- Զրույց տատիկ-պապիկի հետ (եթե հնարավորություն չկա, ուրեմն՝մայրիկ-հայրիկի հետ): Թեման՝ Մեր ընտանիքի Ծննդոց գիրքը:Հարցերի միջոցով պարզել, թե որտեղի՞ց է գալիս ձեր ընտանիքիպատմությունը, մինչև քանի՞ սերունդ կարող են մտքով ետ գնալ ձերտան մեծերը, ինչ գիտեն կամ ինչ են հիշում իրենց ծննդավայրից, ինչբարբառով են խոսել (խոսում) նրանք: Եթե կարող են, խնդրեք-համոզեք, թող հետաքրքիր բան պատմեն իրենց բարբառով:
Պապիկիս պատմածը մեր ազգի մասին
Մեր ծննդոց գիրքը
Պապս պատմում է, որ մեր ազգը ապրել է նոր Բայազետի Գանձակ գյուղում, որը ժամանակի ընթացքում մի քանի անգամ անվանափոխել են՝ Քյոսամայմաթ, Բատիկյան, հետո նորից Գանձակ անուններով: Խոսել են Բայազետի բարբառով, որը այժմ ձևափոխվել դարձել է Քյավառի, այժմ <<Գավառ>> բարբառով: Մեր ազգը սերվել է Ջանիկ Օհանյանից, դրանից առաջ պապս չի հիշում: Ջանիկի անունով մեր ազգը մինչև այժմ կոչվում է՝ Ջանգի ազգ: Ջանիկը ունեցել է երեք տղա՝ Տիգրան, Սիրական և Մանուկ: Մանուկը մեր ճյուղի նախապապն է, որի անունը դրված է հայրիկիս վրա: Մեր ծննդավայրը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի, Աժդահակ լեռան ստորոտին, Գեղամա լճի մոտիկ: Գեղամա լճակին մեր ազգաբնակչությունը անվանում է՝ Սևանա ծով: Մեր բարբառին յուրահատուկ է ա-ի և օ-ի հնչողությունը, որոնք արտասանվում են յուրահատուկ և կլորացված ձևով: Բաղաձայները արտահայտվում են շատ կոշտ ձևով, այդ պատճառով մեր լեզվին անվանում են՝ շատ կոշտ: Օրինակ՝ հաց ասելու փոխարեն անվանում են՝ խաց:
No comments:
Post a Comment