Գլուխ Ա
Մարմին, հոգի, միտք, դրանք են ստեղծում մարդուն: Աղայանը ասում է, որ դաստիրակության միակ նպատակը պետք է լինի զարգացնել մարդուն այդ երեք կողմերը վերցրած միասին: Դաստիրակության ամենկարևոր հատկություններից է` լինել առաքինի, խելոք և ուժեղ: Աղայանի կարծիքով կրթել, սովորեցնել, դրանք երկուսն էլ մտնում են դաստիրակության մեջ: Համաձայն եմ Աղայանի հետ, դաստիրակության մեջ մտնում է ամեն ինչ` կրթել, սովորեցնել, զարգացնել: Եվ իրոք դժվար և մեծ է դաստիրակի գործը այնքանով, որ մարդուն սովորեցնում է լինել ուժեղ, վարժեցնել ամեն մի բանի , աճեցնել: Ես կավելացնեմ այն, որ իմ կարծիքով դաստիրակության մեջ նաև պետք է մտնի դիմացինիդ հանդեպ քաղաքակիրթ և բարեկիրթ լինելը:
Գլուխ Բ
Համաձայն եմ Աղայանի հետ, մարմինը, հոգին և միտքը դրանք միասին մի ամբողջություն են, մի եռանկյուն: Եվ եթե դրանցից մեկը անհետանա, մարդը կլինի ոչ ամբողջական, անխելք, անդաստիրակ: Մարդուց եթե անհետանա հոգին, նա կդառնա անտաշ, կյանքին, մարդկությանը ոչ պիտանի մարդ: Կվերնա նաև իր մեջ մարդկությունը, մյուսների հանդեպ կլինի անքաղաքավարի, հոգու մեջ կվերանա բարեխղճությունը: Եթե անհետանա միտքը, մարդը կդառնա անխելք, չի ունենա մտածելու ունակություն, գուցե նաև կկորցնի լեզուն: Իսկ եթե վերանա մարմինը, հնարավոր է նաև նա աշխարհում գոյություն չունենա:
No comments:
Post a Comment