Տերյանական ընթերցումներ


Մթնշաղի անուրջներ
Գիշեր և Հուշեր
Ոսկի հեքիաթ

《Մթնշաղի անուրջներ》 բանաստեղծական ժողովածու (վերլուծություն)Մթնշաղի անուրջներժողովածուն գրեթե բոլորը մռայլ, թախծոտ, տխուր տրամադրություն ստեղծող բանաստեղծություններ են: Բանաստեղծությունները  լքված սիրո, կյանքից հոգնած, ցավ ապրած, կարոտած, տխուր հիշողություններով կյանքի մասին են: Մթնշաղի անուրջներ ժողովածուից  Վահան Տերյանի՝ Տխուր Զրույց  բանաստեղծությունը լքված սիրո մասին է, հեղինակը տխուր էր, թախծում էր, նա փայփայում էր իր սերը, բայց այդ սերը մոռացված էր: Աշնան Մեղեդիբանաստեղծության մեջ հեղինակը նկարագրում է Աշունը՝ , որ միշտ անձրևում է, ցուրտ է, քամի է, որ դաշտերը չորացած են, անտառները մերկացած, կյանքը տխուր է:

Գիշեր և հուշեր բանաստեղծական ժողովածու (վերլուծություն)Գիշեր և հուշեր ժողովածուն ստեղծում է երազային, թախծոտ տրամադրություն: Բանաստեղծությունները մութ գիշերվա, գիշերային երազների, լռության, սև, գորշ կյանքի մասին են: Գիշեր և հուշեր ժողովածուից Վահան Տերյանի՝ Հայրենիքումբանաստեղծությունը չհիշված, մերժված, խաբված կյանքի մասին է, հեղինակը պատմում է իր հայրական տան մասին, որը նա նկարագրում է  մութով լցված, տանջված տուն: Հանդիպում բանաստեղծությունը խավարած երկնքի, ցնորքների, վշտի, խաբված երազի մասին է: 

Ոսկի հեքիաթ բանաստեղծական ժողովածու (վերլուծություն)Ոսկի հեքիաթ》 ժողովածուն և մեղմ, և մութ, և լուսազարդ տրամադրություն է ստեղծում: Այս ժողովածուի մեջ բանաստեղծությունները տարբեր են: Վահան Տերյանի՝ Գարնան երեկո բանաստեղծությունը կապույտ երկնքի, քնքուշ թռչունի, կանաչ դաշտերի մասին է: Ուրվական》 բանաստեղծությունը մութ և մթնշաղային ժամերի, անխոս երեկոյի, ստվերների մասին է: Իսկ Գարնան քաղաքում》  բանաստեղծությունում հեղինակը նկարագրում է Գարնան գալը, որ ծաղկում են ծառերը, երկինքը պարզվում է, դառնում է ջինջ, մաքրվում է, պայծառանում է, փողոցներում աղմուկ է, մարդկանց դեմքերին ծաղկում է ժպիտը, արևն է փայլում:


Այս երեք ժողովածուների նմանությունն այն է, որ գրեթե բոլոր բանաստեղծությունների մեջ կա տխրություն, թախիծ և հուզմունք: 


Ձայնագրությունները տե՛ս  Միջին դպրոցի ենթակայքում

No comments:

Post a Comment