Նախագիծ «Կարդում ենք Չարենց»

Կենսագրություն
Եղիշե Աբգարի Սողոմոնյանը ծնվել է 1897թվականի մարտի 13-ին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,– այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Նա 20-րդ դարի նշանավոր հայ բանաստեղծ է: 1908-1912թթ. սովորել է Կարսի հայկական, ապա ռուսական ռեալական ուսումնարաններում, 1916-1917թթ.՝ Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում, իսկ 1922թ. որպես ազատ ունկնդիր ընդունվել է Վալերի Բրյուսովի հիմնած Գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել: Հեղափոխությամբ ոգևորված՝ Չարենցը 1918-1919թթ. Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, իսկ Հայաստանում՝ 1920թ.-ին՝ Մայիսյան, 1921թ.-ին՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920թ.-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում որպես արվեստի բաժնի վարիչ: 1922թ.-ին Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու հետ համատեղ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը: 1924-1925թթ.-ին եղել է Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: 1925թ.-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1926-1928թթ.-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի և «Նորք» հանդեսի խմբագրություններում, 1928-1935թթ.-ին՝ Հայպետհրատում: 1935թ.-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937թ.-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին՝ մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է հետմահու: Չարենցն ընդարձակել է գեղարվեստական մտածողության հայեցադաշտը, կանխորոշել գրականության հետագա զարգացման ուղիները, թարմացրել լեզուն, տաղաչափությունը, հարստացրել գրական ժանրերը: Գրողի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912թ.-ին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում: 1914թ.-ին Կարսում լույս է տեսել նրա առաջին գրքույկը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», իսկ 1915թ.-ին Թիֆլիսում հրատարակվել է «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915թ.-ին, զինվորագրվելով հայկական կամավորական խմբին, հասել է Վանի մատույցները, ականատես եղել պատերազմի դաշտում և Վանում տեղի ունեցող ողբերգությանը: Երևանում կառուցվել է Չարենցի հուշահամալիրը (1985 թ., քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան), նրա անվան դպրոցի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին։

Միասնական ընթերցումներ Չարենցի տուն-թանգարանի դիմաց

  • Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս…
  • Ինչ որ լավ է, վառում է ու վառվում
  • Դոփում են, դոփում են, դոփում են ձիերը
  • Ես իմ անուշ Հայաստանի…

Մասնակիցներ` Նախագծին կարող են մասնակցել կրթահամալիրի բոլոր  դպրոցների սեբաստացի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ…
Նպատակը՝  կարդալ, սովորել, զգալ Չարենցի ստեղծագործությունները, ծանոթանալ Չարենց գրողի, մտածողի, քաղաքացու հետ։
Խնդիրները

  • Ծանոթացում Չարենցի թողած գրական ժառանգությանը
  • Ստեղծագործությունների ընթերցում, բերանացի փոխանցում
  • Վերլուծական մտքի զարգացում
  • Ստեղծագործությունների ներկայացման հետաքրքիր, նոր մոտեցումների ցուցաբերում

Թեմաներ
  • Չարենցը՝ բանաստեղծ

Չարենցի զգացմունքների աշխարհը. — վերլուծում

Ռուբայաթներ - քառյակներ (պարսկերեն)
Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քոխնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։

Այս տողերով Չարենցը բնութագրում է այն մարդկանց, ովքեր միշտ ուրախ են խանդավառ և միշտ յուրաքանչյուրիս տալիս են ջերմություն:

Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյանայն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանըհնչեղ
Ներկա է, անցյալու գալիք։

Այս տողերով Չարենցը ուզում է ասել, որ իր համար ամեն մի վայրկյանը շատ կարևոր է, թե ներկան, թե անցյալը և թե ապագան:

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ եսու դո՛ւ:

Այս տողերով ուզում է ասել, որ հոգում ինչ-որ խառնաշփոթ է տիրում, ամեն ինչ խառնվել է իրար և նա չի հասկանում թե ինչ է կատարվում իր ներսում, հոգում:

Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛րինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր էու մի՛շտ անհատնում։

Իմ կարծիքով այս տողերով Չարենցը դիմում է մարդկությանը, օրինակ բերելով անտառին և ասելով, որ անտառը միշտ թափում է տերևները, վատնում է, բայց միշտ զվարթ և ուրախ է: Եվ ասում է, որ պետք է հետևել այդ խորհրդին, ինչքան էլ վատնում ես, կորցնում ես, ոչինչ եղիր միշտ երջանիկ:

Դու մի օր աչքերըդ կփակես, որ ուրիշը քո տեղ գոյանա.
Կգնաս, կանցնես աշխարքից, որ ուրիշը քո տեղ գոյանա։

Այս տողերով Չարենցը խոսում է ծերության և մահի մասին, որ մարդ ծերանում և մահանում է նրա փոխարեն ուրիշն է գոյանում, լույս աշխարհ գալիս:

<<
Ողջակիզվող կրակ>> ժողովածու
Ես արդեն հնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՛ր եմ,
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Ես կարծես դեռ ջահել եմ,

Այս տողերով Չարենցը ուզում է ասել, որ նա արդեն ծեր է, բայց կյանքի վառ, ուրախ օրերի շնորհիվ կարծես թե նոր շունչ ստացած լինի և կարծես երիտասարդացած լինի:

Հուզվում ու ծփում են օրերը,
Ինչպես իմ երգերը բոլոր,
Երբ քաղցր կարոտդ վառել է
Սրտիս մեջ նոր սեր ու օրոր

Այս տողերը Չարենցը նկարագրում է կարոտի զգացումով, երբ կարոտով լցված սպասում է ինչ-որ մեկին և սրտի մեջ ուրախությունն է, սերն է:

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է` կրակ է ու բոց.

Իմ կարծիքով այս տողերով Եղիշե Չարենցը ուզում է ասել անհամբեր, մեծ, անդիմադրելի սիրո մասին, որ սրտում կրակ է վառվում:

Վառվում Է հեռու մի սեր
Սրտիս մեջ, դառնում մոխիր.

Այս տողերով ուզում է ասել, որ սերը վառվում, անհետանում և կորչում է իր սրտից: Սրտում ինչ-որ անհասկանալի բան է կատարվում:

Ամեն անցորդ ապրի,
Ամեն անցորդ զգա
Խենթությունը երգիս...

Չարենցը այս տողերում ասում է, որ ցանկանում է, որ բոլորը լսեն իր երգը և նույնիսկ ուրախանան, երջանկանան այդ երգով

  • Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ
  • Չարենցը՝ մարդ
  • Չարենցը՝ քաղաքացի
  • Չարենցի ստեղծագործությունների բազմազանությունը
  • Չարենցի զգացումների աշխարհը
  • Ուսումնասիրություններ՝ Չարենցը մեր օրերում
  • Իմ Չարենցը
  • Չարենցը՝ մեր տանը
  • Չարենց՝ դպրոցում
  • Չարենցը՝ քաղաքում
  • Չարենցագետներ

Բանաստեղծություններ
Չարենցյան ողջույն
«Տաղ անձնական», «Հեռացումի խոսքեր», «Վահագն», «Հայրենիքում», «Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար», «Լուսամփոփի պես աղջիկ», «Էմալե պրոֆիլը Ձեր», «Ես իմ անուշ հայաստանի»… 


Ակնկալվող արդյունքներ

Անհատական, խմբային, ընտանեկան հետաքրքիր

  • նախագծեր
  • վերլուծություններ
  • տեսանյութեր
  • ռադիոնյութեր
  • գրական թատրոն
  • ռոդիոթատրոն
  • թափառիկ ընթերցումներ
Տեսադարան





·         Ունկնդրի՛ր «Տաղարան» շարքի բանաստեղծությունները

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,

Իմ կարծիքով այս տողերով Չարենցը ուզում է արտահայտել իր սերը կնոջ հանդեպ: Նա գովում է իր կնոջը` թե ինչքան գեղեցիկ է և անհնդատ ցանկանում է տեսնել նրան:

Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան...

Այս տողերով նույնպես Չարենցը ուզում է ասել, որ երբ իր կինը տխուր է նրան անհանգստացնում է դա, նա սրտով, հոգով տխրում է:

Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,

Այս տողերում Եղիշե Չարենցը գովում է իր կնոջը, որ նա  գեղեցիկ, նախշուն բույրով կինն է:

Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,

Այս տողը ասում է, որ կնոջ սերը կրակ է և այդ կրակով նա այրում է սրտեր: Չարենցը ուզում է ասել, որ իր կնոջ սերը այրում էր իր սիրտը, նրանք սիրում էին միմյանց, շատ մեծ սիրով:

Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝ 
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...

Այս տողերով Չարենցը ասում է իր ամենամեծ զգացմունքի ` սիրո մասին: Այս տողերով նա ասում է, որ անհանգստանում է կնոջ համար, մտածում կնոջ մասին:

Անուշ հոտով սիրտս լցրիրՎարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ,— երգս ուրախ պիտի ասեմ։

Իմ կարծիքով այս տողերով Չարենցը ուզում է ասել, որ ինչ էլ լինի նա հասնելու է, պայաքրելու է իր սիրած աղջկա համար:

 

Առաջադրանքներ

  • Հավաքի՛ր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու (չմոռանաս աղբյուրը նշել) և  ներկայացրո՛ւ:

Կարսը Չարենցի ծննդավայրն է։ Կարսի հիմնադրումը վերագրվում է 4-րդ դարին։ Հին շրջանի մատենագիրները Կարսը կոչում են «Կարուց բերդ»: Կարսի` իբրև քաղաքի ծնունդը հաշվվում է 10-11-րդ դարերից, հենց այդ ժամանակներից էլ ավելի որոշակի են քաղաքին վերաբերող տեղեկությունները մատենագրական աղբյուրներում։ 928-961թթ. Կարսը Բագրատունիների, 963-ից` Վանանդի թագավորության մայրաքաղաքն էր։ 1065թ. սելջուկներըգրավում են քաղաքը, որն այնուհետև անցնում է մերթ սելջուկների, մերթ պարսիկների, ապա թուրքերի ձեռքը։ 1877-78թթ ռուս-թուրքական պատերազմից հետո քաղաքն անցնում է Ռուսաստանի տիրապետությանը, 1921-ին Կարսի պայմանագրով կրկին անցնում Թուրքիային։ Ապագա բանաստեղծի մանկությունն ու պատանեկությունը անցել են Կարս քաղաքում։ Չունենալով սեփական բնակարան՝ նրանք (Սողոմոնյանների ընտանիքը) ապրել են Կարսի տարբեր թաղամասերում:
Հայտնի է, որ Կարսն ուներ երեք գրախանութ, որոնց մշտական հաճախորդներից էր պատանի Եղիշեն։ Նա գրքեր շատ էր գնումհաճախ սնունդի ու հագուստների հաշվին, վկայում են ընկերները։ «Մեկ անգամ նրանց տանը վեճ ծագեց, — հիշում է ընկերներից մեկը։Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար ու բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն։
Տո, դու խելքդ հացի հե՞տ ես կերել,– զայրացավ հայրը։Բոբի՞կ պիտի ման գաս։
Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապարհին ասաց.
Լավ է ոտքից բոբիկ լինել, քան թե խելքից»:

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։
1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի։ Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։

  • Լսի՛ր «Տաղ անձնական» բանաստեղծությունը: Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բովանդակությունը:

Բանաստեղծության մեջ Չարենցը ասում է, որ լքում է իր ծննդավայրը, այգին ու տունը: Չարենցը, գրում է նրա մասին, թե ինչպես է անցնում օտար քաղաքների ճանապարհներով, թե ինչ նոր իրավիճակներ է տեսնում, նոր մարդկություն: Բանաստեղծության առաջին մասում Չարենցը նկարագրում է իր շրջապատը, իր ճանապարհը, իսկ երկրորդ մասում արդեն իր կարծիքն է արտահայտում այդ ամենի մասին: Չարենցը խոսում է իր հույզերի մասին, ասում է, որ ինչքան էլ աշխարհը ուրախ լինի նա չի կարող ուրախանալ մնացածի հետ, նա պիտի անցնի գնա դեպի իր երազանքները: Չարենցը բանաստեղծության մեջ նշում է նաև Կարինե Քոթանջյանի անունը՝ ում նա այդպես էլ չէր հասցրել հրաժեշտ տալ:

  • Նայի՛ր «Մահվան տեսիլ» ֆիլմը:
  • Ի՞նչ տպավորություն ստացաք՝ ֆիլմերը դիտելով:  Գրել  այդ մասին:
«Մահվան տեսիլ» պոեմում Չարենցը պատկերել է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ուղին: Պոեմը գրվել է 1933 թ. և ներառված է « Գիրք ճանապարհի » ժողովածուում: Իր բնույթով պոեմը խորհրդածական երկ է:
Պոեմի սկզբում պարզ է դառնում, որ Չարենցը իրեն ուղեկից է ընտրում Վերածննդի դարաշրջանի իտալացի բանաստեղծ Դանթեին.
«Եվ բռնում ես ձեռքս, որ ինձ առաջնորդես մռայլ ուղիներով,
Ինչպես Վիրգիլը լուսավոր, որ ցույց տվեց մի օր քեզ երկնային դժոխքը»:

Ինչպես Վերգիլիուսը Դանթեին օգնում է դուրս գալ դժոխքից, այդպես էլ պոեմում Չարենցին ուղեկցում է Դանթեն: Նրանք միասին նստում են «Մտածումի նավը» և նավարկում «Քերթության ու Խոհի դժվար ճանապարհով»: Նրանք նավարկում են հայոց պատմության անցյալով դեպի ներկան, որի ընթացքում հեղինակը  մեկ անգամ ևս վերանայում է հայոց պատմությունը: Պոեմում ընդգրկված է 19-րդ դարը և 20-րդ դարի սկիզբը: Այստեղ իրար են հաջորդում պատմական դեպքեր, կերտված են ազգային գործիչների կերպարներ, որոնք իրենց կյանքը նվիրել են հայրենիքի փրկությանը: Սակայն այս ամենը ներկայացվում է այլաբանորեն՝ առանց անվանելու տվյալ գործչի անունը կամ տվյալ պատմական իրադարձություն: Պոեմն ունի բնաբան, որը Չարենցը վերցրել է Սիամանթոյի « Մահվան տեսիլ» բանաստեղծությունից՝ « Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ»:
Բանաստեղծը և իր ուղեկիցը ձեռք ձեռքի բռնած մտնում են դժոխային մի անտառ, որտեղից լսվում է հառաչ, հեկեկանք, իսկ վերից «գունատ մի մահիկ» մահ ու սարսափ է տարածում իր լույսով: Այդ մահիկը խորհրդանշում է Օսմանյան պետության զինանշանը:
Անտառից նրանց ընդառաջ է գալիս «մի այր գլխաբաց», որը նման է մուրացիկի, սակայն վարդապետ է: Սպիտակ մորուքը հասնում է մինչև սրունքները՝ ծածկելով մերկությունը: Նա դիմում է «Վարպետին»՝ Դանթեին, ասելով, որ ապրել է նրա հայրենիքում, ստեղծագործել է այնտեղ, կղզում ապաստան է գտել, երգել է հայոց փառքը, սակայն իր սիրտը չի բուժվել հայրենյաց ցավից: Այս ծերուկը Ղևոնդ Ալիշանն է, որը ապրել և ստեղծագործել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հիմնված Մխիթարյան Միաբանությունում:
Նրանք շարունակում են մութ անտառով իրենց ճանապարհը, որտեղ լիքն են հառաչի և լացի ձայները: Հեռվում երևում է մոխրացած մի խարույկ, իսկ ծառերի ետևից նրանց դեմ է ելնում մի մարդ՝ «Սևահեր, ահագին գլխով, ոտքերը ոլորուն ու կարճ»: Նրա աչքերից շանթեր են թափվում, իսկ ձեռքին բռնել է մի գիրք: Նա պատմում է իր վառած խարույկի մասին, որից կայծեր են ցրվել աշխարհում, իսկ հիմա մարել է այդ խարույկը: Եվ նորից սկսում է փչել, որ բորբոքի խարույկը: Խոսքը մեծանուն վիպասան Րաֆֆու մասին է, որը գրել է «Կայծեր» վեպը ՝ հուսալով ազատագրական խարույկի մասին:

Պոեմում կերպավորվել են նաև Ռափայել Պատկանյանը՝ «Մռայլ մի մարդ՝ մազերը գանգուր ու խռիվ»:
Շարունակելով ճանապարհը՝  նրանք տեսնում են մի բլուր, որի գլխին վառվում էր հսկա խարույկ:  Խոսքը Հայ Հեղափոխական Դաշնակցության մասին է: Հետագա դրվագներում խոսվում է այս կուսակցության հիմնադիրներ Քրիստափոր Միքայելյանի, Ռոստոմի, Ս. Զավարյանի մասին:
Պոեմում նրանց մոտենում է մի թափոր, որի միջից առանձնանում է մի մարդ՝ վիթխարի հասակով, գունատ, հսկա ճակատով, նման քահանայի, որը ինչ-որ աղոթք էր երգում, իսկ ձեռքին ուներ թիթեղյա մի գանձարան, որի վրա գրված էր. «Քաղաքական անոթ»: Չարենցը այստեղ ակնարկում է Ստեփանոս Նազարյանցին: Այս թափորի միջից առանձնանում էր մի պատանի, «որ ուներ իսկական սրինգ», և այդ սրինգով նա վշտի ու սիրո տաղեր էր նվագում՝ «Խառնելով այլոց աղմուկին իր ձայնը՝ մի քիչ կանացի»: Այդ դալկահար պատանին Պետրոս Դուրյանն էր:
Դուրյանին հաջորդում է Մկրտիչ Պեշիկթաշլյանը:
Հետո գալիս է մի դիակառք որի վրա նստած էր մի գաճաճ մարդ. «Իր խրոխտ արծվային քթին ակնոցներ ուներ նա դրած»: Ձեռքին ուներ մի վիթխարի թերթ: Այդ մարդը «Մշակ» լրագրի հիմնադիր Գրիգոր Արծրունին էր:
Նրանցից հետո երևում է «Սևասքեմ այրերի մի խումբ», որին առաջնորդում էր մոտ 60 տարեկան, փարթամ մորուքով վարդապետ.

«Նա կրծքին կրում էր աստղ, որ ցոլում էր ինչպես ադամանդ,
Մի խաչ էր շողշողում փորին, որ ցոլքեր էր ցրում բյուրեղե.
Իր հուժկու ձեռքերով, իբրև դարերից մնացած ավանդ,
Բռնել էր պարթև ծերունին և տանում էր թղթե մի շերեփ»:

Այս ծերունին Մկրտիչ Խրիմյանն էր (Հայրիկ): Չարենցը այս հատվածում ակնարկում է Բեռլինի վեհաժողովը, որտեղ մի շարք պետությունների անկախությունը վավերացվեց, իսկ հայկական հարցը տեղափոխվեց 61-րդ կետ և մնաց անորոշ:
Հաջորդ հատվածում Չարենցը ակնարկում է առաջին համաշխարհային պատերազմը՝ «Մոտենում էր այսպես հեռվից արշավանքը Արյան և Մահի » :
Պոեմում այլաբանորեն է ներկայացված նաև Ավետիս Ահարոնյանի կերպարը, նրա երգած երգի բառերը՝ «Հըդահյուն», որը հայ հեղափոխական դաշնակցության անվանումն էր: Այլաբանական մեկանաբանություն է ստացել նաև Բանկ Օտտոմանի գրավումը և Խանասորի դեպքը, որոնց մասին Չարենցը ակնարկում է «Խան-Բան-Օտ» կապակցությամբ: Խանասորի դեպքը տեղի է ունեցել 1897 թ.,  որը կազմակերպել էին հայդուկները: Իսկ Բանկ Օտտոմանի գրավումը կատարվել է 1896 թ. օգոստոսին: Այն կազմակերպել էին դաշնակցական մի խումբ գործիչներ, որը բողոք էր Աբդուլ Համիդի բռնակալության դեմ: Վերջինս պոեմում ներկայացված է՝ «Գազան արքա, հրեշ արքա»:
Պոեմում տեսնում ենք նաև Սիամանթոյի և Վարուժանի այլաբանական կերպարները: Նրանք արևմտահայ պոեզիայի ներկայացուցիչներն էին, որոնք դարձան Մեծ եղեռնի զոհեր: Շատ բնութագրական են Սիամանթոյին նվիրված տողերը.
«Նա հո՜ղ էր հայցում՝ խավարին կարկառած ձեռքով իր քարե,
Եվ լու՜յս էր հայցում խավարից՝ իբրև դեղ աչքերին իր կույր… »:

Իրեն բնորոշ հանճարով է ներկայացրել Չարենցը Վարուժանին.
«Եվ զուլալ, արծաթյա ձայնով երգում էր արևի մասին,
Իր գյուղի արևի մասին, որ մորթել էին ցերեկով…
Երգում էր հերկերի մասին, դաշտերի մասին ու հողի,
Քրտինքն էր երգում գեղջուկի և նրա վաստակը արդար, —
Բայց փոխվում էր երգը հանկարծ և դառնում աղաղակ ոխի,
Եվ մոմե շրթերով քերթողի-սկսում էր նա նզովք կարդալ»:

Պոեմն ավարտվում է Հոկտեմբերյան հեղափոխության և Վ.Ի. Լենինի այլաբանական կերպարով: Չարենցը հույս էր կապում այդ հեղափոխության հետ, Լենինի գաղափարների հետ, որ պիտի լուծվեր հայկական հարցը, և իր հայրենիքը պիտի ի վերջո ստանար իր բաժին ազատությունը: Դա է պատճառը, որ Չարենցը պոեմն ավարտում է հետևյալ տողերով.
«Արդ՝ անցել էինք արդեն մենք Անցյալի մռայլ եզերքից,
Լայնահուն աշխարհն էր իմ դեմ՝ ողողված հրով փրկարար,-
Այն ոսկյա լապտերի լույսով ես դարձա Գալիքի երգիչ,-
Այդ լապտերը, օ՜վ Առաջնորդ, կփրկե աշխարհը արար… » :

 Չարենցի կանայք
Չարենցի սերերն ու հրապույրները: Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա ՆիազյանԱհա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե նրա զգացական, թեստեղծագործական աշխարհում:
Սակայն Չարենցի կյանքում եղել է ևս մի սիրային դրվագ, որի մասին ժամանակակիցները միաձայն լռություն են պահպանել կամ լավագույն դեպքում բավարարվել են կցկտուր տեղեկություններով: Եվ նույնիսկ այդ ժլատ հիշատակումները թույլ են տալիս ուրվագծել ոչ սովորական մի պատմության նրբերանգները:
1930 թվի ամռանը Լենինգրադից Երևան վերադարձած Չարենցը դեպքերի բերումով ծանոթանում է 18-ամյա մի գեղեցկուհու Վերա Ռուսկիի հետ: Նա կարճատև այցով Հայաստան էր ժամանել Հայկինոյի հրավերով իբրև դերասան նկարահանվելու լիամետրաժ ֆիլմերից մեկում:
Կան հակասական վկայություններ այն մասին, թե հատկապես ո՞ր կինոնկարում էր երիտասարդ արտիստուհին պատրաստվում հայկական կերպար մարմնավորել: Մի դեպքում նշվում է, թե Վերային հրավեր էր ուղարկել կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: Մեկ այլ կարծիքի համաձայն նրան պատրաստվում էին ընդգրկել «Անուշ» ֆիլմի նկարահանման աշխատանքներում:
Միանգամից ասենք, որ 1930-ին Բեկնազարյանը որևէ ֆիլմ չի նկարահանել, այնպես որ հազիվ թե հրավերը նրանից լիներ: Ինչ վերաբերում է Վրաստանի «ոսկինպրոմից» գործուղված կինոռեժիսոր Ի. Պերեսիանիին, ապա նա իսկապես այդ տարի սկսել էր Թումանյանի «Անուշ»-ի էկրանավորումըզայրույթ պատճառելով հայ մտավորականությանն այն բանի համար, որ հանրահայտ պոեմը վերաձևել էր իր հայեցողությամբ և պատրաստվում էր սիրավեպը դիտարկել դասակարգային պայքարի տեսանկյունից:
Միանգամայն հնարավոր է, որ Վերային Երևան էր կանչել հենց ՊերեսիանինՀայկական կինո, լիակատար կատալոգ»): Վերայի մասին հայտնի էր այն, որ նա ծնվել է Լեհաստանում, և շատերն էին կարծում, թե ազգությամբ լեհուհի է: Մինչդեռ նրա երկիմաստ անուն-ազգանունն ամենայն հավանականությամբ այլ բան չէր, քան արտիստական կեղծանուն, քանի որ իրականում աղջիկն ազգությամբ հրեա էր և ծնողներից ժառանգել էր Էռա Շմիդտ անունը: Դա էր պատճառը, որ Չարենցը ժամանակ առ ժամանակ սիրում էր նրան դիմել իր հորինած բառախաղով աղջկան անվանելով ոչ այլ կերպ, քան «էռա ռուսկիխ »:
Հետագա իրադարձությունները զարգացել են շատ արագ և բուռն: Առաջին կնոջ Արփենիկի մահից հետո ամուրի բանաստեղծի հրապուրանքն այնքան մեծ է եղել, որ նա շուտով Էռային պարզապես տեղափոխել է իր հյուրանոցային համարը (Չարենցն այդ տարիներին դեռ բնակարան չուներ և ապրում էր «Ինտուրիստ» ներկայիս «Երևան» հյուրանոցի երկրորդ հարկի սենյակներից մեկում): Գայթակղությունն ուղեկցվել է աննկարագրելի խանդով:
Չարենցը սահմանափակել էր աղջկա բոլոր կարգի շփումներն ու հանդիպումները կողմնակի մարդկանց հետ, լավագույն դեպքում որևէ զբոսանք հնարավոր էր եղել միայն իր ուղեկցությամբ: Բանը հասել էր նրան, որ երբ բանաստեղծը պատրաստվում էր որևէ գործով քաղաք դուրս գալ, նա պարզապես սենյակի դուռը փակում էր Էռայի վրա, բանալին դնում էր իր գրպանը և նոր միայն հեռանում:
Թերևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ Էռան այդպես էլ չարժանացավ հայկական ֆիլմում նկարահանվելու բախտին: Այդ տարիներին թողարկված կինոնկարներից որևէ մեկում չի հիշատակվում նրա անունը: Եվ մնում է միայն ենթադրել, որ դերասանուհու հարկադրված բացակայության մեղավորը եղել է ոչ թե ռեժիսորը, այլՉարենցի խանդըԿովչեք», Մոսկվա, 1991թ.):
Ի վերջո, համատեղ անցկացրած մի քանի մեկուսի շաբաթներին հետևում է Չարենցի առաջարկըամուսնանալ: Հազիվ թե դա հապճեպորեն կայացրած որոշում լիներ մի տղամարդու կողմից, ով մշտապես շրջապատված էր կանանցով և, ինչպես ասում են, ընտրության լայն հնարավորություն ուներ: Նրա այս առաջարկին Էռան դրական է պատասխանում:
Կարծիք կա, որ աղջկա արձագանքն իրականում եղել է պարտադրված քայլ, քանի որ նա արդեն հղի էր: Ամեն դեպքում համաձայնությունը ստացվել էր, և Չարենցը սկսում է լրջորեն նախապատրաստվել հարսանյաց արարողությանը: Վրա է հասնում պսակադրության օրը: Խնջույքի սեղաններն ու սրահը ձևավորվել էին Չարենցի հսկողությամբ և ըստ նրա ճաշա֊կի: Նշված ժամին ներկայանում են բոլոր հրավիրվածները ավելի քան 20 հոգի: Ամենքն անհամբերությամբ սպասում են հարսնացուի հայտնությանը, քանի որ ոչ բոլորին էր հաջողվել մինչև հարսանիքը տեսնել նրան, և մեծ էր հետաքրքրությունը, թե ինչպիսին է այն կինը, որն արժանացել էր բանաստեղծի ընտրյալը լինելու պատվին: Բայց բոլորից անհամբերն ու անհանգիստն այդ պահին Չարենցն էր: Էռան ուշանում էր: Տեսնելով, որ սպասումը ձգվում է նախատեսվածից ավել, նա ստիպված ծանոթներից մեկին ուղարկում է հյուրանոց ճշտելու, թե ինչն է ուշացման պատճառը: Որքան մեծ է լինում նրա զարմանքը, երբ լրաբերը ետ է գալիս ու տեղեկացնում, որ հարսնացուն անհետացել է: Քիչ անց հայտնի է դառնում նաև ամբողջ եղելությունը:
Չարենցի կրտսեր մտերմուհին և հետագայում նրա ձեռագրերի պահապան Ռեգինա Ղազարյանը տարիներ անց որոշ դրվագներ է պատմել այդ միջադեպի մասին հայտնի դարձնելով նաև իր մասնակցությունը հարսնացուի առեղծվածային անհետացման գործին: Պարզվում է, որ այն պահին, երբ Չարենցը զբաղված էր նախապատրաստական հոգսերով, Էռան իր մոտ է կանչում Ռեգինային, նրա օգնությամբ հավաքում է իրերն ու անմիջապես ուղևորվում երկաթուղային կայարան:
Էռան առաջին իսկ գնացքով մեկնում է ՀայաստանիցՉարենցյան նշխարներ» հուշերի ժողովածու): Հավանաբար վերջին պահին Չարենցի կամավոր գերուհին, այնուամենայնիվ, սթափվել էր ու հասկացել, որ ամուսնությունը շատ ավելի լուրջ քայլ է, քան սիրային արկածը, և ստեղծված իրավիճակից միակ ելքը շուտափույթ փախուստն էր: Իսկ Ռեգինային ոչինչ չէր մնում, քան իր «դավադրության» մասին խոստովանել հուսալքված նորափեսային:
Աղջկա համար էլ ավելի անսպասելի էր Չարենցի արձագանքը, ով զայրանալու փոխարեն ընդամենը մեկ ակնթարթ անշարժանում է, հետո անմիջապես վերագտնում է ինքնատիրապետումը և դառնալով ներկաներին բարձր ձայնով հայտարարում է, որ հանգամանքների բերումով նախատեսված հարսանյաց արարողությունը փոխվում էքեֆի: Ի պատիվ հրավիրվածների պետք է ասել, որ նրանցից որևէ մեկը խոսքով կամ պահվածքով զգացնել չի տալիս դեպքի արտառոց լինելը, և խնջույքը շարունակվում է մինչև ուշ գիշեր:
Ահա այսպիսի ձախողված ավարտ ունեցավ Չարենցի հերթական գայթակղությունը, որ կարող էր նրա համար ճակատագրական լինել: Արդեն մեկ տարի անց Չարենցը նոր ընտրյալ ուներ Իզաբելլան, որն էլ դարձավ նրա երկրորդ կինը: Իսկ Էռա՞ն: Հետագա տարիներին նրա մասին որևէ հիշատակություն չէր հանդիպում:
Սակայն բոլորովին վերջերս մեզ հաջողվեց արխիվային պահոցներում գտնել եզակի վկայություններնույնքան անակնկալ բացահայտումներով: Գրող Մկրտիչ Արմենի օրագրային գրառումները թերթելիս 1960-ի սեպտեմբերի 4-ին կատարված այլևայլ նշումների շարքում մենք հանդիպեցինք այսպիսի տողերի. «… Երեկոյան գնացի Գուրգենի մոտ (խոսքըԳուրգեն Մահարու մասին էՀ.Չ) և հրաժեշտ տվեցի նրան.- մեկնում են երեկոյան 9-ն անց 40-ի գնացքով։ Զանգ տվեց նաև Վերա կամ Էռա Պետրովնա Շմիդտը, որը երեկ Գուրգենենց մոտ էրԵս նրա մասին լսել էի դեռ մի քանի տարի առաջ, Խորենից (Խորեն Աճեմյանը Մահարու եղբայրըՀ. Չ)։ Այդ կինը, իր ասելով, եղել է Չարենցի սիրուհին, և նրա գեղեցկուհի աղջիկն իբր թե Չարենցից է։ Տեսանք լուսանկարները և աղջկա, և մոր երիտասարդության։ Ես մորը հիշեցի, թեև ոչ շատ հստակ։ Իրոք որ, նա այն ժամանակ շատ գեղեցիկ էր և հիմա էլ, չնայած իր մոտ հիսուն տարեկան հասակին, դեռ պահպանել է իր հմայքի ցայտուն հետքերը։ Իսկ աղջիկը բացառիկ գեղեցիկ է։ Եվ, ճիշտն ասած, զգալիորեն նման Չարենցի մեծ աղջկան. դա նկատեցինք թե ես, և թե Գուրգենն իրարից անկախ։ Մի խոսքով, դա կոչվում է անցյալի հետքե֊րով…»: (ՀԱԱ, Մկրտիչ Արմենի անձնական արխիվ, ֆոնդ 972, ցուցակ 1, գործ 55)։
Էռան աղջկան կոչել էր Ժենյա: Կարծես ճակատագրի հեգնանքն էր, որ նա իր դստեր համար պիտի ընտրեր Չարենցի «Ռոմանս անսեր» պոեմի հերոսուհու անունը: Հետաքրքիր է, որ մի քանի ամիս անց 1961-ի հունվարին, Մկրտիչ Արմենը վերստին անդրադառնում է նրանց թղթին հանձնելով Ժենյայի մասին այս գրառումը. «Շատ գեղեցիկ ու հետաքրքիր աղջիկ է, իմիջիայլոց, ինձ խիստ ծանոթ տիպի։ Դա աղջկա այն երեսառած տիպն է, որ միանգամայն բնական և նույնիսկ անխուսափելի է համարում, որ բոլոր տղամարդիկ իր շուրջը պտտվեն, սիրահարվեն իրեն….»։
Իբրև ասվածին հավելում նշենք նաև, որ և Էռան, և Ժենյան այդ տարինե֊րին որոշ ժամանակ ապրել են Երևանում։ Նրանք Գուրգեն Մահարու մշտական հյուրերն էին, և նրա հետ նրանց մտերմությունն այլ կերպ դժվար է բացատրել, քան Չարենցի հանգամանքով։ Վերջին տեղեկությունը, որ հայտնի է Էռայի մասին, այն է, որ նա իր դստեր հետ 1971-ին Խորհրդային միությունից մշտական բնակության է մեկնել Իսրայել:

Նախագիծ՝ Հովհաննես Թումանյան


Կենսագրություն
Հովհաննես Թադևոսի Թումանյանը ծնվել է՝ 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռու մարզի Դսեղ գյուղում։ Նա բանաստեղծ է, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ։ Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։ Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։

Ստուգատեսին  ներկայացվում են  սովորողների, նրանց ընտանիքների, դասավանդողների աշխատանքները:
Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին:
Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում

Նախագծային թեմատիկ ուղղություններ՝
Թումանյանը՝ մանկագիր
Թումանյանն ընտանիքում
Թումանյանը՝ թարգմանիչ
Իմ Թումանյանը
Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
Թումանյանը՝ ընկեր

Թումանյանը՝ հեքիաթագիր
Խոսող ձուկը
Հովհաննես Թումանյանի` Խոսող ձուկը հեքիաթի ասածը սա էր` <<Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ>>, այս հեքիաթում ծերուկը ձկնորսությամբ էր զբաղվում, որպեսզի պահի իր ընտանիքը: Մի օր ձուկ բռնելիս նրա մեղքը տվեց և ձկանը ետ գցեց ծովը: Իսկ, երբ այդ ձուկը կենդանացավ, օգնեց ծերուկին: Իմ կարծիքով այս հեքիաթի գաղտնիքը այն էր, որ եթե լավություն անես, այդ լավությունը երբեք անպատասխան չի մնա: Իմ տեսանկյունից նայելով, ես համաձայն եմ հեղինակի հետ: Այս խորհուրդը ես ոչ այդքան շատ եմ օգտագործում, բայց քիչ թե շատ օգտագործում եմ, և իմ կարծիքով կարևոր չէ ետ պատասխան կստանամ թե չէ:

Անբան Հուռին
Իմ կարծիքով <<Անբան Հուռի>>  հեքիաթում, հեղինակը ուզում է ասել, որ պետք չէ լինել այդքան անգործ, չսովորող, սակայն դրա հետ միասին պետք է մի քիչ էլ լինել բախտով: Եթե մարդու բախտը բերի, նա կարող է նույնիսկ չաշխատել: Համաձայն եմ և ընդունում եմ այս խորհուրդը, եթե լավ սովորես կամ լինես աշխատասեր դա այդքան էլ հերիք չէ, պետք է գոնե մի քիչ լինես բախտով: 

Սուտասանը
<<Սուտասանը>> հեքիաթում թագավորը այքնան անխելք էր, որ սուտ ասելու դիմաց իր հարստության կեսը կտար ուրիշին: Ամեն օր տարբեր մարդիկ էին գալիս թագավորի մոտ և ասում այնպիսի սուտ, որ նա չէր հավատում: Իսկ  մի խելոք գյուղացին այնպիսի բան ասաց, որ նույնիսկ, եթե թագավորը չհավատար մեկ է նրան մի կտոր ոսկի կհասներ: Այս հեքիաթը քարոզում է, որ պետք է լինես մի քիչ խորամանկ և խելացի: Համաձայն եմ, ես իմ կյանքում նույնպես փորձում եմ լինել գոնե մի քիչ խորամանկ: 

Անխելք մարդը
<<Անխելք մարդը>> հեքիաթում այդ մարդը այնքան հիմար էր, որ չհանեց ծառի տակի ոսկին, որպեսզի հարուստ լինի, չամուսնացավ հարուստ աղջկա հետ, որպեսզի լինի բախտավոր, բայց գնաց և ասաց գայլին, որ կգտնես մի անխելք մարդու կուտես և կկշտանաս, իսկ գայլը մտածեց, որ նրանից ավելի անխելք մարդ չի լինի և կերավ նրան: Այս հեքիաթի ասելիքը այն էր, որ պետք չէ լինել այդքան անխելք, միամիտ և հիմար պետք է լինել մի քիչ խորամանկ և խելքով: 

Անհաղթ աքլորը

<<Անհաղթ աքլորը>> հեքիաթում հեղինակը ուզում է սովորեցնել, որ պետք է միշտ փորձես հաղթել, միշտ լինես առջևում, չփորձես պարտվել, որպեսզի հասնես քո ուզածին:  Ես նույնպես  փորձում եմ միշտ լինեմ առջևում, հաղթեմ և հասնեմ իմ ուզածին:


Թումանյանը՝ հասարակական գործիչ
20-րդ դարի 80-ականների վերջերին Թումանյանը հայտնի է դառնում, որպես հասարակական գործիչ։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ սկիզբ էր առել հայ ժողովրդի ազատագրական շարժման վերելքը և առավել կազմակերպված բնույթ էին կրում ժողովրդի ազգային ինքնագիտակցության դրսևորումները: Թումանյանի առաջին ոտանավորներում աչքի է զարնում պատանի հեղինակի ազգային-հայրենասիրական ոգին, ինչպես նաև հայդուկային որոշ տրամադրություններ, որոնց շուտով բանաստեղծը  աշխատում է տալ գործնական բնույթ: Ընկերոջ` Անուշավան Աբովյանի վկայությամբ, դեռևս 1886-87թթ. բանաստեղծը հաճախում էր գաղտնի ժողովների: 1890թ. ամռանը Թումանյանը բանակցություններ է վարել առաջին ժողովածուն Մոսկվայում տպագրելու համար: Այդ մասին ճշգրիտ տեղեկություններ կան Մ. Բարխուդարյանի տպարանի աշխատակից Է. Ավետիսյանի` Թումանյանին ուղղած նամակներում ժողովածուն տպագրության ներկայացնելու հանգամանքների մասին, միաժամանակ վկայում, որ բանաստեղծն այդ միջոցին գաղտնի խմբակի անդամ է եղել: Թումանյանի հասարակական գործունեության մեջ աչքի ընկնողն ամենից առաջ սկզբունքայնությունն է, ինքնուրույնությունը, անկախ նրանից` գործը որևէ կուսակցությա՞ն մեջ է, թե՞ այս կամ այն հոսանքին պատկանող պարբերականի: Այս իմաստով շատ հետաքրքրական են Թումանյանի հետևյալ խոսքերը «…ուրիշին հարգելուց առաջ ես ինձ եմ հարգում-իմ կարծիքս և իմ հասկացողությունս, ինչ չափով էլ որ կան: Ես իմ «եսը» ուրիշի ազդեցության չեմ զոհելու երբեք, բայց կհարգեմ ու կպաշտեմ մինչև անգամ, եթե կար մի հանրօգուտ միտք…»: Ապա .«ոչ մեկի զինվորը չեմ /Աստված փրկի, ազատի/»: Թումանյանը լցված գործելու անսպառ եռանդով, միշտ ուղիներ է որոնել ծառայելու իր ժողովրդի ազատագրության գործին: Թումանյանի հասարակական գործուն կյանքը դեռ 1890-ականներից չէր վրիպել Թիֆլիսի պահնորդական բաժնի գործակալների ուշադրությունից: Առաջին փաստաթուղթը, որտեղ հիշատակվում է Թումանյանի ազգանունը, թվագրված է 1901, հունիսի 7: Այդ գրությամբ խնդրվում է ժանդարմական վարչություն ուղարկել Թիֆլիսի հայոց բարեգործական ընկերության  անդամների և վարչության կազմի ցուցակը, նշելով 1900թ. անվստահելի քաղաքացիների անունները: 1899թ. կառավարչապետ Գոլիցինի հրամանով Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը լուծարքի է ենթարկվում, դառնալով միայն Թիֆլիսի բարեգործական կազմակերպություն,  որոշակի սահմանափակումներով: 1899թ. սեպտեմբերի 19-ին տեղի է ունենում վերակազմված ընկերության ընդհանուր ժողովը և վարչության ընտրություն, երբ ընկերությանը կրկին անդամակցվում է Թումանյանը, բայց այս անգամ ընտրվում է նաև վարչության փոխանդամ։ 1912թ. ապրիլին Թումանյանի ղեկավարությամբ հիմնվում է «Հայ գրողների կովկասյան ընկերությունը», որի նախագահն է ընտրվում բանաստեղծը: Նա շատ ժամանակ ու եռանդ է տրամադրել «Ընկերությանը», զբաղվել գրական խնդիրներով և գրողների նյութական դրությունը բարելավելու հարցերով: 1914թ. հոկտեմբերին, նախքան ռուս-թուրքական պատերազմի սկսվելը, Թիֆլիսում ստեղծվում է «Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե», որը մշակութային և հոգևոր գործիչների մասնակցությամբ ծավալում է լայն գործունեություն: 1914-1915թթ. Թումանյանի հասարակական ողջ գործունեությունը կապվում է հիշյալ ընկերության կենտրոնական կոմիտեի հետ: 1917-1918թթ. բանաստեղծը գլխավորում է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Այդ տարիներին հայկական գրեթե բոլոր գավառներում գործում էին «Հայրենակցական միություններ», որոնց խնդիրն էր օգնել պատերազմից տուժածներին և գաղթականներին, հավաքել հանգանակություններ, վարել բանակցություններ տարբեր կազմակերպությունների հետ աջակցելու համար: Աշխատանքը կենտրոնացնելու և ճիշտ կազմակերպելու նպատակով 1918թ. մարտին Թիֆլիսում ստեղծվեց «Հայրենակցական միությունների միություն», որի խորհրդի անդամ ընտրվեց Թումանյանը 1921թ. Սովետական Հայաստանի նախագահ Ալ.Մյասնիկյանի հրավերով բանաստեղծը եկել էր Երևան` Հայաստանի օգնության կոմիտե հիմնադրելու համար: Թումանյանին առաջարկում են կոմիտեի նախագահի պաշտոնը: Նա խնդրում է իրեն ազատ թողնել գրականությամբ զբաղվելու համար, սակայն շրջելով Երևանի փողոցներով տեսնելով ծանր ու դաժան պատկերներ` բանաստեղծն այսպես է ասում. «Երբ մի ժողովուրդ սովամահ է լինում փողոցներում, պետք է թողնել ամեն ինչ, մոռանալ ամեն բան և գնալ նրան փրկելու»: Այսպես Թումանյանը դարձավ ՀՕԿ-ի նախագահ: Այս գործը վերջին էր, որ Թումանյանը հասցրեց անել հայրենիքի համար:

Ստուգատեսի ընթացքում նախատեսվում են՝ դասարանական, խմբային, ընտանեկան հետևյալ նախագծերը
Թումանյանի հոդվածները.  առցանց քննարկումներ. որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
Խնդիրները՝
Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)

Թումանյանական կերպարների վերլուծություն
«Չար»-ն ու «բարի»-ն, երգիծանքը, Թումանյանի հեքիաթներում
Հայրենիքի, ազատության, սիրո, երջանկության՝ թումանյանական մեկնաբանությունները
Թումանյանի ամենահերոսը
Թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)…
Իմ (մեր) Թումանյանը (հարցազրուցներ, գրավոր ու բանավոր վերլուծություններ)

Իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում
***
Ո՛նց է ժըպտում իմ հոգին
Չարին, բարուն, — ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:
Այս քառյակում Թումանյանը ուզում է ասել, որ երբ ժպտաս բոլորին, նույնիսկ այն նախանձ և չար մարդկանց, կյանքդ ավելի գունեղ կդառնա: Ես համաձայն եմ այս խորհրդի հետ, և միշտ կփորձեմ այն օգտագործել:

***
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ.
Ես եղել եմ, կա՛մ, կըլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կա որ:
Այս խորհուրդը նույնպես ընդունում եմ, որ միշտ լինեմ տիեզերքի մեծ հոգու հետ, ինչու չէ նաև, որպես առաջնորդ, բայց դժվար թե կարողանամ փոխել իմ հոգին: Համաձայն եմ այն մտքի հետ, որ արտաքինը, մեր ձևը մանկուց ի վեր փոփոխվում է: Բայց այդքան էլ համաձայն չեմ, որ հոգին չի փոխվում, եթե մարդու հոգին լցված է, չարությամբ նախանձությամբ, իմ կարծիքով մարդ հնարավորություն ունի այն փոխել:

* * *
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:
Այս քառյակով հեղինակը պատմում է, որ ունեցել է տխուր կյանք, շատ ցավ է տեսել, բայց դրա հետ միասին ներել է, սիրել է: Համաձայն եմ այս խորհրդի հետ և ես նույնպես փորձում եմ այն կատարել, գուցե մի քիչ ցավով, բայց փորձում եմ ներել ու սիրել:

* * *
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:

Այս քառյակը կարոտի մասին է, հեղինակը պատմում է իր հայրենի, անտեսված երգիչների մասին և կարոտում է: Իմ կարծիքով այս քառյակի խորհուրդը այն էր, որ պետք չէ մոռանալ, հայրենի և երգիչներին, և մեր բարեկամներին:

Թումանյանական ընթերցումներ
Առաջադրանքներ
1.Թումանյանի հոդվածները
Որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
Կարդացե՛ք Թումանյանի հոդվածներից, ընտրե՛ք մեկը և փորձե՛ք գրախոսել
Կա՞ն հարցադրումներ, որոնք Ձեզ նույնպես մտահոգում են կամ հարցադրումներ, որոնք հնացած և ժամանակավրեպ եք համարում:

Ձևն ու Հոգին
Այս հոդվածի մեջ Թումանյանը նշել է, որ ամեն երևույթ ունի իր կերպարանքը ձևը, իմաստը, հոգին և ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն են, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժվար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին: Այո համաձայն եմ Հ. Թումանյանի այս հոդվածից գրեթե հարյուր տարի է անցել, բայց իմ կարծիքով ոչինչ չի փոխվել: Մարդիկ հիմա էլ են այդպես, բոլորն էլ, երբ ունենում են դժվարություններ, խնդիրներ միանգամից վազում են հեշտին, իսկ Թումանյանի ասելով հեշտը դա ձևն է: Եվ կարող եմ ասել, որ հիմա նույնպես բոլորի համար կարևորը շենք հասկացությունն է, միայն պատեր, այլ ոչ թե այդ շենքի խորհուրդը, ուսուցումը: Այդպիսի երևույթ իմ կարծիքով նաև հայոց լեզուն է, գրականությունը, հիմա գրեթե բոլորս մոռանում և կորցնում ենք մեր խոսքը և գիրը, և չենք պահպանում մեր հայոց լեզուն: Իսկ եթե յուրաքանչյուրս փորձենք պահպանել այն և չվազենք հեշտին, գուցե կարողանանք լուծել մեր խնդիրները:

Դառնացած ժողովուրդ 
Այս հոդվածը կարդալով, ես կարող եմ ասել, որ հարյուր տարի անց  ժողովուրդը գրեթե չի փոխվել: Համաձայն եմ, որ ժողովրդի մեջ դառնություն, նախանձ և չարություն կա:  Հոդվածում Թումանյանը նշում է, որ լինի քաղաքացի թե գյուղացի, մեկ է նրանք միշտ ունեն մի վեճ: Հոգևորական է, մեկ է նա բողոքում է, դժգոհում է: Վաճառականները թեկուզ և մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը տեսնելով, կորցնում է իրեն: Ամեն մարդ մտածում է իր շահի և կողքինի դժբախտության մասին: Հենց դա է մտահոգում Թումանյանին, դա է ժողովրդի խնդիրը, որ միմյանց հանդեպ չեն կարողանում լինել հոգատար, լցված լինեն սիրով, այլ ոչ թե մեկ մյուսի դժբախտության վրա ծիծաղի, կամ հակառակը: Իմ կարծիքով մարդիկ, հենց իրենք են դասավորում իրենց կյանքը և եթե յուրաքանչյուրս  չմտածենք միայն մեր շահի մասին, այս խնդիրը` նախանձությունը չի լինի:

Անկեղծ չենք 
Այս հոդվածով Թումանյանը ուզում էր ասել, որ մարդիկ՝ բոլորը կեղծավոր են: Թումանյանի այս խոսքի հետ համաձայն եմ, որ դերասանությունը գեղեցիկ է միայն բեմում, այլ ոչ թե իրական կյանքում: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները՝ շնորքով մարդիկ են, իսկ կյանքում ապրողները՝ կեղծավորներ են: Հազար տարի է անցել այս հոդվածից, սակայն իմ կարծիքով ոչինչ չի փոխվել, մարդիկ նույն կեղծավորներն են: Հիմա նույնպես մարդիկ խաբում են, գողություններ են անում, բանբասում են մեկը մյուսից և իմ կարծիքով, եթե յուրաքանչյուրս այդպիսի վատ արարքներ անենք, աշխարհը չի փոխվի կլինի միշտ <<կեղծավոր և սուտասան>>: Մեր խնդիրը մեկն է, մենք ինքներս չենք կարողանում ուղղել մեզ, չենք կարողանում չլինել <<դերասան>>  այսինքն՝ սուտասան և խաբլան:

2. Վիրտուալ շրջայց Թումանյանի տուն-թանգարանում:


3. Կարդա «Փարվանա» ստեղծագործությունը:
Փարվանա արքան մի աղջիկ ուներ: Նա զարդարում էր ծերության օրերն իր հոր: Եկավ մի օր, երբ արքան հրավիրեց Կովկասի կտրիճներին, ստուգելու իրենց ուժը, տեսնի ով է առժանի իր աղջկան: Կտրիճները առաջարկում են՝ գանձ, ոսկի, արծաթ, սակայն աղջիկը չի ընդունում: Նա պահանջում է սիրո անշեջ հուրը: Պայմանը կատարելու համար կտրիճները թռչում են աշխարհով: Աղջիկը սպասում է, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել անշեջ հուրը։ Նա սկսում է լաց լինել և նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է Վրաստանի Ջավախեթիի շրջանում։ Իսկ անշեջ հուրը փնտրող կտրիճները վերածվում են թիթեռների և մինչ օրս հուր և կրակ տեսնելով՝ նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն Փարվանա գեղեցկուհու մոտ, բայց անմիջապես ոչնչանում են։

Գաղափար բալլադի մասին: Բալլադը (Իտալերեն նշանակում է պարել) չափածո ստեղծագործություն է: Միջնադարում բալլադ են կոչվել երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող բանաստեղծություննեը, իսկ հետագայիում նաև մեծ ծավալ ունեցող ստեղծագործությունները: Սրանց հիմքում դրված էր, որևէ ժողովրդական ստեղծագործություն անսովոր մի դեպք, որոնք ունենում են շատ արագ զարգացող ընթացք:

4. Կարդա «Թմկաբերդի առումը» պոեմը:
«Թմկաբերդի առումը» ընթերցել-քննարկելուց հետո
Ի՞նչ է քեզ համար դավաճանությունը:  Մի՞շտ է պետք ներել, թե՞ կան աններելի բաներ: Ինչպե՞ս պետք է վերաբերվել մեր թշնամիներին:
Դավաճանությունը ներկայիս ամենաարդի ու բնութագրող չարագործությունն է: Հարազատին թողնել, լքելն ու առանց պատճառի հեռանալն է դավաճանությունը, որը շատ մեծ ու անբուժելի վերք է թողնում ցանկացած, նույնիսկ ամենասառնասիրտ մարդու հոգու վրա: Ներել կարելի է մեկ,երկու,ամենասիրելի ու թանկ մարդուն միգուցե և երեք անգամ, բայց շարունակելի ներելը կհանգեցնի նոր մեղքերի ու դավաճանությունների: Խոսքս իհարկե փոքրիկ ու հեշտ ներելի հանցանքների մասին չէ: Կարծում եմ թշնամիններին վերաբերվել պետք չի, ուղղակի պետք է թշնամի չունենալ: Ապրել խաղաղ, հեռու տհաճ մարդկանցից:


5.Հետազոտական աշխատանք
Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված   Մամիկոնյան նախարարական մի ճյուղը` Համազասպյանները, 10-11-րդ դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Դսեղում և նրա շրջակայքում: 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյան — Մամիկոնյան» կնքադրոշմը:

Պատմի՛ր Թումանյանի ընտանիքի մասին, ներկայացրո՛ւ  տեսանյութի միջոցով, լուսանկարների շարքով:
Ասլան (1839-1898)- տոհմի շառավիղներից նշանավորը, բանաստեղծի հայրը: Սանահինի վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս: Ունեցել է հասարակական գործչի ջիղ. նա եղել է նախաձեռնողը կամ մասնակիցը Դսեղի կրթալուսավորական գործերի: Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգեբարձուների թվում: Իր աշխարհիկ հակումներով քահանան աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին:

Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի: Նրա հայրն ու եղբայրները փորձված հովիվներ ու որսորդներ են եղել: Սոնան բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում , համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով:
Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ:
Ռոստոմ – 1871-1915թթ.
Օսան – 1874-1926թթ.
Իսկուհի – 1878-1943թթ.
Վահան – 1881-1937թթ.
Աստղիկ – 1885-1953թթ.
Արշավիր – 1888-1921թթ.
Արտաշես – 1892-1916թթ.


1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ:

Թումանյանի զավակները՝




Մուշեղ Թումանյան 1889-1938 թթ.


Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի արական գիմնազիայից հետո, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժին: Ապա սովորել է նույն քաղաքի Սակրավորների ուսումնարանում: Զինվորական ծառայության է անցել Ալեքսանդրապոլում: 1916 թ. կամավորների կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, զբաղվել որբերի խնդիրներով: Այնուհետև Թիֆլիսում անցել է ուսուցչության և զբաղվել այգեգործության ու պտղաբուծության վերաբերյալ գիտական աշխատանքով: 1937 թ. Խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղ էլ զոհվել է: Մուշեղ Թումանյանն ունեցել է երեք երեխա` Անահիտ, Նադեժդա, Վիգեն:

Արտավազդ Թումանյան 1894-1918 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Լիսիցյան մասնավոր պանսիոնում, ապա Ներսիսյան հռչակավոր դպրոցում, այնուհետև նկարչության և քանդակագործության ուսումնարանում: Կերպարվեստի առաջին դասերն առել է մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանից: Արվեստի նկատմամբ մեծ սերը Արտավազդին հասցրեց Մոսկվա` Պ. Ի. Կելինի նկարչական ստուդիայում սովորելու: Մեզ են հասել Արտիկի գեղանկարչական մի քանի աշխատանքներ, չափածո, արձակ գործեր, արվեստաբանական վերլուծություններ և հոդվածներ, նաև պիեսներ կերպարվեստի հռչակավոր վարպետների մասին`«Վան Դեյք», «Տիցիան», «Ռուբենս» և այլն: Ի դեպ այդ պիեսներից մի քանիսն արդեն բեմադրվել են: Դսեղում բեմադրվել է նաև Արտավազդի կողմից պիեսի վերածված «Գիքորը» պատմվածքը, որին ներկա է եղել Հովհ. Թումանյանը: Արտավազդը նույնպես երբեմն հայտնվել է սիրողական բեմում, որպես դերասան: Իր ժողովրդի համար ամենածանր ժամանակ նա մեկնեց Արևմտյան Հայաստան: 1918 թ.-ին 24 տարեկան հասակում զոհվեց Վանում: Արտիկի նահատակությունը մեկընդմիշտ ընկճեց Թումանյանին և մեծապես արագացրեց նրա մահը:

Համլիկ Թումանյան 1896-1938 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Ներսիսյան դպրոցից հետո ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժին, ավարտել 1924-ին: Ֆրանսիայում մտել է կոմունիստական կուսակցության շարքերը: 1924-ին վերադառնալով Թիֆլիս, շարունակել է կուսակցական գործը: Շուտով անցել է աշխատանքի Վրաստանի գիտությունների ակադեմիայում, որպես ավագ գիտաշխատող: Համլիկ Թումանյանը բազմաթիվ թարգմանություններ է կատարել Ռ. Թագորից, (Մահիկը, Պարտիզպանը տպագրվել են Վիեննայում 1922-ին, Երևանում` 1955-ին և 1961-ին), նաև Պուշկինի ստեղծագործություններից: 1937 թ. Խորհրդային ռեժիմը ձերբակալեց նրան` հարազատների համար անհայտ թողնելով սպանության օրը և վայրը: Համլիկն ուներ մեկ աղջիկ Նեկտար անունով:

Արեգ Թումանյան 1900-1939 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիան ավարտելուց հետո, 1917-ին անցել է կոմունիստական կուսակցության շարքերը և կատարել տարբեր կուսակցական և պետական աշխատանքներ: 1933-ին ընդունվել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև դասավանդել նույն ինստիտուտում: 1937-ին խորհրդային ռեժիմն Արեգ Թումանյանին աքսորել է և 1939-ի օգոստոսի 30-ին գնդակահարել: Գնդակահարված իր մյուս եղբայրների նման Արեգի մասունքների վայրն անհայտ է: Ունեցել է մեկ դուստր` Սուրման:


Աշխեն Թումանյան 1891-1968 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի երրորդ իգական գիմնազիան ավարտելուց հետո Աշխենն ուսանել է կանանցբարձրագույն դասընթացներում: 1911-ին ամուսնացել է իրավաբան Գևորգ Խատիսյանի հետ: «Դաշնակցությանգործի» դատավարությանժամանակ, 1912-ին Գևորգ Խատիսյանը Հովհ. Թումանյանի դատապաշտպանն էր: 1922 թ. Աշխենը տեղափոխվել է Ստեփանավան` քաղաքի գործադիր կոմիտեում աշխատելու, ապա` Երևան: 1925-ին Աշխենը Հանրային գրադարանին կից ընթերցասրահի վարիչն էր: Իսկ 1926-1933թթ. նույն գրադարանի տնօրենը: Աշխատել է նաև Հայկական հանրագիտարանում: Բազմաթիվ թարգմանություններ է կատարել հայերենից ռուսերեն, այդ թվում և հոր «Գիքորը» պատմվածքը: Աշխեն Թումանյանը Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանի առաջին տնօրենն էր հիմնադրման օրից մինչև 1966 թ.: Ունեցել է մեկ որդի` Հովհաննես անունով:

Նվարդ Թումանյան 1892-1957 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Հովնանյան դպրոցն ավարտելուց հետո Նվարդն ընդունվել է Անդրկովկասյան համալսարանի պատմագիտության ֆակուլտետը: 1925-ին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Նյութական մշակույթի պատմության ինստիտուտում: 1943-ից մինչև մահ Նվարդը Գիտությունների Ակադեմիայի Մ. Աբեղյանի ինստիտուտի գիտաշխատող էր: Նա իր հոր կյանքի և հոգևոր ժառանգության լավագույն ուսումնասիրողներից է, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ: «Թումանյանի կապերը ռուս գրականության հետ» ատենախոսության համար Նվարդ Թումանյանն արժանացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի: Նվարդը Դսեղի տուն-թանգարանի հիմնադիրներից է և մեծ ներդրում ունի նաև երևանյան թանգարանի կազմակերպման գործում:

Արփենիկ Թումանյան 1899-1981 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Գայանյան օրիորդաց դպրոցից հետո Արփենիկն ընդունվել է Թիֆլիսի Պոլիտեխնիկական ինստիտուտ: Սակայն շատ շուտով տեղափոխվել է Մոսկվա և աշխատանքի անցել Նախարարական խորհրդի հայկական բաժնում: Որոշ ժամանակ անց նշանակվել է Լենինյան հանրային գրադարանի հայկական բաժնի գլխավոր գրադարանավար: Կյանքի վերջին շրջանում տեղափոխվել է Երևան: Գրադարանավարական գործի մեծ փորձն Արփենիկը ներդրեց իր հոր` Հովհաննես Թումանյանի անձնական բացառիկ գրադարանի մշակման գործում:


Անուշ Թումանյան 1898-1927 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Անուշը սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Սիրել է դաշնամուր նվագել և ընթերցանությամբ զբաղվել: Գրել է ոտանավորներ ու քառյակներ: Նաև երկու պատմվածք` նվիրված իր հռչակավոր հորը: Անուշը Հովհ. Թումանյանի տասը զավակներից ամենից ռոմանտիկն ու երազկոտն էր: Նա ապրեց մի կարճ և ներքին հակասություններով պայմանավորված կյանք:





Սեդա Թումանյան 1905-1988 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Ծննդյան վկայականում Սեդա անվան դիմաց գրված է նաև Հայկանուշ: Եվ դա մի պատմական հանդիպման արդյունք է, որ տեղի ունեցավ մինչև աղջկա ծնունդը Անդրանիկ զորավարի և Հովհ. Թումանյանի միջև: Իմանալով, որ Թումանյանների ընտանիքում համալրում է սպասվում, Անդրանիկ Զորավարն առաջարկեց Թումանյանին տղա ծնվելու դեպքում, ի նշան իրենց բարեկամության, երեխային կոչել Հայկ` իր քեռորդու անունով, ով ընկել էր հերոսի մահով, իսկ աղջկա դեպքում Հայկանուշ` ի հիշատակ իր քրոջ վաղամեռիկ դստեր: Թումանյանը չանտեսեց իր մեծ բարեկամի կամքը, բայց և կատարեց ի’ր ընտանիքի կամքը. նորածնին կոչեց Սեդա-Հայկանուշ: Գայանյան դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում և Եսենտուկիում մասնակցել ռենտգենոլոգիայի դասընթացներին: Թարգմանել է Պոլ դե Կրայֆի «Միկրոբներ որոնողները» գիրքը, որ պատմում է Կոխի, Պաստերի, Մեչնիկովի մասին: Սեդան մեծ մասնակցություն է ունեցել Թիֆլիսի իրենց բնակարանից իրերի Երևան փոխադրման և հուշասենյակների ձևավորման գործում: Ունեցել է մեկ դուստր` Իրմա անունով:շ

Թամար Թումանյան 1907-1989 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Թամարը նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Հետո սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1933-ին մտել է մեծանուն ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալ. Թամանյանի արվեստանոց: Թամարը ղեկավարել է թանգարանը 1966-1989 թթ.: Նա մտահղացավ և ի կատար ածեց թանգարանի մի անկյունում «Վերնատան» հուշասենյակը վերստեղծելու գաղափարը: Նրա ջանքերով է ստեղծվել նաև «Լոռվա ձոր» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի հնչյուններով:

Վահան Տերյան

Ուսումնական նախագիծ  «Վահան Տերյան»

Կենսագրություն
Վահան Տերյանը XX դարասկզբի արևելահայ պոեզիայի նոր սերնդի առաջնորդն է: Գրական ուղին սկսելով որպես սիմվոլիստ գրող՝ այնուհետև ստեղծել է հոգեբանական ռեալիզմի իր ոճը:

Վահան Տերյանը (Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին (փետրվարի 9) Ջավախքի Գանձա գյուղում: Նախնական կրթությունն ստացել է իր ծննդավայրի ծխական, ապա Ախալքալաքի քաղաքային դպրոցում: Սովորել է նաև Թիֆլիսի պետական գիմնազիայում: 1899 թվականին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի երրորդ դասարանը։ 1906 թվականին ավարտելով ճեմարանը՝ ուսումնառությունը շարունակել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում: 1913-1917թթ. սովորել է նաև Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում: Ապրելով բուռն ու անհանգիստ կյանքով լեցուն մեծ քաղաքներում՝ Տերյանն այրվում էր ժամանակի հասարակության ճակատագրով, արձագանքում այստեղ խմորվող ու հորձանք տվող սոցիալական, քաղաքական իրադարձություններին: Նրան թվում էր, թե Ռուսաստանում կատարված հեղափոխությունը կարող է փրկել իր ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից, սոցիալական անարդարություններից և իր կյանքի վերջին ճիգերով նվիրվում է հեղափոխության արգասիք նոր իրականությանը: Ֆիզիկապես հյուծված ու անբուժելի հիվանդությամբ տառապող բանաստեղծն իրականացնում է ազգային հարցերին վերաբերող պետական կարևոր հանձնարարություններ: Նման մի հանձնարարությամբ 1920 թվականին նա Մոսկվայից մեկնում է Միջին Ասիա և ճանապարհին վախճանվում իր հայրենիքից հեռու՝ Օրենբուրգ քաղաքում: Տերյանի ապրած դժվարին տարիներին հատկապես ողբերգական էր հայ ժողովրդի, մասնավորապես՝ արևմտահայերի վիճակը: Դրված էր դարերի հեռուներից եկող Հայաստանի (Նաիրի երկրի) լինել-չլինելու հարցը: Այնուհանդերձ, նուրբ ու զգայուն հոգու տեր բանաստեղծն իր մեծ նախորդի՝ Թումանյանի պես չկորցրեց իր հույսն ու հավատը սեփական ժողովրդի ապագայի նկատմամբ՝ խորապես գիտակցելով, որ մարդկային զգացմունքներից գերագույնը հայրենիքի նկատմամբ ունեցած սերն է:

Իմ Տերյանը
Տերյանը ժամանակակիցների հուշերում
Վահան Տերյանի անծանոթ նամակը 
Վահան Տերյանի վերջին ժամերը
Վահան Տերյան «Անտիպ և անհայտ էջեր»
Անհայտ Տերյանը ֆիլմը
«Վահան Տերյան. սիրո բանաստեղծ» — ֆիլմ
Կարդում ենք Տերյան «Իմ Տերյանը»

Խնդիրները
Վահան Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանում
Տերյանի բանաստեղծությունների, նամակների, հոդվածների ընթերցում
Տերյանի ստեղծագործությունների տարածում

Թեմաներ
Տերյանը՝ հասարակական-պետական գործիչ
Տերյանը` գրական հայերենի հիմադիր և հասարակական-քաղաքական գործիչ
Ինչպես գիտենք փետրվարի 9-ին Վահան Տերյանի ծննդյան օրն է: Ես սկսեցի ուսումնասիրել  Տերյանի <<Մթնշաղի անուրջները>> ժողովածուն, կարդացի գրեթե բոլոր բանաստեղծությունները: Տերյանը այդ ժողովածուն նվիրել է սիրոն, քանի որ բանաստեղծությունները սիրո մասին է: Տերյանը եղել է հասարակական քաղաքական գործիչ, հայոց լեզվի ստեղծող և իր հայրենասիրական ստեղծագործությունները այսօր էլ հավատ և ուժ են ներշնչում ժողովրդի մեջ, երիտասարդները շարունակում են հաճույքով կարդալ իր գեղեցիկ բանաստեղծությունները: Տերյանը միշտ նվիրված է եղել իր հայրենիքին, շատ է սիրել իր ազգին, իր լեզուն: <<Լեզուն մշակույթի ամենանախնական նշանացույցն է, լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը>> ասում է Տերյանը: Նա այնքան է սիրել իր հայրենիքը, որ ամենադժվարին պահին, պատերազմների ընթացքում թե ֆիզիկապես, թե գումարով և թե իր մեծ հոգով օգնում էր ժողովրդին: Տերյանը շատ բողոքներ է ներկայացրել նաև Հայաստանի տարածքները Թուրքիային հանձնելու նպատակով: <<Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության, որ մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում,  որ մենք դառնում ենք անընդունակ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, այդ չափով ենք մենք մոտենում ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում և մեռնում ենք վաղ>> ասում է Տերյանը:

Տերյանը՝  բանաստեղծ
Տերյանի զգացումների աշխարհը
Տերյանից փոխանցված խոհեր
Ասելիքս՝ Տերյանի միջոցով
Ուսումնասիրություններ « Տերյանը մեր օրերում»
Տերյանը քաղաքում
Տերյանը և երաժշտությունը
Տերյանը և գրական արևելահայերենը


Իմ կարծիքով Վահան Տերյանի այս հոդվածը որոշ գծերով համապատասխանում է, և որոշ գծերով չի համապատասխանում ներկայիս Հայաստանի հետ: Համապատասխանում է այն, որ հայությունը միասին և համախումբ չէ, քանի որ այս հոդվածում Տերյանը՝  Հոգևոր Հայաստան արտահայտությունը հասկանում է այսպես. <<Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգևոր Հայաստան ասելով >>:  Վահան Տերյանը կուլտուրա ասելով հասկանում էր լեզուն, գրականությունը, արվեստը: Հիմա, ներկայիս Հայաստանում, հասարակությունը կուլտուրա ասելով նույնպես հասկանում է մշակույթը, արվեստը, բայց նաև հասկանում է մարդկային կուլտուրան, մարդու շնորհքը, վարվելաձևը, պահվածքը: Տերյանը իր հոդվածի մեջ նշում է նաև, որ չկա մի ընկերություն կամ հիմնարկություն, որ նպատակ և ապագա ունենա շարունակելու իր արվեստով: Սակայն իմ կարծիքով ներկայիս Հայաստանում դա այդքան էլ այդպես չէ: Հիմա կան շատ քոլեջներ, դպրոնցներ, որոնք փորձում են երեխաներին օգնել, որպեսզի շարունակնեն իրենց ապագան, իրենց ցանկությամբ, և իդեպ նշեմ, որ այդ դպրոցներից մեկը հենց իմ դպրոցն է: Համաձայն եմ այն մտքքի հետ<<Որ, նյութական կորուստները գրեթե միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է>>, <<Իսկ, երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի Հոգևոր Հայաստան և կենդանի կլինի մեր հայրենիքը>>: 

Առաջադրանքներ
Կարդալ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի բանաստեղծությունները:
Ընտրել դուր եկած բանաստեղծությունները`
<<Մթնշաղի անուրջներ>> բանաստեղծական ժողովածու  (վերլուծություն)
<<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուն գրեթե բոլորը մռայլ, թախծոտ, տխուր տրամադրություն ստեղծող բանաստեղծություններ են: Բանաստեղծությունները  լքված սիրո, կյանքից հոգնած, ցավ ապրած, կարոտած, տխուր հիշողություններով կյանքի մասին են: <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուից  Վահան Տերյանի՝ <<Տխուր Զրույց>>  բանաստեղծությունը լքված սիրո մասին է, հեղինակը տխուր էր, թախծում էր, նա փայփայում էր իր սերը, բայց այդ սերը մոռացված էր: <<Աշնան Մեղեդի>> բանաստեղծության մեջ հեղինակը նկարագրում է Աշունը՝ , որ միշտ անձրևում է, ցուրտ է, քամի է, որ դաշտերը չորացած են, անտառները մերկացած, կյանքը տխուր է:

<<Գիշեր և հուշեր>> բանաստեղծական ժողովածու (վերլուծություն)
<<Գիշեր և հուշեր>> ժողովածուն ստեղծում է երազային, թախծոտ տրամադրություն: Բանաստեղծությունները մութ գիշերվա, գիշերային երազների, լռության, սև, գորշ կյանքի մասին են: <<Գիշեր և հուշեր>> ժողովածուից Վահան Տերյանի՝ <<Հայրենիքում>> բանաստեղծությունը չհիշված, մերժված, խաբված կյանքի մասին է, հեղինակը պատմում է իր հայրական տան մասին, որը նա նկարագրում է  մութով լցված, տանջված տուն: <<Հանդիպում>> բանաստեղծությունը խավարած երկնքի, ցնորքների, վշտի, խաբված երազի մասին է:

<<Ոսկի հեքիաթ>> բանաստեղծական ժողովածու (վերլուծություն)
<<Ոսկի հեքիաթ>> ժողովածուն և մեղմ, և մութ, և լուսազարդ տրամադրություն է ստեղծում: Այս ժողովածուի մեջ բանաստեղծությունները տարբեր են: Վահան Տերյանի՝ <<Գարնան երեկո>> բանաստեղծությունը կապույտ երկնքի, քնքուշ թռչունի, կանաչ դաշտերի մասին է: <<Ուրվական>>բանաստեղծությունը մութ և մթնշաղային ժամերի, անխոս երեկոյի, ստվերների մասին է: Իսկ <<Գարնան քաղաքում>> բանաստեղծությունում հեղինակը նկարագրում է Գարնան գալը, որ ծաղկում են ծառերը, երկինքը պարզվում է, դառնում է ջինջ, մաքրվում է, պայծառանում է, փողոցներում աղմուկ է, մարդկանց դեմքերին ծաղկում է ժպիտը, արևն է փայլում:
Այս երեք ժողովածուների նմանությունն այն է, որ գրեթե բոլոր բանաստեղծությունների մեջ կա տխրություն, թախիծ և հուզմունք: 

Տերյանի կանայք՝
Նրանք երեքն էին՝ երեք տարբեր կանայք, որոնց նա սիրում էր յուրահատուկ ձևով: Այդ երեք կանացից ամեն մեկի մեջ Տերյանը փնտրում էր հուսահատությունից, մենակությունից, անզորությունից իրեն դուրս բերող մեկին:
Առաջին կնոջ հետ Մոսկվայում էր ծանոթացել՝ 17 համարի տրամվայի մեջ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,_ լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել: Տերյանը ասում է, որ երբ ցանկանում էր ամուսնության առաջարկ անել, Անթառամը մեկնեց: Անթառամ Միսկարյանը լի էր հոգու ներդաշնակությամբ, ինչն էլ գրավել էր Տերյանին: Ու Տերյանը սիրում էր նրան այդ բառի լավագույն իմաստով:

Տերյանի հաջորդ կինը՝ Սուսաննա Պախալովան, դարձավ Տերյանի ճակատագիրը: Այս կինը փոխեց Տերյանի կյանքը կտրուկ և անդառնալիորեն: Եվ ոչ միայն Տերյանի: Անգամ պոետի մահից հետո Սուսաննա Պախալովայի ներկայությունը թոքախտի տեսքով մնաց Վահանի ընտանիքի պատմության մեջ: Սուսաննան հրաշալի էր տիրապետում կանացի հնարքներին և Անթառամի հակապատկերն էր: Այնպիսի հմտությամբ սողոսկեց Տերյանի ու Անթառամի հարաբերությունների մեջ, որ Տերյանը դա չնկատեց: Սուսաննան նույնիսկ խաբեությամբ ամուսնացավ Վահանի հետ: 5 տարի անց ծնվեց նրանց առաջնեկը: Տերյանը և Անթառամը ակտիվ նամակագրության մեջ էին: Մի քանի տարի անց նրանց առաջնեկը մահանում է, Սուսաննան լույս աշխարհ է բերում երկրորդ զավակին:

Թոքախտով հիվանդ Տերյանին նկատեց նրա երրորդ կինը՝ Անահիտ Շահիջանյանը: Պոետի մահից երեք ամիս անց՝ 1920թ. ապրիլին, Անահիտ Շահիջանյանը դուստր ունեցավ և կոչեց իր ամուսնու վաղանցիկ սերերից մեկի՝ Հովհ. Թումանյանի դստեր՝ Նվարդի անունով:
Անթառամ Միսկարյան՝ Տերյանի քնքուշ սերը. բաժանվեց Մորոզովից, միակ որդուն կորցրեց 2-րդ աշխարհամարտում, պատերազմից հետո պարգևատրվեց, մահացավ 1969թ. միայնության մեջ:

Սուսաննա Պախալովա՝ Տերյանի ճակատագրական սերը: Երկրորդ անգամ ամուսնացավ Տերյանի մտերիմ ընկերոջ՝ Ալ. Մյասնիկյանի հետ: Վերջինիս մահից հետո ջերմ հարաբերություններ հաստատեց Օրջոնիկիձեի և Կիրովի հետ: Մահացավ 1937 կամ 38-ին:
Անահիտ Շահիջանյան՝ Տերյանի ամոքիչ սերը: Պոետի մահից հետո ամուսնացավ հոգատար, իրեն շատ սիրող Եզիազարյանի հետ: Այս մարդը ջանք և նյութական միջոց չխնայեց Տերյանի դստերը թոքախտից փրկելու համար: Նրանք որդի ունեցան: Անահիտ Շահիջանյանը մահացավ 1950-ին: