Նահապետ Քուչակ

Առաջադրանքներ
Համացանցից ձեռք բերել տեղեկություններ։

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։

Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսայ,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ....

Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն։ Ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչների ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձեռագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։

Երբ են ստեղծվել Քուչակի վերագրված հայրենները, դրանց հեղինակների հարցը

Մեզ հայտնի 500 հայրենները ստեղծվել են 13-ից 14-րդ դարերից ի վեր, արևմտահայ
քաղաքային միջավայրում՝ Ակն, Վան, Խարբերդ։ Հայրենների հեղինակ է համարվել Վանի Խառակողիս գյուղում ծնված՝ Նահապետ Քուչակը։

Որոնք են սիրո հայրենների ներքին բովանդակային առանձնահատկությունները

Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ.

Երբ սերն ի աշխարհ եկավ,
եկավ իմ սիրտըս բնակեցավ,
Ապա իմ սրտես ի դուրս՝
երկըրե երկիր թափեցավ...

Ամեն մարդ չէ, որ ընդունակ է սիրելու, դիմանալու սիրո ուժին: Սիրում են տառապելու ունակ զորեղ հոգիները: Սիրո այդ տառապանքն այնքան հրապուրիչ ու ցանկալի է, որ մարդն ինքնակամ գնում է դեպի թակարդը:

Ինչ են արտահայտում պանդխտության հայրենները

Հայրենները ժողովուրդը սիրում է կապել նաև կորցրած հայրենիքի հետ, այդ պատճառով էլ ավելի շատ տարածված են պանդխտության ու սիրո, մանավանդ պանդուխտի սիրո տաղերը:

Հայրեններ
Հայ ազգային բանաստեղծության ամենատարածված ոտանավորի տեսակը եղել է հայրենի կարգը (չափը), որը ծագել է վաղ անցյալում։ Հայրենի կարգը 15 վանկանի բանաստեղծությունն էր 7/8-րդ բաժանումով։ Դեռևս 10-րդ դարում Գրիգոր Նարեկացին, այս չափը օգտագործել է իր Մատյան Ողբերգության պոեմի մի գլխում։ Միջնադարյան քննարերկության մեջ հայրենի կարգով ստեղծվել են հիմնականում քառատող երգեր, որոնք կոչվում են հայրեններ։

No comments:

Post a Comment