Ամենալավագույն բրենդներից են՝ Versace-ին շքեղության վարպետը: Վերսաչեն մի քանի գիծ ունի, նա և կենտրոնացած է առօրյա հագուստի վրա, և գրավիչ զարդերի, հագուստի, աքսեսուարների դիզայնով։
Gucci -ն կաշվե իրերի վարպետն է: Չնայած Gucci-ն հայտնի է հագուստի իր շքեղ գծերով, սակայն լավագույններից լավագույնը կաշվե իրերն են` պայուսակները, դրամապանակները, որոնք միշտ ունեն հետաքրքիր դետալներ և յուրօրինակ տեսք:
Victoria's secret` ներքնազգեստի և ներքնաշորերի վարպետն է։ Այս բրենդը հայտնի է բարձրորակ, գլամուրային հավաքածուներով։ Victoria’s Secret-ի «հրեշտակները» ամենահայտնի մոդելներն են, որոնք ներկայացնում են ընկերության արտադրանքը։ Մոդելներին անվանում են «հրեշտակներ», քանի որ նրանք ամենամյա ցուցադրմանը բեմ են դուրս գալիս ուսերին դրված բազմազան թևերով, որոնք նման են թիթեռների, հրեշտակների, թռչունների և փերիների թևերին։
Ազգային տարազն օգնում է պահպանել պետության ժառանգությունը և պատմել մարդկանց նաև պատմությունը: Որքան ազգեր կան, այնքան էլ ազգային տարազներ կան. նրանք բոլորն էլ տարբեր են, անկրկնելի և յուրօրինակ:
Հայկական կանացի տարազը կարում էին սատինից, մետաքսից և թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով: Տղամարդկանց տարազը հայերը զադարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը: Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից:
Ռուսական ազգային տարազ
Հունական բազմազան ազգային տարազներից մեկը
No comments:
Post a Comment