենսաբանություն
- Էկոլոգիա
- Քիմիա
- Ֆիզիկա
- Ընտրությամբ գործունեություն
- Հասարակագիտություն
- Հանրահաշիվ
- Երկրաչափություն
- Պատմություն
- «Տոնացույց» նախագիծ
- ՏՏ
- Անհատական Ուսումնական պլան
- Հունվարյան ճամբար
- Մաթեմատիկա
- Իրավունք
- Աշնանային ստեղծագործական 10-րդ հավաք
- Առողջագիտություն
- Մխիթար Սեբաստացի
- Մայիսյան 10-րդ հավաք
- Իմ գրադարան
Ակսել Բակուց` Սպիտակ ձին (փոխադրություն)

Կոմիտասը լեգենդ է, հեռավոր առասպել...
«Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում»: Ասել է Ավետիք Իսահակյանը: Իսահակյանը պատմում է, որ նա և Կոմիտասը երկար ժամանակ ապրել են իրար հետ, նույն հարկի տակ: Նա ասում է, որ Կոմիտասը միշտ եղել է մեր ժողովրդի հպարտությունը, և այդպես էլ կմնա: Նա է հայտնագործել մեր ազգային երգը: Հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի: Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:
Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի
Աբովյանը ներկայացնում է Լիդացվոց Կրեսոս թագավորին, ով իրեն աշխարհի ամենաբախտավոր մարդն էր համարում, սակայն ահա հայտնվում է Կյուրոս զորականի առաջ: Արդեն ուր որ է՝ իր թուրն ուզում է իր սիրտը խրել, որ պարսիկն իրեն չսպանի, հանկարծ թագավորի միամոր որդին, որ քսան տարի չէր խոսել, ասում է Կյուրոսին՝ «Անօրե´ն, էդ ո՞ւմ ես սպանում, քաշիր թուրդ ետ, չե՞ս տեսնում, որ առաջիդ Կրեսոս ա, աշխարքի տե՞րն ա»: Զորականի ձեռքերը թուլանում են, և թագավորն իր գլուխն ազատում է: Քսան տարեկան լալ որդին հորը փրկում է: Այսպես որդիական սերը ջարդում ու փշրում է բնության դրած կապանքը: Հեղինակն ամեն օր մտածում է ազգի կորցրած փառքի ու մեծության, առաջին հիանալի թագավորների, իշխանների գործի ու կյանքի, ընտիր ազգի աննման բնության ու քաջությունների մասին: Հայկը, Տրդատը, Լուսավորիչը քնած տեղն իրեն ասում են, որ ինքն իրենց որդին է: Եվրոպա թե Ասիա՝ իրեն անդադար ձայն են տալիս, թե Հայկա զավակն է, Նոյան՝ թոռը, Էջմիածնա՝ որդին, դրախտի՝ բնակիչը: Սիրտը ցավում է, չգիտի ինչ անել. գանձ չունի, որ գործով ցույց տա իր ուզածը, անունն էլ մեծ չէ, որ ասածը տեղ հասնի: Գրքերը գրաբար են, նոր լեզուն՝ անպատիվ, սրտի եղածը չի կարող խոսքով ասել: Ինչ գիրք ասես որ չի սկսել թարգմանել ու կիսատ թողել, այնքան է գրաբար գլխից դուրս տվել, որ մի մեծ գիրք էլ դա կդառնա: Երեխաներ ունի: Բայց նրանք էլ հայերեն չեն հասկանում, թեև սիրում են կարդալ ռուսերեն, գերմաներեն ու ֆրանսերեն: Ցավ է զգում, որ նրանց օտար լեզուն ավելի է դուր գալիս, բայց մյուս կողմից դա բնական է, քանզի կարդում են այնպիսի երևելի մարդկանց գործերը, որոնք գրավում են մարդու սիրտը: Ցավ է զգում, որ եվրոպացիները մտածում են, թե հայը երևի սիրտ չունի, որ այդքան բաներ են գլխով անցել ու մի մարդ դուրս չի եկել, որ մի սրտի բան գրի, ինչ կա՝ եկեղեցու վրա է, աստծու ու սրբերի: Իսկ հեթանոս Հոմերի, Հորացի, Վիրգիլի և Սոֆոկլեսի գրքերը երեխաների գլխների տակ է, քանի որ դրանք բոլոր աշխարհի բաներ են: Զարմանում է, թե Նարեկին թողած, ինչպե՞ս են այլ գրքեր հավանում: Գիտի, որ այս ազգն այն չէ, ինչ ասում են, միայն թե ինչպե՞ս դա հասկացնել: Լավ գիտի, որ թե´ օսմանցվի, թե´ ղզլբաշի երկրի հունարեն իմացող խելոք մարդիկ, աշուղներն ու ոտանավոր գրողները հայ են եղել: Քեշիշ օղլին ու Քյոռ օղլին բավական են: Նաև Գիրգոր Թարխանովին, որի նմանը նույնիսկ Եվրոպայում չկա: Եթե գրի ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ անգամ գրաբար, տասը մարդ հազիվ հասկանա: Մտածում է մի կողմ թողնել քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն ու աշուղ դառնալ: Մտքին է գալիս ջիվան Աղասին, նրան է ընտրում իր վեպի հերոս: Հայոց լեզուն փախչում է, ինչպես Կրեսոսը. Աղասին բացում է նրա 30 տարվա փակ բերանը: Զրուցում է դոքտոր Աղաֆոն Սմբատյանի հետ: Կարդում է գրածը: Սմբատյանը հորդորում է շարունակել: Հայաստան հրեշտակի պես կանգնել է առաջը, իրեն թև է տալիս: Ողջ գիշերը նրան թվում է, թե նստած գրում է, երանի է տալիս, թե այդ մտքերը ցերեկն էլ միտը ընկնեին: Քանի դեռ բերանում լեզու կա, փորում՝ սիրտ, լեղապատառ ձայն կտա՝ «Էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»: Որոշում է իր թոթով նոր հայերենով գնալ իր վեպի հերոսի՝ Աղասու մոտ:
Ավետիք Իսահակյան.կենսագրություն

Թումանյան-Աղայան

Մտերմությունը և սերը կար երկու բանաստեղծների ընտանքիների և զավակների միջև: Աղայանի և Թումանյանի տունը մեկ էր, նրանք մի ընտանիք էին:
Ղազարոս Աղայանը իր երեխաներին կրթության չտվեց ասելով. «Ինքնակրթությամբ առաջ գնացեք»: Իսկ Հովհաննես Թումանյանն, ընդհակառակը, իր բոլոր զավակներին կրթության տվեց՝ ուղարկելով մինչև բարձրագույն դպրոցներ, մեծ ուշադրություն դարձնելով մասնագիտականի վրա: Խրախուսում էր իր երեխաներին, երբ տեսնում էր նրանց մեջ տաղանդի նշաններ: Աղայանը նման դեպքերում անուշադիր էր զավակների նկատմամբ: Հովհաննես Թումանյանը չափազանց հյուրասեր էր, ինչպես և Աղայանը: Հյուր եկած ժամանակ Ղազարոսը նշանով կհեռացներ զավակներին. եթե տղամարդ էր գալիս, աղջիկներին չէր թողնի ներս մտնել և կկանչեր այն ժամանակ, երբ հարկավոր էր սպասարկել նրանց: Թումանյանը հյուր եկած ժամանակ ստիպում էր երեխաներին զբաղեցնել հյուրերին, հավաքում էր բոլորին և պատվիրում ներկա լինել, լսել նրանց ասքն ու զրույցը, հյուրերի հետ միասին նստել, երգել, պարել, հանելուկներ ասել, զանազան խաղեր խաղալ, նվագել:
Լռության համերգ
Subscribe to:
Posts (Atom)