Ավետիք Իսահակյան.կենսագրություն

Картинки по запросу ավետիք իսահակյանԻսահակյան Ավետիք Սահակի, բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ է: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը, սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո, խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է: Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արեւմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով: Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները: XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում: 1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու եւ մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ եւ ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։ Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահ է։ Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երևանում։

Թումանյան-Աղայան

Картинки по запросу թումանյան-աղայանԵս հասկացա, որ Հ. Թումանյանը և Ղ.Աղայանը շատ մտերիմ ընկերներ են եղել, շատ կապված են եղել իրար հետ: Նրանք հաջողությունները և դժվարություններ միասին են անցել, օգնել են միմյանց: Թումանյանի կինը և Աղայանի կինը նույնպես եղել են շատ մտերիմներ: Ինձ ամենաշատը դուր եկավ վերջին հատվածը, երբ  մի անգամ Աղայանը զգում է, որ Հ. Թումանյանը հիվանդ է, և ուշ գիշերին գալիս է նրա բնակարանի առաջ կանգնում և կանչում է: Թումանյանի կինը դուրս է գալիս և հայտնում նրան, որ դրությունը լավացել է: Իսկ ամենանշանակալից դեպքը Թումանյանի հեռազգացողության դեպքն է, երբ իր առանձնասենյակում պարապելիս գրիչը վայր է ձգում և բացականչում է. «Ղազարն ընկա՛վ»... Արտավազդը ներս է գալիս և հայտնում, թե՝ «Պապեն վախճանվել է»...     Ինձ դու եկավ նաև, որ Թումանյանն ու Աղայանը միմյանց հետ խոսում էին ժողովրդական բարբառով, Ղազարոսը՝ արարատյան, Հովհաննեսը նաև լոռվա:  
 Մտերմությունը և սերը կար երկու բանաստեղծների ընտանքիների և զավակների միջև: Աղայանի և Թումանյանի տունը մեկ էր, նրանք մի ընտանիք էին: 
Ղազարոս Աղայանը  իր երեխաներին կրթության չտվեց ասելով. «Ինքնակրթությամբ առաջ գնացեք»: Իսկ Հովհաննես Թումանյանն, ընդհակառակը, իր բոլոր զավակներին կրթության տվեց՝ ուղարկելով մինչև բարձրագույն դպրոցներ, մեծ ուշադրություն դարձնելով մասնագիտականի վրա: Խրախուսում էր իր երեխաներին, երբ տեսնում էր նրանց մեջ տաղանդի նշաններ: Աղայանը նման դեպքերում անուշադիր էր զավակների նկատմամբ: Հովհաննես Թումանյանը չափազանց հյուրասեր էր, ինչպես և Աղայանը: Հյուր եկած ժամանակ Ղազարոսը նշանով կհեռացներ զավակներին. եթե տղամարդ էր գալիս, աղջիկներին չէր թողնի ներս մտնել և կկանչեր այն ժամանակ, երբ հարկավոր էր սպասարկել նրանց: Թումանյանը հյուր եկած ժամանակ ստիպում էր երեխաներին զբաղեցնել հյուրերին, հավաքում էր բոլորին և պատվիրում ներկա լինել, լսել նրանց ասքն ու զրույցը, հյուրերի հետ միասին նստել, երգել, պարել, հանելուկներ ասել, զանազան խաղեր խաղալ, նվագել: 

Լռության համերգ

Картинки по запросу լռությունԼռություն՝ մի բառ որի մեջ պարունակում է ամեն ինչ՝ տխրություն, հանգստություն, խորհրդավորություն, ինչու չէ նաև ուրախություն և երջանկություն, այն տարբեր է: Փողոցով քայլելիս չես զգում այն լռությունը, որը զգում ես անտառում, սարերում: Բնությունը ինքստինքյան տալիս է այդ լռության համերգը: Մարդիկ չկան, չկան ավտոմեքենաներ, չկա ոչ մի ուրիշ բան, բացի թռչուններից, ծառերից, ձորերից, գետերից: Նրանք են ապահովում լռության այդ գեղեցիկ համերգը: Ոչ միայն բնությունը, նաև միայնակությունը, կարծում եմ դա նույնպես լռության համերգ է: Երբեմն լինում են դեպքեր, երբ լսում ես, բայց միևնույն ժամանակ լռում ես, մտքերը կուտակվում են հոգում և մտքումտ լռության համերգ է լինում: 

Նար-Դոս ես և նա

Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքը (Նա)
Картинки по запросу նար դոս
Վենեցիայում մի ազնվական ընտանիքի մեջ ապրում էր ընտանիքի միակ զավակը՝ Ջուլիետտան: Այնքան գեղեցիկ էր նա, աչքերը կապույտ, հայացը միշտ զվարթ: Երկու գույն էր սիրում՝ կարմիր ու սպիտակ: Նա ինքը ծաղիկ էր՝ կարմիր ու սպիտակ: Մի անգամ, երբ Ջուլիետտան իր սենյակում զբաղված էր իր սպիտակ հագուստով և կրծքին մեխակի կարմիր ծաղիկներ էր ամրացում, մի մուտ ձեռք սերենադ էր նվագում ջութակի վրա: Ջուլիետտան պատուհանից ցած նայեց և տեսավ մի պատանի լայնեզր գլխարկով: Ջուլլիետտան իր ամբողջ էությամբ և ուշադրությամբ լսում էր սերենադը: Երբ ավարտվեցին ջութակի հնչյունները Ջուլիետտան բացականչեց – Ո ՞վ ես դու, նայիր վերև պատուհանին: Պատանին նայեց վերև, ինչ հրաշալի և գեղեցիկ աչքեր, գրավիչ դեմք: Ինչ է անունդ – հարցրեց Ջուլիետտան, - Անտոնիո: Անտոնիո ասա ո ՞վ ես դու – բացականչեց Ջուլիետտան: Ես որբ եմ, հայրս մի բանվոր էր, որը մեքենայի տակ ջարդվեց և մեռավ, իսկ մայրս գնաց նրա ետևից, չունեմ ոչ մի հարազատ: Ջուլիետտան նրան հարցրեց արդյոք կգա և կապրի իրենց ընտանիքի հետ, սակայն Անտոնիոն պատասխանեց – ես հպարտ եմ սիրուն Ջուլիետտա: Ջուլիետտան մի մետաղադրամ նետեց ներքև և հարցրեց արդյոք ամեն օր կգա և կնվագի իր պատուհանի տակ, իսկ Ատոնիոն ասաց – այո կգամ, բայց ոչ մետաղադրամի, այլ գեղեցկության համար: Ամեն օր Անտոնիոն գնում պատուհանի տակ նվագում էր: Ջուլիետտան հարցրեց Անտոնիոյին թե արդյոք նա կհամաձայնվի զբոսանք կատարել իր հետ ծովի վրա, իսկ հետո հարցրեց – արդյոք թույլ կտա գլուխը դնի ծնկան վրա: Իսկ հետո հարցրեց - արդյոք թույլ կտա համբուրել իրեն: Մի երեկո էլ երբ արտիստը եկավ պատուհանի մոտ, պատուհանը փակ էր, նա սկսեց նվագել, պատուհանը մի քիչ բացվեց և ընկավ մետադրամ ու մի փոքրիկկ թուղթ որտեղ գրված էր.

Հայրս ասում է մենք վերևն ենք, դու ներքևը, տղան հեռացավ: Անցան տարիներ, երբ արդեն փողոցներում երգող արտիստը դարձել էր հայտնի աստղ: Եվ երբ մի օր համերգից հետո Ջուլիետտան եկավ իր մոտ և ասաց, Անտոնիո ես սիրում եմ քեզ, Անտոնիոն պատասխանեց – ավաղ սինյորա ներեցեք ինձ, դուք վերևում էիք, իսկ ես ներքևում: Ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջև, ավա՜ղ, սինյորա, ես չեմկարող։ Այսպես էր վերջանում իտալական սիրավեպը։


 Նար-Դոս «Ես և նա» (ես)

Ես սիրում էի նրան, նրա գեղեցկությունը, տեսքը, ծիծաղը, այն ինձ տիրում էր: Սակայն նա սիրո՞ւմ էր ինձ, դա չգիտեմ: Սակայն ես լիովին հավատում էի, որ նա սիրում է և մինչև մահը մեզ չի բաժանի ոչինիչ: Այդ ժամանակվերջին կուրսում էի սովորում և պատրաստվում էի քնություններին: Մի օր նամակ ստացա նրանից, որտեղ գրված էր, որ էլ չի ցանկանում ինձ հետ շփվի, որ էլ չանհագստացնեմ իրեն: Մտածեցի հերթական կատակ է, սակայն հետո երբ նամակ էի ուղարկում և պատասխան չէի ստանում արդեն համոզվում է: Հետո ստացա նամակ, որտեղ գրված էր՝ ամուսնացա: Սկզբից այդքան էլ չէի հավատում և կարծում էի գրել է միայն նրա համար, որ էլ չանհագստացնեմ նրան: Սակայն հետո կամաց-կամաց հասկանում էի, որ այն ճիշտ է: Զգում էի, որ սկսում եմ խելագարվել: Մի օր վեր կացա թողի համալսարանս, հասկացա, որ այն վերջին կուրսի, ապագայի հույսերով լեցուն ուսանողը դարձել էր արբած և քնատ, զզվելի հատկանիշներով մարդ: Մի անգամ փողոցում հանդիպեցի իմ հին սիրուն, ես նրանք ճանաչեցի, չնայած նրան, որ դարձել էր բարձր հասակով, մի խնամված կին, սակայն նա ինձ սկզբից չճանաչեց, որովետև այն գեղեցիկ ուսանողից, դարձել էի հարբած մարդ: Վախեցավ նա, նստեց կառքը և գնաց: Այդ օրվանից հետո փորձեցի սիրածս աղջկա դավաճանությունը որոնել իմ էության մեջ: Շատ որոնեցի և վերջապես գտա մի պատմվածքի ընթերցումից հետո, որը լուսավորեց իմ ներքին աշխարհը: Այստեղ բառացի թարգմանությամբ առաջ եմբերում այդ սիրավեպը, որի վերնագիրը, սակայն, դնում եմ «Նա», պատմվածքիհերոսին ինձ հակադրելու համար։

Տերյանը` գրական հայերենի հիմադիր և հասարակական-քաղաքական գործիչ

Տերյանը` գրական հայերենի հիմադիր և Տերյանը՝  հասարակական-քաղաքական գործիչ


Ինչպես գիտենք հունվարի 28-ին Վահան Տերյանի ծննդյան օրն է: Ես սկսեցի ուսումնասիրել  Տերյանի <<Մթնշաղի անուրջները>> ժողովածուն, կարդացի գրռթե բոլոր բանաստեղծությունները: Տերյանը այդ ժողովածուն նվիրել է սիրոն, քանի որ բանաստեղծությունները սիրո մասին է: Տերյանը եղել է հասարակական քաղաքական գործիչ, հայոց լեզվի ստեղծող և իր հայրենասիրական ստեղծագործությունները այսօր էլ հավատ և ուժ են ներշնչում ժողովրդի մեջ, երիտասարդները շարունակում են հաճույքով կարդալ իր գեղեցիկ բանաստեղծությունները: Տերյանը միշտ նվիրված է եղել իր հայրենիքին, շատ է սիրել իր ազգին, իր լեզուն: <<Լեզուն մշակույթի ամենանախնական նշանացույցն է, լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը>> ասում է Տերյանը: Նա այնքան է սիրել իր հայրենիքը, որ ամենադժվարին պահին, պատերազմների ընթացքում թե ֆիզիկապես, թե գումարով և թե իր մեծ հոգով օգնում էր ժողովրդին: Տերյանը շատ բողոքներ է ներկայացրել նաև Հայաստանի տարածքները Թուրքիային հանձնելու նպատակով: <<Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության, որ մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում  որ մենք դառնում ենք անընդունակ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, այդ չափով ենք մենք մոտենում ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում և մեռնում ենք վաղ>> ասում է Տերյանը: 

Ձմեռային ճամբար 2017

Ճամբարային 5-րդ օրը 


 Արդեն ավարտին է մոտենում ճամբարային առաջին շաբաթը: Ու մինչ բոլորը անհաբերությամբ սպասում էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի այցին, մենք որոշեցինք փոքրիկ շրջաց կատարելով ծանոթանալ տարբեր ջոկատների ճամբարային առօրյային: Առաջինը այցելեցինք տիկին Ելենայի ջոկատ, որտեղ ճամբարականները աշխատում էին «Ձմեռային հեքիաթ» նախագծի շրջանակներում և պատրաստվում էին ճամփորդության դեպի Չարենցի կամար:
Հաջորդ կանգառը տիկին Սիլվայի ջոկատում էր: «Օտարագիր հայեր» նախագծի շրջանականերում սովորողները թարգմանում են հանճարեղ գրող Վիլիան Սարոյանի պատմվածքներից մի հատված, որը շուտով նաև կբեմադրվի:
Գիտամանկավարժական հավաքի ակտիվ նախապատրաստությունը էր ընդանում 10-րդ դասարանցիներից բաղկացած տիկին Նունեյի ջոկատում:
Չնայաց ճամբարային ակտիվ թոհուբոհին մաթեմատիկների և գիտակների ջոկատները ուղղակի տարված էին իրենց գործունեությամբ և նույնիսկ չնկատեցին իրենց նկարողներին:
Ավագ դպրոցը այսօր նաև հյուրեր ուներ, մեզ էին այցելել Հարավային դպրոցի 3-րդ դասարանցիները, ովքեր ընթերցելով ամենատարբեր գրքեր, առանձնացնում էին իրենց սիրելի հատվածները գրքերից և ստեղծում թվայնացվող գրքերի փաթեթ: 



ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԼԱՆ


Հունվարի 9, երկուշաբթի
09:00-09:30 – Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:30 – Ուսումնական խորհրդատվություն մաթեմատիկայից
10:30-12:30 - Պարատուն
12:30-13:00 - Ընդմիջում
13:00-14:00 - Օրվա աշխատանքների լուսաբանում անհատական բլոգում

Հունվարի 10, երեքշաբթի
09:00-09:30 – Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:30 – Ուսումնական խորհրդատվություն մաթեմատիկայից
10:30-12:30 - Պարատուն
12:30-13:00 - Ընդմիջում
13:00-14:00 - Օրվա աշխատանքների լուսաբանում անհատական բլոգում

Հունվարի 11, չորեքշաբթի
09:00-09:30 – Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:30 – Նախագծային աշխատանք՝ «Սննդային թունավորումներ»
10:30-12:30 - Պարատուն
12:30-13:00 - Ընդմիջում
13:00-14:00 - Օրվա աշխատանքների լուսաբանում անհատական բլոգում

Հունվարի 12, հինգշաբթի
09:00-09:30 – Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:30 – Նախագծային աշխատանք՝ «Ինտերակտիվ քարտեզների փաթեթ» (Դիջիթեք 2017-ի համար)
10:30-12:30 - Պարատուն
12:30-13:00 - Ընդմիջում
13:00-14:00 - Օրվա աշխատանքների լուսաբանում անհատական բլոգում

Հունվարի 13, ուրբաթ
09:00-09:30 – Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:30 – Նախագծային աշխատանք՝ «Անվանի մաթեմատիկոսներ»
10:30-12:30 - Պարատուն
12:30-13:00 - Ընդմիջում
13:00-14:00 - Օրվա աշխատանքների լուսաբանում անհատական բլոգում