Իմ մայիսյան հավաքը

Այս տարի դպրոցում հայոց լեզվից շատ ձեռք բերումներ ունեցա: Ունեցա լավ հաջողություններ: Ծանոթացա շատ բանաստեղծների գրած բանաստեղծություններին, ուսումնասիրեցի նրանց, վերլուծություններ արեցի: Վերլուծություններիցս հավանում եմ <<Մթնշաղի անուրջներ>>, <<Գիշեր և Հուշեր>>, <<Ոսկի հեքիաթ>> բանաստեղծական ժողովածուները: Ունեմ նաև գրած շատ շարադրություններ, իսկ շարադարություններից ամենաշատը հավանում եմ` <<Ես ամպրոպից հետո....>> և <<Ամանորյա իրական նվեր>>: Նաև կատարում ենք շատ քերականական վարժություններ և փորձում ընկալել դրանք: Բացի այդ մասնակցել եմ տարբեր նախագծերի, առցանց քննարկումների, մասնակցել եմ այս տարվա գրաբարի օլիմպիադային: Այս մի տարվա ընթացքում բերանացի սովորել եմ տարբեր բանաստեղծություններ: Նաև մենք կազմակերպեցինք երկու միջոցառում, մեկը նվիրված` Զահրատին, իսկ մյուսը Եղիշե Չարենցին: Եվ ինձ համար սա շատ մեծ հաղթանակ էր, որ ես կարողացա հաղթահարել ինձ, բարձրանալ բեմ, և արտասանել:

No comments:

Post a Comment