Նար-Դոս ես և նա

Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքը (Նա)
Картинки по запросу նար դոս
Վենեցիայում մի ազնվական ընտանիքի մեջ ապրում էր ընտանիքի միակ զավակը՝ Ջուլիետտան: Այնքան գեղեցիկ էր նա, աչքերը կապույտ, հայացը միշտ զվարթ: Երկու գույն էր սիրում՝ կարմիր ու սպիտակ: Նա ինքը ծաղիկ էր՝ կարմիր ու սպիտակ: Մի անգամ, երբ Ջուլիետտան իր սենյակում զբաղված էր իր սպիտակ հագուստով և կրծքին մեխակի կարմիր ծաղիկներ էր ամրացում, մի մուտ ձեռք սերենադ էր նվագում ջութակի վրա: Ջուլիետտան պատուհանից ցած նայեց և տեսավ մի պատանի լայնեզր գլխարկով: Ջուլլիետտան իր ամբողջ էությամբ և ուշադրությամբ լսում էր սերենադը: Երբ ավարտվեցին ջութակի հնչյունները Ջուլիետտան բացականչեց – Ո ՞վ ես դու, նայիր վերև պատուհանին: Պատանին նայեց վերև, ինչ հրաշալի և գեղեցիկ աչքեր, գրավիչ դեմք: Ինչ է անունդ – հարցրեց Ջուլիետտան, - Անտոնիո: Անտոնիո ասա ո ՞վ ես դու – բացականչեց Ջուլիետտան: Ես որբ եմ, հայրս մի բանվոր էր, որը մեքենայի տակ ջարդվեց և մեռավ, իսկ մայրս գնաց նրա ետևից, չունեմ ոչ մի հարազատ: Ջուլիետտան նրան հարցրեց արդյոք կգա և կապրի իրենց ընտանիքի հետ, սակայն Անտոնիոն պատասխանեց – ես հպարտ եմ սիրուն Ջուլիետտա: Ջուլիետտան մի մետաղադրամ նետեց ներքև և հարցրեց արդյոք ամեն օր կգա և կնվագի իր պատուհանի տակ, իսկ Ատոնիոն ասաց – այո կգամ, բայց ոչ մետաղադրամի, այլ գեղեցկության համար: Ամեն օր Անտոնիոն գնում պատուհանի տակ նվագում էր: Ջուլիետտան հարցրեց Անտոնիոյին թե արդյոք նա կհամաձայնվի զբոսանք կատարել իր հետ ծովի վրա, իսկ հետո հարցրեց – արդյոք թույլ կտա գլուխը դնի ծնկան վրա: Իսկ հետո հարցրեց - արդյոք թույլ կտա համբուրել իրեն: Մի երեկո էլ երբ արտիստը եկավ պատուհանի մոտ, պատուհանը փակ էր, նա սկսեց նվագել, պատուհանը մի քիչ բացվեց և ընկավ մետադրամ ու մի փոքրիկկ թուղթ որտեղ գրված էր.

Հայրս ասում է մենք վերևն ենք, դու ներքևը, տղան հեռացավ: Անցան տարիներ, երբ արդեն փողոցներում երգող արտիստը դարձել էր հայտնի աստղ: Եվ երբ մի օր համերգից հետո Ջուլիետտան եկավ իր մոտ և ասաց, Անտոնիո ես սիրում եմ քեզ, Անտոնիոն պատասխանեց – ավաղ սինյորա ներեցեք ինձ, դուք վերևում էիք, իսկ ես ներքևում: Ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջևավա՜ղսինյորաես չեմկարող։ Այսպես էր վերջանում իտալական սիրավեպը։


 Նար-Դոս «Ես և նա» (ես)

Ես սիրում էի նրան, նրա գեղեցկությունը, տեսքը, ծիծաղը, այն ինձ տիրում էր: Սակայն նա սիրո՞ւմ էր ինձ, դա չգիտեմ: Սակայն ես լիովին հավատում էի, որ նա սիրում է և մինչև մահը մեզ չի բաժանի ոչինիչ: Այդ ժամանակվերջին կուրսում էի սովորում և պատրաստվում էի քնություններին: Մի օր նամակ ստացա նրանից, որտեղ գրված էր, որ էլ չի ցանկանում ինձ հետ շփվի, որ էլ չանհագստացնեմ իրեն: Մտածեցի հերթական կատակ է, սակայն հետո երբ նամակ էի ուղարկում և պատասխան չէի ստանում արդեն համոզվում է: Հետո ստացա նամակ, որտեղ գրված էր՝ ամուսնացա: Սկզբից այդքան էլ չէի հավատում և կարծում էի գրել է միայն նրա համար, որ էլ չանհագստացնեմ նրան: Սակայն հետո կամաց-կամաց հասկանում էի, որ այն ճիշտ է: Զգում էի, որ սկսում եմ խելագարվել: Մի օր վեր կացա թողի համալսարանս, հասկացա, որ այն վերջին կուրսի, ապագայի հույսերով լեցուն ուսանողը դարձել էր արբած և քնատ, զզվելի հատկանիշներով մարդ: Մի անգամ փողոցում հանդիպեցի իմ հին սիրուն, ես նրանք ճանաչեցի, չնայած նրան, որ դարձել էր բարձր հասակով, մի խնամված կին, սակայն նա ինձ սկզբից չճանաչեց, որովետև այն գեղեցիկ ուսանողից, դարձել էի հարբած մարդ: Վախեցավ նա, նստեց կառքը և գնաց: Այդ օրվանից հետո փորձեցի սիրածս աղջկա դավաճանությունը որոնել իմ էության մեջ: Շատ որոնեցի և վերջապես գտա մի պատմվածքի ընթերցումից հետո, որը լուսավորեց իմ ներքին աշխարհը: Այստեղ բառացի թարգմանությամբ առաջ եմբերում այդ սիրավեպըորի վերնագիրըսակայնդնում եմ «Նա», պատմվածքիհերոսին ինձ հակադրելու համար։

Տերյանը` գրական հայերենի հիմադիր և հասարակական-քաղաքական գործիչ

Տերյանըգրական հայերենի հիմադիր և Տերյանը՝  հասարակական-քաղաքական գործիչ


Ինչպես գիտենք հունվարի 28-ին Վահան Տերյանի ծննդյան օրն է: Ես սկսեցի ուսումնասիրել  Տերյանի <<Մթնշաղի անուրջները>> ժողովածուն, կարդացի գրռթե բոլոր բանաստեղծությունները: Տերյանը այդ ժողովածուն նվիրել է սիրոն, քանի որ բանաստեղծությունները սիրո մասին է: Տերյանը եղել է հասարակական քաղաքական գործիչ, հայոց լեզվի ստեղծող և իր հայրենասիրական ստեղծագործությունները այսօր էլ հավատ և ուժ են ներշնչում ժողովրդի մեջ, երիտասարդները շարունակում են հաճույքով կարդալ իր գեղեցիկ բանաստեղծությունները: Տերյանը միշտ նվիրված է եղել իր հայրենիքին, շատ է սիրել իր ազգին, իր լեզուն: <<Լեզուն մշակույթի ամենանախնական նշանացույցն էլեզուն ազգի հոգին էկենդանի է այդ հոգինկենդանի է և ազգը>> ասում է Տերյանը: Նա այնքան է սիրել իր հայրենիքը, որ ամենադժվարին պահին, պատերազմների ընթացքում թե ֆիզիկապես, թե գումարով և թե իր մեծ հոգով օգնում էր ժողովրդին: Տերյանը շատ բողոքներ է ներկայացրել նաև Հայաստանի տարածքները Թուրքիային հանձնելու նպատակով: <<Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացությանոր մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում  որ մենք դառնում ենք անընդունակ բան հասկանալու կամ անելուԴա մի հիվանդագին սեր էայդ չափով ենք մենք մոտենում ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում և մեռնում ենք վաղ>> ասում է Տերյանը: 

Ձմեռային ճամբար 2017

Ճամբարային 5-րդ օրը 


 Արդեն ավարտին է մոտենում ճամբարային առաջին շաբաթը: Ու մինչ բոլորը անհաբերությամբ սպասում էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի այցին, մենք որոշեցինք փոքրիկ շրջաց կատարելով ծանոթանալ տարբեր ջոկատների ճամբարային առօրյային: Առաջինը այցելեցինք տիկին Ելենայի ջոկատ, որտեղ ճամբարականները աշխատում էին «Ձմեռային հեքիաթ» նախագծի շրջանակներում և պատրաստվում էին ճամփորդության դեպի Չարենցի կամար:
Հաջորդ կանգառը տիկին Սիլվայի ջոկատում էր: «Օտարագիր հայեր» նախագծի շրջանականերում սովորողները թարգմանում են հանճարեղ գրող Վիլիան Սարոյանի պատմվածքներից մի հատված, որը շուտով նաև կբեմադրվի:
Գիտամանկավարժական հավաքի ակտիվ նախապատրաստությունը էր ընդանում 10-րդ դասարանցիներից բաղկացած տիկին Նունեյի ջոկատում:
Չնայաց ճամբարային ակտիվ թոհուբոհին մաթեմատիկների և գիտակների ջոկատները ուղղակի տարված էին իրենց գործունեությամբ և նույնիսկ չնկատեցին իրենց նկարողներին:
Ավագ դպրոցը այսօր նաև հյուրեր ուներ, մեզ էին այցելել Հարավային դպրոցի 3-րդ դասարանցիները, ովքեր ընթերցելով ամենատարբեր գրքեր, առանձնացնում էին իրենց սիրելի հատվածները գրքերից և ստեղծում թվայնացվող գրքերի փաթեթ: 



ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԼԱՆ


Հունվարի 9, երկուշաբթի
09:00-09:30 – Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:30 – Ուսումնական խորհրդատվություն մաթեմատիկայից
10:30-12:30 - Պարատուն
12:30-13:00 - Ընդմիջում
13:00-14:00 - Օրվա աշխատանքների լուսաբանում անհատական բլոգում

Հունվարի 10երեքշաբթի
09:00-09:30 – Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:30 – Ուսումնական խորհրդատվություն մաթեմատիկայից
10:30-12:30 - Պարատուն
12:30-13:00 - Ընդմիջում
13:00-14:00 - Օրվա աշխատանքների լուսաբանում անհատական բլոգում

Հունվարի 11, չորեքշաբթի
09:00-09:30 – Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:30 – Նախագծային աշխատանք՝ «Սննդային թունավորումներ»
10:30-12:30 - Պարատուն
12:30-13:00 - Ընդմիջում
13:00-14:00 - Օրվա աշխատանքների լուսաբանում անհատական բլոգում

Հունվարի 12, հինգշաբթի
09:00-09:30 – Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:30 – Նախագծային աշխատանք՝ «Ինտերակտիվ քարտեզների փաթեթ» (Դիջիթեք 2017-ի համար)
10:30-12:30 - Պարատուն
12:30-13:00 - Ընդմիջում
13:00-14:00 - Օրվա աշխատանքների լուսաբանում անհատական բլոգում

Հունվարի 13, ուրբաթ
09:00-09:30 – Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:30 – Նախագծային աշխատանք՝ «Անվանի մաթեմատիկոսներ»
10:30-12:30 - Պարատուն
12:30-13:00 - Ընդմիջում
13:00-14:00 - Օրվա աշխատանքների լուսաբանում անհատական բլոգում

Աղայանական ըներցումներ - Նպատակ դաստիրակության

Գլուխ Ա
Картинки по запросу աղայանական ընթերցումներ
Մարմին, հոգի, միտք, դրանք են ստեղծում մարդուն: Աղայանը ասում է, որ դաստիրակության միակ նպատակը պետք է լինի զարգացնել մարդուն այդ երեք կողմերը վերցրած միասին: Դաստիրակության ամենկարևոր հատկություններից է` լինել առաքինի, խելոք և ուժեղ: Աղայանի կարծիքով կրթել, սովորեցնել, դրանք երկուսն էլ մտնում են դաստիրակության մեջ: Համաձայն եմ Աղայանի հետ, դաստիրակության մեջ մտնում է ամեն ինչ` կրթել, սովորեցնել, զարգացնել: Եվ իրոք դժվար և մեծ է դաստիրակի գործը այնքանով, որ մարդուն սովորեցնում է լինել ուժեղ, վարժեցնել ամեն մի բանի , աճեցնել: Ես կավելացնեմ այն, որ իմ կարծիքով դաստիրակության մեջ նաև պետք է  մտնի դիմացինիդ հանդեպ քաղաքակիրթ և բարեկիրթ լինելը:

Գլուխ Բ

Համաձայն եմ Աղայանի հետ, մարմինը, հոգին և միտքը դրանք միասին մի ամբողջություն են, մի եռանկյուն: Եվ եթե դրանցից մեկը անհետանա, մարդը կլինի ոչ ամբողջական, անխելք, անդաստիրակ: Մարդուց եթե անհետանա հոգին, նա կդառնա անտաշ, կյանքին, մարդկությանը ոչ պիտանի մարդ: Կվերնա նաև իր մեջ մարդկությունը, մյուսների հանդեպ կլինի անքաղաքավարի, հոգու մեջ կվերանա բարեխղճությունը: Եթե անհետանա միտքը, մարդը կդառնա անխելք, չի ունենա մտածելու ունակություն, գուցե նաև կկորցնի լեզուն: Իսկ եթե վերանա մարմինը, հնարավոր է նաև նա աշխարհում գոյություն չունենա: 

Չարենցյան օրեր

Չարենցի զգացմունքների աշխարհը. — հերթականությամբ կարդում ենք և վերլուծում. 

Ռուբայաթներ - քառյակներ (պարսկերեն)
Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։

Այս տողերով Չարենցը բնութագրում է այն մարդկանց, ովքեր միշտ ուրախ են խանդավառ և միշտ յուրաքանչյուրիս տալիս են ջերմություն:

Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։

Այս տողերով Չարենցը ուզում է ասել, որ իր համար ամեն մի վայրկյանը շատ կարևոր է, թե ներկան, թե անցյալը և թե ապագան:

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

Այս տողերով ուզում է ասել, որ հոգում ինչ-որ խառնաշփոթ է տիրում, ամեն ինչ խառնվել է իրար և նա չի հասկանում թե ինչ է կատարվում իր ներսում, հոգում:

Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։

Իմ կարծիքով այս տողերով Չարենցը դիմում է մարդկությանը, օրինակ բերելով անտառին և ասելով, որ անտառը միշտ թափում է տերևները, վատնում է, բայց միշտ զվարթ և ուրախ է: Եվ ասում է, որ պետք է հետևել այդ խորհրդին, ինչքան էլ վատնում ես, կորցնում ես, ոչինչ եղիր միշտ երջանիկ:

Դու մի օր աչքերըդ կփակես, որ ուրիշը քո տեղ գոյանա.
Կգնաս, կանցնես աշխարքից, որ ուրիշը քո տեղ գոյանա։

Այս տողերով Չարենցը խոսում է ծերության և մահի մասին, որ մարդ ծերանում և մահանում է նրա փոխարեն ուրիշն է գոյանում, լույս աշխարհ գալիս:

<<Ողջակիզվող կրակ>> ժողովածու
Ես արդեն հնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՛ր եմ,
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Ես կարծես դեռ ջահել եմ,

Այս տողերով Չարենցը ուզում է ասել, որ նա արդեն ծեր է, բայց կյանքի վառ, ուրախ օրերի շնորհիվ կարծես թե նոր շունչ ստացած լինի և կարծես երիտասարդացած լինի:

Հուզվում ու ծփում են օրերը,
Ինչպես իմ երգերը բոլոր,
Երբ քաղցր կարոտդ վառել է
Սրտիս մեջ նոր սեր ու օրոր: 

Այս տողերը Չարենցը նկարագրում է կարոտի զգացումով, երբ կարոտով լցված սպասում է ինչ-որ մեկին և սրտի մեջ ուրախությունն է, սերն է:

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է` կրակ է ու բոց.

Իմ կարծիքով այս տողերով Եղիշե Չարենցը ուզում է ասել անհամբեր, մեծ, անդիմադրելի սիրո մասին, որ սրտում կրակ է վառվում:

Վառվում Է հեռու մի սեր
Սրտիս մեջ, դառնում մոխիր.

Այս տողերով ուզում է ասել, որ սերը վառվում, անհետանում և կորչում է իր սրտից: Սրտում ինչ-որ անհասկանալի բան է կատարվում:

Ամեն անցորդ ապրի,
Ամեն անցորդ զգա
Խենթությունը երգիս...

Չարենցը այս տողերում ասում է, որ ցանկանում է, որ բոլորը լսեն իր երգը և նույնիսկ ուրախանան, երջանկանան այդ երգով


<<Տաղարան>> ժողովածու
Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,

Իմ կարծիքով այս տողերով Չարենցը ուզում է արտահայտել իր սերը կնոջ հանդեպ: Նա գովում է իր կնոջը` թե ինչքան գեղեցիկ է և անհնդատ ցանկանում է տեսնել նրան:

Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան...

Այս տողերով նույնպես Չարենցը ուզում է ասել, որ երբ իր կինը տխուր է նրան անհանգստացնում է դա, նա սրտով, հոգով տխրում է:

Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,

Այս տողերում Եղիշե Չարենցը գովում է իր կնոջը, որ նա  գեղեցիկ, նախշուն բույրով կինն է:

Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,

Այս տողը ասում է, որ կնոջ սերը կրակ է և այդ կրակով նա այրում է սրտեր: Չարենցը ուզում է ասել, որ իր կնոջ սերը այրում էր իր սիրտը, նրանք սիրում էին միմյանց, շատ մեծ սիրով:

Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝ 
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...

Այս տողերով Չարենցը ասում է իր ամենամեծ զգացմունքի ` սիրո մասին: Այս տողերով նա ասում է, որ անհանգստանում է կնոջ համար, մտածում կնոջ մասին:

Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ,— երգս ուրախ պիտի ասեմ։

Իմ կարծիքով այս տողերով Չարենցը ուզում է ասել, որ ինչ էլ լինի նա հասնելու է, պայաքրելու է իր սիրած աղջկա համար:

Keep fit and be healthy :)

Our English teacher gave us a project “Keep fit and be healthy” and so we are growing a Hypericum in our class. There are the seeds we grew together in our little warm greenhouse. Every day we water our seeds to make them grow. But once an unknown human being watered our seeds, so they were spoiled. But as we took care of them they became healthy again. Our project is going to be continued.

Գրաբարի օլիմպիադա

I. Կարդա Հիսուսի երեք առակները, ընտրիր դրանցից մեկը և կատարիր առաջադրանքները:
Առաջադրանքներ.
Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:
տնկեաց, պատեաց, փորեաց, շինեաց, առաքեաց, դարձեալ - տնկյաց, պատյաց, փորյաց, շինյաց, առաքյաց, դարձյալ(գրաբարում եա-ն կարդացվում է ` յա)

Պտղոյ, արտաքոյպտղո, արտաքո (գրաբարում յ-ն չի կարդացվում)

իւր, զժառանգութիւուն- յուր, զժառագություն (գրաբարում իւ-ն կարդացվում է յու)

Յետոյ (գրաբարում բառասկզբում յ-ն կարդացվում է Հ, իսկ բառավերջում յ-ն չի կարադացվում:

Թերեւս, իբրեւ - թերևս, իբրև (գրաբարում եւ կարդացվում է և)


Փոխադրիր տեքստը աշխարհաբար:

Մի տանտեր կար, որ մի այգի տնկեց, ցանկապատեց այն, Հնձանի համար փոս փորեց և աշտարակ շինեց, ապա այն վարձու տվեց մշակների, իսկ ինքը մեկնեց ուրիշ աշխարհ: Երբ այգեկութի ժամանակը հասավ, իր ծառաներին ուղարկեց մշակների մոտ՝ բերքից իր բաժինն առնելու: Մշակները, նրա ծառաներին բռնելով, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, իսկ մյուսին էլ քարկոծեցին: Այգու տերը դարձյալ ծառաներ ուղարկեց՝ թվով ավելի, քան նախկինները, բայց սրանց էլ նույն բանն արեցին: Վերջին իր որդուն ուղարկեց նրանց մոտ՝ մտածելով &lt;&lt;Թերևս իմ որդուց քաշվեն&gt;&gt;: Բայց մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին. &lt;&lt;Սա է ժառանգը եկեք սպանենք սրան, որպեսզի տիրանանք նրա ժառանգությանը&gt;&gt;: Եվ բռնելով նրան՝ այգուց դուրս հանեցին ու սպանեցին: Ապա հիսուսը հարցրեց.
-Երբ այգու տերը գա, ի՞նչ կանի այդ մշակներին: Նրանք պատասխանեցին.
- Այդ չար մշակներին անկասկած կսպանի և այգին վարձու կտա ուրիշ մշակների, որոնք նրա բերքի բաժինը նրան կտան իր ժամանակին:

Մեկնաբանիր ընտրածդ առակը:
Այս առակը մի տարածքի մասին էր, որը տրված էր մշակներին, բայց վարձով: Բայց, երբ գալիս էր այգեկութի ժամանակը, մշակները բերքից մի բաժին չէին տալիս տիրոջը: Իմ կարծիքով այս առակը ցույց է տալիս, որ նույնիսկ, եթե տարածքը վարձով, բայց ամեն դեպքում քոնն է, պետք է այդ տարածքից գոնե մի մասը հանձնես տիրոջը, այլ ոչ թե ագահությամբ միայն քեզ պահես:

Փորձիր գեղեցիկ և անսխալ կարդալ առակը, ձայնագրիր:

ձայանգրությունը տե՛ս այստեղ  

II. Տրված են աղոթքների վերնագրերը և աղոթքներ: Վերնագրերից յուրաքանչյուրը դիր համապատասխան աղոթքից առաջ:
«Խնդրանք իմաստության»«Առավոտյան աղոթք», «Աղոթք ճաշից առաջ», «Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»

1. Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո:

2. Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն:

3. Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս:

4. Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:

III. Ընտրիր վերևի աղոթքներից մեկը և կատարիր առաջադրանքները.
4. Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:

Բացատրիր, թե ինչ նշանակություն ունի ընտրածդ աղոթքը, ինչքանով է այն կարևոր, որն է դրա անհրաժեշտությունը:
Այս աղոթքը ասում է` եկեք կերակուրը ճաշակենք խաղաղությամբ և շնորհակալ լինենք, որ տերն պարգևել է այն մեզ:

Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. հիմնավորիր:
Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր - իմ կարծիքով այս արտահայտությունն է կարևոր, քանի որ այս արտահայտությամբ օրհնում և շնորհակալություն են հայտնում տիրոջը, որ պարգևել է նրանց:

Ընթերցիր, ձայնագրիր աղոթքը:

ձայնագրությունը տե՛ս այստեղ