«Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում»: Ասել է Ավետիք Իսահակյանը: Իսահակյանը պատմում է, որ նա և Կոմիտասը երկար ժամանակ ապրել են իրար հետ, նույն հարկի տակ: Նա ասում է, որ Կոմիտասը միշտ եղել է մեր ժողովրդի հպարտությունը, և այդպես էլ կմնա: Նա է հայտնագործել մեր ազգային երգը: Հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի: Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:
No comments:
Post a Comment