
Ավ․ Իսահակյանի Վիրտուալ թանգարանից հատկապես որ ցուցանմուշը հավանեցիր, ինչու։
Տեսնելով Ավ․ Իսահակյանի Վիրտուալ թանգարանը շատ հավանեցի։ Սակայն հատկապես ինձ դուր եկավ թանգարանի բնական շարունակությունը՝ Իսահակյանի ծաղկաշատ այգին։ Այգում գտնվում է Ռաֆայել Իսրայելյանի նախագծած նստարանը, որը շատ գեղեցիկ էր։ Նստարանը վարպետին նվիրել էին 80-ամյակի առթիվ։ Իսկ 100-ամյակի նախօրեին այգում տեղադրվեց Նիկողայոս Նիկողոսյանի կերտած` Իսահակյանի բրոնզաձույլ կիսանդրին և Նորայր Կարգանյանի նախագծած տուֆակերտ հուշապատը:
Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը։
Հորդ - առատ
Մրահոն - սև հոնքերով
Սեգ - հպարտ
Ապարանք - պալատ
Երկնասույզ - երկնքի մեջ սուզված
Բամբիշ - թագուհի
Հեզասահ - մեղմ
Նիրհ - քուն
Վաղանցիկ - հեռացող
Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել։
Ռավեննան իտալական քաղաք է Էմիլիա-Ռոմանյա նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվու է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից հետո եղել է Արևմտյան Հռոմեական կայսրության, օստգոթերի թագավորության, Հռավեննայի էկզարխատի և լանգոբարդների թագավորության մայրաքաղաքը։ Իտալական Ռավեննա քաղաքում է թաղված Դանթե Ալիգիերին։
Ռիալտոյի կամուրջը Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։ Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի կողմից։ Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը նախագծով։ Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ, որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։
Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:
Կարծում եմ բանաստեղծությունը կոչվել է Ռավեննայում, որովհետև Իսահակյանը գրում է այնտեղից և միգուցե նա Ռավեննան նմանեցրել է Արարատին։
Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար, ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:
Ծանոթացա Իսահակյանի վիրտուալ տուն-թանագրանի հետ, տեսա նրա ֆոտոալբոմը, լուսանկարները, կարդացի հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից։ Կադացի մի քանի նյութեր և բանաստեղծություններ։
Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:
Շատ հավանում եմ Իսահակյանի <<Մի մրահոն աղջիկ տեսա>> բանաստեղծությունը։ Կարծում եմ Իսահակյանը տեսել է մի աղջկա ռեալտոյի կամուրջին կագնած, սիրահարվել, և գրել բանաստեղծություն նրա մասին, թե ինչպես է տեսել աղջկա գեղեցիկ մազերը, աչքերը։
Ձայնագրության բանաստեղծություններ