Նախագիծ՝ Հովհաննես Թումանյան


Կենսագրություն
Հովհաննես Թադևոսի Թումանյանը ծնվել է՝ 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռու մարզի Դսեղ գյուղում։ Նա բանաստեղծ է, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ։ Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։ Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։

Ստուգատեսին  ներկայացվում են  սովորողների, նրանց ընտանիքների, դասավանդողների աշխատանքները:
Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին:
Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում

Նախագծային թեմատիկ ուղղություններ՝
Թումանյանը՝ մանկագիր
Թումանյանն ընտանիքում
Թումանյանը՝ թարգմանիչ
Իմ Թումանյանը
Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
Թումանյանը՝ ընկեր

Թումանյանը՝ հեքիաթագիր
Խոսող ձուկը
Հովհաննես Թումանյանի` Խոսող ձուկը հեքիաթի ասածը սա էր` <<Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ>>, այս հեքիաթում ծերուկը ձկնորսությամբ էր զբաղվում, որպեսզի պահի իր ընտանիքը: Մի օր ձուկ բռնելիս նրա մեղքը տվեց և ձկանը ետ գցեց ծովը: Իսկ, երբ այդ ձուկը կենդանացավ, օգնեց ծերուկին: Իմ կարծիքով այս հեքիաթի գաղտնիքը այն էր, որ եթե լավություն անես, այդ լավությունը երբեք անպատասխան չի մնա: Իմ տեսանկյունից նայելով, ես համաձայն եմ հեղինակի հետ: Այս խորհուրդը ես ոչ այդքան շատ եմ օգտագործում, բայց քիչ թե շատ օգտագործում եմ, և իմ կարծիքով կարևոր չէ ետ պատասխան կստանամ թե չէ:

Անբան Հուռին
Իմ կարծիքով <<Անբան Հուռի>>  հեքիաթում, հեղինակը ուզում է ասել, որ պետք չէ լինել այդքան անգործ, չսովորող, սակայն դրա հետ միասին պետք է մի քիչ էլ լինել բախտով: Եթե մարդու բախտը բերի, նա կարող է նույնիսկ չաշխատել: Համաձայն եմ և ընդունում եմ այս խորհուրդը, եթե լավ սովորես կամ լինես աշխատասեր դա այդքան էլ հերիք չէ, պետք է գոնե մի քիչ լինես բախտով: 

Սուտասանը
<<Սուտասանը>> հեքիաթում թագավորը այքնան անխելք էր, որ սուտ ասելու դիմաց իր հարստության կեսը կտար ուրիշին: Ամեն օր տարբեր մարդիկ էին գալիս թագավորի մոտ և ասում այնպիսի սուտ, որ նա չէր հավատում: Իսկ  մի խելոք գյուղացին այնպիսի բան ասաց, որ նույնիսկ, եթե թագավորը չհավատար մեկ է նրան մի կտոր ոսկի կհասներ: Այս հեքիաթը քարոզում է, որ պետք է լինես մի քիչ խորամանկ և խելացի: Համաձայն եմ, ես իմ կյանքում նույնպես փորձում եմ լինել գոնե մի քիչ խորամանկ: 

Անխելք մարդը
<<Անխելք մարդը>> հեքիաթում այդ մարդը այնքան հիմար էր, որ չհանեց ծառի տակի ոսկին, որպեսզի հարուստ լինի, չամուսնացավ հարուստ աղջկա հետ, որպեսզի լինի բախտավոր, բայց գնաց և ասաց գայլին, որ կգտնես մի անխելք մարդու կուտես և կկշտանաս, իսկ գայլը մտածեց, որ նրանից ավելի անխելք մարդ չի լինի և կերավ նրան: Այս հեքիաթի ասելիքը այն էր, որ պետք չէ լինել այդքան անխելք, միամիտ և հիմար պետք է լինել մի քիչ խորամանկ և խելքով: 

Անհաղթ աքլորը

<<Անհաղթ աքլորը>> հեքիաթում հեղինակը ուզում է սովորեցնել, որ պետք է միշտ փորձես հաղթել, միշտ լինես առջևում, չփորձես պարտվել, որպեսզի հասնես քո ուզածին:  Ես նույնպես  փորձում եմ միշտ լինեմ առջևում, հաղթեմ և հասնեմ իմ ուզածին:


Թումանյանը՝ հասարակական գործիչ
20-րդ դարի 80-ականների վերջերին Թումանյանը հայտնի է դառնում, որպես հասարակական գործիչ։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ սկիզբ էր առել հայ ժողովրդի ազատագրական շարժման վերելքը և առավել կազմակերպված բնույթ էին կրում ժողովրդի ազգային ինքնագիտակցության դրսևորումները: Թումանյանի առաջին ոտանավորներում աչքի է զարնում պատանի հեղինակի ազգային-հայրենասիրական ոգին, ինչպես նաև հայդուկային որոշ տրամադրություններ, որոնց շուտով բանաստեղծը  աշխատում է տալ գործնական բնույթ: Ընկերոջ` Անուշավան Աբովյանի վկայությամբ, դեռևս 1886-87թթ. բանաստեղծը հաճախում էր գաղտնի ժողովների: 1890թ. ամռանը Թումանյանը բանակցություններ է վարել առաջին ժողովածուն Մոսկվայում տպագրելու համար: Այդ մասին ճշգրիտ տեղեկություններ կան Մ. Բարխուդարյանի տպարանի աշխատակից Է. Ավետիսյանի` Թումանյանին ուղղած նամակներում ժողովածուն տպագրության ներկայացնելու հանգամանքների մասին, միաժամանակ վկայում, որ բանաստեղծն այդ միջոցին գաղտնի խմբակի անդամ է եղել: Թումանյանի հասարակական գործունեության մեջ աչքի ընկնողն ամենից առաջ սկզբունքայնությունն է, ինքնուրույնությունը, անկախ նրանից` գործը որևէ կուսակցությա՞ն մեջ է, թե՞ այս կամ այն հոսանքին պատկանող պարբերականի: Այս իմաստով շատ հետաքրքրական են Թումանյանի հետևյալ խոսքերը «…ուրիշին հարգելուց առաջ ես ինձ եմ հարգում-իմ կարծիքս և իմ հասկացողությունս, ինչ չափով էլ որ կան: Ես իմ «եսը» ուրիշի ազդեցության չեմ զոհելու երբեք, բայց կհարգեմ ու կպաշտեմ մինչև անգամ, եթե կար մի հանրօգուտ միտք…»: Ապա .«ոչ մեկի զինվորը չեմ /Աստված փրկի, ազատի/»: Թումանյանը լցված գործելու անսպառ եռանդով, միշտ ուղիներ է որոնել ծառայելու իր ժողովրդի ազատագրության գործին: Թումանյանի հասարակական գործուն կյանքը դեռ 1890-ականներից չէր վրիպել Թիֆլիսի պահնորդական բաժնի գործակալների ուշադրությունից: Առաջին փաստաթուղթը, որտեղ հիշատակվում է Թումանյանի ազգանունը, թվագրված է 1901, հունիսի 7: Այդ գրությամբ խնդրվում է ժանդարմական վարչություն ուղարկել Թիֆլիսի հայոց բարեգործական ընկերության  անդամների և վարչության կազմի ցուցակը, նշելով 1900թ. անվստահելի քաղաքացիների անունները: 1899թ. կառավարչապետ Գոլիցինի հրամանով Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը լուծարքի է ենթարկվում, դառնալով միայն Թիֆլիսի բարեգործական կազմակերպություն,  որոշակի սահմանափակումներով: 1899թ. սեպտեմբերի 19-ին տեղի է ունենում վերակազմված ընկերության ընդհանուր ժողովը և վարչության ընտրություն, երբ ընկերությանը կրկին անդամակցվում է Թումանյանը, բայց այս անգամ ընտրվում է նաև վարչության փոխանդամ։ 1912թ. ապրիլին Թումանյանի ղեկավարությամբ հիմնվում է «Հայ գրողների կովկասյան ընկերությունը», որի նախագահն է ընտրվում բանաստեղծը: Նա շատ ժամանակ ու եռանդ է տրամադրել «Ընկերությանը», զբաղվել գրական խնդիրներով և գրողների նյութական դրությունը բարելավելու հարցերով: 1914թ. հոկտեմբերին, նախքան ռուս-թուրքական պատերազմի սկսվելը, Թիֆլիսում ստեղծվում է «Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե», որը մշակութային և հոգևոր գործիչների մասնակցությամբ ծավալում է լայն գործունեություն: 1914-1915թթ. Թումանյանի հասարակական ողջ գործունեությունը կապվում է հիշյալ ընկերության կենտրոնական կոմիտեի հետ: 1917-1918թթ. բանաստեղծը գլխավորում է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Այդ տարիներին հայկական գրեթե բոլոր գավառներում գործում էին «Հայրենակցական միություններ», որոնց խնդիրն էր օգնել պատերազմից տուժածներին և գաղթականներին, հավաքել հանգանակություններ, վարել բանակցություններ տարբեր կազմակերպությունների հետ աջակցելու համար: Աշխատանքը կենտրոնացնելու և ճիշտ կազմակերպելու նպատակով 1918թ. մարտին Թիֆլիսում ստեղծվեց «Հայրենակցական միությունների միություն», որի խորհրդի անդամ ընտրվեց Թումանյանը 1921թ. Սովետական Հայաստանի նախագահ Ալ.Մյասնիկյանի հրավերով բանաստեղծը եկել էր Երևան` Հայաստանի օգնության կոմիտե հիմնադրելու համար: Թումանյանին առաջարկում են կոմիտեի նախագահի պաշտոնը: Նա խնդրում է իրեն ազատ թողնել գրականությամբ զբաղվելու համար, սակայն շրջելով Երևանի փողոցներով տեսնելով ծանր ու դաժան պատկերներ` բանաստեղծն այսպես է ասում. «Երբ մի ժողովուրդ սովամահ է լինում փողոցներում, պետք է թողնել ամեն ինչ, մոռանալ ամեն բան և գնալ նրան փրկելու»: Այսպես Թումանյանը դարձավ ՀՕԿ-ի նախագահ: Այս գործը վերջին էր, որ Թումանյանը հասցրեց անել հայրենիքի համար:

Ստուգատեսի ընթացքում նախատեսվում են՝ դասարանական, խմբային, ընտանեկան հետևյալ նախագծերը
Թումանյանի հոդվածները.  առցանց քննարկումներ. որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
Խնդիրները՝
Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)

Թումանյանական կերպարների վերլուծություն
«Չար»-ն ու «բարի»-ն, երգիծանքը, Թումանյանի հեքիաթներում
Հայրենիքի, ազատության, սիրո, երջանկության՝ թումանյանական մեկնաբանությունները
Թումանյանի ամենահերոսը
Թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)…
Իմ (մեր) Թումանյանը (հարցազրուցներ, գրավոր ու բանավոր վերլուծություններ)

Իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում
***
Ո՛նց է ժըպտում իմ հոգին
Չարին, բարուն, — ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:
Այս քառյակում Թումանյանը ուզում է ասել, որ երբ ժպտաս բոլորին, նույնիսկ այն նախանձ և չար մարդկանց, կյանքդ ավելի գունեղ կդառնա: Ես համաձայն եմ այս խորհրդի հետ, և միշտ կփորձեմ այն օգտագործել:

***
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ.
Ես եղել եմ, կա՛մ, կըլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կա որ:
Այս խորհուրդը նույնպես ընդունում եմ, որ միշտ լինեմ տիեզերքի մեծ հոգու հետ, ինչու չէ նաև, որպես առաջնորդ, բայց դժվար թե կարողանամ փոխել իմ հոգին: Համաձայն եմ այն մտքի հետ, որ արտաքինը, մեր ձևը մանկուց ի վեր փոփոխվում է: Բայց այդքան էլ համաձայն չեմ, որ հոգին չի փոխվում, եթե մարդու հոգին լցված է, չարությամբ նախանձությամբ, իմ կարծիքով մարդ հնարավորություն ունի այն փոխել:

* * *
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:
Այս քառյակով հեղինակը պատմում է, որ ունեցել է տխուր կյանք, շատ ցավ է տեսել, բայց դրա հետ միասին ներել է, սիրել է: Համաձայն եմ այս խորհրդի հետ և ես նույնպես փորձում եմ այն կատարել, գուցե մի քիչ ցավով, բայց փորձում եմ ներել ու սիրել:

* * *
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:

Այս քառյակը կարոտի մասին է, հեղինակը պատմում է իր հայրենի, անտեսված երգիչների մասին և կարոտում է: Իմ կարծիքով այս քառյակի խորհուրդը այն էր, որ պետք չէ մոռանալ, հայրենի և երգիչներին, և մեր բարեկամներին:

Թումանյանական ընթերցումներ
Առաջադրանքներ
1.Թումանյանի հոդվածները
Որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
Կարդացե՛ք Թումանյանի հոդվածներից, ընտրե՛ք մեկը և փորձե՛ք գրախոսել
Կա՞ն հարցադրումներ, որոնք Ձեզ նույնպես մտահոգում են կամ հարցադրումներ, որոնք հնացած և ժամանակավրեպ եք համարում:

Ձևն ու Հոգին
Այս հոդվածի մեջ Թումանյանը նշել է, որ ամեն երևույթ ունի իր կերպարանքը ձևը, իմաստը, հոգին և ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն են, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժվար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին: Այո համաձայն եմ Հ. Թումանյանի այս հոդվածից գրեթե հարյուր տարի է անցել, բայց իմ կարծիքով ոչինչ չի փոխվել: Մարդիկ հիմա էլ են այդպես, բոլորն էլ, երբ ունենում են դժվարություններ, խնդիրներ միանգամից վազում են հեշտին, իսկ Թումանյանի ասելով հեշտը դա ձևն է: Եվ կարող եմ ասել, որ հիմա նույնպես բոլորի համար կարևորը շենք հասկացությունն է, միայն պատեր, այլ ոչ թե այդ շենքի խորհուրդը, ուսուցումը: Այդպիսի երևույթ իմ կարծիքով նաև հայոց լեզուն է, գրականությունը, հիմա գրեթե բոլորս մոռանում և կորցնում ենք մեր խոսքը և գիրը, և չենք պահպանում մեր հայոց լեզուն: Իսկ եթե յուրաքանչյուրս փորձենք պահպանել այն և չվազենք հեշտին, գուցե կարողանանք լուծել մեր խնդիրները:

Դառնացած ժողովուրդ 
Այս հոդվածը կարդալով, ես կարող եմ ասել, որ հարյուր տարի անց  ժողովուրդը գրեթե չի փոխվել: Համաձայն եմ, որ ժողովրդի մեջ դառնություն, նախանձ և չարություն կա:  Հոդվածում Թումանյանը նշում է, որ լինի քաղաքացի թե գյուղացի, մեկ է նրանք միշտ ունեն մի վեճ: Հոգևորական է, մեկ է նա բողոքում է, դժգոհում է: Վաճառականները թեկուզ և մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը տեսնելով, կորցնում է իրեն: Ամեն մարդ մտածում է իր շահի և կողքինի դժբախտության մասին: Հենց դա է մտահոգում Թումանյանին, դա է ժողովրդի խնդիրը, որ միմյանց հանդեպ չեն կարողանում լինել հոգատար, լցված լինեն սիրով, այլ ոչ թե մեկ մյուսի դժբախտության վրա ծիծաղի, կամ հակառակը: Իմ կարծիքով մարդիկ, հենց իրենք են դասավորում իրենց կյանքը և եթե յուրաքանչյուրս  չմտածենք միայն մեր շահի մասին, այս խնդիրը` նախանձությունը չի լինի:

Անկեղծ չենք 
Այս հոդվածով Թումանյանը ուզում էր ասել, որ մարդիկ՝ բոլորը կեղծավոր են: Թումանյանի այս խոսքի հետ համաձայն եմ, որ դերասանությունը գեղեցիկ է միայն բեմում, այլ ոչ թե իրական կյանքում: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները՝ շնորքով մարդիկ են, իսկ կյանքում ապրողները՝ կեղծավորներ են: Հազար տարի է անցել այս հոդվածից, սակայն իմ կարծիքով ոչինչ չի փոխվել, մարդիկ նույն կեղծավորներն են: Հիմա նույնպես մարդիկ խաբում են, գողություններ են անում, բանբասում են մեկը մյուսից և իմ կարծիքով, եթե յուրաքանչյուրս այդպիսի վատ արարքներ անենք, աշխարհը չի փոխվի կլինի միշտ <<կեղծավոր և սուտասան>>: Մեր խնդիրը մեկն է, մենք ինքներս չենք կարողանում ուղղել մեզ, չենք կարողանում չլինել <<դերասան>>  այսինքն՝ սուտասան և խաբլան:

2. Վիրտուալ շրջայց Թումանյանի տուն-թանգարանում:


3. Կարդա «Փարվանա» ստեղծագործությունը:
Փարվանա արքան մի աղջիկ ուներ: Նա զարդարում էր ծերության օրերն իր հոր: Եկավ մի օր, երբ արքան հրավիրեց Կովկասի կտրիճներին, ստուգելու իրենց ուժը, տեսնի ով է առժանի իր աղջկան: Կտրիճները առաջարկում են՝ գանձ, ոսկի, արծաթ, սակայն աղջիկը չի ընդունում: Նա պահանջում է սիրո անշեջ հուրը: Պայմանը կատարելու համար կտրիճները թռչում են աշխարհով: Աղջիկը սպասում է, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել անշեջ հուրը։ Նա սկսում է լաց լինել և նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է Վրաստանի Ջավախեթիի շրջանում։ Իսկ անշեջ հուրը փնտրող կտրիճները վերածվում են թիթեռների և մինչ օրս հուր և կրակ տեսնելով՝ նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն Փարվանա գեղեցկուհու մոտ, բայց անմիջապես ոչնչանում են։

Գաղափար բալլադի մասին: Բալլադը (Իտալերեն նշանակում է պարել) չափածո ստեղծագործություն է: Միջնադարում բալլադ են կոչվել երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող բանաստեղծություննեը, իսկ հետագայիում նաև մեծ ծավալ ունեցող ստեղծագործությունները: Սրանց հիմքում դրված էր, որևէ ժողովրդական ստեղծագործություն անսովոր մի դեպք, որոնք ունենում են շատ արագ զարգացող ընթացք:

4. Կարդա «Թմկաբերդի առումը» պոեմը:
«Թմկաբերդի առումը» ընթերցել-քննարկելուց հետո
Ի՞նչ է քեզ համար դավաճանությունը:  Մի՞շտ է պետք ներել, թե՞ կան աններելի բաներ: Ինչպե՞ս պետք է վերաբերվել մեր թշնամիներին:
Դավաճանությունը ներկայիս ամենաարդի ու բնութագրող չարագործությունն է: Հարազատին թողնել, լքելն ու առանց պատճառի հեռանալն է դավաճանությունը, որը շատ մեծ ու անբուժելի վերք է թողնում ցանկացած, նույնիսկ ամենասառնասիրտ մարդու հոգու վրա: Ներել կարելի է մեկ,երկու,ամենասիրելի ու թանկ մարդուն միգուցե և երեք անգամ, բայց շարունակելի ներելը կհանգեցնի նոր մեղքերի ու դավաճանությունների: Խոսքս իհարկե փոքրիկ ու հեշտ ներելի հանցանքների մասին չէ: Կարծում եմ թշնամիններին վերաբերվել պետք չի, ուղղակի պետք է թշնամի չունենալ: Ապրել խաղաղ, հեռու տհաճ մարդկանցից:


5.Հետազոտական աշխատանք
Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված   Մամիկոնյան նախարարական մի ճյուղը` Համազասպյանները, 10-11-րդ դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Դսեղում և նրա շրջակայքում: 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյան — Մամիկոնյան» կնքադրոշմը:

Պատմի՛ր Թումանյանի ընտանիքի մասին, ներկայացրո՛ւ  տեսանյութի միջոցով, լուսանկարների շարքով:
Ասլան (1839-1898)- տոհմի շառավիղներից նշանավորը, բանաստեղծի հայրը: Սանահինի վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս: Ունեցել է հասարակական գործչի ջիղ. նա եղել է նախաձեռնողը կամ մասնակիցը Դսեղի կրթալուսավորական գործերի: Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգեբարձուների թվում: Իր աշխարհիկ հակումներով քահանան աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին:

Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի: Նրա հայրն ու եղբայրները փորձված հովիվներ ու որսորդներ են եղել: Սոնան բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում , համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով:
Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ:
Ռոստոմ – 1871-1915թթ.
Օսան – 1874-1926թթ.
Իսկուհի – 1878-1943թթ.
Վահան – 1881-1937թթ.
Աստղիկ – 1885-1953թթ.
Արշավիր – 1888-1921թթ.
Արտաշես – 1892-1916թթ.


1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ:

Թումանյանի զավակները՝




Մուշեղ Թումանյան 1889-1938 թթ.


Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի արական գիմնազիայից հետո, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժին: Ապա սովորել է նույն քաղաքի Սակրավորների ուսումնարանում: Զինվորական ծառայության է անցել Ալեքսանդրապոլում: 1916 թ. կամավորների կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, զբաղվել որբերի խնդիրներով: Այնուհետև Թիֆլիսում անցել է ուսուցչության և զբաղվել այգեգործության ու պտղաբուծության վերաբերյալ գիտական աշխատանքով: 1937 թ. Խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղ էլ զոհվել է: Մուշեղ Թումանյանն ունեցել է երեք երեխա` Անահիտ, Նադեժդա, Վիգեն:

Արտավազդ Թումանյան 1894-1918 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Լիսիցյան մասնավոր պանսիոնում, ապա Ներսիսյան հռչակավոր դպրոցում, այնուհետև նկարչության և քանդակագործության ուսումնարանում: Կերպարվեստի առաջին դասերն առել է մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանից: Արվեստի նկատմամբ մեծ սերը Արտավազդին հասցրեց Մոսկվա` Պ. Ի. Կելինի նկարչական ստուդիայում սովորելու: Մեզ են հասել Արտիկի գեղանկարչական մի քանի աշխատանքներ, չափածո, արձակ գործեր, արվեստաբանական վերլուծություններ և հոդվածներ, նաև պիեսներ կերպարվեստի հռչակավոր վարպետների մասին`«Վան Դեյք», «Տիցիան», «Ռուբենս» և այլն: Ի դեպ այդ պիեսներից մի քանիսն արդեն բեմադրվել են: Դսեղում բեմադրվել է նաև Արտավազդի կողմից պիեսի վերածված «Գիքորը» պատմվածքը, որին ներկա է եղել Հովհ. Թումանյանը: Արտավազդը նույնպես երբեմն հայտնվել է սիրողական բեմում, որպես դերասան: Իր ժողովրդի համար ամենածանր ժամանակ նա մեկնեց Արևմտյան Հայաստան: 1918 թ.-ին 24 տարեկան հասակում զոհվեց Վանում: Արտիկի նահատակությունը մեկընդմիշտ ընկճեց Թումանյանին և մեծապես արագացրեց նրա մահը:

Համլիկ Թումանյան 1896-1938 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Ներսիսյան դպրոցից հետո ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժին, ավարտել 1924-ին: Ֆրանսիայում մտել է կոմունիստական կուսակցության շարքերը: 1924-ին վերադառնալով Թիֆլիս, շարունակել է կուսակցական գործը: Շուտով անցել է աշխատանքի Վրաստանի գիտությունների ակադեմիայում, որպես ավագ գիտաշխատող: Համլիկ Թումանյանը բազմաթիվ թարգմանություններ է կատարել Ռ. Թագորից, (Մահիկը, Պարտիզպանը տպագրվել են Վիեննայում 1922-ին, Երևանում` 1955-ին և 1961-ին), նաև Պուշկինի ստեղծագործություններից: 1937 թ. Խորհրդային ռեժիմը ձերբակալեց նրան` հարազատների համար անհայտ թողնելով սպանության օրը և վայրը: Համլիկն ուներ մեկ աղջիկ Նեկտար անունով:

Արեգ Թումանյան 1900-1939 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիան ավարտելուց հետո, 1917-ին անցել է կոմունիստական կուսակցության շարքերը և կատարել տարբեր կուսակցական և պետական աշխատանքներ: 1933-ին ընդունվել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև դասավանդել նույն ինստիտուտում: 1937-ին խորհրդային ռեժիմն Արեգ Թումանյանին աքսորել է և 1939-ի օգոստոսի 30-ին գնդակահարել: Գնդակահարված իր մյուս եղբայրների նման Արեգի մասունքների վայրն անհայտ է: Ունեցել է մեկ դուստր` Սուրման:


Աշխեն Թումանյան 1891-1968 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի երրորդ իգական գիմնազիան ավարտելուց հետո Աշխենն ուսանել է կանանցբարձրագույն դասընթացներում: 1911-ին ամուսնացել է իրավաբան Գևորգ Խատիսյանի հետ: «Դաշնակցությանգործի» դատավարությանժամանակ, 1912-ին Գևորգ Խատիսյանը Հովհ. Թումանյանի դատապաշտպանն էր: 1922 թ. Աշխենը տեղափոխվել է Ստեփանավան` քաղաքի գործադիր կոմիտեում աշխատելու, ապա` Երևան: 1925-ին Աշխենը Հանրային գրադարանին կից ընթերցասրահի վարիչն էր: Իսկ 1926-1933թթ. նույն գրադարանի տնօրենը: Աշխատել է նաև Հայկական հանրագիտարանում: Բազմաթիվ թարգմանություններ է կատարել հայերենից ռուսերեն, այդ թվում և հոր «Գիքորը» պատմվածքը: Աշխեն Թումանյանը Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանի առաջին տնօրենն էր հիմնադրման օրից մինչև 1966 թ.: Ունեցել է մեկ որդի` Հովհաննես անունով:

Նվարդ Թումանյան 1892-1957 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Հովնանյան դպրոցն ավարտելուց հետո Նվարդն ընդունվել է Անդրկովկասյան համալսարանի պատմագիտության ֆակուլտետը: 1925-ին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Նյութական մշակույթի պատմության ինստիտուտում: 1943-ից մինչև մահ Նվարդը Գիտությունների Ակադեմիայի Մ. Աբեղյանի ինստիտուտի գիտաշխատող էր: Նա իր հոր կյանքի և հոգևոր ժառանգության լավագույն ուսումնասիրողներից է, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ: «Թումանյանի կապերը ռուս գրականության հետ» ատենախոսության համար Նվարդ Թումանյանն արժանացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի: Նվարդը Դսեղի տուն-թանգարանի հիմնադիրներից է և մեծ ներդրում ունի նաև երևանյան թանգարանի կազմակերպման գործում:

Արփենիկ Թումանյան 1899-1981 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Գայանյան օրիորդաց դպրոցից հետո Արփենիկն ընդունվել է Թիֆլիսի Պոլիտեխնիկական ինստիտուտ: Սակայն շատ շուտով տեղափոխվել է Մոսկվա և աշխատանքի անցել Նախարարական խորհրդի հայկական բաժնում: Որոշ ժամանակ անց նշանակվել է Լենինյան հանրային գրադարանի հայկական բաժնի գլխավոր գրադարանավար: Կյանքի վերջին շրջանում տեղափոխվել է Երևան: Գրադարանավարական գործի մեծ փորձն Արփենիկը ներդրեց իր հոր` Հովհաննես Թումանյանի անձնական բացառիկ գրադարանի մշակման գործում:


Անուշ Թումանյան 1898-1927 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Անուշը սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Սիրել է դաշնամուր նվագել և ընթերցանությամբ զբաղվել: Գրել է ոտանավորներ ու քառյակներ: Նաև երկու պատմվածք` նվիրված իր հռչակավոր հորը: Անուշը Հովհ. Թումանյանի տասը զավակներից ամենից ռոմանտիկն ու երազկոտն էր: Նա ապրեց մի կարճ և ներքին հակասություններով պայմանավորված կյանք:





Սեդա Թումանյան 1905-1988 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Ծննդյան վկայականում Սեդա անվան դիմաց գրված է նաև Հայկանուշ: Եվ դա մի պատմական հանդիպման արդյունք է, որ տեղի ունեցավ մինչև աղջկա ծնունդը Անդրանիկ զորավարի և Հովհ. Թումանյանի միջև: Իմանալով, որ Թումանյանների ընտանիքում համալրում է սպասվում, Անդրանիկ Զորավարն առաջարկեց Թումանյանին տղա ծնվելու դեպքում, ի նշան իրենց բարեկամության, երեխային կոչել Հայկ` իր քեռորդու անունով, ով ընկել էր հերոսի մահով, իսկ աղջկա դեպքում Հայկանուշ` ի հիշատակ իր քրոջ վաղամեռիկ դստեր: Թումանյանը չանտեսեց իր մեծ բարեկամի կամքը, բայց և կատարեց ի’ր ընտանիքի կամքը. նորածնին կոչեց Սեդա-Հայկանուշ: Գայանյան դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում և Եսենտուկիում մասնակցել ռենտգենոլոգիայի դասընթացներին: Թարգմանել է Պոլ դե Կրայֆի «Միկրոբներ որոնողները» գիրքը, որ պատմում է Կոխի, Պաստերի, Մեչնիկովի մասին: Սեդան մեծ մասնակցություն է ունեցել Թիֆլիսի իրենց բնակարանից իրերի Երևան փոխադրման և հուշասենյակների ձևավորման գործում: Ունեցել է մեկ դուստր` Իրմա անունով:շ

Թամար Թումանյան 1907-1989 թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Թամարը նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Հետո սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1933-ին մտել է մեծանուն ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալ. Թամանյանի արվեստանոց: Թամարը ղեկավարել է թանգարանը 1966-1989 թթ.: Նա մտահղացավ և ի կատար ածեց թանգարանի մի անկյունում «Վերնատան» հուշասենյակը վերստեղծելու գաղափարը: Նրա ջանքերով է ստեղծվել նաև «Լոռվա ձոր» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի հնչյուններով:

Վահան Տերյան

Ուսումնական նախագիծ  «Վահան Տերյան»

Կենսագրություն
Վահան Տերյանը XX դարասկզբի արևելահայ պոեզիայի նոր սերնդի առաջնորդն է: Գրական ուղին սկսելով որպես սիմվոլիստ գրող՝ այնուհետև ստեղծել է հոգեբանական ռեալիզմի իր ոճը:

Վահան Տերյանը (Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին (փետրվարի 9) Ջավախքի Գանձա գյուղում: Նախնական կրթությունն ստացել է իր ծննդավայրի ծխական, ապա Ախալքալաքի քաղաքային դպրոցում: Սովորել է նաև Թիֆլիսի պետական գիմնազիայում: 1899 թվականին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի երրորդ դասարանը։ 1906 թվականին ավարտելով ճեմարանը՝ ուսումնառությունը շարունակել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում: 1913-1917թթ. սովորել է նաև Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում: Ապրելով բուռն ու անհանգիստ կյանքով լեցուն մեծ քաղաքներում՝ Տերյանն այրվում էր ժամանակի հասարակության ճակատագրով, արձագանքում այստեղ խմորվող ու հորձանք տվող սոցիալական, քաղաքական իրադարձություններին: Նրան թվում էր, թե Ռուսաստանում կատարված հեղափոխությունը կարող է փրկել իր ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից, սոցիալական անարդարություններից և իր կյանքի վերջին ճիգերով նվիրվում է հեղափոխության արգասիք նոր իրականությանը: Ֆիզիկապես հյուծված ու անբուժելի հիվանդությամբ տառապող բանաստեղծն իրականացնում է ազգային հարցերին վերաբերող պետական կարևոր հանձնարարություններ: Նման մի հանձնարարությամբ 1920 թվականին նա Մոսկվայից մեկնում է Միջին Ասիա և ճանապարհին վախճանվում իր հայրենիքից հեռու՝ Օրենբուրգ քաղաքում: Տերյանի ապրած դժվարին տարիներին հատկապես ողբերգական էր հայ ժողովրդի, մասնավորապես՝ արևմտահայերի վիճակը: Դրված էր դարերի հեռուներից եկող Հայաստանի (Նաիրի երկրի) լինել-չլինելու հարցը: Այնուհանդերձ, նուրբ ու զգայուն հոգու տեր բանաստեղծն իր մեծ նախորդի՝ Թումանյանի պես չկորցրեց իր հույսն ու հավատը սեփական ժողովրդի ապագայի նկատմամբ՝ խորապես գիտակցելով, որ մարդկային զգացմունքներից գերագույնը հայրենիքի նկատմամբ ունեցած սերն է:

Իմ Տերյանը
Տերյանը ժամանակակիցների հուշերում
Վահան Տերյանի անծանոթ նամակը 
Վահան Տերյանի վերջին ժամերը
Վահան Տերյան «Անտիպ և անհայտ էջեր»
Անհայտ Տերյանը ֆիլմը
«Վահան Տերյան. սիրո բանաստեղծ» — ֆիլմ
Կարդում ենք Տերյան «Իմ Տերյանը»

Խնդիրները
Վահան Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանում
Տերյանի բանաստեղծությունների, նամակների, հոդվածների ընթերցում
Տերյանի ստեղծագործությունների տարածում

Թեմաներ
Տերյանը՝ հասարակական-պետական գործիչ
Տերյանը` գրական հայերենի հիմադիր և հասարակական-քաղաքական գործիչ
Ինչպես գիտենք փետրվարի 9-ին Վահան Տերյանի ծննդյան օրն է: Ես սկսեցի ուսումնասիրել  Տերյանի <<Մթնշաղի անուրջները>> ժողովածուն, կարդացի գրեթե բոլոր բանաստեղծությունները: Տերյանը այդ ժողովածուն նվիրել է սիրոն, քանի որ բանաստեղծությունները սիրո մասին է: Տերյանը եղել է հասարակական քաղաքական գործիչ, հայոց լեզվի ստեղծող և իր հայրենասիրական ստեղծագործությունները այսօր էլ հավատ և ուժ են ներշնչում ժողովրդի մեջ, երիտասարդները շարունակում են հաճույքով կարդալ իր գեղեցիկ բանաստեղծությունները: Տերյանը միշտ նվիրված է եղել իր հայրենիքին, շատ է սիրել իր ազգին, իր լեզուն: <<Լեզուն մշակույթի ամենանախնական նշանացույցն է, լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը>> ասում է Տերյանը: Նա այնքան է սիրել իր հայրենիքը, որ ամենադժվարին պահին, պատերազմների ընթացքում թե ֆիզիկապես, թե գումարով և թե իր մեծ հոգով օգնում էր ժողովրդին: Տերյանը շատ բողոքներ է ներկայացրել նաև Հայաստանի տարածքները Թուրքիային հանձնելու նպատակով: <<Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության, որ մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում,  որ մենք դառնում ենք անընդունակ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, այդ չափով ենք մենք մոտենում ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում և մեռնում ենք վաղ>> ասում է Տերյանը:

Տերյանը՝  բանաստեղծ
Տերյանի զգացումների աշխարհը
Տերյանից փոխանցված խոհեր
Ասելիքս՝ Տերյանի միջոցով
Ուսումնասիրություններ « Տերյանը մեր օրերում»
Տերյանը քաղաքում
Տերյանը և երաժշտությունը
Տերյանը և գրական արևելահայերենը


Իմ կարծիքով Վահան Տերյանի այս հոդվածը որոշ գծերով համապատասխանում է, և որոշ գծերով չի համապատասխանում ներկայիս Հայաստանի հետ: Համապատասխանում է այն, որ հայությունը միասին և համախումբ չէ, քանի որ այս հոդվածում Տերյանը՝  Հոգևոր Հայաստան արտահայտությունը հասկանում է այսպես. <<Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգևոր Հայաստան ասելով >>:  Վահան Տերյանը կուլտուրա ասելով հասկանում էր լեզուն, գրականությունը, արվեստը: Հիմա, ներկայիս Հայաստանում, հասարակությունը կուլտուրա ասելով նույնպես հասկանում է մշակույթը, արվեստը, բայց նաև հասկանում է մարդկային կուլտուրան, մարդու շնորհքը, վարվելաձևը, պահվածքը: Տերյանը իր հոդվածի մեջ նշում է նաև, որ չկա մի ընկերություն կամ հիմնարկություն, որ նպատակ և ապագա ունենա շարունակելու իր արվեստով: Սակայն իմ կարծիքով ներկայիս Հայաստանում դա այդքան էլ այդպես չէ: Հիմա կան շատ քոլեջներ, դպրոնցներ, որոնք փորձում են երեխաներին օգնել, որպեսզի շարունակնեն իրենց ապագան, իրենց ցանկությամբ, և իդեպ նշեմ, որ այդ դպրոցներից մեկը հենց իմ դպրոցն է: Համաձայն եմ այն մտքքի հետ<<Որ, նյութական կորուստները գրեթե միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է>>, <<Իսկ, երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի Հոգևոր Հայաստան և կենդանի կլինի մեր հայրենիքը>>: 

Առաջադրանքներ
Կարդալ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի բանաստեղծությունները:
Ընտրել դուր եկած բանաստեղծությունները`
<<Մթնշաղի անուրջներ>> բանաստեղծական ժողովածու  (վերլուծություն)
<<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուն գրեթե բոլորը մռայլ, թախծոտ, տխուր տրամադրություն ստեղծող բանաստեղծություններ են: Բանաստեղծությունները  լքված սիրո, կյանքից հոգնած, ցավ ապրած, կարոտած, տխուր հիշողություններով կյանքի մասին են: <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուից  Վահան Տերյանի՝ <<Տխուր Զրույց>>  բանաստեղծությունը լքված սիրո մասին է, հեղինակը տխուր էր, թախծում էր, նա փայփայում էր իր սերը, բայց այդ սերը մոռացված էր: <<Աշնան Մեղեդի>> բանաստեղծության մեջ հեղինակը նկարագրում է Աշունը՝ , որ միշտ անձրևում է, ցուրտ է, քամի է, որ դաշտերը չորացած են, անտառները մերկացած, կյանքը տխուր է:

<<Գիշեր և հուշեր>> բանաստեղծական ժողովածու (վերլուծություն)
<<Գիշեր և հուշեր>> ժողովածուն ստեղծում է երազային, թախծոտ տրամադրություն: Բանաստեղծությունները մութ գիշերվա, գիշերային երազների, լռության, սև, գորշ կյանքի մասին են: <<Գիշեր և հուշեր>> ժողովածուից Վահան Տերյանի՝ <<Հայրենիքում>> բանաստեղծությունը չհիշված, մերժված, խաբված կյանքի մասին է, հեղինակը պատմում է իր հայրական տան մասին, որը նա նկարագրում է  մութով լցված, տանջված տուն: <<Հանդիպում>> բանաստեղծությունը խավարած երկնքի, ցնորքների, վշտի, խաբված երազի մասին է:

<<Ոսկի հեքիաթ>> բանաստեղծական ժողովածու (վերլուծություն)
<<Ոսկի հեքիաթ>> ժողովածուն և մեղմ, և մութ, և լուսազարդ տրամադրություն է ստեղծում: Այս ժողովածուի մեջ բանաստեղծությունները տարբեր են: Վահան Տերյանի՝ <<Գարնան երեկո>> բանաստեղծությունը կապույտ երկնքի, քնքուշ թռչունի, կանաչ դաշտերի մասին է: <<Ուրվական>>բանաստեղծությունը մութ և մթնշաղային ժամերի, անխոս երեկոյի, ստվերների մասին է: Իսկ <<Գարնան քաղաքում>> բանաստեղծությունում հեղինակը նկարագրում է Գարնան գալը, որ ծաղկում են ծառերը, երկինքը պարզվում է, դառնում է ջինջ, մաքրվում է, պայծառանում է, փողոցներում աղմուկ է, մարդկանց դեմքերին ծաղկում է ժպիտը, արևն է փայլում:
Այս երեք ժողովածուների նմանությունն այն է, որ գրեթե բոլոր բանաստեղծությունների մեջ կա տխրություն, թախիծ և հուզմունք: 

Տերյանի կանայք՝
Նրանք երեքն էին՝ երեք տարբեր կանայք, որոնց նա սիրում էր յուրահատուկ ձևով: Այդ երեք կանացից ամեն մեկի մեջ Տերյանը փնտրում էր հուսահատությունից, մենակությունից, անզորությունից իրեն դուրս բերող մեկին:
Առաջին կնոջ հետ Մոսկվայում էր ծանոթացել՝ 17 համարի տրամվայի մեջ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,_ լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել: Տերյանը ասում է, որ երբ ցանկանում էր ամուսնության առաջարկ անել, Անթառամը մեկնեց: Անթառամ Միսկարյանը լի էր հոգու ներդաշնակությամբ, ինչն էլ գրավել էր Տերյանին: Ու Տերյանը սիրում էր նրան այդ բառի լավագույն իմաստով:

Տերյանի հաջորդ կինը՝ Սուսաննա Պախալովան, դարձավ Տերյանի ճակատագիրը: Այս կինը փոխեց Տերյանի կյանքը կտրուկ և անդառնալիորեն: Եվ ոչ միայն Տերյանի: Անգամ պոետի մահից հետո Սուսաննա Պախալովայի ներկայությունը թոքախտի տեսքով մնաց Վահանի ընտանիքի պատմության մեջ: Սուսաննան հրաշալի էր տիրապետում կանացի հնարքներին և Անթառամի հակապատկերն էր: Այնպիսի հմտությամբ սողոսկեց Տերյանի ու Անթառամի հարաբերությունների մեջ, որ Տերյանը դա չնկատեց: Սուսաննան նույնիսկ խաբեությամբ ամուսնացավ Վահանի հետ: 5 տարի անց ծնվեց նրանց առաջնեկը: Տերյանը և Անթառամը ակտիվ նամակագրության մեջ էին: Մի քանի տարի անց նրանց առաջնեկը մահանում է, Սուսաննան լույս աշխարհ է բերում երկրորդ զավակին:

Թոքախտով հիվանդ Տերյանին նկատեց նրա երրորդ կինը՝ Անահիտ Շահիջանյանը: Պոետի մահից երեք ամիս անց՝ 1920թ. ապրիլին, Անահիտ Շահիջանյանը դուստր ունեցավ և կոչեց իր ամուսնու վաղանցիկ սերերից մեկի՝ Հովհ. Թումանյանի դստեր՝ Նվարդի անունով:
Անթառամ Միսկարյան՝ Տերյանի քնքուշ սերը. բաժանվեց Մորոզովից, միակ որդուն կորցրեց 2-րդ աշխարհամարտում, պատերազմից հետո պարգևատրվեց, մահացավ 1969թ. միայնության մեջ:

Սուսաննա Պախալովա՝ Տերյանի ճակատագրական սերը: Երկրորդ անգամ ամուսնացավ Տերյանի մտերիմ ընկերոջ՝ Ալ. Մյասնիկյանի հետ: Վերջինիս մահից հետո ջերմ հարաբերություններ հաստատեց Օրջոնիկիձեի և Կիրովի հետ: Մահացավ 1937 կամ 38-ին:
Անահիտ Շահիջանյան՝ Տերյանի ամոքիչ սերը: Պոետի մահից հետո ամուսնացավ հոգատար, իրեն շատ սիրող Եզիազարյանի հետ: Այս մարդը ջանք և նյութական միջոց չխնայեց Տերյանի դստերը թոքախտից փրկելու համար: Նրանք որդի ունեցան: Անահիտ Շահիջանյանը մահացավ 1950-ին:

2017 թվականի 200 լավագույն ուսումնական գործիքները

1. Youtube    Video sharing platform - Տեսանյութի փոխանակման հարթակ
2. Google Search    Web search engine - Վեբ որոնման համակարգ
3. PowerPoint    Presentation tool - Ներկայացման գործիք
4. Google Docs/Drive    Cloud-based office suite/document storage - Cloud- ի վրա հիմնված գրասենյակային հավաքակազմ/փաստաթղթերի պահպանում
5. Twitter    Public social network - Հանրային սոցիալական ցանց
6. Word    Word processing software - Բառի վերամշակման ծրագիր
7. Linkdln   Professional social network - Մասնագիտական սոցիալական ցանց
8. Facebook    Public social network - Հանրային սոցիալական ցանց
9. WordPress    Blogging and website tool - Բլոգինգ և կայքի գործիք
10. Wikipedia    Collaborative encyclopedia - Համագործակցական հանրագիտարան
11. Skype   Messaging app (text and video) - Հաղորդագրությունների փոխանակման ծրագիր (տեքստ և տեսանյութ)
12. Slack    Team collaboration tool - Թիմի համագործակցության գործիք
13. WhatsApp    Messaging app - Հաղորդագրությունների փոխանակման ծրագիր
14. Yammer   Enterprise social network - Ձեռնարկությունների սոցիալական ցանց
15. Evernote    Personal information system - Անձնական տեղեկատվական համակարգ
16. Dropbox   Cloud-based document storage - Ամպիկի վրա հիմնված փաստաթղթերի պահեստավորում
17. Excel   Spreadsheeting tool - ցրող թերթիկի գործիք
18. Feedly   RSS and news reader/aggregator - RSS և լրատվամիջոցների ընթերցող/ագրեգատ
19. Prezi    Presentation tool - Ներկայացման գործիք
20. Kahoot    Classroom response tool - Դասասենյակի պատասխան գործիք
21. OneNote   Personal information system - Անձնական տեղեկատվական համակարգ
22. Trello   Team project tracker - Խմբային նախագծի հետևող
23. Snagit   Screen capture tool - Էկրանի գրավման գործիք
24. Camtasia  Screencasting tool - Սքրինինգի գործիք
25. Articulate   E-learning authoring  tool - Էլեկտրոնային ուսուցման հեղինակային գործիք
26. SlideShare   Presentation sharing platform - Ներկայացման փոխանակման հարթակ
27. Pinterest   Visual bookmarking tool - Տեսողական էջանշանի գործիք
28. Zoom   Video meeting tool - Վիդեո հանդիպման գործիք
29. Powtoon   Animated explainer tool - Անիմացիոն բացատրող գործիք
30. Audacity   Audio editing software - Ձայնային խմբագրման ծրագիր
31. TED Talks & TED Ed   Inspirational videos & video mixing app - Ոգեշնչող տեսանյութեր և վիդեո խառնուրդ ծրագիր
32. Coursera   Online courses - Օնլայն դասընթացներ
33. EasyGenerator   E-learning authoring tool -  Էլեկտրոնային ուսուցման հեղինակային գործիք
34. Instagram   Public social network based around photo sharing - Հանրային սոցիալական ցանց հիմնված լուսանկարների փոխանակման վրա
35. Moodle   Course management system - Դասընթացի կառավարման համակարգ
36. Padlet   Online discussion board - Առցանց քննարկման տախտակ
37. Canva   Graphic design tool - Գրաֆիկական դիզայնի գործիք
38. Adobe Captivate   E-learning authoring tool -  Էլեկտրոնային ուսուցման հեղինակային գործիք
39. Gmail   Cloud based email - Ամպային էլեկտրոնային փոստը
40. Google Scholar   Scholarly search engine - Գիտական որոնման համակարգ
41. SharePoint   Social intranet platform - Սոցիալական ինտերակտիվ հարթակ
42. Google Forms   Forms and survey tool - Հետազոտությունների գործիք
43. Diigo   Social bookmarking tool - Սոցիալական էջանիշի գործիք
44. Google Suite   (Prev Google Apps) customisable Google tools - հարմարեցված գուգլ գործիքներ
45. Google Maps   Online mapping tool - Օնլայն քարտեզագրման գործիք
46. Adobe Photoshop   Image editing software - Նկարի խմբագրման հարթակ
47. Pocket   Save it for later tool - Պահպանել հետագա գործիքների համար
48. iSpring   E-learning authoring  tool - Էլեկտրոնային ուսուցման հեղինակային գործիք
49. Lynda   Online courses - Օնլայն դասընթացներ
50. SurveyMonkey   Survey tool - Հարցման գործիք
51. Outlook   Email client - Էլ․ փոստի հաճախորդ
52. Vimeo   Video sharing platform - Տեսանյութի փոխանակման հարթակ
53. Pixabay   Photo image collection - Լուսանկարների հավաքածու
54. Quizlet   Quizzing tool - Փնտրելու գործիք
55. Typeform   Forms and survey tool - Հետազոտությունների գործիք
56. Scoopit   Curation tool - վերականգնող գործիք
57. Adobe Acrobat Pro   PDF converter -  PDF փոխարկիչ
58. Grammarly   Grammar checker & plagiarism checker - Քերականության ստուգող և գրագողության ստուգող
59. Sway   Web presentation tool - Վեբ ներկայացման գործիք
60. WebEx   Web conferencing platform - Վեբ կոնֆերանսի հարթակ
61. Google Chrome   Web browser - Վեբ զննարկիչ
62. Duolingo   Language learning app - Լեզուների ուսուցման ծրագիր
63. Office Mix   PowerPoint enhancement tool - PowerPoint ընդլայնման գործիք
64. Tweetdeck   Twitter client - Twitter-ի հաճախորդ
65. Udemy   Online courses - Օնլայն դասընթացներ
66. Adobe Connect    Web conferencing platform - Վեբ կոնֆերանսի հարթակ
67. Kindle & App    eBook reader - Էլեկտրոնային ընթերցող
68. GoAnimate   Animated explainer tool - Անիմացիոն բացատրող գործիք
69. Google Clasroom   Classroom management tool - Դասասենյակի էլեկտրոնային գործիք
70. Blogger   Blogging tool - Բլոգինգ գործիք
71. Videoscribe   Animated explainer tool - Անիմացիոն բացատրող գործիք
72. Apple Keynote   Presentation tool - Ներկայացման գործիք
73. Screencast-O-matic   Screencasting tool -  Սքրինինգի գործիք
74․ Google Sites   Website tool - Կայքի գործիք
75. Edmodo   Learning platform for schools - Ուսման հարթակ դպրոցների համար
76. Adobe Premiere   Video editing software - Տեսանյութ խմբագրելու ծրագիր
77. Branchtrack   Scenario-based-e-learning tool - Սցենարի վրա հիմնված էլեկտրոնային ուսուցման գործիք
78. iPhone & Apps   Apple smartphone and apps - Apple սմարթֆոնը և հավելվածները
79. Microsoft Teams   Team collaboration tool - Թիմի համագործակցության գործիք
80. Flipboard   Curated social news magazine - Կիրառական սոցիալական նորությունների ամսագիր
81. Google Calendar   Online calendar - օնլայն օրացույց
82. ActExs (Action Extracts)  Productivity app - Արտադրողականության հավելված
83. Lectora   E-learning authoring  tool - Էլեկտրոնային ուսուցման հեղինակային գործիք
84. Khan Academy   Online courses - Օնլայն դասընթացները
85. Google Hangouts    Video meeting tool - Վիդեո հանդիպման գործիք
86. Teamviewer    Online meeting and support tool - առցանց հանդիպման և աջակցության գործիք
87. H5P   HTML5 content creator - HTML5 բովանդակության ստեղծող
88. Xing   Public social network - Հանրային սոցիալական ցանց
89. Screenflow   Screencasting tool - Սքրինինգի գործիք
90. GoToMeeting   Web conferencing tool - Վեբ կոնֆերանսի գործիք
91. Canvas   Course management system for schools -  Դասընթացի կառավարման համակարգը դպրոցների համար
92. SoundCloud   Cloud-based audio storage - Cloud- ի վրա հիմնված ձայնային պահոց
93. Socrative   Student response system - Ուսանողների արձագանքման համակարգ
94. Wix  Website tool - Կայքի գործիքը
95. Adobe Illustrator   Image editing software - Նկարի փոխանակման հարթակ
96. Udutu   E-learning authoring  tool - Էլեկտրոնային ուսուցման հեղինակային գործիք
97. Google Keep   Personal information organizer - Անձնական տեղեկատվության կազմակերպիչ
98. Google Plus   Public social network - Հանրային սոցիալական ցանց
99. FireFox   Web browser - Վեբ զննարկիչ
100. Confluence   Team collaboration tool - Թիմի համագործակցության գործիք
101. Audible   Audiobooks from Amazon - Աուդիոգրքեր Ամազոնից
102. MindManager   Mind mapping tool - Հիշեցնող քարտեզագրման գործիք
103. Apple Watch   Smartwatch - խելացի ժամացույց
104. OneDrive   Cloud-based document storage - Cloud- ի վրա հիմնված փաստաթղթի պահեստավորում
105. Snapchat   Photo sharing social network - Լուսանկարների փոխանակման սոցիալական ցանց
106. FutureLearn    Online courses - Օնլայն դասընթացներ
107. Quizizz   Quizzing tool -  Հարցախույզ գորիծիք
108. HiHaHo   Interactive video platform - Ինտերակտիվ վիդեո հարթակ
109. Thinkific   Learning platform - Ուսուցման հարթակ
110. Blackboard learn   Course management system - Դասընթացի կառավարման համակարգ
111. Cite This For Me    Citation generator - մեջբերում ստեղծող
112. Mentimeter   Audience response tool - Հանդիսատեսի պատասխան գործիք
113. Flipgrid   Video dicussion platform - Վիդեո քննարկման հարթակ
114. Codecademy   Online coding courses - Առցանց կոդավորման դասընթացներ
115. MindMeister   Mind mapping tool - Հիշեցնող քարտեզագրման գործիք
116. MailChimp   Create Email campaigns - Ստեղծել նամակային ընկերություն
117. Adobe InDesign   Interactive PDF editor - Ինտերակտիվ PDF խմբագիր
118. iPad & Apps   Apple tablet and apps - Apple պլանշետ և հավելվածներ
119. Nuzzel   Personal news discovery - Անձնական նորությունների բացահայտում
120. Apple iMovie   Video editing software - Տեսանյութ խմբագրելու ծրագիր
121. Google Alerts   Web monitoring service - Վեբ մոնիտորինգի ծառայություն
122. Adapt   E-learning authoring  tool - Էլեկտրոնային ուսուցման հեղինակային գործիք
123. Wisemapping   Mind mapping tool -  Հիշեցնող քարտեզագրման գործիք
124. Franz   Message tool aggregator - Հաղորդագրության գործիք ագրեգատոր
125. Totara Learn   Course management system - Դասընթացի կառավարման համակարգ
126. Anders Pink   Curation platform - վերակագնող հարթակ
127. Piktochart   Infographic tool - Ինֆոգրաֆիկ գործիք
128. Unsplash   Photo image collection - Լուսանկարների հավաքածու
129. Vivaldi   Web browser - Վեբ զննարկիչ
130. Moovly   Animated explainer tool - Անիմացիոն բացատրող գործիք
131. Threema   Communication security encryption - Կապի անվտանգության կոդավորում
132. Adobe AfterEffects   Video effects software - վիդեո էֆեկտների ծրագրային ապահովում
133. Degreed   Lifelong learning platform - Երկարատև ուսուցման հարթակ
134. Omnigraffle   Diagramming tool - Դիագրամային գործիք
135. Scrivener   Document creation tool - Փաստաթղթերի ստեղծման գործիք
136. Explain Everything   Animated explainer tool - Անիմացիոն բացատրող գործիք
137. Google Translate   Online translator - օնլայն թարգմանիչ
138. IFTTT   Connect data and service - Միացնել տվյալները եւ ծառայությունը
139. Jing   Screen capture and screencasting tool - Էկրանի գրավումը և սքրինինգի գործիք
140. Wordle   Word cloud generator - Բառի ամպ գեներատոր
141. Adobe Audition   Audio editing software - Աուդիո խմբագրման ծրագիր
142. Poll Everywhere   Audience response tool - Հանդիսատեսի պատասխան գործիք
143. Weebly   Website/Blogging tool - Կայք/բլոգինգ գորիծք
144. Office Lens    Makes photos of whiteboards readable - Ստեղծում է լուսանկարներ սպիտակ գրելով
145. Apple Pages   Word processing tool - Բառի մշակման գործիք
146. Go Conqr   Learning environment - Ուսուցման միջավայր
147. Medium   Blogging tool - Բլոգինգ գործիք
148. Infogram   Infographic tool - Ինֆոգրաֆիկ գործիք
149. Basecamp    Project management tool - Ծրագրի կառավարման գործիք
150. Lessonly   LMS for sales/support teams - LMS վաճառք/աջակցություն թիմերին
151. BlueJeans   Web conferencing platform - Վեբ կոնֆերանսի հարթակ
152. Hootsuite   Social media dashboard - Սոցիալական լրատվամիջոցների վահանակ
153. aNewSpring   Learning management system - Ուսուցման կառավարման համակարգ
154. Adobe Spark   Graphics design tool - Գրաֆիկական դիզայնի գործիք
155. Tableau   Interactive data visualisation tool - Ինտերակտիվ տվյալների արտացոլման գործիք
156. iTunes & iTunes U   Podcast and course player - Պոդքաստ և դասընթաց խաղացող
157. edX   Online courses - օնլայն դասընթացներ
158. Axonify   Micro-learning platform - Միկրո ուսուցման հարթակ
159. Animoto   Video slideshow maker -  Վիդեո սլայդերի ստեղծող
160. Desire2Learn (D2L)   Course management system - Դասընթացի կառավարման համակարգ
161. PebblePad   Personal learning space - Անձնական ուսուցման տարածք
162. Appear.In   Video meeting tool - Վիդեո հանդիպման գործիք
163. Aurasma   Augmented Reality app -  Ընդլայնված իրականություն ծրագիրը
164. Blinkist   Book abstracts -  Գիրքագրական շարադրանքներ
165. Alison   Online courses - Օնլայն դասընթացներ
166. TodaysMeet  Private backchannel service - Անձնական բեքշանել ծառայություն
167. Smartup   Micro-Learning platform - Միկրո-Ուսուցում հարթակ
168. Inoreader   RSS and news reader - RSS և լրատվամիջոցների ընթերցող
169. Jive   Enterprise collaboration platform - Ձեռնարկությունների համագործակցության պլատֆորմ
170. FreeMind   Mind mapping tool - Հիշեցնող քարտեզագրման գործիք
171. ENTITI   AR & VR content creation tool - AR և VR բովանդակության ստեղծման գործիք
172. Viddyoze   Animation software - Շարժապատկերների ծրագրային ապահովում
173. Join.Me   Video meeting tool - Վիդեո հանդիպման գործիք
174. WeVideo   Video editing software -  Վիդեո խմբագրման ծրագիր
175. Curatr   Learning platform - Ուսուցման հարթակ
176. Bing   Web search engine - Վեբ որոնման համակարգ
177. BigBlueButton   Web conferencing platform - Վեբ կոնֆերանսի հարթակ
178. GoodReader   PDF reader - PDF ընթերցող
179. Quick Scan   QR  code reader - QR կոդը ընթերցող
180. Hemingway App   Writing improvement app - Գրելու բարելավման ծրագիր
181. Remind   Messaging app for schools - Հաղորդագրությունների փոխանակման ծրագիր դպրոցների համար
182. Reeder3   RSS and news reader -  RSS և լրատվամիջոցների ընթերցող
183. Typorama   Typographic design editor - Նամակագրական դիզայնի խմբագիր
184. Zeef    Directory of curated links - Տեղեկատու համադասվող հղումներ
185. Stitcher   Radio and podcast shows - Ռադիո և պոդքաստ ցույցերը
186. Talkbook    Lead generation platform for presenters - Ներկայացնողների առաջատար սերունդ հարթակ
187. My Study Life   Study planner App - Աշխատանքային պլանավորող ծրագիր
188. Schoology   Course management system -  Դասընթացի կառավարման համակարգ
189. Asana   Team collaboration tool - Թիմի համագործակցության գործիք
190. Tallkwalker Alerts   Web monitoring service - Վեբ մոնիտորինգի ծառայություն  
191. Citavi   Reference management & task planning - Տեղեկատվության կառավարման և խնդիրների պլանավորում
192. LICEcap   Screen capture tool - Էկրանի գրավման գործիք
193. Zapier   Service to connect data and tools - Տվյալների և գործիքների միացման ծառայություն  
194. Voicethread   Collaborative presentation tool - Համագործակցային ներկայացման գործիք  195. Ultra Hal Assistant   Chatbot system - Ռոբոտի համակարգը       
196. Mozzelo   Website tool - Կայքի գործիքը
197. Seesaw   Personal portfolio tools for students - Ուսանողների անձնական պորտֆելի գործիքներ
198. DeepL Translator   Online translator - օնլայն թարգմանիչ
199. Kizoa   Video editing software - Վիդեո խմբագրման ծրագիր
200. Wolfram Alpha   Computational knowledge engine - Համակարգչային գիտելիքների շարժիչ