Ճամբարային առօրյա

Սովորականի նման օրն սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, ավելի ճիշտ՝ պարով: Հսկայական մարզադաշտ, ու լիքը-լիքը պարող ճամբարականներ: Լավ է, երբ օրդ լավ ես սկսում, այս դեպքում՝ պարով: Հետո սկսվեցին ջոկատային աշխատանքները: Այսօրվա համար նախատեսել էինք մի հետաքրքիր աշխատանք. «Կարդում ենք իրանական ժամանակակից պոեզիա»: Փոքրիկ, խորիմաստ, հետաքրքիր ստեղծագործություններ կարդացինք, որոնք իրենց կառուցվածքով շատ նման են ճապոնական հոքուներին:
Հետո մարզական խաղեր, մրցույթներ ջոկատների միջև: Ամենահետաքրքիրը ճամբարային օրվա ավարտն է, երբ սկսում ենք ամփոփել կատարված աշխատանքները, քննարկել հաջորդ օրվա անելիքները: 

Ուսումնական դեկտեմբեր

Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»
Պատմվածքը մի փոքրիկ աղջկա մասին էր, ով ձմռան ցրտին, նոր տարվա նախորեին, ոտաբոբիկ լուցիկներ էր վաճառում, որպեսզի գումար վաստակի և տուն տանի։ Նա ողջ օրը չեր կարողացել վաճառել ոչ մի լուցկի և վախենում էր տուն գնալ, քանի որ հայրը նրան կծեծեր։ Կարծում եմ պատմվածքի մեջ առաջինը աղջկա ծնողների սխալն է, նրանք նստած տանը սպասում էին, թե երբ իրենց աղջիկը մի քիչ գումար կվաստակի, սակայն դրա փոխարեն հենց հայրը կարող էր աշխատել։ Աղջիկը ուներ մեծ և վառ երևակայություն, նա այդ փոքրիկ լուցկիների շնորհիվ կարողանում էր պատկերացնել իրեն հարմարավետ ամեն ինչ ՝ մի սենյակ թանկարժեք սպասքով, տոնածառ։ Նրա երևակայությունը երկար չտևեց, քանի որ վերջացան նրա բոլոր լուցկիները և մինչև լույս նա մահացավ, տաքանալու ցանկությամբ։ Նա կարող էր չմահանալ, եթե մարդիկ անտարբերությամբ չլցվեին մեկը մյուսի հանդեպ։ 


Պատմվածքը երեք մայրիների մասին էր, նրանք երեքն էլ ունեյին երազանք՝ առաջինը ցանկանում էր դառնալ աշխարհի ամենահզոր թագավորը։ Երկրորդը՝ կարողանար չարը բարու հետ վերափոխել։ Իսկ երրորդի ցանկությունը, այն էր, որ նրան նայելիս աստծուն հիշեյին բոլորը։ Տարիներ և դարեր անցան, նրանք իրենց հույսը կտրել էին, որ կկատարվեր երազանքները։ Սակայն այդ երազանքները կատարվեցին այնպես, ինչպես նրանք երբեք չէին կարող պատկերացնել։ Այս հեքիաթի գաղափարը այն է, որ միշտ չէ, որ երազանքները կատարվում են այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում։ Մենք կարող ենք չզգալ երազանքի կատարվելը, կարևորը ցանկությունը, նպատակը մեծ լինի և այն ինչ-որ ձևով կկատարվի։


Найди благодарность за мельчайшие вещи
Если ты не благодарен за то, что у тебя есть,
Ты никогда не будешь доволен тем, что получишь.
Ты всегда будешь чувствовать, что тебе не хватает.
И будешь сожалеть о прошлом,
Потому что тогда «мог сделать больше».
И будешь беспокоиться о будущем,
Потому что можешь «упустить» какие-то сокровища.

Найди благодарность за мельчайшие вещи:
За утреннее солнце, глоток воды, за свои старые туфли —
И вот — счастье уже твоё.
И больше не важно, что ты можешь получить или потерять.

Джефф Фостер

Գտիր երախտագիտություն ամենափոքր բաների համար
Եթե դու երախտապարտ չես այն ամենի համար, ինչ ունես,
Դու երբեք գոհ չես լինի այն ամենից, ինչ ստանում ես։
Դու միշտ կզգաս, որ քեզ ինչ-որ բան չի հերիքում։
Եվ դու կզղջաս անցյալի համար,
Որովհետև այն ժամանակ կարող էիր անել ավելին։
Եվ կանհանգստանաս ապագայի համար,
Որովհետև հնարավոր է <<բաց թողես>> ինչ-որ գանձեր։ 

Գտիր երախտագիտություն ամենափոքր բաների համար՝
Առավոտյան արևի, մի կում ջրի, քո հին կոշիկների 
Եվ ահա - երջանկությունը արդեն քոնն է։
Եվ այլևս կարևոր չէ, դու ինչ կարող ես ստանալ կամ կորցնել։

Ջեֆֆ Ֆոստեր

Աղբյուրը՝ տե՛ս այստեղ 

Ուսումնական նոյեմբեր


Նոյեմբերի 13-18
«Ճանաչենք մեր մեծերին»
Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությունը
Ծանոթացեք մեդիափաթեթին, կարդացեք, ընտրեք մեկ նյութ, գրավոր վերապատմեք:
<<Բազմավեպը>> գրական հանդես է, այն Մխիթարյան Միաբանության հրատարակություններից է։ Հրատարակվել է 1843 թվականից Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Այն ամենաերկարակյացն է հրատարակված հայերեն թերթերից։ <<Բազմավեպի>> խմբագիրը Գաբրիել Այվազովսկին է, Հովահաննես Այվազովսկու եղբայրը։ Խմբագրել է աշխարհաբառով, հաշվի առնելով այն փաստը, որ այն հասկանալի է բոլորին, և նաև չպետք է մոռանալ գրաբարը, քանի որ այն մեր նախնիների լեզուն է։ Սկզբում <<Բազմավեպը>> երկշաբաթաթերթ էր, հետո դարձավ ամսագիր։ Հանդեսի էջերում միշտ եղել են՝ աստվածաբանական, պատմական, լեզվաբանական, գեղարվեստական, ուսումնական և այլ արժեքավոր նյութեր։ Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակին հրատարակվել են բացառիկ համարներ։ Անգնահատելի է  հանդեսի ծառայությունները, գաղափարները հայ մտավորական միջավայր ներմուծելու գործում։ «Բազմավեպում» օտար լեզուներով տպագրված հայագիտական հոդվածները եվրոպացիներին ծանոթացնում են հայ ազգի անցյալին, ներկային ու մշակույթին: Հանդեսին աշխատակցել ու նրա գործունեությանը նպաստել են հայ և այլազգի գիտնականներ, գրողներ, արվեստագետներ՝ Ալիշանը, Էդուարդ Հյուրմուզյանը, Գարեգին Զարբհանալյանը և ուրիշներ։

Միաբանության գործունեությունը
Մխիթարյանները շատ մեծ ցուցաբերություն են ներդրել, 200 տարի ծառայել են հայ ազգի մշակույթի  պահպանման և հայ եկեղեցու համար։ Իսկ լեզվի պահպանումը եղել է հիմնադրի առաջնակարգ աշխատանքը։ Վտանգ կար, որ ամբողջ աշխարհի ցրված հայերը կարող են միանալ ուրիշ ազգերին, այդ պատճառով, անհրաժեշտ էր երիտասարդ սերնդի կրթությունը ըստ քրիստոնեական հոգու և հայ ավանդության։ Հենց այդ նպատակով Մխիթարյանները դպրոցներ են ունեցել և մինչ այսօր էլ ունեն՝ Լոս Անջելեսում, Ստամբուլում, Բեյրությում և այլ վայրերում։ Միաբանության գրականան պարծանքը նրա բանասիրական վաստակն է։ Դրա մեջ մտնում է հայագիտության բոլոր լեզուները՝ պատմություն, աշխարհագրություն, եկեղեցու պատմություն, ճարտարապետություն, գիտություն և արավեստ։

Մխիթարյան միաբանության կայքից փոքրիկ թարգմանություն արեք:
Church And Monastery
Camillo Sitte, who was also a gifted painter, designed the whole interior of the church including the outstanding altar painting showing St Mary’s protection of Armenia. A particular remarkable piece is the side altar dedicated to St Gregory the Illuminator, designed by Theophil von Hansen, the architect of the Austrian Houses of Parliament in Vienna.

Another special feature is the Loretto-Chapel whose orientation towards the east was taken over from the old Capucine monastery. In this chapel there is the baroque miraculous picture “Mary with the Rose”. Fortunately the image was rescued intact from the perils of the Turkish siege of Vienna in 1683.

After restoration in 2011 the entire church now shines to its original splendor.
Situated in the ground floor of the monastery’s western wing, the Refectory was built 1837 according to the plans of the well reputed architect Joseph Kornhäusel. The most impressive element in the refectory is the monumental wall painting by Ludwig Ferdinand Schnorr von Carolsfeld “The Feeding of the Five Thousand”.

Եկեղեցի Եւ Վանք
Շատ տպաւորիչ է աւագ Խորանի հսկայ նկարը, որի հեղինակը Կամիլլօ Սիտտէն է, եւ ներկայացնում է Հայաստան աշխարհը Աստուածամօր պաշտպանութեան տակ: Արուեստի բազմաթիւ գործերի մեջ առանձնանում է Սուրբ Գրիգոր Լուսաւորչի խորանը, որը Վիեննայի խորհրդարանի ճարտարապետ Թէոֆիլ Ֆոն Հանսենի գործն է:
Առանձնայատուկ նշանակութիւն ունի Կապուչինների վանքից առնուած, դէպի արեւելք ուղղուած «Լորետտո» մատուռը: Այնտեղ է գտնւում բարոկկո ոճով «Աստուածամայրը վարդով», որը 1683թ.-ին փրկուել է թուրքերի ձեռքից:
2011թ. վերանորոգման աշխատանքներից յետոյ եկեղեցին ստացել է իր սկզբնական փայլը:
Վանքի գլխաւոր հատուածում, որ կառուցուած է 1837թ.-ին ըստ ճանաչուած ճարտարապետ Եոզեֆ Քոռնհոյզլի գծագրերին, գտնւում է ճաշարանը՝ Լուդվիգ Շնորր Ֆոն Կառոլսֆելդի 6×4 մետր մեծութեամբ հոյակապ իւղանկարով (Յիսուս 5 հացով 5000 հոգի է կերակրում):


Նախագիծ <<Մուշեղ Գալշոյան>>
«Սպասում», «Մամփրե արքան», «Դավոն»
«Սպասում»
Կոմիտասը դուրս եկավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և արագ ու ճկուն քայլերով շարժվեց առաջ: Դեկտեմբերյան ցուրտ ձմեռ էր: Անցորդները հատուկենտ էին: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ: Միանգամից գլխի ընկավ, որ կորցնողը խեղճ ու կրակ մեկն է: Որոշեց սպասել մտածելով, որ կորցնողը անպայման կգա: Սպասումը իրեն երիտասարդ ժամանակները հիշեցրեց: 1896 թ-ին Բեռլինի երաժշտանոցից դուրս գալուց կես մարկ էր գտել: Անորոշ վիճակում էր, ի՞նչ անել կես մարկով: Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ: Այդ ժամանակ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում: Մի քանի ժամ անցավ: Կոմիտասի մատները սաստիկ ցրտից սառցակալել էին: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր: Կոմիտասը մեկնեց դրամապանակը՝ հորդորելով չբացել այն: Ապա խոնարհվեց և աննշմար քայլերով հեռացավ:
Երանի բոլորն էլ մտածեին Կոմիտասի նման: Նա կարծում էր, որ երբ հարյուր մարկ շահեց, հարյուր մարդ վշտացավ: Ու այդ պահին հարկ համարեց հարյուր մարկը՝ որպես պարտք, ծրարել կնոջ քրքրված դրամապանակի մեջ… Մինչդեռ կարող էր դրամապանակը նետել այն կողմ, պարունակությունը վերցնել ու հեռանալ….

«Դավոն» ստեղծագործությունը հենց Դավոյի մասին է, սասունցի փախստական մի քաջի, Զորավար Անդրանիկի լավագույն զինվորներից մեկի մասին: Ու այս համառ սասունցին Զորավար Անդրանիկին հակառակվել է ու մահվան դատապարտվել: Չնայած դրան՝ մնացել է նույն իր սկզբունքներին հավատարիմ սասունցին, ով մահվան ժամանակ շարունակում էր վեճը կյանքի ու մարդկանց հետ: Նա հիշում է իր ընկերներին: Մահվան եզրին է Դավոն, շրջապատել են նրան իր ընկերները, որոնց թվում էր նաև իր մարտընկեր Համզե Պչուկը: Միասին են կռվել, միասին հաղթանակներ տարել, միասին առաջնորդվել են «Ով զարկվեց՝ դավաճան է» սկզբունքով: Անդրանիկը, Պչուկը ու Դավոն միասին կռվել են Ցիցքարում ու Դավոն, մահվան մահճին պառկած, հիմա մտքով այնտեղ է: Ամեն ինչը միտքն է գալիս: Հիշում է առաջին սիրուն կնոջը, երեխաներին, հորը, Անդրանիկ փաշայի հրամանները, Ցից քարի կռիվը։ Նա համոզված է, որ անկախ թշնամու արձակած գնդակների, ինքը չի զարկվելու: Պչուկը հասկանում է ընկերոջ ցավը, ամուր սեղմում է ձեռքը: Դավոն էլ է սեղմում է Պչուկի ձեռքը, իսկ հետո քիչ-քիչ թուլացնում: Ձեռք սեղմումը թուլանում է, քանզի Դավոն հեռանում է…. Ա՜խ,երանի բոլորն էլ Դավոյի զինվորի կամքից ու համառությունից ունենային…

Ունկնդրե՛ք <<Դավոն>> հեղինակի ընթերցմամբ: Փորձե՛ք հատվածներ կարդալ և ձայնագրել:

 
⦁ Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը» ինչի՞ մասին է, ինչո՞ւ ես այդպես կարծում:
Զորոն, որն արդեն ունի մեծ գերդաստան, գտնում է իր մանկության տարիների սիրուն և հասկանում, թե ինչքան ժամանակ է կորցրել: Ծերունին, որը մանուկ հասակում սիրել էր այդ աղջկան, հիմա հայտնաբերում է, որ իր զգացմունքը նույնն է մնացել... Երկուսն էլ՝ ինչպես Զորոն, այնպես էլ նրա սերը՝ Ալեն, արդեն մեծ ընտանիքներ ունեն: Հյուր լինելով Ալեի տանը, ծերունին չի թաքցնում իր սերը և իրեն խենթի պես է պահում: Պատմվածքի կենտրոնական դրվագը Զորոյի մենախոսությունն է այն մասին, որ նա ոչ ձմեռ է ուզում և ոչ էլ ամառ: Նա ուզում է միայն գարուն, կյանք, սեր: Նա մեղադրում է ողջ աշխարհին, բոլորին, իր տղաներին ու հարսներին:
Հանդիպելով Ալեին, նա հասկանում է, որ հիմա պիտի հետ բերի այդ տարիները: Բաժանվում է կնոջից, որի հետ ապրել է ամբողջ կյանքը, առանձնանում է մի հին տանը: Գնում է իր սիրո ետևից: Զորոն որոշում է փախցնել Ալեին, չնայած որ վերջինս տուն-տեղ և ընտանիք ունի:
«Զորոն ավարտեց երգը, բայց, դեռ երգի հետ՝ տարուբերվում-ճոճվում էր, աչքերը դեռ գոց էին և այդպես ու հակված կանչեց՝ Ալեեեե՜…. Ե՞րգ էր, երգի վերջին ելևէ՞ջը, թե՞ իր պառավի անունը տվեց՝ տանտերը չհասկացավ: Ալեն բան ու գործ թողած՝ կուչ էր եկել սեղանի եզրին, չկար պահ առաջվա կայտառությունը, շուրթերի անկյուններում ծվարած գողտուկ ժպիտը չքացել էր, տխուր ու շիվար մի պստլիկ պառավ համերկրացուն էր նայում: — Ալեեեե՜,- Զորոն նայեց պատուհանից դուրս, լեռների վրա արևն արդեն հանգչում էր: - Արևմարք չեղներ մեջ աշխարհքին,- երգահանք շշնջաց Զորոն,- կեսօր ու արևմարք ու իրիկուն ու գիշեր չեղներ, ամառ ու ձմեռ չեղներ… Կպիտեր՝ թաք գարուն… Թաք գարուն ու առավոտ… Ու մեծնալ չեղներ, Ալե՛, էրեխան մնար էրեխա, ես՝ էն նախշուն քարի վրա, դու՝ շաղոտ կանաչների մեջ ու քո գլխին՝ ծաղկեպսակ ու քո գլխին՝ ծաղկեպսակ, Ալե՜… — Մա՛, քեզ հետ է:- Բոլորը սուս արած լսում էին ծերունու մենախոսությունը, և տանտիրոջ կրտսեր որդին հուզվել էր:- Քեռի Զորոն քեզ հետ է, մա՛… Նստի՛ր քեռի Զորոյի մոտ: Իսկ մայրը դժվարանում էր ոտքի ելնել: Տղան օգնեց մորը, բերեց քեռի Զորոյի կողքին նստեցնելու: -Յա՜, Մարաթուկ: - Զորոն ոտքի կանգնեց ու պառավին գիրկն աոավ: Հետո պառավը դեմքը սեղմել էր ծերունու կրծքին, իսկ Զորոն խոնարհել էր գլուխը, այտը հպել Ալեի մազերին և շեղ ու կիսախուփ նայում էր պատուհանից դուրս ու երգեցիկ կանչում. -Ալեե՜ե… Ալե, իմ հոգին, Ալեեեե՜…»

⦁ Պատմվածքը, քո կարծիքով, ինչո՞ւ է «Կանչը» վերնագրված, խոսքը ի՞նչ կանչի մասին է:
Կարծում եմ այն վերագրված է «Կանչը», քանի որ պատմվածքի քնարական հերոսը անհնդատ կանչում է իր սիրուն, կանչում է իր սիրած էակի անունը։

⦁ Դո՛ւրս բեր պատմվածքի քեզ հատկապես դուր եկած հատվածները և բարձրաձայն կարդա՛ դասարանում:
***
Է՜, ե՞րբ էր, էլի՝ գարուն, այսպիսի կապույտ ու փափուկ մի առավոտ կար, կապույտ  աշխարհ, Մարութա սարը կապույտ քողն ի դեմքին, ձորերն ու կիրճերը կապույտ երկնքով լցված, ծերպերին ու ձորաբերաններին թառած գյուղերի շունչը կապույտ էր, սանձը կտրած Տալվորիկի հևքից ձորը լցված կապույտը քլթքլթում էր… Մարութա սարի փեշին փռված գառներն ու ուլերը խլշկոտած ծանոթանում էին աշխարհի ու գարնան հետ. Մատղաշները դունչ ու լեզվով, վախվորած հայացքներով շոշափում էին քարերը, քարերի նախշուն մամուռները, հոտոտում էին հողի բույրը, սեզերից ու չոր փշերից խրտնում, ճնճղուկների ֆռռոցի վրա ծփում քարեքար… Մատղաշները ծանոթանում էին աշխարհի ու գարնան հետ, իսկ Զորոն՝ տասը-տասնմեկ տարեկան մի տղա կար՝ Զորոն կանգնած կապտաժեռ վեմին՝ պարսատիկը թափով պտտում էր, վը՜ժժ-վըժժ, և քարեր էր շպրտում դեպի ձորը: Հետաքրքիրը հենց այդ էր. Քարը սույլ ու թափով հասնում էր մինչև ձորը, իսկ ձորի վրա ուղեծիրը մեկեն կոտրվում էր, և քարը՝ քանց զարկված ագռավ, թպրտալով ընկնում էր ձորը:

⦁ Ծանոթացե՛ք Մուշեղ Գալշոյան գրողին, ընտրե՛ք որևէ պատմվածք, կարդացե՛ք:
Մուշեղ Գալշոյանը ծնվել է 1980 թվականին ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։ Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։ Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ <<Ձորի Միրո>>, որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, որը կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ Եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ Փախստականի կերպարի այսպիսի մեկնաբանությունը նորություն էր մեր արձակում։ Դրանից առաջ Հրաչյա Քոչարը գրել էր իր «Նահապետ» հայտնի վիպակը. նրա գլխավոր հերոսի ճակատագիրը շատ բանով է նման Միրոյի ճակատագրին, բայց նրա կերպարի մեջ ուրիշ բան է ընդգծում՝ կյանքը շարունակելու կարողությունը նույնիսկ եղեռնից հետո։ Իսկ Գալշոյանի հերոսի մեջ անցյալը շարունակում էր մխալ և ծնել դառնագույն հարցեր։ Միրոյի խռովելը նշանակում էր չհաշտվել իր ճակատագրի հետ։ Առհասարակ, այս անհաշտությունը դարձավ Գալշոյանի հերոսների ամենաբնորոշ գիծը։ Նրա ստեղծած կերպարները իսկական Սասնա ծռեր են, որոնք չեն համակերպվում մարդկային պայմանականությունների հետ, միշտ ձգտում են դեպի ակունքները, դեպի բնականը, մարդկային անխաթար, բնական հարաբերությունները և միշտ մտածում են այն մասին, թե ինչու չկարողացան պահել իրենց հայրենիքը, իրենց դրախտային Սասունը։ Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, «կող ունեցող» գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին «հերսոտել» ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հետ անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։ Մեկ ուրիշը կարող էր գիշերվա կեսին, քեֆից հետո, հետ գնալ հրավիրողի տունը և իր կենացը, որ ասել էր գինովցած վիճակում, ետ առնել, որովհետև մարդը արժանի չէր այդ կենացին։ Եվ այլն։ Բոլորն իրենց մեջ պահել են սասունցիական այս գծերը, որոնք փոխված, բնականությունից հեռացած աշխարհում նաև ծիծաղելի ու անտեղի են թվում։ Բայց նրա հերոսներին այդ չի շփոթեցնում։ Նրանք երբեք ծնկի չեն գալիս։ Իրենց կյանքի ցանկացած պահին նրաք կարող են ընդվզել կյանքի ու նրա այն օրենքների դեմ, որոնք աղավաղում են մարդու կյանքն ու կերպարը։ Նրա հերոսներից մեկը, արդեն ծերության հասած մարդ, բոլորովին պատահաբար գտնում է մանկական տարիների իր ընկերուհուն, որը ևս մեծ ընտանիքի, որդիների ու թոռների տեր է։ Երկրում Ավեն սիրահարված է եղել իր ընկերուհուն։ Եվ հիմա նա ուզում է ի կատար ածել իր մանկական երազանքը, որ ավերվեց ջարդով ու գաղթով, և... ծեր կնոջը առաջարկում է բաժանվել ամուսնուց ու ամուսնանալ իր հետ։ Այսպիսի արարքները կարող էին անբնական ու ծիծաղելի թվալ, բայց Գալշոյանը շատ լավ գիտի իր հերոսների հոգեբանությունը, նրանց խոսքն ու կենցաղը, և նրա պատմվածքներում նման արարքները ձեռք են բերում իմաստ և գեղեցկություն, երբեմն և էպիկական վեհություն։ Այն կրակը, որ վառվում էր Գալշոյանի հերոսների մեջ, վառվում էր իր՝ Գալշոյանի մեջ, և այս ներքին հոգեհարազատությունը շատ էր օգնում նրան իր կերպարներն ստեղծելիս։
Հիշատակված պատմվածքները մտնում են «Մարութա սարի ամպերը» շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, «Դավոն» պատմվածքն է։ Դավոն ևս սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ Ու մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ Ու մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճը աշխարհի ու մարդկանց հետ։ Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։ Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980-ին, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։

⦁ Կարդացած պատմվածքը բանավոր ներկայացրե՛ք դասարանում:
Մուշեղ Գալշոյան - Ծեր Մամփրեն

⦁ Փորձե՛ք վերլուծել պատմվածքը: Դժվարանալու դեպքում՝ գրավո՛ր վերապատմեք:


Ծեր Մամփրեն հետևում է, թե ինչպես իր թոռնուհին, որը սովորում է երրորդ դասարանում, իր կրտսեր եղբորը ծանոթացնում է հայոց այբուբենին: Մամփրեն ունի իր հիշողությունը: Թե ինչպես է իր գյուղում փոքր ժամանակ այբուբեն սովորել: Բայց նա հայոց տառերը միայն անգիր գիտի: Գրքով կարդալ չի կարողանում: Թոռնուհին սկսում է տառերը սովորեցնել նաև պապին։ Մամփրեն այբուբեն է սովորել Արևմտյան Հայաստանում ապրելու տարիներին: Դա վարժապետ Հարությունի դպրոցում էր։ Նա հիշում է, որ վարժապետը կարմիր տառեր էր ասեղնագործում սպիտակ պաստառի վրա։ Տառերը կարմիր էին, որովհետև Մաշտոցը տառերն իր սրտից է հանել, դրանք թրծվել են արևով ու մասնակցել են սրբազան պատերազմների։ Վարժապետ Հարությունն ասեղնագործում էր, աշակերտները բարձրաձայն կրկնում էին այբուբենը։ Սակայն տառերը գրել սովորել չհասցրին։ Պատերազմ սկսվեց, հայերը բռնեցին գաղթի ճամփան։ Միայն տարիներ անց գյուղում անգրագիտության վերացման համար լիկկայան բացեցին, սակայն Մամփրեն թողեց ուսումը աննշան պատճառով։ Իսկ հիմա ահա որոշում է սովորել: «Եվ գյուղը դրնգաց. Մամփրեն որոշել է տառաճանաչ դառնալ։ Մամփրեն՝ ութսունին մոտ, ութսուն տարի առանց գրի յոլա է գնացել, իսկ ահա որոշել է գրել-կարդալ սովորել»։ Թոռնոհու հետ սկսում է գրել սովորել. «ջուխտակ առվակ կողք-կողքի սարից կիջվարեն-կթափվեն պստիկ առվակի մեջ, ու առվակներն ավելի կլցվեն ու ավելի կբարձրանան ու աջակողմյան առվակից պստիկ մեկ առվակ ճոթ կտա դեպ աջ ու քչիկ կերթա ու էլի կդառնա իջվար։ Էս քեզ մեծտառ Ա»։ Գարնանը Մամփրեն արդեն գիտի բոլոր տառերը, որոնց կոչում է հայոց զինվորներ։ Մամփրեն չի սիրում միայն «Ք» և «Թ» տառերը, որոնք կապում է քրդերի ու թուրքերի հետ: Հատուկ վերաբերմունք ունի «Ֆ» տառի նկատմամբ: Ասում է, թե այս տառի ուղիղ գիծը մի առու է, որի վրա եկել ու փաթաթվել է վիշապը: Բոլոր տառերի մեջ տեսնում է առուներ: Որքան և որքան ճշմարտություններ ունի ասելու Մամփրեն։ Ափսոս, հազար ափսոս, որ գրերի հետ ուշ ծանոթացավ — օր ծերություն։

Ուսումնական հոկտեմբեր

Հոկտեմբերի 23-29
Առաջադրանքներ
Համացանցից ձեռք բերել տեղեկություններ։

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։

Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսայ,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ....

Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն։ Ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչների ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձեռագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։

Երբ են ստեղծվել Քուչակի վերագրված հայրենները, դրանց հեղինակների հարցը

Մեզ հայտնի 500 հայրենները ստեղծվել են 13-ից 14-րդ դարերից ի վեր, արևմտահայ
քաղաքային միջավայրում՝ Ակն, Վան, Խարբերդ։ Հայրենների հեղինակ է համարվել Վանի Խառակողիս գյուղում ծնված՝ Նահապետ Քուչակը։

Որոնք են սիրո հայրենների ներքին բովանդակային առանձնահատկությունները

Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ.

Երբ սերն ի աշխարհ եկավ,
եկավ իմ սիրտըս բնակեցավ,
Ապա իմ սրտես ի դուրս՝
երկըրե երկիր թափեցավ...

Ամեն մարդ չէ, որ ընդունակ է սիրելու, դիմանալու սիրո ուժին: Սիրում են տառապելու ունակ զորեղ հոգիները: Սիրո այդ տառապանքն այնքան հրապուրիչ ու ցանկալի է, որ մարդն ինքնակամ գնում է դեպի թակարդը:

Ինչ են արտահայտում պանդխտության հայրենները

Հայրենները ժողովուրդը սիրում է կապել նաև կորցրած հայրենիքի հետ, այդ պատճառով էլ ավելի շատ տարածված են պանդխտության ու սիրո, մանավանդ պանդուխտի սիրո տաղերը:

Հայրեններ
Հայ ազգային բանաստեղծության ամենատարածված ոտանավորի տեսակը եղել է հայրենի կարգը (չափը), որը ծագել է վաղ անցյալում։ Հայրենի կարգը 15 վանկանի բանաստեղծությունն էր 7/8-րդ բաժանումով։ Դեռևս 10-րդ դարում Գրիգոր Նարեկացին, այս չափը օգտագործել է իր Մատյան Ողբերգության պոեմի մի գլխում։ Միջնադարյան քննարերկության մեջ հայրենի կարգով ստեղծվել են հիմնականում քառատող երգեր, որոնք կոչվում են հայրեններ։


Հոկտեմբերի 9-20

Ավետիք Իսահակյան 

Ուսումնական մեդիափաթեթԱվ․ Իսահակյանի Վիրտուալ թանգարանից հատկապես որ ցուցանմուշը հավանեցիր, ինչու։

Տեսնելով Ավ․ Իսահակյանի Վիրտուալ թանգարանը շատ հավանեցի։ Սակայն հատկապես ինձ դուր եկավ թանգարանի բնական շարունակությունը՝ Իսահակյանի ծաղկաշատ այգին։ Այգում գտնվում է Ռաֆայել Իսրայելյանի  նախագծած նստարանը, որը շատ գեղեցիկ էր։ Նստարանը վարպետին նվիրել էին 80-ամյակի առթիվ։ Իսկ 100-ամյակի նախօրեին այգում տեղադրվեց Նիկողայոս Նիկողոսյանի կերտած` Իսահակյանի բրոնզաձույլ կիսանդրին և Նորայր Կարգանյանի նախագծած տուֆակերտ հուշապատը:

Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը։

Հորդ - առատ
Մրահոն - սև հոնքերով
Սեգ - հպարտ
Ապարանք - պալատ
Երկնասույզ - երկնքի մեջ սուզված
Բամբիշ - թագուհի
Հեզասահ - մեղմ
Նիրհ - քուն
Վաղանցիկ - հեռացող


Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել։

Ռավեննան իտալական քաղաք է Էմիլիա-Ռոմանյա նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվու է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից հետո եղել է Արևմտյան Հռոմեական կայսրության, օստգոթերի թագավորության, Հռավեննայի էկզարխատի և լանգոբարդների թագավորության մայրաքաղաքը։ Իտալական Ռավեննա քաղաքում է թաղված Դանթե Ալիգիերին։

Ռիալտոյի կամուրջը  Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։ Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի կողմից։ Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը  նախագծով։ Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ, որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։

Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:
Կարծում եմ բանաստեղծությունը կոչվել է Ռավեննայում, որովհետև Իսահակյանը գրում է այնտեղից և միգուցե նա Ռավեննան նմանեցրել է Արարատին։


Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար, ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:
Ծանոթացա Իսահակյանի վիրտուալ տուն-թանագրանի հետ, տեսա նրա ֆոտոալբոմը, լուսանկարները, կարդացի հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից։ Կադացի մի քանի նյութեր և բանաստեղծություններ։


Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:
Շատ հավանում եմ Իսահակյանի <<Մի մրահոն աղջիկ տեսա>> բանաստեղծությունը։ Կարծում եմ Իսահակյանը  տեսել է մի աղջկա ռեալտոյի կամուրջին կագնած, սիրահարվել, և գրել բանաստեղծություն նրա մասին, թե ինչպես է տեսել աղջկա գեղեցիկ մազերը, աչքերը։

Հավաքից հավաք

Ուսումնական մայիս

Ուսումնական նախագիծ Մայիսի 14-24

Սփյուռքահայ գրականություն
Կարդալ բանաստեղծություններ, գրողների կյանքի ու գրական գործունեության հիման վրա պատրաստել ցուցադրություն: Կարելի է ներկայացնել խմբային աշխատանք:

Մուշեղ Իշխան
Մուշեղ Իշխանը ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում, 1914-ին։ 1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ Պատերազմից հետո վերադարձել է։ 1918-ին մահացել է հայրը։ Այնուհետև կրկին աքսորվել է։ 1928-ին ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին՝ Բեյրութի Հայ ճեմարանը, 1938 – 1940թթ. հետևել Բրյուսելի համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։ 1941 - 1951-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակը»։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Իշխանն աշխատեց մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։ Կյանքի մյուս դրվագներին ծանոթանանք՝ հետևելով 1988 թվականին գրած նրա ինքնակենսագրությանը. «Մանկությանս վերջին լավագույն տարիները անցած են Դամասկոս։ Վկայական ստացած եմ Հայոց ազգային վարժարանեն 1928 թվականին։ Արհեստ սովորելու ձախորդ փորձերը ետք, հաջողեցա ինքզինքս նետել Կիպրոսի Մելքոնյան վարժարանը, ուր մնացի դպրոցական երկու տարեշրջան՝ աշակերտելով Հակոբ Օշականին։ Ուսուցիչներս միայն իր անունը կը հիշատակեմ, որովհետև իր անունին հմայքն էր զիս հոն քաշողը և իր գրական ըմբռնումներն ալ հետագային խոր ազդեցություն ունեցան իմ կազմավորմանս մեջ։ Մելքոնյանի ընթացքը առանց ավարտելու, երբ արձակուրդ եկա Պեյրութ 1930 թվականին, դարձա գիշերօթիկ սան Շանթի և Աղբալյանի նոր բացած Հայ ճեմարանին»: Ճեմարանը ավարտելով՝ նա ուսուցիչ է դառնում նույն տեղում։ 1938-1940-ական թվականներին Իշխանը սովորում է Բրյուսելի համալսարանում։ Պատերազմի պատճառով կիսատ թողնելով ուսումը՝ վերադառնում է Բեյրութ և ճեմարանում շարունակում դասավանդել հայոց լեզու և գրականություն, մանկավարժություն և հոգեբանություն։

Մուշեղ Իշխանի բանաստեղծությունները տոգորված են նուրբ քնարականությամբ և խոհականությամբ։ «Տուներու երգը», «Հայաստան», «Կյանք ու երազ»,  «Ոսկի աշուն»,  «Տառապանք»,  և այլ ժողովածուներ։ Թատերախաղերը կառուցման սկզբունքով և մտածողության որակով նոր են՝ արդիական, արծարծում են ազգային, պատմական, հոգեբանական, սոցիալական և բարոյաբանական հարցեր։ Օրինակ՝ «Մեռնիլը որքան դժվար է», «Սառնարաևեն ելած մարդը», «Թատերախաղեր»։ Երևանում բեմադրվել են «Կիլիկիո արքան», «Նորք» երիտասարդ թատրոնը, և «Մեռնիլը որքան դժվար Է» պիեսները։ Արձակ գործերն են «Հացի և լույսի համար», «Հացի և սիրո համար», «Մնաս բարով, մանկություն» վեպերը, «Ապասում» վիպակը։ Գրել է «Արդի հայ գրականություն» աշխատությունը։ Մուշեղ Իշխանի անունով դպրոց է կոչվել Երևանում։ Մուշեղ Իշխանի «Հայ լեզուն տունն է հայուն» ասույթը «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի կարգախոսն է։ Մուշեղ Իշխանի որոշ բանաստեղծություններ դարձել են երգեր Արթուր Մեսչյանի երաժշտությամբ և կատարումով։

Զահրատ
Զահրատի իրական անուն ազգանունը՝ Զարեհ Յալտըզճյան է, ծնվել է 1924 թվականի մայիսի 10-ին Կոստանդնուպոլսում, արևմտահայ բանաստեղծ է։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։ 1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեսայանի հետ։

Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը», «Առանց քարի, առանց խաչի խաչքար»  և «Բառերուն տակի քերթվածը» ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։ Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն։

Մահացել է 2007 թվականի փետրվարի 20-ին Ստամբուլում։